I JOHN
Chapter 1
I Jo | ArmWeste | 1:1 | Կեանքի Խօսքին մասին - որ սկիզբէն էր, որ մենք լսեցինք, որ մեր աչքերով տեսանք, որ դիտեցինք ու մեր ձեռքերը շօշափեցին. | |
I Jo | ArmWeste | 1:2 | (արդարեւ կեանքը յայտնուեցաւ, մենք տեսանք զայն, եւ կը վկայենք ու կը պատմենք ձեզի այդ յաւիտենական կեանքին մասին, որ Հօրը քով էր եւ յայտնուեցաւ մեզի.) - | |
I Jo | ArmWeste | 1:3 | ինչ որ տեսանք ու լսեցինք՝ կը պատմենք ձեզի, որպէսզի դո՛ւք ալ հաղորդութիւն ունենաք մեզի հետ: Մեր հաղորդութիւնը Հօրը հետ է, եւ իր Որդիին՝ Յիսուս Քրիստոսի հետ: | |
I Jo | ArmWeste | 1:5 | Եւ սա՛ է այն պատգամը՝ որ լսեցինք իրմէ ու կը հաղորդենք ձեզի, թէ Աստուած լոյս է, եւ անոր մէջ բնաւ խաւար չկայ: | |
I Jo | ArmWeste | 1:6 | Եթէ ըսենք. «Մենք հաղորդութիւն ունինք անոր հետ», սակայն խաւարի մէջ ընթանանք, կը ստենք ու չենք կիրարկեր ճշմարտութիւնը: | |
I Jo | ArmWeste | 1:7 | Իսկ եթէ լոյսի մէջ ընթանանք, ինչպէս ան լոյսի մէջ է, հաղորդութիւն կ՚ունենանք իրարու հետ, եւ անոր Որդիին՝ Յիսուս Քրիստոսի արիւնը կը մաքրէ մեզ ամէն մեղքէ: | |
I Jo | ArmWeste | 1:8 | Եթէ ըսենք. «Մենք մեղք մը չունինք», կը խաբենք մենք մեզ, ու ճշմարտութիւն չկայ մեր մէջ: | |
I Jo | ArmWeste | 1:9 | Իսկ եթէ խոստովանինք մեր մեղքերը, ան հաւատարիմ եւ արդար է՝ ներելու մեր մեղքերը, ու մաքրելու մեզ ամէն անիրաւութենէ: | |