II TIMOTHY
Chapter 1
II T | ArmWeste | 1:1 | Պօղոս՝ Յիսուս Քրիստոսի առաքեալ Աստուծոյ կամքով, կեանքի խոստումին համաձայն՝ որ Քրիստոս Յիսուսով է, | |
II T | ArmWeste | 1:2 | Տիմոթէոսի՝ սիրելի զաւակիս. շնորհք, ողորմութիւն ու խաղաղութիւն Հայր Աստուծմէ, եւ Քրիստոս Յիսուսէ՝ մեր Տէրոջմէն: | |
II T | ArmWeste | 1:3 | Շնորհապարտ եմ Աստուծոյ, որ կը պաշտեմ նախնիքներուս նման՝ մաքուր խղճմտանքով, (անդադար կը յիշեմ քեզ իմ աղերսանքներուս մէջ՝ գիշեր ու ցերեկ, | |
II T | ArmWeste | 1:5 | երբ կը մտաբերեմ քու մէջդ եղած անկեղծ հաւատքը, որ նախ բնակեցաւ մեծ մօրդ՝ Լաւոդեայի ու մօրդ՝ Եւնիկէի մէջ, եւ համոզուած եմ թէ քու մէջդ ալ կայ: | |
II T | ArmWeste | 1:6 | Ուստի կը վերյիշեցնեմ քեզի՝ որ արծարծես Աստուծոյ շնորհը, որ տրուեցաւ քեզի՝ երբ ձեռնադրեցի քեզ. | |
II T | ArmWeste | 1:7 | որովհետեւ Աստուած տուաւ մեզի ո՛չ թէ երկչոտութեան՝ այլ զօրութեան, սիրոյ ու խոհեմութեան Հոգին: | |
II T | ArmWeste | 1:8 | Ուրեմն մի՛ ամչնար մեր Տէրոջ վկայութեան համար, ո՛չ ալ ինծի՝ անոր բանտարկեալին համար. հապա մասնակցէ՛ աւետարանին չարչարանքներուն՝ Աստուծոյ զօրութեան համեմատ: | |
II T | ArmWeste | 1:9 | Ան փրկեց մեզ եւ կանչեց սուրբ կոչումով, ո՛չ թէ մեր գործերուն համեմատ, հապա՝ իր առաջադրութեան ու շնորհքին համաձայն, որ Քրիստոս Յիսուսով տրուեցաւ մեզի՝ դարերու ժամանակներէն առաջ, | |
II T | ArmWeste | 1:10 | բայց հիմա բացայայտուեցաւ՝ մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսի երեւումով: Ան ոչնչացուց մահը, եւ լուսաւորեց կեանքն ու անմահութիւնը՝ աւետարանով, | |
II T | ArmWeste | 1:12 | Այս պատճառով ալ կը կրեմ այս չարչարանքները. բայց չեմ ամչնար, որովհետեւ գիտեմ թէ որո՛ւն հաւատացած եմ, ու համոզուած եմ թէ ան կարող է պահել իմ իրեն յանձնած աւանդս մինչեւ այն օրը: | |
II T | ArmWeste | 1:13 | Ամո՛ւր բռնէ տիպարը այն ողջամիտ խօսքերուն՝ որ լսեցիր ինձմէ, հաւատքով եւ Քրիստոս Յիսուսի մէջ եղած սիրով: | |
II T | ArmWeste | 1:15 | Սա՛ գիտես, թէ ինձմէ երես դարձուցին բոլոր անոնք՝ որ Ասիա էին. ասոնցմէ՛ են Փիգեղոս եւ Հերմոգենէս: | |
II T | ArmWeste | 1:16 | Տէրը ողորմութիւն շնորհէ Ոնեսիփորոսի տան, որովհետեւ յաճախ կազդուրեց զիս եւ ամօթ չսեպեց շղթաս, | |