REVELATION OF JOHN
Chapter 21
Reve | ArmWeste | 21:1 | Ապա տեսայ նո՛ր երկինք մը եւ նո՛ր երկիր մը, որովհետեւ առաջին երկինքն ու առաջին երկիրը անցան, եւ ա՛լ ծով չկար: | |
Reve | ArmWeste | 21:2 | Տեսայ սուրբ քաղաքը՝ նո՛ր Երուսաղէմը, որ կ՚իջնէր երկինքէն՝ Աստուծմէ, իր ամուսինին համար զարդարուած հարսի մը պէս պատրաստուած: | |
Reve | ArmWeste | 21:3 | Ու լսեցի երկինքէն հզօր ձայն մը՝ որ կ՚ըսէր. «Ահա՛ Աստուծոյ խորանը՝ մարդոց մէջ: Ի՛նք պիտի բնակի հոն, եւ անոնք պիտի ըլլան իր ժողովուրդը. Աստուած ի՛նք պիտի ըլլայ անոնց հետ՝ իբր անոնց Աստուածը: | |
Reve | ArmWeste | 21:4 | Ի՛նք պիտի սրբէ անոնց աչքերէն բոլոր արցունքները. ա՛լ մահ պիտի չըլլայ, ո՛չ սուգ, ո՛չ գոչիւն: Այլեւս բնա՛ւ ցաւ պիտի չըլլայ, որովհետեւ առաջուան բաները անցան»: | |
Reve | ArmWeste | 21:5 | Գահին վրայ բազմողը ըսաւ. «Ահա՛ նո՛ր կ՚ընեմ բոլոր բաները»: Եւ ըսաւ ինծի. «Գրէ՛, որովհետեւ այս խօսքերը ճշմարիտ ու վստահելի են»: | |
Reve | ArmWeste | 21:6 | Նաեւ ըսաւ ինծի. «Եղա՛ւ. ե՛ս եմ Ալֆան եւ Օմեղան, Սկիզբն ու Վախճանը. ես ծարաւին ձրի՛ պիտի տամ կեանքի ջուրին աղբիւրէն: | |
Reve | ArmWeste | 21:7 | Ա՛ն որ կը յաղթէ՝ պիտի ժառանգէ բոլոր բաները, ու ես Աստուած պիտի ըլլամ անոր, ան ալ որդի պիտի ըլլայ ինծի: | |
Reve | ArmWeste | 21:8 | Բայց երկչոտներուն, անհաւատներուն, գարշելիներուն, մարդասպաններուն, պոռնկողներուն, կախարդներուն, կռապաշտներուն եւ բոլոր ստախօսներուն բաժինը՝ պիտի ըլլայ կրակով ու ծծումբով վառող լիճին մէջ, որ երկրորդ մահն է»: | |
Reve | ArmWeste | 21:9 | Եօթը վերջին պատուհասներով լեցուն եօթը սկաւառակները ունեցող եօթը հրեշտակներէն մէկը եկաւ եւ ինծի հետ խօսեցաւ՝ ըսելով. «Եկո՛ւր. ցոյց պիտի տամ քեզի հարսը՝ Գառնուկին կինը»: | |
Reve | ArmWeste | 21:10 | Ու հոգիով տարաւ զիս մեծ եւ բարձր լերան մը վրայ, ու ցոյց տուաւ ինծի սուրբ քաղաքը՝ Երուսաղէմը, որ կ՚իջնէր երկինքէն՝ Աստուծմէ, | |
Reve | ArmWeste | 21:11 | եւ ունէր Աստուծոյ փառքը: Անոր լուսաւորութիւնը շատ պատուական քարի նման էր, բիւրեղեայ յասպիս քարի պէս: | |
Reve | ArmWeste | 21:12 | Անոր պարիսպը մեծ ու բարձր էր, եւ ունէր տասներկու դուռ. տասներկու հրեշտակներ կային դռներուն քով, որոնց վրայ գրուած էին անուններ, այսինքն՝ Իսրայէլի որդիներուն տասներկու տոհմերուն անունները. | |
Reve | ArmWeste | 21:13 | արեւելքէն՝ երեք դուռ, հիւսիսէն՝ երեք դուռ, հարաւէն՝ երեք դուռ, արեւմուտքէն՝ երեք դուռ: | |
Reve | ArmWeste | 21:14 | Քաղաքին պարիսպը ունէր տասներկու հիմ, եւ անոնց վրայ գրուած էին Գառնուկին տասներկու առաքեալներուն (տասներկու) անունները: | |
Reve | ArmWeste | 21:15 | Ինծի հետ խօսողը ունէր ոսկիէ եղէգ մը, որպէսզի անով չափէ քաղաքը, անոր դռներն ու անոր պարիսպը: | |
Reve | ArmWeste | 21:16 | Քաղաքը քառակուսի կառուցանուած էր, եւ անոր երկայնքը լայնքին չափ էր. քաղաքը եղէգով չափեց՝ տասներկու հազար ասպարէզ: Անոր երկայնքը, լայնքն ու բարձրութիւնը նոյնչափ էին: | |
Reve | ArmWeste | 21:17 | Չափեց նաեւ անոր պարիսպը՝ հարիւր քառասունչորս կանգուն, մարդու չափով, այսինքն՝ հրեշտակին չափով: | |
Reve | ArmWeste | 21:18 | Անոր պարիսպը շինուած էր յասպիս քարէ, իսկ քաղաքը զուտ ոսկի էր՝ մաքուր ապակիի նման: | |
Reve | ArmWeste | 21:19 | Քաղաքին պարիսպին հիմերը զարդարուած էին ամէն տեսակ պատուական քարերով. առաջին հիմը յասպիս էր, երկրորդը՝ շափիւղայ, երրորդը՝ քաղկեդոն, չորրորդը՝ զմրուխտ, | |
Reve | ArmWeste | 21:20 | հինգերորդը՝ եղնգնաքար, վեցերորդը՝ սարդիոն, եօթներորդը՝ ոսկեքար, ութերորդը՝ վանակն, իններորդը՝ տպազիոն, տասներորդը՝ քրիսոպրասոս, տասնմէկերորդը՝ յակինթ, տասներկրորդը՝ մեղեսիկ: | |
Reve | ArmWeste | 21:21 | Տասներկու դռները՝ տասներկու մարգարիտ էին. իւրաքանչիւր դուռ՝ միակտուր մարգարիտ էր: Քաղաքին հրապարակը զուտ ոսկի էր՝ թափանցիկ ապակիի պէս: | |
Reve | ArmWeste | 21:22 | Անոր մէջ տաճար չտեսայ, որովհետեւ Տէրը՝ Ամենակալ Աստուածը, եւ Գառնուկն են անոր տաճարը: | |
Reve | ArmWeste | 21:23 | Քաղաքը պէտք չունի արեւի, ո՛չ ալ լուսինի, որ լուսաւորեն զայն. որովհետեւ Աստուծոյ փառքը կը լուսաւորէ զայն, եւ Գառնուկն է անոր ճրագը: | |
Reve | ArmWeste | 21:24 | (Փրկուած) ազգերը պիտի ընթանան անոր լոյսով, ու երկրի թագաւորները իրենց փառքը եւ պատիւը պիտի բերեն անոր մէջ: | |