GENESIS
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50
Chapter 14
Gene | ArmEaste | 14:1 | Սենաարի արքայ Ամարփաղի թագաւորութեան ժամանակ Սելլասարի արքայ Արիոքը, Ելամի արքայ Քոդողագոմորը եւ ազգերի արքայ Թարգաղը | |
Gene | ArmEaste | 14:2 | պատերազմեցին սոդոմացիների արքայ Բաղակի, գոմորացիների արքայ Բարսայի, ադամաացիների արքայ Սենայի, սեբոյիմացիների արքայ Սիմոբորի, ինչպէս նաեւ Բաղակի՝ նոյն ինքը Սեգոր թագաւորի դէմ: | |
Gene | ArmEaste | 14:4 | Նրանք տասներկու տարի ենթարկուել էին Քոդողագոմորին եւ տասներեքերորդ տարում ապստամբեցին: | |
Gene | ArmEaste | 14:5 | Տասնչորսերորդ տարում եկան Քոդողագոմորն ու նրա հետ եղած թագաւորները եւ կոտորեցին Աստարոթ Կառնայիմում գտնուող հսկաներին ու նրանց հետ եղած հզօր ցեղերին, ինչպէս նաեւ սոմացիներին՝ նրանց Շաւէ քաղաքում, | |
Gene | ArmEaste | 14:6 | կոտորեցին նաեւ Սէիրի լեռներում բնակուող քոռացիներին եւ հասան մինչեւ անապատում գտնուող Բեւեկնի ձորը: | |
Gene | ArmEaste | 14:7 | Նրանք վերադարձան Դատաստանի աղբիւրը, այսինքն՝ Կադէս, եւ կոտորեցին Ամաղէկի բոլոր իշխաններին ու Ասասանթամարում բնակուող ամորհացիներին: | |
Gene | ArmEaste | 14:8 | Սոդոմացիների արքան, գոմորացիների արքան, ադամաացիների արքան, սեբոյիմացիների արքան ու Բաղակի՝ այսինքն Սեգորի արքան ելան եւ Աղի ձորում ճակատամարտ տուեցին | |
Gene | ArmEaste | 14:9 | Ելամի արքայ Քոդողագոմորի, ազգերի արքայ Թարգաղի, Սենաարի արքայ Ամարփաղի, Սելլասարի արքայ Արիոքի դէմ. չորս թագաւոր՝ հնգի դէմ: | |
Gene | ArmEaste | 14:10 | Աղի ձորում հորեր կային՝ կուպրի հորեր: Սոդոմացիների արքան ու գոմորացիների արքան փախուստի դիմելիս ընկան դրանց մէջ, իսկ մնացածները փախան լերան կողմը: | |
Gene | ArmEaste | 14:11 | Նրանք բռնագրաւեցին սոդոմացիների ու գոմորացիների ողջ աւարն ու բոլոր պաշարները եւ գնացին: | |
Gene | ArmEaste | 14:12 | Նրանք գերեցին նաեւ Սոդոմում բնակուող Ղովտին՝ Աբրամի եղբօրորդուն, բռնագրաւեցին նրա ունեցուածքը եւ գնացին: | |
Gene | ArmEaste | 14:13 | Ճողոպրածներից մէկն եկաւ ու այդ մասին պատմեց միւս կողմում գտնուող Աբրամին: Նա բնակւում էր Աբրամի դաշնակիցներ Եսքողի եղբօր եւ Օնանի եղբօր՝ ամորհացի Մամբրէի կաղնու մօտ: | |
Gene | ArmEaste | 14:14 | Երբ Աբրամն իմացաւ, թէ գերեվարուել է իր եղբօրորդի Ղովտը, հաւաքեց իր երեք հարիւր տասնութ ընդոծիններին, | |
Gene | ArmEaste | 14:15 | ինքն ու իր ծառաները գիշերով հարուածեցին նրանց, քշեցին մինչեւ Քոբաղ, որ Դամասկոսի ձախ կողմում է գտնւում: | |
Gene | ArmEaste | 14:16 | Աբրամը ետ առաւ սոդոմացիների ամբողջ աւարը, ազատեց իր եղբօրորդի Ղովտին, նրա ամբողջ ունեցուածքը, ինչպէս նաեւ կանանց ու ժողովրդին: | |
Gene | ArmEaste | 14:17 | Երբ նա վերադառնում էր Քոդողագոմորին եւ նրա հետ եղած թագաւորներին կոտորելուց, Շաւէի ձորում, այսինքն՝ Թագաւորների դաշտում նրան ընդառաջ գնաց սոդոմացիների արքան: | |
Gene | ArmEaste | 14:18 | Շաղէմի արքայ Մելքիսեդեկը հաց ու գինի հիւրասիրեց նրան, որովհետեւ ինքը բարձրեալ Աստծու քահանան էր: | |
Gene | ArmEaste | 14:19 | Նա օրհնեց Աբրամին՝ ասելով. «Օրհնեալ է Աբրամը բարձրեալ Աստծու կողմից, որ ստեղծեց երկինքն ու երկիրը: | |
Gene | ArmEaste | 14:20 | Օրհնեալ է բարձրեալն Աստուած, որ քո թշնամիներին մատնեց քո ձեռքը»: Աբրամը նրան տասանորդ տուեց ամէն ինչից: | |
Gene | ArmEaste | 14:21 | Սոդոմացիների արքան, սակայն, ասաց Աբրամին. «Դու ինձ տուր այդ մարդկանց, իսկ աւարը թող մնայ քեզ»: | |
Gene | ArmEaste | 14:22 | Աբրամն ասաց սոդոմացիների արքային. «Երդւում եմ երկինքն ու երկիրը ստեղծած բարձրեալ Աստուծով, | |
Gene | ArmEaste | 14:23 | որ քեզ պատկանող ոչ մի բանից՝ թելից մինչեւ կօշիկի կապն անգամ ես չեմ վերցնի, որպէսզի չասես, թէ՝ «ես հարստացրի Աբրամին», | |