GENESIS
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50
Chapter 26
Gene | ArmEaste | 26:2 | Իսահակը գնաց փղշտացիների արքայ Աբիմելէքի մօտ, Գերարա: Նրան երեւաց Տէրն ու ասաց. «Եգիպտոս մի՛ իջիր, այլ բնակուի՛ր այն երկրում, որտեղ ասացի քեզ. | |
Gene | ArmEaste | 26:3 | իբրեւ պանդուխտ ապրի՛ր այս երկրում, որ ես լինեմ քեզ հետ եւ օրհնեմ քեզ, որովհետեւ քեզ ու քո սերունդներին եմ տալու այս ողջ երկիրը: Ես հաստատ կը պահեմ այն երդումը, որ տուեցի քո հայր Աբրահամին: | |
Gene | ArmEaste | 26:4 | Ես բազմացնելու եմ քո սերունդները երկնքի աստղերի չափ, քո զաւակներին եմ տալու այս ամբողջ երկիրը, եւ քո սերունդների միջոցով օրհնուելու են երկրի բոլոր ազգերը | |
Gene | ArmEaste | 26:5 | ի հատուցումն այն բանի, որ քո հայր Աբրահամը լսեց իմ խօսքը, պահեց իմ հրամանները, իմ պատուիրանները, իմ կանոններն ու օրէնքները»: | |
Gene | ArmEaste | 26:7 | Տեղի մարդիկ հարցրին նրա կին Ռեբեկայի մասին, եւ նա ասաց. «Իմ քոյրն է»: Նա վախեցաւ ասել «Իմ կինն է». գուցէ Ռեբեկայի պատճառով տեղի մարդիկ սպանէին իրեն, որովհետեւ Ռեբեկան դէմքով գեղեցիկ էր: | |
Gene | ArmEaste | 26:8 | Նա այնտեղ մնաց երկար ժամանակ: Փղշտացիների արքայ Աբիմելէքը պատուհանից դուրս ձգուեց ու տեսաւ, որ Իսահակը կատակում է իր կին Ռեբեկայի հետ: | |
Gene | ArmEaste | 26:9 | Աբիմելէքը կանչեց Իսահակին եւ ասաց նրան. «Ուրեմն նա քո կինն է: Ինչո՞ւ, սակայն, ասացիր, թէ՝ «Իմ քոյրն է»: Իսահակն ասաց նրան. «Որովհետեւ մտածեցի, թէ գուցէ նրա պատճառով սպանուեմ»: | |
Gene | ArmEaste | 26:10 | Աբիմելէքը նրան ասաց. «Ինչո՞ւ այդ բանն արեցիր մեզ հետ: Քիչ էր մնում, որ իմ ազգակիցներից մէկը պառկէր քո կնոջ հետ եւ մեզ մեղքի մէջ գցէիր»: Եւ Աբիմելէքը հրաման արձակեց իր ողջ ժողովրդին՝ ասելով. | |
Gene | ArmEaste | 26:11 | «Բոլոր նրանք, ովքեր կը դիպչեն այդ մարդուն կամ նրա կնոջը, մահուան կը դատապարտուեն»: | |
Gene | ArmEaste | 26:12 | Իսահակը գարի ցանեց այդ երկրում եւ նոյն տարում էլ հարիւրապատիկ բերք ստացաւ: Տէրն օրհնեց նրան, | |
Gene | ArmEaste | 26:13 | եւ սա հարստացաւ: Նա առաջադիմում էր, հարստանում այն աստիճան, որ մեծահարուստ դարձաւ: | |
Gene | ArmEaste | 26:15 | Փղշտացիները նախանձեցին նրան եւ խցանեցին այն բոլոր ջրհորները, որ նրա հօր՝ Աբրահամի օրօք փորել էին նրա ծառաները. փղշտացիները | |
Gene | ArmEaste | 26:16 | դրանք լցրին հողով: Աբիմելէքն ասաց Իսահակին. «Հեռացի՛ր մեր մօտից, որովհետեւ մեզնից շատ աւելի զօրաւոր եղար»: | |
Gene | ArmEaste | 26:18 | Իսահակը դարձեալ փորեց այն ջրհորները, որ փորել էին նրա հօր՝ Աբրահամի ծառաները, իսկ փղշտացիները նրա հայր Աբրահամի մահից յետոյ խցանել էին: Իսահակն այդ ջրհորները կոչեց այն անուններով, որ տուել էր դրա նց իր հայր Աբրահամը: | |
Gene | ArmEaste | 26:19 | Իսահակի ծառաները հող փորեցին գերարացիների ձորում եւ այնտեղ գտան ըմպելի ջրի աղբիւր: | |
Gene | ArmEaste | 26:20 | Գերարացիների հովիւները կռուեցին Իսահակի հովիւների հետ՝ ասելով, թէ իրենցն է այդ ջրհորը: Նրանք ջրհորը կոչեցին Անիրաւութիւն, քանի որ նրա հանդէպ անիրաւութիւն էին գործել: | |
Gene | ArmEaste | 26:21 | Իսահակը գնաց այդտեղից ու փորեց մի այլ ջրհոր եւս: Վէճ ծագեց սրա համար էլ: Իսահակը այն կոչեց Թշնամութիւն: | |
Gene | ArmEaste | 26:22 | Նա գնաց այդտեղից եւ փորեց մի այլ ջրհոր եւս: Դրա շուրջ վէճ չառաջացաւ, եւ այդ պատճառով այն կոչեց Անդորրութիւն՝ ասելով, թէ՝ «Այժմ մեզ ընդարձակ տեղ տուեց Տէրը եւ բազմացրեց մեզ երկրի վրայ»: | |
Gene | ArmEaste | 26:24 | «Ես քո հօր Աստուածն եմ: Մի՛ վախեցիր, որովհետեւ քեզ հետ եմ, ես օրհնելու եմ քեզ, բազմացնելու եմ քո սերունդները ի սէր քո հայր Աբրահամի»: | |
Gene | ArmEaste | 26:25 | Իսահակն այդտեղ զոհասեղան շինեց ու երկրպագեց Տիրոջը: Նա այդտեղ խփեց իր վրանը: Իսահակի ծառաները այդտեղ ջրհոր փորեցին: | |
Gene | ArmEaste | 26:26 | Գերարայից նրա մօտ գնացին Աբիմելէքը, նրա սենեկապետ Ոքոզաթը եւ նրա զօրքերի սպարապետ Փիքողը: | |
Gene | ArmEaste | 26:27 | Իսահակը նրանց ասաց. «Ինչո՞ւ եկաք ինձ մօտ, չէ՞ որ դուք ատեցիք ինձ եւ հալածեցիք ձեր մօտից»: | |
Gene | ArmEaste | 26:28 | Նրանք պատասխանեցին. «Մենք պարզիպարզոյ տեսանք, որ Տէրը քեզ հետ է, ուստի ասացինք. «Հաշտութիւն թող լինի մեր եւ քո միջեւ: Մենք պայման թող դնենք քեզ հետ. | |
Gene | ArmEaste | 26:29 | մեր նկատմամբ որեւէ վատ բան չանես, քանի որ մենք չենք մեղանչել քո դէմ, քեզ բարերարութիւն ենք արել եւ քեզ խաղաղութեամբ ճանապարհ դրել, որովհետեւ դու Տիրոջ օրհնած մարդն ես»: | |
Gene | ArmEaste | 26:31 | եւ առաւօտեան վաղ վեր կենալով՝ երդուեցին միմեանց: Իսահակը ճանապարհ դրեց նրանց, եւ նրանք իր մօտից հաշտ ու խաղաղ գնացին: | |
Gene | ArmEaste | 26:32 | Այդ օրը եկան Իսահակի ծառաները եւ յայտնեցին նրան իրենց փորած ջրհորի մասին, թէ՝ «Ջուր չենք գտել»: | |
Gene | ArmEaste | 26:33 | Իսահակն այդ ջրհորն անուանեց Երդումն: Դրա համար էլ այդ քաղաքը մինչեւ այսօր կոչւում է Երդման ջրհոր: | |
Gene | ArmEaste | 26:34 | Եսաւը քառասուն տարեկան հասակում կին առաւ քետացի Բէերի դուստր Յուդիթին եւ խեւացի Ելոմի դուստր Մասեմաթին, | |