I CORINTHIANS
Chapter 5
I Co | ArmWeste | 5:1 | Առհասարակ կը լսուի թէ ձեր մէջ պոռնկութիւն կայ. եւ այնպիսի պոռնկութիւն՝ որ հեթանոսներուն մէջ իսկ չկայ, որպէս թէ մէկը ունենայ իր հօր կինը : | |
I Co | ArmWeste | 5:2 | Ու դուք հպարտացած էք, փոխանակ սգալու, որպէսզի ձեր մէջէն վերցուի ա՛ն՝ որ այս արարքը կատարեց: | |
I Co | ArmWeste | 5:3 | Արդարեւ ես - թէպէտ մարմինով բացակայ եմ, բայց հոգիով՝ ներկայ - արդէն իսկ դատեցի այսպիսի արարք գործողը, որպէս թէ ներկայ ըլլալով: | |
I Co | ArmWeste | 5:4 | Մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի անունով, երբ հաւաքուիք՝ դուք եւ իմ հոգիս, մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի զօրութեամբ, | |
I Co | ArmWeste | 5:5 | մատնեցէ՛ք այդպիսի մէկը Սատանային՝ մարմինին աւերումին համար, որպէսզի հոգին փրկուի Տէր Յիսուսի օրը: | |
I Co | ArmWeste | 5:7 | Ուրեմն մաքրուեցէ՛ք հին խմորէն՝ որպէսզի ըլլաք նոր զանգուած մը, քանի որ անխմոր էք: Որովհետեւ Քրիստոս՝ մեր զատիկը՝ զոհուեցաւ մեզի համար. | |
I Co | ArmWeste | 5:8 | հետեւաբար տօ՛ն կատարենք՝ ո՛չ թէ հին խմորով, ո՛չ ալ չարամտութեան եւ չարութեան խմորով, հապա անկեղծութեան ու ճշմարտութեան անխմոր հացով: | |
I Co | ArmWeste | 5:10 | Սակայն ոչ անշուշտ այս աշխարհի պոռնկողներուն, կամ ագահներուն, կամ յափշտակողներուն, կամ կռապաշտներուն հետ. այլապէս՝ պարտաւոր պիտի ըլլայիք աշխարհէն դուրս ելլել: | |
I Co | ArmWeste | 5:11 | Իսկ հիմա գրեցի ձեզի որ չյարաբերիք, եթէ ոեւէ մէկը՝ որ եղբայր կը կոչուի՝՝, ըլլայ պոռնկող, կամ ագահ, կամ կռապաշտ, կամ հեգնող, կամ արբեցող, կամ յափշտակող. այդպիսի մարդու հետ մի՛ ուտէք անգամ: | |