I CORINTHIANS
Chapter 1
I Co | ArmWeste | 1:1 | Պօղոս, կանչուած Աստուծոյ կամքով՝ Յիսուս Քրիստոսի առաքեալ ըլլալու, ու Սոսթենէս եղբայրը, | |
I Co | ArmWeste | 1:2 | Կորնթոսի մէջ եղած Աստուծոյ եկեղեցիին, անոնց՝ որ Քրիստոս Յիսուսով սրբացած են, կանչուած՝ սուրբեր ըլլալու բոլոր անոնց հետ, որ ամէն տեղ կը կանչեն մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի անունը, թէ՛ իրենց եւ թէ մեր Տէրոջ. | |
I Co | ArmWeste | 1:4 | Ամէն ատեն շնորհակալ կ՚ըլլամ իմ Աստուծմէս ձեզի համար, քանի որ Աստուծոյ շնորհքը տրուած է ձեզի Քրիստոս Յիսուսով, | |
I Co | ArmWeste | 1:7 | որպէսզի ո՛չ մէկ շնորհ պակսի ձեզի, մինչ կը սպասէք մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի յայտնութեան: | |
I Co | ArmWeste | 1:8 | Ինք նաեւ պիտի հաստատէ ձեզ մինչեւ վախճանը, որ անմեղադրելի ըլլաք մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի օրը: | |
I Co | ArmWeste | 1:9 | Հաւատարիմ է Աստուած, որու միջոցով կանչուեցաք հաղորդակից ըլլալու իր Որդիին, մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի: | |
I Co | ArmWeste | 1:10 | Կ՚աղաչե՛մ ձեզի, եղբայրնե՛ր, մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի անունով, որ դուք բոլորդ ունենաք նո՛յն խօսքը, ու պառակտումներ չըլլան ձեր մէջ. հապա հաստատուած ըլլաք նո՛յն միտքով ու նո՛յն դատումով: | |
I Co | ArmWeste | 1:11 | Որովհետեւ, եղբայրնե՛րս, ձեր մասին բացայայտուեցաւ ինծի Քղուէի տունէն եղողներէն՝ թէ կռիւներ կան ձեր մէջ: | |
I Co | ArmWeste | 1:12 | Հիմա սա՛ կ՚ըսեմ ձեզի. իբր թէ ձեզմէ իւրաքանչիւրը կ՚ըսէ. «Ես Պօղոսեան եմ», կամ. «Ես Ապողոսեան եմ», կամ. «Ես Կեփասեան եմ», կամ. «Ես Քրիստոսեան եմ»: | |
I Co | ArmWeste | 1:13 | Միթէ Քրիստոս բաժնուա՞ծ է. միթէ Պօղո՞ս խաչուեցաւ ձեզի համար, կամ թէ Պօղոսի՞ անունով մկրտուեցաք: | |
I Co | ArmWeste | 1:14 | Շնորհակալ կ՚ըլլամ Աստուծմէ, որ ձեզմէ ո՛չ մէկը մկրտեցի, բայց միայն Կրիսպոսը եւ Գայիոսը. որպէսզի ո՛չ մէկը ըսէ | |
I Co | ArmWeste | 1:17 | Որովհետեւ Քրիստոս ղրկեց զիս ո՛չ թէ մկրտելու, հապա աւետարանելու. բայց ո՛չ խօսքերու իմաստութեամբ, որպէսզի Քրիստոսի խաչը ընդունայն չըլլայ: | |
I Co | ArmWeste | 1:18 | Արդարեւ խաչին քարոզութիւնը յիմարութիւն է անոնց համար՝ որ կը կորսուին, իսկ մեզի համար՝ որ փրկուած ենք՝ Աստուծոյ զօրութիւնն է: | |
I Co | ArmWeste | 1:19 | Որովհետեւ գրուած է. «Իմաստուններուն իմաստութիւնը պիտի կորսնցնեմ, ու խելացիներուն խելքը պիտի ջնջեմ»: | |
I Co | ArmWeste | 1:20 | Ո՞ւր է իմաստունը, ո՞ւր է դպիրը, ո՞ւր է այս աշխարհի վիճաբանողը. միթէ Աստուած չյիմարացո՞ւց այս աշխարհի իմաստութիւնը: | |
I Co | ArmWeste | 1:21 | Արդարեւ՝ քանի աշխարհը իր իմաստութեամբ չճանչցաւ Աստուած՝ անոր իմաստութեան մէջ, Աստուած բարեհաճեցաւ քարոզութեան յիմարութեամբ փրկել անո՛նք՝ որ կը հաւատան. | |
I Co | ArmWeste | 1:23 | իսկ մենք կը քարոզենք խաչեալ Քրիստոսը, գայթակղութիւն՝ Հրեաներուն, ու յիմարութիւն՝ Յոյներուն. | |
I Co | ArmWeste | 1:24 | բայց անոնց որ կանչուած են, թէ՛ Հրեաներուն եւ թէ Յոյներուն, Քրիստոսը՝ Աստուծոյ զօրութիւնը եւ Աստուծոյ իմաստութիւնը. | |
I Co | ArmWeste | 1:25 | որովհետեւ Աստուծոյ յիմարութիւնը մարդոցմէ աւելի իմաստուն է, եւ Աստուծոյ տկարութիւնը մարդոցմէ աւելի ուժեղ է: | |
I Co | ArmWeste | 1:26 | Արդարեւ դուք կը տեսնէք ձեր կոչումը, եղբայրնե՛ր, թէ ի՛նչպէս ո՛չ թէ շատ իմաստուններ՝ մարմինի համեմատ, շատ զօրաւորներ, շատ ազնուականներ կանչուեցան, | |
I Co | ArmWeste | 1:27 | հապա Աստուած ընտրեց աշխարհի յիմարնե՛րը՝ որպէսզի ամօթահար ընէ իմաստունները: Աստուած ընտրեց աշխարհի տկարնե՛րը՝ որպէսզի ամօթահար ընէ հզօրները. | |
I Co | ArmWeste | 1:28 | Աստուած ընտրեց աշխարհի ստորիննե՛րը, անարգուածնե՛րն ու բա՛ն մը չեղողները, որպէսզի ոչնչացնէ բա՛ն մը եղողները. | |
I Co | ArmWeste | 1:30 | Բայց դուք Քրիստոս Յիսուսով անկէ՛ էք, որ Աստուծմէ մեզի համար իմաստութիւն, արդարութիւն, սրբութիւն եւ ազատագրութիւն եղաւ. | |