I CORINTHIANS
Chapter 15
I Co | ArmWeste | 15:1 | Եղբայրնե՛ր, կը գիտցնեմ ձեզի այն աւետարանը՝ որ քարոզեցի ձեզի, ու դուք ալ ընդունեցիք եւ անոր մէջ հաստատ կը կենաք: | |
I Co | ArmWeste | 15:2 | Անով նաեւ կը փրկուիք, եթէ յիշողութեան մէջ պահէք ինչ որ աւետեցի ձեզի. այլապէս՝ զուր տեղը հաւատացած կ՚ըլլաք: | |
I Co | ArmWeste | 15:3 | Որովհետեւ նախ աւանդեցի ձեզի այն՝ որ ես ալ ընդունեցի, թէ Քրիստոս մեռաւ մեր մեղքերուն համար՝ Գիրքերուն համաձայն, | |
I Co | ArmWeste | 15:6 | Յետոյ միաժամանակ երեւցաւ հինգ հարիւրէ աւելի եղբայրներու, որոնց մեծ մասը կը մնայ մինչեւ այժմ, իսկ ոմանք ալ ննջեցին: | |
I Co | ArmWeste | 15:9 | Որովհետեւ ես առաքեալներուն փոքրագոյնն եմ, եւ արժանի ալ չեմ առաքեալ կոչուելու, քանի որ հալածեցի Աստուծոյ եկեղեցին: | |
I Co | ArmWeste | 15:10 | Բայց Աստուծոյ շնորհքո՛վն եմ՝ ինչ որ եմ: Եւ անոր շնորհքը՝ որ իմ վրաս է, ընդունայն չեղաւ. հապա ես անոնց բոլորէն շա՛տ աւելի աշխատեցայ. սակայն ո՛չ թէ ես, հապա Աստուծոյ շնորհքը՝ որ ինծի հետ էր: | |
I Co | ArmWeste | 15:12 | Ուրեմն եթէ կը քարոզուի թէ Քրիստոս մեռելներէն յարութիւն առած է, ի՞նչպէս ձեզմէ ոմանք կ՚ըսեն թէ “մեռելներու յարութիւն չկայ”: | |
I Co | ArmWeste | 15:14 | Ու եթէ Քրիստոս յարութիւն առած չէ, ուրեմն մեր քարոզութիւնը ունայն է, ու ձեր հաւատքն ալ ունայն է: | |
I Co | ArmWeste | 15:15 | Իսկ մենք ալ Աստուծոյ սուտ վկաները կ՚ըլլանք, որովհետեւ Աստուծոյ համար վկայեցինք թէ մեռելներէն յարուցանեց Քրիստոսը. մինչդեռ յարուցանած չէ զայն, եթէ ի՛րապէս մեռելները յարութիւն չեն առներ: | |
I Co | ArmWeste | 15:17 | ու եթէ Քրիստոս յարութիւն առած չէ, ձեր հաւատքը փուճ է, եւ տակաւին ձեր մեղքերուն մէջ էք. | |
I Co | ArmWeste | 15:19 | Եթէ միայն այս կեանքին համար Քրիստոսի յուսացած ենք, մենք բոլոր մարդոցմէն աւելի խղճալի ենք: | |
I Co | ArmWeste | 15:20 | Իսկ հիմա՝ Քրիստոս մեռելներէն յարութիւն առած է, ու եղած երախայրիքը անոնց՝ որ ննջեցին: | |
I Co | ArmWeste | 15:22 | Որովհետեւ ինչպէս Ադամով բոլորը կը մեռնին, նոյնպէս ալ Քրիստոսով բոլորը կեանք պիտի ստանան: | |
I Co | ArmWeste | 15:23 | Բայց իւրաքանչիւրը իր կարգով. նախ երախայրիքը՝ Քրիստոս, յետոյ Քրիստոսի պատկանողները՝ իր գալուստին: | |
I Co | ArmWeste | 15:24 | Ապա պիտի գայ վախճանը, երբ թագաւորութիւնը պիտի յանձնէ Աստուծոյ՝ Հօրը, ոչնչացնելէ ետք ամէն պետութիւն, ամէն իշխանութիւն ու զօրութիւն: | |
I Co | ArmWeste | 15:26 | Վերջին թշնամին որ պիտի ոչնչացուի՝ մահն է, որովհետեւ Գիրքը կ՚ըսէ. «Ամէն բան դրաւ անոր ոտքերուն տակ». | |
I Co | ArmWeste | 15:27 | Բայց երբ կ՚ըսէ թէ “ամէն բան դրուած է անոր տակ”, բացայայտ է թէ բացի անկէ՝ որ ամէն բան դրաւ անոր տակ: | |
I Co | ArmWeste | 15:28 | Ու երբ ամէն բան հպատակի անոր, այն ատեն Որդին՝ ինք ալ՝ պիտի հպատակի անո՛ր՝ որ ամէն բան դրաւ իրեն տակ, որպէսզի Աստուած ըլլայ ամէն ինչ՝ բոլորին մէջ: | |
I Co | ArmWeste | 15:29 | Այլապէս, ի՞նչ պիտի ընեն անոնք՝ որ կը մկրտուին մեռելներուն համար, եթէ մեռելները երբե՛ք յարութիւն չեն առներ: Ուրեմն ինչո՞ւ կը մկրտուին անոնց համար. | |
I Co | ArmWeste | 15:31 | Ես ամէն օր կը մեռնիմ. վկայ կը բերեմ այն պարծանքը՝ որ ունիմ ձեր վրայ Քրիստոս Յիսուսով՝ մեր Տէրոջմով: | |
I Co | ArmWeste | 15:32 | Եթէ Եփեսոսի մէջ կռուած ըլլայի գազաններու դէմ՝ մարդոց նման, ի՞նչ օգուտ էր ինծի, եթէ մեռելները յարութիւն չեն առներ. ուտենք՝՝ ու խմենք, որովհետեւ վաղը պիտի մեռնինք: | |
I Co | ArmWeste | 15:34 | Սթափեցէ՛ք արդարութեամբ ապրելու համար, ու մի՛ մեղանչէք. որովհետեւ ձեզմէ ոմանք չունին Աստուծոյ գիտութիւնը. ասիկա կ՚ըսեմ՝ ձեզ ամչցնելու համար: | |
I Co | ArmWeste | 15:35 | Բայց մէկը պիտի ըսէ. «Ի՞նչպէս մեռելները յարութիւն կ՚առնեն, եւ ի՞նչ մարմինով կու գան»: | |
I Co | ArmWeste | 15:37 | Իսկ ինչ որ կը սերմանես, ո՛չ թէ այն մարմինը որ պիտի բուսնի՝ կը սերմանես, հապա մերկ հատիկը, ըլլայ ան ցորենի թէ ուրիշ սերմի. | |
I Co | ArmWeste | 15:38 | բայց Աստուած մարմին կու տայ անոր՝ ինչպէս կը կամենայ, եւ իւրաքանչիւր սերմին՝ իր յատուկ մարմինը: | |
I Co | ArmWeste | 15:39 | Ամէն մարմին նոյն մարմինը չէ. հապա ուրի՛շ է մարդոց մարմինը, ուրիշ՝ անասուններուն մարմինը, ուրիշ՝ ձուկերունը, եւ ուրիշ՝ թռչուններունը: | |
I Co | ArmWeste | 15:40 | Կան նաեւ երկնաւոր մարմիններ ու երկրաւոր մարմիններ. բայց երկնաւորներուն փառքը ուրի՛շ է, երկրաւորներունը՝ ուրիշ: | |
I Co | ArmWeste | 15:41 | Արեւին փառքը ուրիշ է, լուսինին փառքը՝ ուրիշ, եւ աստղերուն փառքը՝ ուրիշ. որովհետեւ մէկ աստղը փառքով կը տարբերի միւս աստղէն: | |
I Co | ArmWeste | 15:42 | Այսպէս է նաեւ մեռելներուն յարութիւնը: Մարմինը կը սերմանուի ապականութեամբ, եւ յարութիւն կ՚առնէ անապականութեամբ. | |
I Co | ArmWeste | 15:43 | կը սերմանուի անպատուութեամբ, ու յարութիւն կ՚առնէ փառքով. կը սերմանուի տկարութեամբ, եւ յարութիւն կ՚առնէ զօրութեամբ: | |
I Co | ArmWeste | 15:44 | Կը սերմանուի իբր շնչաւոր մարմին, ու յարութիւն կ՚առնէ իբր հոգեւոր մարմին: Շնչաւոր մարմին կայ, նաեւ հոգեւոր մարմին կայ, | |
I Co | ArmWeste | 15:45 | եւ սա՛ գրուած է. «Առաջին մարդը՝ Ադամ՝ եղաւ ապրող անձ». իսկ վերջին Ադամը՝ ապրեցնող հոգի: | |
I Co | ArmWeste | 15:48 | Ինչպէս հողեղէնն է՝ նոյնպէս ալ հողեղէններն են, եւ ինչպէս երկնաւորն է՝ նոյնպէս ալ երկնաւորներն են: | |
I Co | ArmWeste | 15:50 | Ուրեմն սա՛ կ՚ըսեմ, եղբայրնե՛ր, թէ մարմին եւ արիւն չեն կրնար ժառանգել Աստուծոյ թագաւորութիւնը, ո՛չ ալ ապականութիւնը կը ժառանգէ անապականութիւն: | |
I Co | ArmWeste | 15:51 | Ահա՛ կը յայտնեմ ձեզի խորհուրդ մը. «Բոլորս պիտի չննջենք, բայց բոլորս ալ պիտի փոխուինք. | |
I Co | ArmWeste | 15:52 | անմի՛ջապէս, ակնթարթի մը մէջ, վերջին փողին հնչելու ատենը. որովհետեւ փողը պիտի հնչէ, մեռելները յարութիւն պիտի առնեն՝ առանց ապականութեան, ու մենք ալ պիտի փոխուինք»: | |
I Co | ArmWeste | 15:53 | Որովհետեւ պէտք է որ այս ապականացու մարմինը հագնի անապականութիւն, եւ այս մահկանացուն հագնի անմահութիւն: | |
I Co | ArmWeste | 15:54 | Ուստի երբ այս ապականացու մարմինը հագնի անապականութիւն, եւ այս մահկանացուն հագնի անմահութիւն, այն ատեն պիտի իրագործուի այն խօսքը՝ որ գրուեցաւ. «Մահը ընկղմեցաւ յաղթութեան մէջ»: | |
I Co | ArmWeste | 15:57 | Բայց շնորհակալութի՛ւն Աստուծոյ, որ մեզի յաղթութիւն կու տայ մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի միջոցով: | |