I CORINTHIANS
Chapter 3
I Co | ArmWeste | 3:1 | Բայց ես, եղբայրնե՛ր, չկրցայ խօսիլ ձեզի՝ որպէս հոգեւորներու, հապա որպէս մարմնաւորներու, նոյնիսկ որպէս Քրիստոսով երախաներու: | |
I Co | ArmWeste | 3:2 | Ձեզ սնուցանեցի կաթո՛վ, ո՛չ թէ կերակուրով. որովհետեւ մինչեւ հիմա չէիք կրնար հանդուրժել, եւ ո՛չ իսկ ներկայիս կրնաք, քանի որ տակաւին մարմնաւոր էք: | |
I Co | ArmWeste | 3:3 | Արդարեւ, քանի տակաւին նախանձ, կռիւ եւ բաժանումներ կան ձեր մէջ, միթէ մարմնաւոր չէ՞ք ու մարդկօրէն չէ՞ք ընթանար: | |
I Co | ArmWeste | 3:4 | Որովհետեւ երբ ձեզմէ մէկը ըսէ. «Ես Պօղոսեան եմ», եւ միւսը. «Ես Ապողոսեան եմ», միթէ մարմնաւոր չէ՞ք: | |
I Co | ArmWeste | 3:5 | Իսկ ո՞վ է Պօղոս, կամ ո՞վ է Ապողոս. լոկ սպասարկուներ, որոնցմով դուք հաւատացիք՝ ինչպէս Տէրը տուաւ անոնցմէ իւրաքանչիւրին: | |
I Co | ArmWeste | 3:8 | Ուրեմն տնկողն ու ջրողը մէկ են, եւ իւրաքանչիւրը պիտի ստանայ իր վարձատրութիւնը՝ իր աշխատանքին համեմատ. | |
I Co | ArmWeste | 3:9 | որովհետեւ մենք Աստուծոյ գործակից ենք. դուք Աստուծոյ մշակութիւնն էք, Աստուծոյ շինուածքն էք: | |
I Co | ArmWeste | 3:10 | Աստուծոյ շնորհքին համեմատ՝ որ տրուեցաւ ինծի, հիմ դրի իմաստուն ճարտարապետի մը պէս, բայց ուրիշ մը կը շինէ անոր վրայ. սակայն իւրաքանչիւրը թող զգուշանայ թէ ի՛նչպէս կը շինէ անոր վրայ: | |
I Co | ArmWeste | 3:12 | Եթէ մէկը այս հիմին վրայ շինէ ոսկիով, արծաթով, պատուական քարերով, փայտով, խարով, խոզանով, | |
I Co | ArmWeste | 3:13 | իւրաքանչիւրին գործը բացայայտ պիտի ըլլայ. քանի որ օրը պիտի բացայայտէ, որովհետեւ կրակով պիտի յայտնուի եւ իւրաքանչիւրին գործին ի՛նչպէս ըլլալը կրա՛կը պիտի փորձարկէ: | |
I Co | ArmWeste | 3:15 | եթէ մէկուն գործը այրի՝ պիտի կորսնցնէ, իսկ ինք պիտի փրկուի, սակայն իբր թէ կրակի մէջէն: | |
I Co | ArmWeste | 3:17 | Եթէ մէկը ապականէ Աստուծոյ տաճարը, Աստուած ալ պիտի քանդէ զի՛նք. որովհետեւ Աստուծոյ տաճարը սուրբ է, եւ դո՛ւք էք այդ տաճարը: | |
I Co | ArmWeste | 3:18 | Ո՛չ մէկը թող խաբէ ինքզինք: Եթէ ձեզմէ մէկը կը կարծէ իմաստուն ըլլալ այս աշխարհի մէջ, թող յիմար դառնայ՝ որպէսզի իմաստուն ըլլայ: | |
I Co | ArmWeste | 3:19 | Որովհետեւ այս աշխարհի իմաստութիւնը՝ Աստուծոյ քով յիմարութիւն է. քանի որ գրուած է. «Ան իմաստունները կը բռնէ իրենց խորամանկութեան մէջ»: | |
I Co | ArmWeste | 3:22 | որովհետեւ ամէն բան ձերն է. թէ՛ Պօղոս, թէ՛ Ապողոս, թէ՛ Կեփաս, թէ՛ աշխարհը, թէ՛ կեանքը, թէ՛ մահը, թէ՛ ներկայ բաները եւ թէ գալիքները: Ամէն բան ձերն է. | |