I CORINTHIANS
Chapter 9
I Co | ArmWeste | 9:1 | Միթէ ես առաքեալ չե՞մ. միթէ ես ազատ չե՞մ. միթէ աչքերովս չտեսա՞յ Յիսուս Քրիստոսը՝ մեր Տէրը. դուք իմ գործս չէ՞ք Տէրոջմով: | |
I Co | ArmWeste | 9:2 | Նոյնիսկ եթէ ուրիշներուն առաքեալ չըլլամ, գոնէ ձեզի համար՝ եմ. որովհետեւ իմ առաքելութեանս կնիքը դո՛ւք էք Տէրոջմով: | |
I Co | ArmWeste | 9:5 | Միթէ մենք իրաւունք չունի՞նք Քրիստոսով քոյր եղող կին մը մեզի հետ տանելու, ինչպէս միւս առաքեալները, Տէրոջ եղբայրներն ու Կեփաս կ՚ընեն: | |
I Co | ArmWeste | 9:7 | Ո՞վ երբեք մարտնչելու կ՚երթայ իր սեփական ծախսով. ո՞վ այգի կը տնկէ եւ անոր պտուղէն չ՚ուտեր. կամ ո՞վ կը հովուէ ու հօտին կաթով չի սնանիր՝՝: | |
I Co | ArmWeste | 9:9 | Քանի որ Մովսէսի Օրէնքին մէջ գրուած է. «Մի՛ կապեր կալի մէջ աշխատող՝՝ եզին դունչը»: Միթէ Աստուած եզնե՞րը կը հոգայ, | |
I Co | ArmWeste | 9:10 | թէ ոչ՝ անշուշտ մեզի՛ համար կ՚ըսէ: Անկասկած մեզի՛ համար գրուած է. որովհետեւ ա՛ն որ կը հերկէ՝ պարտաւոր է յոյսով հերկել, եւ ա՛ն որ կը կամնէ՝ բաժին առնելու յոյսով՝՝: | |
I Co | ArmWeste | 9:11 | Եթէ մենք ձեր մէջ հոգեւոր բաներ սերմանեցինք, մե՞ծ բան է՝ եթէ ձեզմէ մարմնաւոր բաներ հնձենք: | |
I Co | ArmWeste | 9:12 | Եթէ ուրիշներ բաժին ունին այս իրաւունքին՝ ձեր վրայ, առաւելապէս մե՛նք չունի՞նք. բայց մենք այս իրաւունքը չօգտագործեցինք, հապա ամէն բանի կը դիմանանք, որպէսզի արգելք չըլլանք Քրիստոսի աւետարանին: | |
I Co | ArmWeste | 9:13 | Չէ՞ք գիտեր թէ սուրբ բաներուն պաշտօնեաները՝ տաճարէ՛ն կ՚ուտեն, եւ անոնք որ զոհասեղանին կը սպասաւորեն՝ զոհասեղանէ՛ն բաժին կ՚առնեն: | |
I Co | ArmWeste | 9:15 | Բայց ես ասոնցմէ ո՛չ մէկը օգտագործեցի, ո՛չ ալ այս բաները գրեցի՝ որ ա՛յդպէս ըլլայ ինծի հանդէպ. որովհետեւ աւելի լաւ է ինծի՝ որ մեռնիմ, քան թէ մէկը իմ պարծանքս ոչնչացնէ: | |
I Co | ArmWeste | 9:16 | Արդարեւ եթէ աւետարանեմ՝ պարծենալիք ոչինչ ունիմ, որովհետեւ իմ վրաս դրուած հարկ մըն է. մա՛նաւանդ վա՛յ է ինծի՝ եթէ չաւետարանեմ: | |
I Co | ArmWeste | 9:17 | Քանի որ եթէ ասիկա կամովին ընեմ, վարձատրութիւն կ՚ունենամ. իսկ եթէ ակամայ՝ այդ ինծի վստահուած տնտեսութիւն մըն է: | |
I Co | ArmWeste | 9:18 | Ուրեմն ի՞նչ է իմ վարձատրութիւնս. այն՝ որ աւետարանելու ատենս ձրի տամ Քրիստոսի աւետարանը, որպէսզի չարաչար չգործածեմ աւետարանէն ստացած իմ իրաւունքս: | |
I Co | ArmWeste | 9:21 | Օրէնքի տակ եղողներուն հետ՝ իբր թէ Օրէնքի տակ, (ո՛չ թէ ես Օրէնքի տակ էի,) որպէսզի Օրէնքի տակ եղողներն ալ շահիմ: Առանց Օրէնքի եղողներուն հետ՝ իբր թէ առանց Օրէնքի, (ո՛չ թէ ես Աստուծմէ օրէնք չունէի, հապա Քրիստոսի օրէնքին տակ էի,) որպէսզի առանց Օրէնքի եղողներն ալ շահիմ: | |
I Co | ArmWeste | 9:22 | Տկարներուն հետ տկարի պէս եղայ, որպէսզի տկարները շահիմ. բոլորին հետ ամէն ինչ եղայ, որպէսզի ա՛նպայման ոմանք փրկեմ: | |
I Co | ArmWeste | 9:24 | Չէ՞ք գիտեր թէ ասպարէզին մէջ վազողները՝ բոլորը կը վազեն, բայց մէ՛կը կը ստանայ մրցանակը: Ուստի ա՛յնպէս վազեցէք՝ որ ստանա՛ք: | |
I Co | ArmWeste | 9:25 | Ո՛վ որ կը մրցի՝ չափաւորութիւն կը պահէ ամէն բանի մէջ. անոնք՝ եղծանելի պսակը ստանալու համար, իսկ մենք՝ անեղծանելին: | |
I Co | ArmWeste | 9:26 | Ուստի ես ա՛յդպէս կը վազեմ, ո՛չ թէ անստուգութեամբ. ես ա՛յդպէս կռփամարտ կ՚ընեմ, ո՛չ թէ հովը ծեծելով. | |