I CORINTHIANS
Chapter 10
I Co | ArmWeste | 10:1 | Եղբայրնե՛ր, չեմ ուզեր որ անգիտանաք թէ մեր հայրերը՝ բոլո՛րն ալ ամպին տակ էին, բոլո՛րն ալ ծովէն անցան, | |
I Co | ArmWeste | 10:4 | ու բոլո՛րն ալ խմեցին նոյն հոգեւոր խմելիքը, որովհետեւ կը խմէին այն հոգեւոր վէմէն՝ որ իրենց կը հետեւէր, եւ այդ վէմը՝ Քրիստոսն էր: | |
I Co | ArmWeste | 10:6 | Ուրեմն այդ բաները մեզի տիպար եղան, որպէսզի չցանկանք չար բաներու, ինչպէս անոնք ցանկացին: | |
I Co | ArmWeste | 10:7 | Ո՛չ ալ կռապաշտ ըլլաք՝ անոնցմէ ոմանց պէս, ինչպէս գրուած է. «Ժողովուրդը նստաւ ուտելու եւ խմելու, յետոյ կանգնեցան զբօսնելու»: | |
I Co | ArmWeste | 10:8 | Ո՛չ ալ պոռնկինք՝ ինչպէս անոնցմէ ոմանք պոռնկեցան, ու մէկ օրուան մէջ քսաներեք հազար հոգի ինկան: | |
I Co | ArmWeste | 10:11 | Իսկ այդ բոլոր բաները կը պատահէին անոնց՝ իբր տիպար, եւ գրուեցան խրատելու համար մեզ՝ որ հասած ենք դարերու վախճանին: | |
I Co | ArmWeste | 10:13 | Ձեզի պատահած չէ փորձութիւն մը՝ որ մարդկային չըլլայ. բայց Աստուած հաւատարիմ է, եւ պիտի չթոյլատրէ որ փորձուիք ձեր կարողութենէն աւելի, հապա փորձութեան հետ ելք մըն ալ պիտի տայ, որպէսզի կարենաք կրել: | |
I Co | ArmWeste | 10:16 | Օրհնութեան բաժակը՝ որ մենք կ՚օրհնենք, միթէ Քրիստոսի արիւնին հաղորդութիւնը չէ՞. հացը՝ որ մենք կը կտրենք, միթէ Քրիստոսի մարմինին հաղորդութիւնը չէ՞: | |
I Co | ArmWeste | 10:17 | Արդարեւ մենք՝ շատ ըլլալով՝ մէ՛կ հաց, մէ՛կ մարմին ենք, որովհետեւ բոլորս ալ բաժնեկից ենք այդ մէկ հացին: | |
I Co | ArmWeste | 10:18 | Նայեցէ՛ք մարմնաւոր Իսրայէլին. անոնք որ զոհերէն կ՚ուտեն՝ զոհասեղանին հաղորդակից չե՞ն ըլլար: | |
I Co | ArmWeste | 10:20 | Բայց սա՛ կ՚ըսեմ, թէ այն բաները՝ որ հեթանոսները կը զոհեն, կը զոհեն դեւերո՛ւն, եւ ո՛չ թէ Աստուծոյ. ուստի չեմ ուզեր որ դուք հաղորդակից ըլլաք դեւերուն: Չէք կրնար խմել Տէրոջ բաժակը ու դեւերուն բաժակը. | |
I Co | ArmWeste | 10:23 | Ամէն բան ինծի արտօնուած է, բայց ամէն բան օգտակար չէ. ամէն բան ինծի արտօնուած է, բայց ամէն բան շինիչ չէ: | |
I Co | ArmWeste | 10:27 | Եթէ անհաւատներէն մէկը ճաշի հրաւիրէ ձեզ ու տրամադիր ըլլաք երթալու, կերէ՛ք ամէն ինչ՝ որ կը հրամցուի ձեզի, առանց հարցնելու՝ խղճմտանքի պատճառով: | |
I Co | ArmWeste | 10:28 | Բայց եթէ մէկը ըսէ ձեզի. «Ատիկա կուռքերու զոհուած է», անո՛ր պատճառով՝ որ ցոյց տուաւ ձեզի, եւ խղճմտանքի՛ պատճառով՝ մի՛ ուտէք: | |
I Co | ArmWeste | 10:29 | Սակայն երբ խղճմտանք կ՚ըսեմ՝ ո՛չ թէ քուկդ է, հապա՝ ուրիշինը: Բայց ինչո՞ւ իմ ազատութիւնս կը դատուի ուրիշի մը խղճմտանքէն: | |
I Co | ArmWeste | 10:30 | Եթէ ես շնորհակալութեամբ կը բաժնեկցիմ, ինչո՞ւ հայհոյուիմ այն բանին պատճառով՝ որուն համար ես շնորհակալ կ՚ըլլամ: | |
I Co | ArmWeste | 10:31 | Ուրեմն՝ թէ՛ ուտէք, թէ՛ խմէք, եւ թէ ի՛նչ որ ընէք, ամէնը ըրէք Աստուծոյ փառքին համար: | |