I CORINTHIANS
Chapter 6
I Co | ArmWeste | 6:1 | Եթէ ձեզմէ մէկը խնդիր մը ունենայ ուրիշի մը հետ, միթէ կը յանդգնի՞ անարդարներուն առջեւ դատուիլ, եւ ո՛չ թէ սուրբերուն առջեւ: | |
I Co | ArmWeste | 6:2 | Չէ՞ք գիտեր թէ սուրբե՛րը պիտի դատեն աշխարհը. ու եթէ աշխարհը կը դատուի ձեզմէ, դուք արժանի չէ՞ք դատելու չնչին խնդիրները: | |
I Co | ArmWeste | 6:3 | Չէ՞ք գիտեր թէ մենք պիտի դատենք հրեշտակնե՛րը. հապա ո՛րչափ աւելի այս կեանքին բաները: | |
I Co | ArmWeste | 6:4 | Ուրեմն եթէ դատեր ունիք՝ այս կեանքի բաներուն համար, դատաւո՛ր նշանակեցէք եկեղեցիին անարգները: | |
I Co | ArmWeste | 6:5 | Ձեզ ամչցնելու համար կ՚ըսեմ. իրա՞ւ իմաստուն մը չկայ ձեր մէջ, ո՛չ իսկ մէկ հատ, որ կարենայ վճռել իր եղբայրներուն միջեւ: | |
I Co | ArmWeste | 6:7 | Ուրեմն արդէն ծանր յանցանք մը կայ ձեր մէջ, քանի որ իրարու հետ դատեր ունիք. ինչո՞ւ փոխարէնը դուք չէք անիրաւուիր. ինչո՞ւ փոխարէնը դուք զրկանք չէք կրեր: | |
I Co | ArmWeste | 6:9 | չէ՞ք գիտեր թէ անիրաւները պիտի չժառանգեն Աստուծոյ թագաւորութիւնը: Մի՛ մոլորիք. ո՛չ պոռնկողները, ո՛չ կռապաշտները, ո՛չ շնացողները, | |
I Co | ArmWeste | 6:10 | ո՛չ իգացեալները, ո՛չ արուագէտները, ո՛չ գողերը, ո՛չ ագահները, ո՛չ արբեցողները, ո՛չ հեգնողները, ո՛չ ալ յափշտակողները պիտի ժառանգեն Աստուծոյ թագաւորութիւնը: | |
I Co | ArmWeste | 6:11 | Եւ ձեզմէ ոմանք այդպիսիներ էին. բայց լուացուեցաք, բայց սրբացաք, բայց արդարացաք Տէր Յիսուսի անունով ու մեր Աստուծոյն Հոգիով: | |
I Co | ArmWeste | 6:12 | Ամէն բան ինծի արտօնուած է, բայց ամէն բան օգտակար չէ: Ամէն բան ինծի արտօնուած է, բայց ես ո՛չ մէկուն իշխանութեան տակ պիտի ըլլամ: | |
I Co | ArmWeste | 6:13 | Կերակուրները փորին համար են, փորն ալ՝ կերակուրներուն. բայց Աստուած ասիկա՛ ալ, անո՛նք ալ պիտի ոչնչացնէ: Իսկ մարմինը պոռնկութեան համար չէ, հապա՝ Տէրոջ, ու Տէրը՝ մարմինին համար: | |
I Co | ArmWeste | 6:15 | Չէ՞ք գիտեր թէ ձեր մարմինները Քրիստոսի անդամներն են: Ուրեմն Քրիստոսի անդամները առնելով պոռնիկի անդամնե՞ր ընեմ: Ամե՛նեւին: | |
I Co | ArmWeste | 6:16 | Չէ՞ք գիտեր թէ ա՛ն որ պոռնիկի կը միանայ, անոր հետ մէկ մարմին կ՚ըլլայ. քանի որ Գիրքը կ՚ըսէ. «Երկուքը պիտի ըլլան մէ՛կ մարմին»: | |
I Co | ArmWeste | 6:18 | Փախէ՛ք պոռնկութենէն: Ամէն մեղք՝ որ մարդ կը գործէ, իր մարմինէն դուրս է. բայց ա՛ն որ կը պոռնկի, կը մեղանչէ իր մարմինի՛ն դէմ: | |
I Co | ArmWeste | 6:19 | Չէ՞ք գիտեր թէ ձեր մարմինը տաճարն է Սուրբ Հոգիին՝ որ ձեր մէջն է. զայն Աստուծմէ ստացաք, եւ դուք ձեզի չէք պատկանիր, | |