I CORINTHIANS
Chapter 16
I Co | ArmWeste | 16:1 | Ինչ կը վերաբերի սուրբերուն համար ըլլալիք հանգանակութեան, ինչպէս պատուիրեցի Գաղատացիներու եկեղեցիներուն, դո՛ւք ալ այնպէս ըրէք: | |
I Co | ArmWeste | 16:3 | որպէսզի հանգանակութիւններ չըլլան երբ ես գամ: Ու երբ գամ, անոնք որ զատորոշէք՝ զիրենք պիտի ղրկեմ նամակներով՝՝, որպէսզի Երուսաղէմ տանին ձեր պարգեւները: | |
I Co | ArmWeste | 16:5 | Ուրեմն ես պիտի գամ ձեզի՝ երբ անցնիմ Մակեդոնիայէն. (քանի որ պիտի անցնիմ Մակեդոնիայէն.) | |
I Co | ArmWeste | 16:6 | եւ թերեւս մնամ ձեր քով ու ձմերեմ ալ ձեզի հետ. որպէսզի դո՛ւք ուղարկէք զիս՝ ո՛ւր որ երթամ: | |
I Co | ArmWeste | 16:7 | Որովհետեւ չեմ ուզեր տեսնել ձեզ հիմա՝ անցած ատենս, բայց կը յուսամ որ ժամանակ մը մնամ ձեր քով, եթէ Տէրը արտօնէ: | |
I Co | ArmWeste | 16:9 | որովհետեւ մեծ եւ արդիւնաւոր դուռ մը բացուած է ինծի, ու բազմաթիւ հակառակորդներ կան: | |
I Co | ArmWeste | 16:10 | Ուրեմն եթէ Տիմոթէոս գայ, ուշադի՛ր եղէք որ մնայ ձեր քով առանց վախի. քանի որ ան կ՚ընէ Տէրոջ գործը, ինչպէս ե՛ս ալ: | |
I Co | ArmWeste | 16:11 | Ուստի ո՛չ մէկը թող անարգէ զայն. հապա խաղաղութեա՛մբ ուղարկեցէք զայն՝ որ ինծի գայ, որովհետեւ անոր կը սպասեմ եղբայրներուն հետ: | |
I Co | ArmWeste | 16:12 | Իսկ ինչ կը վերաբերի Ապողոս եղբօր, շատ աղաչեցի անոր՝ որ ձեզի գայ եղբայրներուն հետ, բայց բնաւ փափաք չունեցաւ որ հիմա գայ. սակայն պիտի գայ՝ երբ պատեհութիւն ունենայ: | |
I Co | ArmWeste | 16:15 | Կ՚աղաչե՛մ ձեզի, եղբայրնե՛ր, (դուք կը ճանչնաք Ստեփանասի ընտանիքը, որ Աքայիայի երախայրիքն է, եւ իրենք զիրենք նուիրեցին սուրբերուն սպասարկութեան,) | |
I Co | ArmWeste | 16:17 | Ուրախ եմ Ստեփանասի, Փորտունատոսի եւ Աքայիկոսի գալուստին համար, որովհետեւ իրե՛նք լրացուցին ձեր պակասը, | |
I Co | ArmWeste | 16:19 | Ասիայի եկեղեցիները կը բարեւեն ձեզ. Տէրոջմով շատ կը բարեւեն ձեզ Ակիւղաս եւ Պրիսկիղա՝ իրենց տան մէջ եղող եկեղեցիին հետ: | |