I CORINTHIANS
Chapter 4
I Co | ArmWeste | 4:1 | Մարդիկ թող սեպեն մեզ՝ որպէս Քրիստոսի սպասաւորներն ու Աստուծոյ խորհուրդներուն տնտեսները: | |
I Co | ArmWeste | 4:3 | Բայց ինծի համար չնչին բան է որ դատուիմ ձեզմէ, կամ մարդոց դատաստանէն. նոյնիսկ ե՛ս չեմ դատեր զիս. | |
I Co | ArmWeste | 4:4 | (որովհետեւ ես ոչինչո՛վ գիտակից եմ իմ մասիս. բայց ո՛չ թէ ասով կ՚արդարանամ.) հապա զիս դատողը՝ Տէ՛րն է: | |
I Co | ArmWeste | 4:5 | Հետեւաբար ատենէն առաջ մի՛ դատէք՝ մինչեւ որ Տէրը գայ. ի՛նք պիտի լուսաւորէ խաւարին գաղտնիքը ու երեւան պիտի հանէ սիրտերուն ծրագիրները, եւ ա՛յն ատեն իւրաքանչիւրը գովեստ պիտի ունենայ Աստուծմէ: | |
I Co | ArmWeste | 4:6 | Այս բաները, եղբայրնե՛ր, օրինակով մը կիրարկեցի՝՝ ինծի եւ Ապողոսի՝ ձեզի՛ համար, որ դուք մեզմով սորվիք գրուածէն աւելի բան մը չմտածել մարդոց մասին, որպէսզի ձեզմէ ո՛չ մէկը հպարտանայ մէկուն համար ուրիշի մը դէմ: | |
I Co | ArmWeste | 4:7 | Որովհետեւ ո՞վ է ան՝ որ տարբեր կ՚ընէ քեզ ուրիշներէն, եւ ի՞նչ ունիս՝ որ չես ստացած. ու եթէ ստացար, ինչո՞ւ կը պարծենաս՝ իբր թէ ստացած չըլլաս: | |
I Co | ArmWeste | 4:8 | Արդէն յագեցած էք, արդէն հարուստ էք, առանց մեզի թագաւորեցիք. ու երանի՜ թէ թագաւորէիք, որպէսզի մենք ալ թագաւորէինք ձեզի հետ, | |
I Co | ArmWeste | 4:9 | քանի որ կը կարծեմ թէ Աստուած յետիններ ըրաւ մեզ՝ առաքեալներս, մահապարտներու պէս. որովհետեւ տեսարան եղանք աշխարհին, հրեշտակներուն ու մարդոց: | |
I Co | ArmWeste | 4:10 | Մենք յիմարներ ենք Քրիստոսի համար, իսկ դուք՝ իմաստուններ Քրիստոսով: Մենք՝ տկար, բայց դուք՝ ուժեղ: Դուք՝ փառաւորուած, իսկ մենք՝ անպատուուած: | |
I Co | ArmWeste | 4:11 | Մինչեւ այս ժամը թէ՛ կ՚անօթենանք, թէ՛ կը ծարաւնանք, թէ՛ մերկ կը մնանք, թէ՛ կը կռփահարուինք, թէ՛ որոշ բնակավայր չունինք, | |
I Co | ArmWeste | 4:12 | թէ՛ ալ կը տքնինք՝ մեր ձեռքերով գործելով: Երբ մեզ հեգնեն՝ կ՚օրհնենք. երբ հալածեն՝ կը հանդուրժենք. | |
I Co | ArmWeste | 4:13 | երբ հայհոյեն՝ կ՚աղաչենք: Աշխարհի աղտեղութիւնը դարձանք, բոլորին աւելցուքը՝ մինչեւ հիմա: | |
I Co | ArmWeste | 4:14 | Այս բաները կը գրեմ՝ ո՛չ թէ ձեզ ամչցնելու համար, հապա կը խրատեմ ձեզ՝ սիրելի զաւակներուս պէս: | |
I Co | ArmWeste | 4:15 | Որովհետեւ՝ նոյնիսկ եթէ դուք տասը հազար վարժապետներ ունենաք Քրիստոսով, ո՛չ թէ շատ հայրեր ունիք. քանի որ Քրիստոս Յիսուսով ե՛ս ծնայ ձեզ՝ աւետարանին միջոցով: | |
I Co | ArmWeste | 4:17 | Ասոր համար ձեզի ղրկեցի Տիմոթէոսը, որ սիրելի զաւակս է, ու հաւատարիմ է Տէրոջմով. ան պիտի վերյիշեցնէ ձեզի իմ ճամբաներս՝ որ Քրիստոսի մէջ են, ինչպէս ամէնուրեք բոլոր եկեղեցիներուն մէջ կը սորվեցնեմ: | |
I Co | ArmWeste | 4:19 | Բայց շուտով պիտի գամ ձեզի, եթէ Տէրը կամենայ, եւ պիտի հասկնամ ո՛չ թէ հպարտացողներուն խօսքերը, հապա զօրութիւնը: | |