I CORINTHIANS
Chapter 13
I Co | ArmWeste | 13:1 | Եթէ խօսիմ մարդոց եւ հրեշտակներուն լեզուները՝ բայց սէր չունենամ, ես հնչող պղինձի պէս կ՚ըլլամ, կամ ղօղանջող ծնծղայի պէս: | |
I Co | ArmWeste | 13:2 | Ու եթէ ունենամ մարգարէութեան պարգեւը, հասկնամ բոլոր խորհուրդները եւ ամբողջ գիտութիւնը, ու եթէ ունենամ ամբողջ հաւատքը՝ որ կարենամ լեռներ տեղափոխել, բայց սէր չունենամ, ես ոչինչ եմ: | |
I Co | ArmWeste | 13:3 | Եւ եթէ սնուցանեմ աղքատները՝ իմ ամբողջ ինչքովս, ու մարմինս այրուելու ընծայեմ, բայց սէր չունենամ, ես օգուտ մը չեմ ունենար: | |
I Co | ArmWeste | 13:7 | ամէն բանի կը հանդուրժէ, ամէն բանի կը հաւատայ, ամէն բանի կը յուսայ, ամէն բանի կը տոկայ: | |
I Co | ArmWeste | 13:8 | Սէրը բնա՛ւ չ՚իյնար. բայց եթէ մարգարէութիւններ ըլլան՝ պիտի ոչնչանան, եթէ լեզուներ՝ պիտի դադրին, եթէ գիտութիւն՝ պիտի ոչնչանայ: | |
I Co | ArmWeste | 13:11 | Երբ մանուկ էի, մանուկի պէս կը խօսէի, մանուկի պէս կը մտածէի, մանուկի կարծիք ունէի. բայց երբ այր մարդ եղայ, մանկական բաները մէկ կողմ դրի: | |
I Co | ArmWeste | 13:12 | Հիմա կը տեսնենք հայելիի մը մէջէն՝ աղօտ կերպով, բայց այն ատեն՝ պիտի տեսնենք երես առ երես: Հիմա ես մասա՛մբ կը ճանչնամ, բայց այն ատեն պիտի ճանչնամ այնպէս՝ ինչպէս ես ճանչցուած եմ: | |