JOHN
Chapter 21
John | ArmWeste | 21:1 | Ասկէ ետք՝ Յիսուս դարձեալ բացայայտեց ինքզինք իր աշակերտներուն, Տիբերիայի ծովուն եզերքը. եւ սա՛պէս բացայայտեց: | |
John | ArmWeste | 21:2 | Սիմոն Պետրոս, Թովմաս՝ Երկուորեակ կոչուածը, Նաթանայէլ՝ որ Գալիլեայի Կանա քաղաքէն էր, Զեբեդէոսի որդիները, նաեւ աշակերտներէն երկու ուրիշներ միասին էին: | |
John | ArmWeste | 21:3 | Սիմոն Պետրոս ըսաւ անոնց. «Ես կ՚երթամ ձուկ որսալու»: Ըսին անոր. «Մե՛նք ալ կու գանք քեզի հետ»: Դուրս ելան եւ իսկոյն նաւ մտան. բայց այդ գիշեր ոչինչ բռնեցին: | |
John | ArmWeste | 21:4 | Երբ արդէն առտու եղաւ՝ Յիսուս կայնած էր ծովեզերքը, բայց աշակերտները չճանչցան թէ Յիսուսն է: | |
John | ArmWeste | 21:5 | Իսկ Յիսուս ըսաւ անոնց. «Զաւակնե՛ր, ունի՞ք ուտելիք բան մը»: Պատասխանեցին իրեն. «Ո՛չ»: | |
John | ArmWeste | 21:6 | Ըսաւ անոնց. «Նետեցէ՛ք ուռկանը նաւուն աջ կողմը, ու պիտի գտնէք»: Ուրեմն նետեցին, եւ ձուկերուն շատութենէն՝ ա՛լ կարող չէին քաշել զայն: | |
John | ArmWeste | 21:7 | Ուստի այն աշակերտը որ Յիսուս կը սիրէր՝ ըսաւ Պետրոսի. «Անիկա Տէ՛րն է»: Երբ Սիմոն Պետրոս լսեց թէ Տէրն է, վրան առաւ բաճկոնը՝ որովհետեւ մերկ էր, ու նետուեցաւ ծովը: | |
John | ArmWeste | 21:8 | Իսկ միւս աշակերտները եկան նաւակով, (որովհետեւ ցամաքէն հեռու չէին, միայն երկու հարիւր կանգունի չափ,) եւ կը քաշէին ուռկանը՝ ձուկերով լեցուն: | |
John | ArmWeste | 21:11 | Սիմոն Պետրոս նաւ մտաւ եւ ցամաք քաշեց ուռկանը՝ լի հարիւր յիսուներեք խոշոր ձուկերով. թէպէտ ա՛յդքան բան կար, ուռկանը չպատռեցաւ: | |
John | ArmWeste | 21:12 | Յիսուս ըսաւ անոնց. «Եկէ՛ք, ճաշեցէ՛ք»: Աշակերտներէն ո՛չ մէկը կը յանդգնէր հարցնել անոր. «Դուն ո՞վ ես», որովհետեւ գիտէին թէ Տէրն է: | |
John | ArmWeste | 21:14 | Այս արդէն երրորդ անգամն էր, որ Յիսուս բացայայտեց ինքզինք իր աշակերտներուն՝ մեռելներէն յարութիւն առնելէն ետք: | |
John | ArmWeste | 21:15 | Երր ճաշեցին՝ Յիսուս ըսաւ Սիմոն Պետրոսի. «Սիմո՛ն, Յովնանի՛ որդի, կը սիրե՞ս զիս ասոնցմէ աւելի»: Ան ըսաւ անոր. «Այո՛, Տէ՛ր, դուն գիտես թէ կը սիրեմ քեզ»: Ըսաւ անոր. «Արածէ՛ իմ գառնուկներս»: | |
John | ArmWeste | 21:16 | Դարձեալ երկրորդ անգամ ըսաւ անոր. «Սիմո՛ն, Յովնանի՛ որդի, կը սիրե՞ս զիս»: Ըսաւ անոր. «Այո՛, Տէ՛ր, դուն գիտես թէ կը սիրեմ քեզ»: Ըսաւ անոր. «Հովուէ՛ իմ ոչխարներս»: | |
John | ArmWeste | 21:17 | Ըսաւ անոր երրորդ անգամ. «Սիմո՛ն, Յովնանի՛ որդի, կը սիրե՞ս զիս»: Պետրոս տրտմեցաւ որ երեք անգամ ըսաւ իրեն. «Կը սիրե՞ս զիս», եւ ըսաւ անոր. «Տէ՛ր, դուն ամէ՛ն բան գիտես, դուն գիտես թէ կը սիրեմ քեզ»: Յիսուս ըսաւ անոր. «Արածէ՛ իմ ոչխարներս: | |
John | ArmWeste | 21:18 | Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ քեզի. “Երբ դեռատի էիր, ինքնիրմէ՛դ գօտի կը կապէիր, եւ ո՛ւր ուզէիր՝ կ՚երթայիր. բայց երբ ծերանաս՝ պիտի երկարես ձեռքերդ, ուրի՛շը գօտի պիտի կապէ քեզի, ու պիտի տանի հո՛ն՝ ուր չես ուզեր”»: | |
John | ArmWeste | 21:19 | Ասիկա խօսեցաւ՝ մատնանշելով թէ ան ի՛նչ մահով պիտի փառաւորէր Աստուած: Երբ խօսեցաւ ասիկա՝ ըսաւ անոր. «Հետեւէ՛ ինծի»: | |
John | ArmWeste | 21:20 | Պետրոս ետեւ դարձաւ, ու տեսաւ թէ իրեն կը հետեւէր այն աշակերտը՝ որ Յիսուս կը սիրէր. (ան նաեւ ինկեր էր անոր կուրծքին վրայ՝ ընթրիքին ատենը, եւ ըսեր էր. «Տէ՛ր, ո՞վ է ա՛ն՝ որ պիտի մատնէ քեզ».) | |
John | ArmWeste | 21:22 | Յիսուս ըսաւ անոր. «Եթէ ես ուզեմ, որ ան մնայ՝ մինչեւ որ գամ, քու ի՞նչ հոգդ է. դուն հետեւէ՛ ինծի»: | |
John | ArmWeste | 21:23 | Ուստի սա՛ խօսքը տարածուեցաւ եղբայրներուն մէջ՝ թէ այդ աշակերտը պիտի չմեռնի: Սակայն Յիսուս չըսաւ անոր. «Պիտի չմեռնի», հապա. «Եթէ ես ուզեմ, որ ան մնայ՝ մինչեւ որ գամ, քու ի՞նչ հոգդ է»: | |
John | ArmWeste | 21:24 | Ա՛յս աշակերտն է՝ որ կը վկայէ այս բաներուն մասին, եւ գրեց ասոնք. ու գիտենք թէ անոր վկայութիւնը ճշմարիտ է: | |