JOHN
Chapter 11
John | ArmWeste | 11:1 | Մարիամի եւ անոր քրոջ՝ Մարթայի գիւղէն, Բեթանիայէն, Ղազարոս անունով մէկը հիւանդ էր: | |
John | ArmWeste | 11:2 | (Ասիկա այն Մարիամն էր՝ որ օծեց Տէրը օծանելիքով ու սրբեց անոր ոտքերը իր մազերով. անոր եղբայրը՝ Ղազարոս հիւանդ էր:) | |
John | ArmWeste | 11:3 | Ուրեմն իր քոյրերը մարդ ղրկեցին անոր եւ ըսին. «Տէ՛ր, ահա՛ ան՝ որ դուն կը սիրես՝ հիւանդ է»: | |
John | ArmWeste | 11:4 | Երբ Յիսուս լսեց՝ ըսաւ. «Այս հիւանդութիւնը մահուան համար չէ՝ հապա Աստուծոյ փառքին համար, որպէսզի Աստուծոյ Որդին փառաւորուի անով»: | |
John | ArmWeste | 11:8 | Աշակերտները ըսին իրեն. «Ռաբբի՛, Հրեաները հի՛մա կը փնտռէին քեզ՝ քարկոծելու համար, ու դա՞րձեալ հոն կ՚երթաս»: | |
John | ArmWeste | 11:9 | Յիսուս պատասխանեց. «Օրը տասներկու ժամ չէ՞: Եթէ մէկը ցերեկը քալէ՝ չի սայթաքիր, որովհետեւ այս աշխարհի լոյսը կը տեսնէ. | |
John | ArmWeste | 11:11 | Այս բաները խօսելէ ետք՝ ըսաւ անոնց. «Ղազարոս՝ մեր բարեկամը՝ քնացած է. բայց կ՚երթա՛մ՝ որպէսզի արթնցնեմ զայն»: | |
John | ArmWeste | 11:13 | Յիսուս կը խօսէր անոր մահուան մասին, բայց անոնք կը կարծէին թէ քունո՛վ հանգստանալուն մասին կը խօսէր: | |
John | ArmWeste | 11:15 | ու ես ուրախ եմ ձեզի համար՝ որ հոն չէի, որպէսզի դուք հաւատաք. բայց եկէ՛ք՝ երթանք անոր»: | |
John | ArmWeste | 11:16 | Թովմաս, որ Երկուորեակ կը կոչուէր, ըսաւ աշակերտակիցներուն. «Մե՛նք ալ երթանք՝ որպէսզի մեռնինք անոր հետ»: | |
John | ArmWeste | 11:19 | եւ Հրեաներէն շատեր եկած էին Մարթայի ու Մարիամի, որպէսզի սփոփեն զանոնք իրենց եղբօր համար: | |
John | ArmWeste | 11:20 | Ուստի՝ երբ Մարթա լսեց թէ Յիսուս կու գայ՝ գնաց դիմաւորելու զայն. բայց Մարիամ նստած էր տան մէջ: | |
John | ArmWeste | 11:24 | Մարթա ըսաւ անոր. «Գիտեմ թէ յարութեան ժամանակը՝ վերջին օրը՝ յարութիւն պիտի առնէ»: | |
John | ArmWeste | 11:25 | Յիսուս ըսաւ անոր. «Ե՛ս եմ յարութիւնն ու կեանքը: Ա՛ն որ կը հաւատայ ինծի, թէեւ մեռնի՝ պիտի ապրի. | |
John | ArmWeste | 11:26 | Եւ ո՛վ որ կ՚ապրի եւ կը հաւատայ ինծի, յաւիտեա՛ն պիտի չմեռնի: Դուն կը հաւատա՞ս ասոր»: | |
John | ArmWeste | 11:27 | Ըսաւ անոր. «Այո՛, Տէ՛ր, ես կը հաւատամ թէ դո՛ւն ես Քրիստոսը՝ Աստուծոյ Որդին, որ աշխարհ պիտի գար»: | |
John | ArmWeste | 11:28 | Երբ ըսաւ ասիկա՝ գնաց, ու ծածկաբար կանչեց իր քոյրը՝ Մարիամը, ըսելով. «Վարդապետը եկած է, եւ կը կանչէ քեզ»: | |
John | ArmWeste | 11:31 | Բայց Հրեաները, որ տան մէջ էին անոր հետ եւ կը սփոփէին զայն, երբ տեսան թէ Մարիամ շուտով կանգնեցաւ ու գնաց, իրենք ալ հետեւեցան անոր՝ ըսելով. «Գերեզմանը կ՚երթայ՝ որպէսզի հոն լայ»: | |
John | ArmWeste | 11:32 | Իսկ Մարիամ, երբ հասաւ Յիսուսի եղած տեղը ու տեսաւ զինք, անոր ոտքը իյնալով՝ ըսաւ անոր. «Տէ՛ր, եթէ հոս ըլլայիր՝ եղբայրս չէր մեռներ»: | |
John | ArmWeste | 11:33 | Ուրեմն երբ Յիսուս տեսաւ զայն՝ որ կու լար, եւ անոր հետ եկող Հրեաները՝ որոնք կու լային, սրդողեցաւ իր հոգիին մէջ ու վրդովեցաւ, | |
John | ArmWeste | 11:37 | Անոնցմէ ոմանք ալ կ՚ըսէին. «Ասիկա՝ որ կոյրին աչքերը բացաւ, չէ՞ր կրնար այնպէս ընել՝ որ ա՛յս ալ չմեռնէր»: | |
John | ArmWeste | 11:38 | Ուրեմն Յիսուս՝ դարձեալ սրդողելով ինքնիր մէջ՝ գնաց գերեզման. ան քարայր մըն էր, որուն վրայ քար մը դրուած էր: | |
John | ArmWeste | 11:39 | Յիսուս ըսաւ. «Վերցուցէ՛ք այդ քարը»: Մեռելին քոյրը՝ Մարթա՝ ըսաւ անոր. «Տէ՛ր, արդէն նեխած պիտի ըլլայ, որովհետեւ չորս օրուան է»: | |
John | ArmWeste | 11:41 | Ուստի վերցուցին քարը: Յիսուս բարձրացուց իր աչքերը եւ ըսաւ. «Հա՛յր, շնորհակալ եմ քեզմէ՝ որ լսեցիր զիս: | |
John | ArmWeste | 11:42 | Ու ես գիտէի թէ ամէն ատեն կը լսես զիս. բայց ըսի շուրջս կայնող բազմութեան համար, որպէսզի հաւատան թէ դո՛ւն ղրկեցիր զիս»: | |
John | ArmWeste | 11:44 | Մեռելն ալ ելաւ՝ ոտքերն ու ձեռքերը պատանքով կապուած, եւ դէմքը՝ վարշամակով պատուած: Յիսուս ըսաւ անոնց. «Արձակեցէ՛ք զինք, ու թո՛յլ տուէք որ երթայ»: | |
John | ArmWeste | 11:45 | Հրեաներէն շատեր՝ որ եկած էին Մարիամի քով, երբ տեսան Յիսուսի ըրածը՝ հաւատացին իրեն: | |
John | ArmWeste | 11:47 | Ուստի քահանայապետներն ու Փարիսեցիները ժողով գումարեցին՝՝ եւ ըսին. «Ի՞նչ ընենք, քանի որ այս մարդը բազմաթիւ նշաններ կ՚ընէ: | |
John | ArmWeste | 11:48 | Եթէ թոյլ տանք անոր՝ որ այսպէս շարունակէ, բոլորն ալ պիտի հաւատան անոր, ու Հռոմայեցիները պիտի գան եւ կործանեն մեր տեղն ու ազգը»: | |
John | ArmWeste | 11:50 | «Դուք ոչինչ գիտէք, ու չէք ալ մտածեր թէ աւելի օգտակար է մեզի՝ որ մէ՛կ մարդ մեռնի ժողովուրդին համար, եւ ամբողջ ազգը չկորսուի»: | |
John | ArmWeste | 11:51 | Բայց այս բանը ո՛չ թէ ինքնիրմէ ըսաւ, հապա այդ տարուան քահանայապետը ըլլալով՝ մարգարէացաւ թէ Յիսուս պիտի մեռնէր ազգին համար. | |
John | ArmWeste | 11:52 | եւ ո՛չ միայն ազգին համար, այլ նաեւ հաւաքելով միացնելու համար Աստուծոյ ցրուած որդիները: | |
John | ArmWeste | 11:54 | Ուստի ա՛լ Յիսուս բացորոշապէս չէր շրջեր Հրեաներուն մէջ, հապա անկէ գնաց անապատին մօտ երկրամաս մը, քաղաք մը՝ որ Եփրայիմ կը կոչուէր, եւ հոն կեցաւ իր աշակերտներուն հետ: | |
John | ArmWeste | 11:55 | Երբ Հրեաներուն Զատիկը մօտեցաւ, այդ երկրամասէն շատեր Երուսաղէմ բարձրացան Զատիկէն առաջ՝ որպէսզի մաքրագործեն իրենք զիրենք: | |
John | ArmWeste | 11:56 | Ուստի կը փնտռէին Յիսուսը, ու տաճարին մէջ կեցած ատեն՝ կ՚ըսէին իրարու. «Ի՞նչ է ձեր կարծիքը. արդեօք բնա՛ւ պիտի չգա՞յ այս տօնին»: | |