JOHN
Chapter 18
John | ArmWeste | 18:1 | Ասոնք ըսելէն ետք՝ Յիսուս գնաց իր աշակերտներուն հետ Կեդրոն վտակին միւս կողմը, ուր պարտէզ մը կար, որուն մէջ մտան ինք եւ իր աշակերտները: | |
John | ArmWeste | 18:2 | Յուդա ալ՝ որ պիտի մատնէր զինք՝ գիտէր այդ տեղը, որովհետեւ Յիսուս յաճախ հաւաքուած էր հոն՝ իր աշակերտներուն հետ: | |
John | ArmWeste | 18:3 | Ուստի Յուդա, առնելով իրեն հետ զինուորներուն գունդը, եւ սպասաւորներ՝ քահանայապետներէն ու Փարիսեցիներէն, եկաւ հոն՝ ջահերով, լապտերներով եւ զէնքերով: | |
John | ArmWeste | 18:4 | Իսկ Յիսուս, գիտնալով իրեն պատահելիք բոլոր բաները, գնաց եւ ըսաւ անոնց. «Ո՞վ կը փնտռէք»: | |
John | ArmWeste | 18:5 | Պատասխանեցին անոր. «Նազովրեցի Յիսուսը»: Յիսուս ըսաւ անոնց. «Ե՛ս եմ»: Յուդա ալ՝ որ պիտի մատնէր զինք՝ կայնած էր անոնց հետ: | |
John | ArmWeste | 18:7 | Ուստի դարձեալ հարցուց անոնց. «Ո՞վ կը փնտռէք»: Անոնք ալ ըսին. «Նազովրեցի Յիսուսը»: | |
John | ArmWeste | 18:8 | Յիսուս պատասխանեց. «Ձեզի ըսի՛ թէ “ե՛ս եմ”. ուրեմն եթէ զիս կը փնտռէք, ասոնց թո՛յլ տուէք՝ որ երթան». | |
John | ArmWeste | 18:9 | որպէսզի իրագործուի այն խօսքը՝ որ ըսեր էր. «Ո՛չ մէկը կորսնցուցի անոնցմէ՝ որ դո՛ւն տուիր ինծի»: | |
John | ArmWeste | 18:10 | Իսկ Սիմոն Պետրոս՝ որ ունէր սուր մը՝ քաշեց զայն, ու զարնելով քահանայապետին ծառային՝ կտրեց անոր աջ ականջը. այդ ծառային անունը Մաղքոս էր: | |
John | ArmWeste | 18:11 | Հետեւաբար Յիսուս ըսաւ Պետրոսի. «Դի՛ր սուրդ իր պատեանը. միթէ պիտի չխմե՞մ այն բաժակը՝ որ Հայրը տուաւ ինծի»: | |
John | ArmWeste | 18:12 | Ուստի զինուորներուն գունդը, հազարապետն ու Հրեաներուն սպասաւորները բռնեցին Յիսուսը, կապեցին, | |
John | ArmWeste | 18:13 | եւ տարին զայն նախ Աննայի, քանի որ ինք աներն էր այդ տարուան քահանայապետին՝ Կայիափայի: | |
John | ArmWeste | 18:14 | Այս Կայիափան էր՝ որ թելադրեց Հրեաներուն. «Աւելի օգտակար է որ մէ՛կ մարդ մեռնի ժողովուրդին համար» | |
John | ArmWeste | 18:15 | Սիմոն Պետրոս եւ ուրիշ աշակերտ մը կը հետեւէին Յիսուսի: Այդ աշակերտը ծանօթ էր քահանայապետին, ու մտաւ Յիսուսի հետ քահանայապետին գաւիթը: | |
John | ArmWeste | 18:16 | Բայց Պետրոս կը կենար դուրսը՝ դրան քով. ուստի միւս աշակերտը՝ որ ծանօթ էր քահանայապետին՝ դուրս ելաւ, խօսեցաւ դռնապանին, ու ներս բերաւ Պետրոսը: | |
John | ArmWeste | 18:17 | Իսկ դռնապան աղջիկը ըսաւ Պետրոսի. «Միթէ դո՞ւն ալ այդ մարդուն աշակերտներէն ես»: Ան ալ ըսաւ. «Չե՛մ»: | |
John | ArmWeste | 18:18 | Ծառաներն ու սպասաւորները կայնած էին հոն, եւ կրակ վառած՝ կը տաքնային, քանի որ ցուրտ էր: Պետրոս ալ կայնած էր անոնց հետ, ու կը տաքնար: | |
John | ArmWeste | 18:20 | Յիսուս պատասխանեց անոր. «Ես բացորոշապէս խօսեցայ աշխարհին. ամէն ատեն սորվեցուցի ժողովարաններուն մէջ ու տաճարին մէջ, ուր բոլոր Հրեաները կը համախմբուէին, եւ ոչինչ խօսեցայ գաղտնի: | |
John | ArmWeste | 18:21 | Ինչո՞ւ ինծի՛ կը հարցնես, լսողներո՛ւն հարցուր թէ ի՛նչ խօսեցայ իրենց. ահա՛ իրենք գիտեն ինչ որ խօսեցայ»: | |
John | ArmWeste | 18:22 | Երբ ըսաւ ասիկա, սպասաւորներէն մէկը՝ որ քովը կայնած էր, ապտակ մը զարկաւ Յիսուսի՝ ըսելով. «Ա՞յդպէս կը պատասխանես քահանայապետին»: | |
John | ArmWeste | 18:23 | Յիսուս պատասխանեց անոր. «Եթէ գէշ խօսեցայ, վկայէ՛ գէշին մասին. իսկ եթէ լաւ խօսեցայ, ինչո՞ւ կը զարնես ինծի»: | |
John | ArmWeste | 18:25 | Սիմոն Պետրոս կայնած էր հոն, ու կը տաքնար: Ուրեմն ըսին իրեն. «Միթէ դո՞ւն ալ անոր աշակերտներէն ես»: Ան ուրացաւ՝ ըսելով. «Չե՛մ»: | |
John | ArmWeste | 18:26 | Քահանայապետին ծառաներէն մէկն ալ, ազգականը անոր՝ որուն ականջը Պետրոս կտրեր էր, ըսաւ. «Ես չտեսա՞յ քեզ պարտէզին մէջ՝ անոր հետ»: | |
John | ArmWeste | 18:28 | Կայիափայի տունէն տարին Յիսուսը կառավարիչին պալատը. եւ ա՛լ առտու էր: Իրենք չմտան պալատը՝ որպէսզի չպղծուին, այլ կարենան ուտել զատիկը: | |
John | ArmWeste | 18:29 | Ուստի Պիղատո՛ս դուրս ելաւ՝ անոնց քով, եւ ըսաւ. «Ի՞նչ ամբաստանութիւն կը ներկայացնէք այս մարդուն դէմ»: | |
John | ArmWeste | 18:31 | Ուստի Պիղատոս ըսաւ անոնց. «Դո՛ւք առէք զայն, ու դատեցէ՛ք ձեր Օրէնքին համաձայն»: Իսկ Հրեաները ըսին իրեն. «Մեզի արտօնուած չէ մեռցնել ոեւէ մէկը». | |
John | ArmWeste | 18:32 | որպէսզի իրագործուի Յիսուսի խօսքը՝ որ ըսեր էր, մատնանշելով թէ ի՛նչ մահով պիտի մեռնէր: | |
John | ArmWeste | 18:33 | Իսկ Պիղատոս դարձեալ մտաւ պալատը, կանչեց Յիսուսը եւ ըսաւ անոր. «Դո՞ւն ես Հրեաներուն թագաւորը»: | |
John | ArmWeste | 18:34 | Յիսուս պատասխանեց անոր. «Ասիկա դուն քեզմէ՞ կ՚ըսես, թէ ուրիշնե՛ր ըսին քեզի՝ իմ մասիս»: | |
John | ArmWeste | 18:35 | Պիղատոս պատասխանեց. «Միթէ ես Հրեա՞յ եմ. քո՛ւ ազգդ եւ քահանայապետները մատնեցին քեզ ինծի. դուն ի՞նչ ըրած ես»: | |
John | ArmWeste | 18:36 | Յիսուս պատասխանեց. «Իմ թագաւորութիւնս այս աշխարհէն չէ: Եթէ իմ թագաւորութիւնս այս աշխարհէն ըլլար, իմ սպասաւորներս կը պայքարէին՝ որ ես չմատնուիմ Հրեաներուն ձեռքը: Բայց հիմա՝ իմ թագաւորութիւնս ասկէ չէ»: | |
John | ArmWeste | 18:37 | Հետեւաբար Պիղատոս ըսաւ անոր. «Ուրեմն դուն թագաւո՞ր մըն ես»: Յիսուս պատասխանեց. «Դո՛ւն կ՚ըսես թէ թագաւոր եմ: Ես սա՛ նպատակով ծնած եմ, սա՛ նպատակով աշխարհ եկած եմ, որպէսզի վկայեմ ճշմարտութեան համար. ո՛վ որ ճշմարտութենէն է՝ կը լսէ իմ ձայնս»: | |
John | ArmWeste | 18:38 | Պիղատոս ըսաւ անոր. «Ի՞նչ է ճշմարտութիւնը»: Երբ ըսաւ ասիկա՝ դարձեալ դուրս ելաւ Հրեաներուն քով, եւ ըսաւ անոնց. «Ես ո՛չ մէկ յանցանք կը գտնեմ անոր վրայ: | |
John | ArmWeste | 18:39 | Բայց քանի սովորութիւն ունիք՝ որ մարդ մը արձակեմ ձեզի Զատիկին, կը փափաքի՞ք որ արձակեմ ձեզի Հրեաներուն թագաւորը»: | |