MARK
Chapter 16
Mark | ArmWeste | 16:1 | Երբ Շաբաթը անցաւ, Մարիամ Մագդաղենացին, Յակոբոսի մայրը՝ Մարիամ, ու Սողովմէ բոյրեր գնեցին, որպէսզի երթան եւ օծեն զայն: | |
Mark | ArmWeste | 16:5 | Մտնելով գերեզմանէն ներս՝ տեսան երիտասարդ մը, որ նստած էր աջ կողմը՝ ճերմակ պարեգօտ հագած, եւ զարհուրեցան: | |
Mark | ArmWeste | 16:6 | Ան ալ ըսաւ անոնց. «Մի՛ զարհուրիք. Յիսուս Նազովրեցի՛ն կը փնտռէք՝ որ խաչուեցաւ: Ան յարութի՛ւն առաւ, հոս չէ: Ահա՛ այն տեղը՝ ուր դրին զայն: | |
Mark | ArmWeste | 16:7 | Ուրեմն գացէ՛ք, ըսէ՛ք անոր աշակերտներուն ու Պետրոսի՝ թէ ահա՛ ձեզմէ առաջ կ՚երթայ Գալիլեա. հո՛ն պիտի տեսնէք զայն՝ ինչպէս ըսաւ ձեզի»: | |
Mark | ArmWeste | 16:8 | Անոնք՝ դողով եւ հիացումով համակուած՝ դուրս ելան՝՝ ու փախան գերեզմանէն, եւ ո՛չ մէկ բան ըսին ոեւէ մէկուն, քանի որ կը վախնային: | |
Mark | ArmWeste | 16:9 | Յիսուս՝ Մէկշաբթի առտուն յարութիւն առած՝ նախ երեւցաւ Մարիամ Մագդաղենացիին, որմէ հաներ էր եօթը դեւ: | |
Mark | ArmWeste | 16:14 | Յետոյ երեւցաւ տասնմէկին՝ երբ սեղան նստած էին, ու կշտամբեց անոնց անհաւատութիւնը եւ սիրտի կարծրութիւնը, որովհետեւ չհաւատացին անոնց՝ որոնց ինք երեւցաւ՝ մեռելներէն յարութիւն առած: | |
Mark | ArmWeste | 16:15 | Նաեւ ըսաւ անոնց. «Գացէ՛ք ամբողջ աշխարհը, ու քարոզեցէ՛ք աւետարանը բոլոր արարածներուն: | |
Mark | ArmWeste | 16:17 | Սա՛ նշանները պիտի հետեւին անոնց՝ որ կը հաւատան.- դեւե՛ր դուրս պիտի հանեն իմ անունովս, նո՛ր լեզուներ պիտի խօսին, | |
Mark | ArmWeste | 16:18 | օձե՛ր պիտի առնեն իրենց ձեռքերուն մէջ, ու եթէ խմեն մահառիթ դեղ մը՝ պիտի չվնասէ իրենց. ձեռք պիտի դնեն հիւանդներու վրայ, եւ անոնք պիտի առողջանան»: | |
Mark | ArmWeste | 16:19 | Այսպէս՝ անոնց հետ խօսելէն ետք՝ Տէրը համբարձաւ երկինք, ու բազմեցաւ Աստուծոյ աջ կողմը. | |