MARK
Chapter 5
Mark | ArmWeste | 5:2 | Երբ ինք նաւէն ելաւ, իսկոյն գերեզմաններէն ելած մարդ մը հանդիպեցաւ իրեն, որ անմաքուր ոգի ունէր: | |
Mark | ArmWeste | 5:4 | որովհետեւ յաճախ ոտնակապերով եւ շղթաներով կապուեր էր, բայց շղթաները կոտրտեր ու ոտնակապերը փշրեր էր, եւ ո՛չ մէկը կրնար նուաճել զայն: | |
Mark | ArmWeste | 5:5 | Ամէն ատեն, գիշեր ու ցերեկ, գերեզմաններուն եւ լեռներուն մէջ՝՝ կ՚աղաղակէր, ու իր մարմինը կը ճեղքռտէր քարերով: | |
Mark | ArmWeste | 5:7 | եւ բարձրաձայն աղաղակեց. «Դուն ի՞նչ գործ ունիս ինծի հետ, Յիսո՛ւս, Ամենաբա՛րձր Աստուծոյ Որդի. Աստուծմով կ՚երդմնեցնեմ քեզ, մի՛ տանջեր զիս»: | |
Mark | ArmWeste | 5:9 | Հարցուց անոր. «Ի՞նչ է անունդ»: Ան ալ պատասխանեց. «Անունս Լեգէոն է, որովհետեւ բազմաթիւ ենք»: | |
Mark | ArmWeste | 5:12 | Բոլոր դեւերը աղաչեցին անոր եւ ըսին. «Մեզ խոզերո՛ւն ղրկէ, որպէսզի անոնց մէջ մտնենք»: | |
Mark | ArmWeste | 5:13 | Յիսուս իսկոյն արտօնեց անոնց: Երբ անմաքուր ոգիները դուրս ելան ու խոզերուն մէջ մտան, երամակը գահավէժ տեղէն ծովը վազեց (երկու հազարի չափ կային), եւ ծովուն մէջ խեղդուեցան: | |
Mark | ArmWeste | 5:14 | Խոզարածները փախան, ու պատմեցին քաղաքին եւ արտերուն մէջ, ու մարդիկ դուրս ելան՝ տեսնելու թէ ի՛նչ էր պատահածը: | |
Mark | ArmWeste | 5:15 | Եկան Յիսուսի քով, տեսան լեգէոն ունեցող դիւահարը, որ նստած էր՝ հագուած եւ սթափած, ու վախցան: | |
Mark | ArmWeste | 5:16 | Անոնք որ տեսեր էին՝ պատմեցին իրենց թէ ի՛նչ պատահեցաւ դիւահարին, նաեւ խոզերուն մասին. | |
Mark | ArmWeste | 5:19 | Բայց Յիսուս թոյլ չտուաւ անոր, հապա ըսաւ անոր. «Գնա՛ տունդ՝ քուկիններուդ քով, ու պատմէ՛ անոնց ամէն ինչ որ Տէրը ըրաւ քեզի, եւ ի՛նչպէս ողորմեցաւ քեզի»: | |
Mark | ArmWeste | 5:20 | Ան ալ գնաց, եւ սկսաւ Դեկապոլիսի մէջ հրապարակել ամէն ինչ որ Յիսուս ըրաւ իրեն. ու բոլորը կը զարմանային: | |
Mark | ArmWeste | 5:21 | Երբ Յիսուս դարձեալ նաւով անցաւ ծովուն միւս եզերքը, մեծ բազմութիւն մը հաւաքուեցաւ անոր քով, եւ ինք ծովեզերքն էր: | |
Mark | ArmWeste | 5:22 | Ժողովարանի պետերէն մէկը եկաւ, որուն անունը Յայրոս էր, ու երբ տեսաւ զայն՝ ինկաւ անոր ոտքը, | |
Mark | ArmWeste | 5:23 | շատ աղաչեց անոր եւ ըսաւ. «Աղջիկս մեռնելու մօտ է. եկո՛ւր, դի՛ր ձեռքդ անոր վրայ՝ որպէսզի բուժուի, ու պիտի ապրի»: | |
Mark | ArmWeste | 5:26 | շատ չարչարանք կրած էր բազմաթիւ բժիշկներէ, եւ իր ամբողջ ունեցածը ծախսած էր բայց բնա՛ւ չէր օգտուած, այլ փոխարէնը վիճակը կը վատթարանար: | |
Mark | ArmWeste | 5:29 | Իսկոյն իր արիւնին աղբիւրը ցամքեցաւ, եւ իր մարմինին մէջ գիտցաւ թէ տանջանքէն բժշկուեցաւ: | |
Mark | ArmWeste | 5:30 | Յիսուս իսկոյն գիտցաւ ինքնիր մէջ թէ զօրութիւն մը ելաւ իրմէ դուրս, դարձաւ բազմութեան ու ըսաւ. «Ո՞վ դպաւ իմ հանդերձներուս»: | |
Mark | ArmWeste | 5:31 | Իր աշակերտները ըսին իրեն. «Կը տեսնե՛ս թէ բազմութիւնը կը սեղմէ քեզ, եւ կ՚ըսես. “Ո՞վ դպաւ ինծի”»: | |
Mark | ArmWeste | 5:33 | Կինը վախցաւ ու դողաց, որովհետեւ գիտէր թէ ի՛նչ պատահեցաւ իրեն. եկաւ, ինկաւ անոր առջեւ, եւ պատմեց անոր ամբողջ ճշմարտութիւնը: | |
Mark | ArmWeste | 5:34 | Յիսուս ըսաւ անոր. «Աղջի՛կ, հաւատքդ բժշկեց քեզ. գնա՛ խաղաղութեամբ, ու բժշկուա՛ծ եղիր քու տանջանքէդ»: | |
Mark | ArmWeste | 5:35 | Երբ ինք դեռ կը խօսէր, ժողովարանի պետին տունէն ոմանք եկան եւ ըսին. «Աղջիկդ մեռաւ, ա՛լ ինչո՞ւ կ՚անհանգստացնես վարդապետը»: | |
Mark | ArmWeste | 5:36 | Իսկ Յիսուս, երբ լսեց ըսուած խօսքը, իսկոյն ըսաւ ժողովարանի պետին. «Մի՛ վախնար, միա՛յն հաւատա»: | |
Mark | ArmWeste | 5:37 | Ու ո՛չ մէկուն թոյլ տուաւ որ իրեն ուղեկցի, բայց միայն Պետրոսի, Յակոբոսի եւ Յակոբոսի եղբօր՝ Յովհաննէսի: | |
Mark | ArmWeste | 5:38 | Ժողովարանի պետին տունը հասնելով՝ նշմարեց աղմուկը, նաեւ անոնք՝ որ շատ կու լային ու կը հեծեծէին: | |
Mark | ArmWeste | 5:39 | Ներս մտնելով՝ ըսաւ անոնց. «Ինչո՞ւ իրար անցած էք եւ կու լաք. մանուկը մեռած չէ, հապա կը քնանայ»: | |
Mark | ArmWeste | 5:40 | Անոնք ալ զինք ծաղրեցին. բայց ինք բոլորը դուրս հանելով՝ իրեն հետ առաւ մանուկին հայրն ու մայրը, եւ իրեն հետ եղողները, ու մտաւ հոն՝ ուր մանուկը պառկած էր: | |
Mark | ArmWeste | 5:41 | Մանուկին ձեռքէն բռնելով՝ ըսաւ անոր. «Տալիթա՛, կումի՛», որ կը թարգմանուի. «Աղջի՛կ, (քեզի՛ կ՚ըսեմ,) ոտքի՛ ելիր»: | |
Mark | ArmWeste | 5:42 | Իսկոյն աղջիկը կանգնեցաւ եւ քալեց, որովհետեւ տասներկու տարեկան էր. ու տեսնողները հիացումէն զմայլեցան: | |