MARK
Chapter 10
Mark | ArmWeste | 10:1 | Կանգնելով՝ անկէ գնաց Հրէաստանի հողամասը, Յորդանանի միւս եզերքէն: Դարձեալ բազմութիւնները անոր շուրջ կը համախմբուէին, եւ ինչպէս սովորութիւն ունէր՝ դարձեալ կը սորվեցնէր անոնց: | |
Mark | ArmWeste | 10:2 | Փարիսեցիները եկան անոր քով ու հարցուցին՝ փորձելու համար զայն. «Արտօնուա՞ծ է մարդու մը՝ որ արձակէ իր կինը»: | |
Mark | ArmWeste | 10:11 | Ըսաւ անոնց. «Ո՛վ որ արձակէ իր կինը եւ ամուսնանայ ուրիշի մը հետ՝ շնութիւն կ՚ընէ անոր դէմ: | |
Mark | ArmWeste | 10:13 | Մանուկներ բերին իրեն՝ որպէսզի դպչի անոնց. բայց աշակերտները կը յանդիմանէին բերողները: | |
Mark | ArmWeste | 10:14 | Երբ Յիսուս տեսաւ, ընդվզելով ըսաւ անոնց. «Թո՛յլ տուէք այդ մանուկներուն՝ որ գան ինծի, եւ մի՛ արգիլէք զանոնք, որովհետեւ Աստուծոյ թագաւորութիւնը այդպիսիներունն է: | |
Mark | ArmWeste | 10:15 | Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ո՛վ որ չընդունի Աստուծոյ թագաւորութիւնը պզտիկ մանուկի մը պէս, բնա՛ւ պիտի չմտնէ անոր մէջ”»: | |
Mark | ArmWeste | 10:17 | Երբ ան դուրս ելաւ, ճամբան մարդ մը վազեց, ծնրադրեց անոր առջեւ ու հարցուց անոր. «Բարի՛ վարդապետ, ի՞նչ ընեմ՝ որ ժառանգեմ յաւիտենական կեանքը»: | |
Mark | ArmWeste | 10:18 | Յիսուս ըսաւ անոր. «Ինչո՞ւ բարի կը կոչես զիս. մէկէ՛ն զատ բարի չկայ, որ Աստուած է: | |
Mark | ArmWeste | 10:19 | Գիտե՛ս պատուիրանները. շնութիւն մի՛ ըներ, սպանութիւն մի՛ ըներ, գողութիւն մի՛ ըներ, սուտ վկայութիւն մի՛ տար, զրկանք մի՛ ըներ, պատուէ՛ հայրդ ու մայրդ»: | |
Mark | ArmWeste | 10:21 | Յիսուս անոր նայելով՝ սիրեց զայն եւ ըսաւ անոր. «Մէ՛կ բան կը պակսի քեզի. գնա՛, ծախէ՛ ունեցածդ, տո՛ւր աղքատներուն, ու գանձ պիտի ունենաս երկինքը. ապա վերցո՛ւր խաչը ու հետեւէ՛ ինծի»: | |
Mark | ArmWeste | 10:23 | Յիսուս՝ շուրջը նայելով՝ ըսաւ իր աշակերտներուն. «Ո՜րչափ դժուար է Աստուծոյ թագաւորութիւնը մտնել անոնց՝ որ դրամ ունին»: | |
Mark | ArmWeste | 10:24 | Աշակերտները այլայլեցան անոր խօսքերէն. բայց Յիսուս դարձեալ ըսաւ անոնց. «Զաւակնե՛ր, ո՜րչափ դժուար է Աստուծոյ թագաւորութիւնը մտնել՝ իրենց դրամին վստահողներուն: | |
Mark | ArmWeste | 10:25 | Դիւրին է որ ո՛ւղտը ասեղին ծակէն անցնի, քան թէ հարուստը Աստուծոյ թագաւորութիւնը մտնէ»: | |
Mark | ArmWeste | 10:27 | Յիսուս նայելով անոնց՝ ըսաւ. «Ատիկա անկարելի է մարդոց քով, բայց ոչ՝ Աստուծոյ քով. քանի որ ամէն բան կարելի է Աստուծոյ քով»: | |
Mark | ArmWeste | 10:29 | Յիսուս պատասխանեց. «Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Չկայ մէկը՝ որ թողուցած ըլլայ տուն, եղբայրներ, քոյրեր, հայր, մայր, կին, զաւակներ, կամ արտեր՝ ինծի եւ աւետարանին համար, | |
Mark | ArmWeste | 10:30 | ու չստանայ հարիւրապատի՛կը հիմա՝ այս ատեն՝ տուներ, եղբայրներ, քոյրեր, մայրեր, զաւակներ եւ արտեր՝ հալածանքներու հետ, ու յաւիտենական կեանքը՝ գալիք աշխարհին մէջ”: | |
Mark | ArmWeste | 10:32 | Երբ անոնք դէպի Երուսաղէմ բարձրացող ճամբան էին, Յիսուս անոնց առջեւէն կ՚երթար: Անոնք այլայլած էին ու հետեւելով՝ կը վախնային: Դարձեալ քովը առնելով տասներկուքը, սկսաւ ըսել անոնց՝ ի՛նչ որ պիտի պատահէր իրեն. | |
Mark | ArmWeste | 10:33 | «Ահա՛ Երուսաղէմ կը բարձրանանք, եւ մարդու Որդին պիտի մատնուի քահանայապետներուն ու դպիրներուն. մահուան պիտի դատապարտեն զայն, հեթանոսներուն պիտի մատնեն զայն, | |
Mark | ArmWeste | 10:34 | պիտի ծաղրեն ու խարազանեն զայն, պիտի թքնեն անոր վրայ եւ սպաննեն զայն. բայց յարութիւն պիտի առնէ երրորդ օրը»: | |
Mark | ArmWeste | 10:35 | Ապա Յակոբոս ու Յովհաննէս՝ Զեբեդէոսի որդիները՝ գացին անոր քով, եւ ըսին. «Վարդապե՛տ, կ՚ուզենք որ ի՛նչ որ խնդրենք՝ ընես մեզի համար»: | |
Mark | ArmWeste | 10:37 | Անոնք ալ ըսին իրեն. «Շնորհէ՛ մեզի, որ բազմինք մեզմէ մէկը՝ աջ կողմդ, ու միւսը՝ ձախ կողմդ քու փառքիդ մէջ»: | |
Mark | ArmWeste | 10:38 | Յիսուս ըսաւ անոնց. «Չէք գիտեր ի՛նչ կը խնդրէք: Կրնա՞ք խմել այն բաժակը՝ որ ես կը խմեմ, եւ մկրտուիլ այն մկրտութեամբ՝ որով ես կը մկրտուիմ»: | |
Mark | ArmWeste | 10:39 | Անոնք ըսին իրեն. «Կրնա՛նք»: Յիսուս ըսաւ անոնց. «Արդարեւ պիտի խմէ՛ք այն բաժակը՝ որ ես կը խմեմ, ու պիտի մկրտուի՛ք այն մկրտութեամբ՝ որով ես կը մկրտուիմ. | |
Mark | ArmWeste | 10:40 | բայց իմ աջ կողմս եւ ձախ կողմս բազմիլը՝ իմս չէ տալը, հապա պիտի տրուի անո՛նց՝ որոնց համար պատրաստուած է»: | |
Mark | ArmWeste | 10:42 | Իսկ Յիսուս իրեն կանչեց զանոնք եւ ըսաւ անոնց. «Գիտէք թէ հեթանոսներուն իշխան համարուածնե՛րը կը տիրապետեն իրենց վրայ, եւ անոնց մեծամեծնե՛րը կ՚իշխեն իրենց վրայ: | |
Mark | ArmWeste | 10:43 | Բայց այդպէս թող չըլլայ ձեր մէջ. հապա ձեզմէ ո՛վ որ ուզէ մեծ ըլլալ՝ անիկա ձեր սպասարկո՛ւն ըլլայ, | |
Mark | ArmWeste | 10:45 | Քանի որ մարդու Որդին եկաւ ո՛չ թէ սպասարկութիւն ընդունելու, հապա՝ սպասարկելու եւ իր անձը իբր փրկանք տալու շատերու համար»: | |
Mark | ArmWeste | 10:46 | Յետոյ եկան Երիքով: Երբ դուրս կ՚ելլէր Երիքովէն՝ աշակերտներով եւ մեծ բազմութեամբ, Տիմէոսի որդին՝ կոյր Բարտիմէոս՝ նստած էր ճամբային եզերքը ու կը մուրար: | |
Mark | ArmWeste | 10:47 | Երբ լսեց թէ Յիսուս Նազովրեցին է, սկսաւ աղաղակել. «Յիսո՛ւս, Դաւիթի՛ Որդի, ողորմէ՜ ինծի»: | |
Mark | ArmWeste | 10:48 | Շատեր կը հրահանգէին անոր՝ որ լռէ: Բայց ան ա՛լ աւելի կ՚աղաղակէր. «Դաւիթի՛ Որդի, ողորմէ՜ ինծի»: | |
Mark | ArmWeste | 10:49 | Յիսուս կանգ առնելով՝ ըսաւ որ կանչեն զայն: Կանչեցին կոյրը եւ ըսին անոր. «Քաջալերուէ՛, ոտքի՛ ելիր, քե՛զ կը կանչէ»: | |
Mark | ArmWeste | 10:51 | Յիսուս պատասխանեց անոր. «Ի՞նչ կ՚ուզես՝ որ ընեմ քեզի»: Կոյրը ըսաւ. «Ռաբբունի՛, թող աչքերս բացուին՝՝»: | |