MARK
Chapter 6
Mark | ArmWeste | 6:2 | Երբ Շաբաթ օրը հասաւ, սկսաւ ժողովարանին մէջ սորվեցնել: Շատեր լսելով կ՚ապշէին ու կ՚ըսէին. «Ասիկա ուրկէ՞ ունի այս բաները. այս ի՞նչ իմաստութիւն է՝ իրեն տրուած, որ այսպիսի հրաշքներ կը գործուին իր ձեռքով: | |
Mark | ArmWeste | 6:3 | Ասիկա հիւսնը չէ՞, Մարիամի որդին, եւ Յակոբոսի, Յովսէսի, Յուդայի ու Սիմոնի եղբայրը. եւ իր քոյրերը հոս՝ մեր քով չե՞ն»: Ուստի անոր պատճառով կը գայթակղէին: | |
Mark | ArmWeste | 6:4 | Սակայն Յիսուս ըսաւ անոնց. «Մարգարէ մը առանց պատիւի չէ, բացի իր բնագաւառին, իր ազգականներուն եւ իր տան մէջ»: | |
Mark | ArmWeste | 6:5 | Հոն չէր կրնար հրաշք գործել. բայց միայն քանի մը հիւանդի վրայ ձեռք դրաւ ու բուժեց զանոնք: | |
Mark | ArmWeste | 6:6 | Եւ անոնց անհաւատութեան վրայ կը զարմանար, ու շրջակայ գիւղերը երթալով՝ կը սորվեցնէր: | |
Mark | ArmWeste | 6:7 | Իրեն կանչելով տասներկուքը՝ երկու-երկու ղրկեց զանոնք, եւ իշխանութիւն տուաւ անոնց՝ անմաքուր ոգիներուն վրայ: | |
Mark | ArmWeste | 6:8 | Պատուիրեց անոնց՝ որ ոչինչ առնեն ճամբորդութեան համար, բայց միայն գաւազան մը. ո՛չ պարկ, ո՛չ հաց, ո՛չ դրամ՝ գօտիներուն մէջ, | |
Mark | ArmWeste | 6:11 | Իսկ անոնք որ չեն ընդունիր ձեզ ու մտիկ չեն ըներ ձեզի, երբ անկէ մեկնիք՝ թօթուեցէ՛ք ձեր ոտքերուն ներքեւի փոշին, իբր վկայութիւն անոնց: Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Սոդոմացիներուն եւ Գոմորացիներուն աւելի՛ դիւրին պիտի ըլլայ դատաստանին օրը՝ քան այդ քաղաքին”՝՝»: | |
Mark | ArmWeste | 6:14 | Երբ Հերովդէս թագաւորը լսեց, (քանի որ անոր անունը յայտնի եղաւ,) ըսաւ. «Յովհաննէս Մկրտիչ մեռելներէն յարութիւն առած է. ուստի հրաշքներ կը գործուին անով»: | |
Mark | ArmWeste | 6:15 | Ուրիշներ կ՚ըսէին. «Եղիա՛ն է», ուրիշներ ալ կ՚ըսէին. «Մարգարէ մըն է, կամ մարգարէներէն մէկուն պէս»: | |
Mark | ArmWeste | 6:16 | Բայց երբ Հերովդէս լսեց՝ ըսաւ. «Ասիկա Յովհաննէ՛սն է՝ որ ես գլխատեցի. մեռելներէն յարութիւն առած է»: | |
Mark | ArmWeste | 6:17 | Արդարեւ Հերովդէս՝ ի՛նք մարդ ղրկելով բռներ էր Յովհաննէսը, ու կապելով բանտը դրեր էր, իր եղբօր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով, քանի որ անոր հետ ամուսնացած էր. | |
Mark | ArmWeste | 6:20 | որովհետեւ Հերովդէս կը վախնար Յովհաննէսէ, գիտնալով թէ ան արդար ու սուրբ մարդ մըն է, եւ կը դիտէր զայն: Անկէ լսելով՝ շատ բաներ կ՚ընէր, ու հաճոյքով անոր մտիկ կ՚ընէր: | |
Mark | ArmWeste | 6:21 | Պատեհ օր մը եկաւ, երբ Հերովդէս իր ծնունդի տարեդարձին առիթով ընթրիք մը սարքած էր իր մեծամեծներուն, հազարապետներուն եւ Գալիլեայի գլխաւորներուն: | |
Mark | ArmWeste | 6:22 | Հերովդիայի աղջիկը՝ հանդէսին սրահը մտնելով՝ պարեց, ու հաճեցուց Հերովդէսը եւ իրեն հետ սեղան նստողները: Թագաւորը ըսաւ աղջիկին. «Խնդրէ՛ ինձմէ ի՛նչ որ կ՚ուզես, ու պիտի տամ քեզի»: | |
Mark | ArmWeste | 6:23 | Եւ անոր երդում ըրաւ՝ ըսելով. «Ի՛նչ որ խնդրես ինձմէ՝ պիտի տամ քեզի, մինչեւ թագաւորութեանս կէսը»: | |
Mark | ArmWeste | 6:24 | Ան դուրս ելլելով՝ հարցուց իր մօր. «Ի՞նչ ուզեմ»: Ան ալ ըսաւ. «Յովհաննէս Մկրտիչին գլուխը»: | |
Mark | ArmWeste | 6:25 | Իսկոյն փութալով թագաւորին քով մտաւ ու խնդրեց՝ ըսելով. «Կ՚ուզեմ որ անյապաղ, ափսէի մը վրայ, Յովհաննէս Մկրտիչին գլուխը տաս ինծի»: | |
Mark | ArmWeste | 6:26 | Թագաւորը չափազանց տրտմեցաւ. բայց երդումներուն եւ իրեն հետ սեղան նստողներուն պատճառով՝ չուզեց մերժել անոր խնդրանքը՝՝: | |
Mark | ArmWeste | 6:27 | Ուստի թագաւորը իսկոյն դահիճ մը ղրկեց, ու հրամայեց բերել անոր գլուխը: Ան ալ գնաց, բանտին մէջ գլխատեց զայն, | |
Mark | ArmWeste | 6:29 | Երբ անոր աշակերտները լսեցին՝ եկան, վերցուցին անոր մարմինը եւ դրին գերեզմանի մը մէջ: | |
Mark | ArmWeste | 6:30 | Առաքեալները հաւաքուեցան Յիսուսի քով ու պատմեցին անոր ամէն բան, թէ՛ ինչ որ ըրին, թէ՛ ինչ որ սորվեցուցին: | |
Mark | ArmWeste | 6:31 | Ան ալ ըսաւ անոնց. «Դո՛ւք առանձին եկէ՛ք ամայի տեղ մը, եւ հանգչեցէ՛ք քիչ մը». քանի որ շատեր կու գային ու կ՚երթային, եւ հաց ուտելու իսկ ժամանակ չէին ձգեր: | |
Mark | ArmWeste | 6:33 | Բազմութիւնը տեսաւ զանոնք՝ որ կ՚երթային: Շատեր ճանչցան զայն, ու ոտքով՝ բոլոր քաղաքներէն հոն վազեցին, եւ անոնցմէ առաջ հասնելով՝ անոր քով համախմբուեցան: | |
Mark | ArmWeste | 6:34 | Յիսուս, երբ դուրս ելաւ, մեծ բազմութիւն մը տեսնելով՝ գթաց անոնց վրայ, որովհետեւ հովիւ չունեցող ոչխարներու պէս էին. ու շատ բաներ սորվեցուց անոնց: | |
Mark | ArmWeste | 6:35 | Երբ շատ ժամեր անցան, իր աշակերտները եկան իրեն եւ ըսին. «Հոս ամայի տեղ մըն է, ու ժամանակը արդէն շատ ուշ է: | |
Mark | ArmWeste | 6:36 | Արձակէ՛ ժողովուրդը, որպէսզի երթան շրջակայ արտերն ու գիւղերը եւ իրենց հաց գնեն, որովհետեւ ոչինչ ունին ուտելու»: | |
Mark | ArmWeste | 6:37 | Բայց ինք պատասխանեց անոնց. «Դո՛ւք տուէք ատոնց՝ որ ուտեն»: Ըսին իրեն. «Երթանք գնե՞նք երկու հարիւր դահեկանի հաց ու տա՞նք ատոնց՝ որ ուտեն»: | |
Mark | ArmWeste | 6:38 | Ըսաւ անոնց. «Քանի՞ նկանակ ունիք. գացէ՛ք՝ նայեցէ՛ք»: Երբ գիտցան՝ ըսին. «Հինգ, եւ երկու ձուկ»: | |
Mark | ArmWeste | 6:41 | Հինգ նկանակներն ու երկու ձուկերը առաւ, դէպի երկինք նայելով՝ օրհնեց, մանրեց նկանակները եւ տուաւ իր աշակերտներուն, որպէսզի հրամցնեն անոնց. երկու ձուկերն ալ բաժնեց բոլորին: | |
Mark | ArmWeste | 6:45 | Իսկոյն իր աշակերտները հարկադրեց՝ որ նաւ մտնեն, ու իրմէ առաջ անցնին միւս եզերքը՝ Բեթսայիդա, մինչ ինք կ՚արձակէր բազմութիւնը: | |
Mark | ArmWeste | 6:48 | Տեսաւ զանոնք՝ որ կը տանջուէին թի վարելով, որովհետեւ հովը իրենց հակառակ էր: Գիշերուան չորրորդ պահուն ատենները՝ ծովուն վրայ քալելով գնաց անոնց, եւ կ՚ուզէր անցնիլ անոնց քովէն: | |
Mark | ArmWeste | 6:49 | Երբ անոնք տեսան՝ որ ծովուն վրայ կը քալէր, կարծեցին թէ աչքի երեւոյթ մըն է. ուստի աղաղակեցին, | |
Mark | ArmWeste | 6:50 | քանի որ բոլորն ալ տեսան զայն ու վրդովեցան: Եւ ինք իսկոյն խօսեցաւ անոնց հետ ու ըսաւ անոնց. «Քաջալերուեցէ՛ք, ե՛ս եմ, մի՛ վախնաք»: | |
Mark | ArmWeste | 6:51 | Եւ նաւ ելաւ անոնց քով, ու հովը դադրեցաւ: Անոնք իրենք իրենց մէջ չափազանց զմայլած էին եւ կը զարմանային, | |
Mark | ArmWeste | 6:55 | եւ ամբողջ շրջակայքը հոս-հոն վազելով՝ սկսան մահիճներով ախտաւորներ բերել հո՛ն՝ ո՛ւր կը լսէին թէ կը գտնուէր: | |