MATTHEW
Chapter 28
Matt | ArmWeste | 28:1 | Շաբաթ գիշերը, երբ Մէկշաբթին կը լուսնար, Մարիամ Մագդաղենացին ու միւս Մարիամը եկան՝ տեսնելու գերեզմանը: | |
Matt | ArmWeste | 28:2 | Եւ ահա՛ հզօր երկրաշարժ մը եղաւ, որովհետեւ Տէրոջ հրեշտակը երկինքէն իջնելով՝ եկաւ, դռնէն մէկդի գլորեց քարը ու նստաւ անոր վրայ: | |
Matt | ArmWeste | 28:5 | Հրեշտակը ըսաւ կիներուն. «Դուք մի՛ վախնաք, քանի որ գիտեմ թէ կը փնտռէք Յիսուսը՝ որ խաչուեցաւ: | |
Matt | ArmWeste | 28:6 | Ան հոս չէ, որովհետեւ յարութիւն առաւ (ինչպէս ըսած էր): Եկէ՛ք, տեսէ՛ք այն տեղը՝ ուր Տէրը դրուած էր: | |
Matt | ArmWeste | 28:7 | Յետոյ շուտո՛վ գացէք, ըսէ՛ք անոր աշակերտներուն. “Ան մեռելներէն յարութիւն առաւ, ու ձեր առջեւէն կ՚երթայ Գալիլեա. հո՛ն պիտի տեսնէք զայն”: Ահա՛ ըսի ձեզի»: | |
Matt | ArmWeste | 28:8 | Անոնք ալ շուտով դուրս ելան գերեզմանէն, վախով եւ մեծ ուրախութեամբ, ու վազեցին պատմելու աշակերտներուն: | |
Matt | ArmWeste | 28:9 | Երբ կ՚երթային՝ պատմելու անոր աշակերտներուն, Յիսուս դիմաւորեց զանոնք եւ ըսաւ. «Ողջո՜յն»: Անոնք ալ մօտենալով՝ բռնեցին անոր ոտքերը ու երկրպագեցին անոր: | |
Matt | ArmWeste | 28:10 | Այն ատեն Յիսուս ըսաւ անոնց. «Մի՛ վախնաք, գացէ՛ք՝ լո՛ւր տուէք իմ եղբայրներուս որ երթան Գալիլեա: Հո՛ն պիտի տեսնեն զիս»: | |
Matt | ArmWeste | 28:11 | Երբ անոնք կ՚երթային, պահակազօրքէն ոմանք գացին քաղաքը եւ պատմեցին քահանայապետներուն բոլոր պատահածները: | |
Matt | ArmWeste | 28:12 | Անոնք ալ՝ երէցներուն հետ հաւաքուելով ու խորհրդակցելով՝ շատ դրամ տուին զինուորներուն, | |
Matt | ArmWeste | 28:13 | եւ ըսին. «Սա՛ ըսէ՛ք. “Անոր աշակերտները եկան գիշերուան մէջ ու գողցան զայն, երբ մենք կը քնանայինք”: | |
Matt | ArmWeste | 28:14 | Եթէ այդ բանը հասնի կառավարիչին ականջը, մենք կը համոզենք զինք եւ ապահով կ՚ընենք ձեզ»: | |
Matt | ArmWeste | 28:15 | Անոնք ալ առին դրամը, ըրին ի՛նչպէս որ սորվեցուցած էին իրենց, եւ այս զրոյցը մինչեւ այսօր տարածուեցաւ Հրեաներուն մէջ: | |
Matt | ArmWeste | 28:18 | Իսկ Յիսուս մօտեցաւ եւ խօսեցաւ անոնց՝ ըսելով. «Ամէ՛ն իշխանութիւն ինծի՛ տրուեցաւ՝ երկինքի մէջ ու երկրի վրայ: | |
Matt | ArmWeste | 28:19 | Ուրեմն գացէ՛ք, աշակերտեցէ՛ք բոլոր ազգերը, մկրտեցէ՛ք զանոնք Հօր, Որդիին եւ Սուրբ Հոգիին անունով: | |