MATTHEW
Chapter 14
Matt | ArmWeste | 14:2 | «Ան Յովհաննէս Մկրտի՛չն է՝ մեռելներէն յարութիւն առած. ուստի հրաշքներ կը գործուին անով»: | |
Matt | ArmWeste | 14:3 | Արդարեւ Հերովդէս բռներ էր Յովհաննէսը, ու զայն կապելով բանտը դրեր էր, իր եղբօր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով. | |
Matt | ArmWeste | 14:5 | Ուստի կ՚ուզէր սպաննել զայն, բայց կը վախնար բազմութենէն, որովհետեւ մարգարէ կը նկատէին՝՝ զայն: | |
Matt | ArmWeste | 14:6 | Երբ Հերովդէսի ծնունդին տարեդարձը կը տօնուէր, Հերովդիայի աղջիկը պարեց հանդիսականներուն առջեւ, ու հաճեցուց Հերովդէսը: | |
Matt | ArmWeste | 14:8 | Ան ալ՝ նախապէս խրատուած ըլլալով իր մօրմէն՝ ըսաւ. «Տո՛ւր ինծի Յովհաննէս Մկրտիչին գլուխը՝ ափսէի մը վրայ»: | |
Matt | ArmWeste | 14:9 | Թագաւորը տրտմեցաւ. բայց երդումներուն եւ իրեն հետ նստողներուն պատճառով՝ հրամայեց որ տրուի: | |
Matt | ArmWeste | 14:12 | Եւ անոր աշակերտները եկան, վերցուցին մարմինը, թաղեցին զայն, ու գացին պատմեցին Յիսուսի: | |
Matt | ArmWeste | 14:13 | Երբ Յիսուս լսեց, անկէ նաւով մեկնեցաւ ամայի տեղ մը՝ առանձին: Երբ բազմութիւնները լսեցին, ոտքով հետեւեցան անոր՝ իրենց քաղաքներէն: | |
Matt | ArmWeste | 14:14 | Երբ դուրս ելաւ, տեսնելով մեծ բազմութիւն մը՝ գթաց անոնց վրայ ու բուժեց անոնց հիւանդները: | |
Matt | ArmWeste | 14:15 | Իրիկունը՝ իր աշակերտները եկան եւ ըսին. «Հոս ամայի տեղ մըն է, ու ժամանակը արդէն անցած է. արձակէ՛ բազմութիւնը, որպէսզի երթան գիւղերը եւ կերակուր գնեն իրենց»: | |
Matt | ArmWeste | 14:19 | Եւ հրամայեց որ բազմութիւնը նստեցնեն խոտին վրայ: Հինգ նկանակներն ու երկու ձուկերը առաւ, դէպի երկինք նայելով՝ օրհնեց, եւ կտրելով նկանակները՝ տուաւ աշակերտներուն, աշակերտներն ալ՝ բազմութեան: | |
Matt | ArmWeste | 14:20 | Բոլորը կերան ու կշտացան, եւ վերցնելով աւելցած բեկորները՝ տասներկու կողով լեցուցին: | |
Matt | ArmWeste | 14:22 | Իսկոյն հարկադրեց աշակերտները՝ որ նաւ մտնեն եւ իրմէ առաջ անցնին միւս եզերքը, մինչ ինք բազմութիւնները կ՚արձակէր: | |
Matt | ArmWeste | 14:23 | Բազմութիւնները արձակելէ ետք, լեռը ելաւ առանձին՝ աղօթելու: Երբ իրիկուն եղաւ, հոն էր՝ մինակը. | |
Matt | ArmWeste | 14:24 | իսկ նաւը արդէն ծովուն մէջտեղն էր՝ ալեկոծութեան մէջ, որովհետեւ հովը հակառակ ուղղութեամբ էր: | |
Matt | ArmWeste | 14:26 | Երբ աշակերտները տեսան զայն՝ որ կը քալէր ծովուն վրայ, վրդովեցան եւ ըսին թէ աչքի երեւոյթ մըն է, ու վախնալով աղաղակեցին: | |
Matt | ArmWeste | 14:28 | Պետրոս պատասխանեց անոր. «Տէ՛ր, եթէ դո՛ւն ես, հրամայէ՛ ինծի՝ որ գամ քեզի ջուրերուն վրայէն»: | |
Matt | ArmWeste | 14:29 | Ան ալ ըսաւ. «Եկո՛ւր»: Երբ Պետրոս նաւէն իջաւ, քալեց ջուրերուն վրայէն՝ Յիսուսի քով երթալու համար: | |
Matt | ArmWeste | 14:30 | Բայց տեսնելով հովին սաստիկ ըլլալը՝ վախցաւ: Երբ սկսաւ ընկղմիլ, աղաղակեց. «Տէ՛ր, փրկէ՛ զիս»: | |
Matt | ArmWeste | 14:31 | Յիսուս իսկոյն երկարեց իր ձեռքը, բռնեց զինք ու ըսաւ. «Թերահաւա՛տ, ինչո՞ւ կասկածեցար»: | |
Matt | ArmWeste | 14:33 | Անոնք որ նաւուն մէջ էին՝ եկան, երկրպագեցին անոր եւ ըսին. «Ճշմա՛րտապէս դուն Աստուծոյ Որդին ես»: | |
Matt | ArmWeste | 14:35 | Երբ այդ տեղի մարդիկը ճանչցան զինք, մարդ ղրկեցին ամբողջ շրջակայքը, բերին անոր բոլոր ախտաւորները, | |