MATTHEW
Chapter 20
Matt | ArmWeste | 20:1 | «Արդարեւ երկինքի թագաւորութիւնը նման է հողատիրոջ մը, որ առտուն կանուխ դուրս ելաւ՝ գործաւորներ վարձելու իր այգիին համար: | |
Matt | ArmWeste | 20:3 | Երրորդ ժամուան՝՝ ատենները դուրս ելլելով՝ տեսաւ ուրիշներ, որոնք անգործ կայնած էին հրապարակը, | |
Matt | ArmWeste | 20:5 | Անոնք ալ գացին: Դարձեալ դուրս ելաւ վեցերորդ ժամուան եւ իններորդ ժամուան ատենները, ու նո՛յնը ըրաւ: | |
Matt | ArmWeste | 20:6 | Տասնմէկերորդ ժամուան ատենները դուրս ելաւ, ուրիշնե՛ր գտաւ՝ որոնք անգործ կայնած էին, եւ անոնց ըսաւ. «Ինչո՞ւ հոս ամբողջ օրը անգործ կայնած էք»: | |
Matt | ArmWeste | 20:7 | Ըսին իրեն. «Որովհետեւ ո՛չ մէկը վարձեց մեզ»: Ըսաւ անոնց. «Դո՛ւք ալ գացէք այգին, ու պիտի ստանաք ինչ որ իրաւացի է»: | |
Matt | ArmWeste | 20:8 | Երբ իրիկուն եղաւ, այգիին տէրը ըսաւ իր տնտեսին. «Կանչէ՛ գործաւորները եւ տո՛ւր անոնց վարձքը՝ վերջիններէն սկսելով մինչեւ առաջինները»: | |
Matt | ArmWeste | 20:9 | Երբ եկան անոնք՝ որ տասնմէկերորդ ժամուան ատենները գացեր էին, ստացան մէկական դահեկան: | |
Matt | ArmWeste | 20:10 | Առաջինները գալով՝ կը կարծէին թէ աւելի՛ պիտի ստանան. բայց իրենք ալ ստացան մէկական դահեկան: | |
Matt | ArmWeste | 20:12 | «Այդ վերջինները մէ՛կ ժամ աշխատեցան, բայց զանոնք հաւասար ըրիր մեզի՝ որ կրեցինք օրուան ծանրութիւնն ու տաքութիւնը»: | |
Matt | ArmWeste | 20:13 | Ան ալ պատասխանեց անոնցմէ մէկուն. «Ընկե՛ր, ես չեմ անիրաւեր քեզ. միթէ դուն ինծի հետ չհամաձայնեցա՞ր մէկ դահեկանի. | |
Matt | ArmWeste | 20:15 | միթէ արտօնուած չէ՞ ինծի՝ ընել ի՛նչ որ ուզեմ իմ ունեցածիս: Միթէ քու աչքդ չա՞ր է՝ որ ես բարի եմ»: | |
Matt | ArmWeste | 20:16 | Այսպէս՝ յետինները պիտի ըլլան առաջին, եւ առաջինները՝ յետին. որովհետեւ կանչուածները շատ են, բայց ընտրուածները՝ քիչ»: | |
Matt | ArmWeste | 20:17 | Երբ Յիսուս կը բարձրանար Երուսաղէմ, ճամբան իրեն հետ առաւ տասներկու աշակերտները՝ առանձին, եւ ըսաւ անոնց. | |
Matt | ArmWeste | 20:18 | «Ահա՛ կը բարձրանանք Երուսաղէմ, ու մարդու Որդին պիտի մատնուի քահանայապետներուն եւ դպիրներուն, ու մահուան պիտի դատապարտեն զինք. | |
Matt | ArmWeste | 20:19 | հեթանոսներուն պիտի մատնեն զինք՝ որ ծաղրուի, խարազանուի եւ խաչուի. բայց յարութիւն պիտի առնէ երրորդ օրը»: | |
Matt | ArmWeste | 20:20 | Այն ատեն Զեբեդէոսի որդիներուն մայրը եկաւ անոր իր որդիներուն հետ, կ՚երկրպագէր անոր ու բան մը կը խնդրէր անկէ: | |
Matt | ArmWeste | 20:21 | Ան ալ ըսաւ անոր. «Ի՞նչ կ՚ուզես»: Ըսաւ անոր. «Ըսէ՛, որ քու թագաւորութեանդ մէջ՝ այս երկու որդիներս բազմին, մէկը՝ աջ կողմդ, եւ միւսը՝ ձախ կողմդ»: | |
Matt | ArmWeste | 20:22 | Յիսուս պատասխանեց. «Չէք գիտեր թէ ի՛նչ կը խնդրէք: Կրնա՞ք խմել այն բաժակը՝ որ ես պիտի խմեմ, կամ մկրտուիլ այն մկրտութեամբ՝ որով ես պիտի մկրտուիմ»: Ըսին իրեն. «Կրնա՛նք»: | |
Matt | ArmWeste | 20:23 | Յիսուս ըսաւ անոնց. «Արդարեւ պիտի խմէ՛ք իմ բաժակս, ու պիտի մկրտուի՛ք այն մկրտութեամբ՝ որով ես մկրտուելու եմ. բայց իմ աջ կամ ձախ կողմս բազմիլը՝ իմս չէ տալը, հապա պիտի տրուի անո՛նց՝ որոնց համար պատրաստուած է իմ Հօրմէս»: | |
Matt | ArmWeste | 20:25 | Իսկ Յիսուս իրեն կանչեց զանոնք եւ ըսաւ. «Գիտէք թէ հեթանոսներուն իշխաննե՛րը կը տիրապետեն անոնց վրայ, ու մեծամեծնե՛րը կ՚իշխեն անոնց վրայ: | |
Matt | ArmWeste | 20:26 | Բայց այդպէս թող չըլլայ ձեր մէջ. հապա ձեզմէ ո՛վ որ ուզէ մեծ ըլլալ՝ անիկա ձեր սպասարկո՛ւն թող ըլլայ, | |
Matt | ArmWeste | 20:28 | ինչպէս մարդու Որդին եկաւ ո՛չ թէ սպասարկութիւն ընդունելու, հապա՝ սպասարկելու եւ իր անձը փրկանք տալու շատերու համար»: | |
Matt | ArmWeste | 20:30 | Եւ ահա՛ երկու կոյրեր նստած էին ճամբային եզերքը. երբ լսեցին թէ Յիսուս կ՚անցնի, աղաղակեցին. «Ողորմէ՜ մեզի, Տէ՛ր, Դաւիթի՛ Որդի»: | |
Matt | ArmWeste | 20:31 | Բազմութիւնը կը յանդիմանէր զանոնք՝ որ լռեն, բայց անոնք ա՛լ աւելի կ՚աղաղակէին. «Ողորմէ՜ մեզի, Տէ՛ր, Դաւիթի՛ Որդի»: | |