I CORINTHIANS
Chapter 8
I Co | ArmWeste | 8:1 | Այժմ, ինչ կը վերաբերի կուռքերուն զոհուած բաներուն, գիտենք թէ բոլորս ալ գիտութիւն ունինք: Գիտութիւնը կը հպարտացնէ, բայց սէրը կը շինէ: | |
I Co | ArmWeste | 8:4 | Ուրեմն, ինչ կը վերաբերի կուռքերուն զոհուած բաները ուտելու, գիտենք թէ կուռքը ոչինչ է աշխարհի մէջ, եւ թէ ուրիշ ոեւէ Աստուած չկայ՝ մէկէն զատ: | |
I Co | ArmWeste | 8:5 | Քանի որ՝ թէեւ ըլլան աստուած կոչուածներ, թէ՛ երկինքը եւ թէ երկրի վրայ, (ինչպէս կան շատ աստուածներ ու շատ տէրեր,) | |
I Co | ArmWeste | 8:6 | մենք ունինք մէ՛կ Աստուած՝ Հա՛յրը, որմէ են բոլոր բաները, եւ մենք՝ անոր կը պատկանինք՝՝, ու մէ՛կ Տէր՝ Յիսուս Քրիստոս, որով գոյութիւն ունին՝՝ բոլոր բաները, եւ մենք՝ անով կանք: | |
I Co | ArmWeste | 8:7 | Բայց բոլորը չունին այս գիտութիւնը. որովհետեւ ոմանք՝ մինչեւ հիմա խղճմտանքի հարց ունենալով կուռքի մասին՝ կ՚ուտեն զանոնք որպէս կուռքի զոհուած բան. եւ իրենց խղճմտանքը կը պղծուի՝ քանի որ տկար է: | |
I Co | ArmWeste | 8:8 | Սակայն կերակուրը չէ որ կը մօտեցնէ մեզ Աստուծոյ՝՝. քանի որ ո՛չ առատութեան մէջ կ՚ըլլանք՝ եթէ ուտենք, ո՛չ ալ կարօտութեան մէջ կ՚ըլլանք՝ եթէ չուտենք: | |
I Co | ArmWeste | 8:10 | Քանի որ եթէ մէկը տեսնէ քեզ՝ որ գիտութիւն ունիս, սեղան նստած՝՝ կռատունի մէջ, այդ տկար եղողին խղճմտանքը պիտի չխրախուսուի՞ ուտել այն բաները՝ որ կուռքերուն զոհուած են. | |
I Co | ArmWeste | 8:12 | Իսկ երբ այսպէս կը մեղանչէք եղբայրներուն դէմ ու կը վիրաւորէք անոնց տկար խղճմտանքը, կը մեղանչէք Քրիստոսի՛ դէմ: | |