Toggle notes
Chapter 1
Phil | ArmWeste | 1:1 | Պօղոս՝ Յիսուս Քրիստոսի բանտարկեալը, եւ Տիմոթէոս եղբայրը, Փիլիմոնի՝ մեր սիրելիին ու գործակիցին, | |
Phil | ArmWeste | 1:5 | երբ կը լսեմ քու սիրոյդ եւ հաւատքիդ մասին՝ որ ունիս Տէր Յիսուսի ու բոլոր սուրբերուն հանդէպ, | |
Phil | ArmWeste | 1:6 | որպէսզի քու հաւատքիդ հաղորդակցութիւնը արդիւնաւոր ըլլայ՝ Քրիստոս Յիսուսով ձեր մէջ եղած ամէն բարիքի գիտակցութեամբ: | |
Phil | ArmWeste | 1:7 | Քանի որ մեծ ուրախութիւն եւ մխիթարութիւն ունինք քու սիրոյդ համար, որովհետեւ սուրբերուն սիրտը քեզմով հանգստացած է, եղբա՛յր: | |
Phil | ArmWeste | 1:9 | փոխարէնը կ՚աղաչե՛մ՝ սիրոյ համար, ըլլալով այնպիսի մէկը, ինչպէս եմ ես՝ Պօղոս, ծերացած, եւ հիմա՝ նաեւ Յիսուս Քրիստոսի բանտարկեալը: | |
Phil | ArmWeste | 1:13 | Կ՚ուզէի իմ քովս պահել զայն, որպէսզի քու կողմէդ սպասարկէ ինծի՝ աւետարանի կապերուն մէջ. | |
Phil | ArmWeste | 1:14 | բայց ուզեցի ոչինչ ընել առանց քու կարծիքիդ, որպէսզի քու բարիքդ չըլլայ որպէս թէ հարկադրաբար, հապա՝ ըլլայ կամովին: | |
Phil | ArmWeste | 1:16 | ա՛լ ո՛չ թէ ստրուկի մը պէս, հապա ստրուկէ մը գերիվեր՝ սիրելի եղբօր մը պէս: Ու եթէ սիրելի է մա՛նաւանդ ինծի, ո՜րչափ աւելի պիտի ըլլայ քեզի՝ թէ՛ մարմինի համեմատ, թէ՛ ալ Տէրոջմով: | |
Phil | ArmWeste | 1:19 | Ես՝ Պօղոս՝ գրեցի ի՛մ ձեռքովս. ես կը վճարեմ, որ չըսեմ քեզի թէ դո՛ւն ալ՝ դուն քեզ կը պարտիս ինծի: | |
Phil | ArmWeste | 1:20 | Այո՛, եղբա՛յր, քեզմէ այս օգուտը թող ունենամ Տէրոջմով. հանգստացո՛ւր իմ սիրտս Տէրոջմով: | |
Phil | ArmWeste | 1:21 | Վստահելով հնազանդութեանդ՝ գրեցի քեզի, քանի որ գիտեմ թէ ըսածէս ա՛լ աւելի պիտի ընես: | |
Phil | ArmWeste | 1:22 | Միաժամանակ ինծի ալ պատրաստէ հիւրանոց մը, որովհետեւ կը յուսամ թէ պիտի շնորհուիմ ձեզի՝ ձեր աղօթքներուն միջոցով: | |