ROMANS
Chapter 16
Roma | ArmWeste | 16:2 | որպէսզի ընդունիք զինք Տէրոջմով՝ ինչպէս արժանավայել է սուրբերուն, եւ օգնէք անոր՝ ի՛նչ բանի մէջ որ պէտք ունենայ ձեզի. քանի որ ինք շատերու հոգատար եղաւ, նաեւ ինծի: | |
Roma | ArmWeste | 16:4 | (որոնք վտանգի մէջ դրին իրենց վիզերը՝ իմ անձիս համար. որոնցմէ ո՛չ միայն ե՛ս շնորհակալ եմ, հապա նաեւ հեթանոսներուն բոլոր եկեղեցիները,) | |
Roma | ArmWeste | 16:5 | նմանապէս եկեղեցին՝ որ անոնց տան մէջ է: Բարեւեցէ՛ք Եպենետոսը՝ իմ սիրելիս, որ Աքայիայի երախայրիքն է Քրիստոսի համար: | |
Roma | ArmWeste | 16:7 | Բարեւեցէ՛ք Անդրոնիկոսն ու Յունիան, իմ ազգականներս ու գերութեան ընկերներս, որոնք երեւելի են առաքեալներուն մէջ եւ Քրիստոսի պատկանեցան ինձմէ ալ առաջ: | |
Roma | ArmWeste | 16:11 | Բարեւեցէ՛ք անոնք՝ որ Արիստաբուղոսի տունէն են: Բարեւեցէ՛ք Հերովդիոնը՝ իմ ազգականս: Բարեւեցէ՛ք Նարկէսի տունէն եղողները՝ որոնք Տէրոջն են: | |
Roma | ArmWeste | 16:12 | Բարեւեցէ՛ք Տրիփոնը եւ Տրիփոսը, որոնք կ՚աշխատին Տէրոջմով: Բարեւեցէ՛ք սիրելի Պերսիդէն, որ շատ աշխատեցաւ Տէրոջմով: | |
Roma | ArmWeste | 16:14 | Բարեւեցէ՛ք Ասինկրիտոսը, Փղեգոնը, Հերմասը, Պատրոբան, Հերմէսն ու անոնց հետ եղող եղբայրները: | |
Roma | ArmWeste | 16:15 | Բարեւեցէ՛ք Փիղողոգոսը եւ Յուլիան, Ներէոսն ու անոր քոյրը, Ողիմպասը եւ անոնց հետ եղող բոլոր սուրբերը: | |
Roma | ArmWeste | 16:17 | Կ՚աղաչե՛մ ձեզի, եղբայրնե՛ր, ուշադի՛ր եղէք անոնց՝ որ կը գոյացնեն բաժանումներ եւ գայթակղութիւններ, հակառակ ձեր սորված ուսուցումին, ու հեռացէ՛ք անոնցմէ: | |
Roma | ArmWeste | 16:18 | Որովհետեւ այդպիսիները կը ծառայեն ո՛չ թէ մեր Տէրոջ՝ Քրիստոսի, հապա իրենց որովայնին, եւ անմեղներուն սիրտերը կը խաբեն բարի խօսքերով ու գովեստներով: | |
Roma | ArmWeste | 16:19 | Քանի որ ձեր հնազանդութիւնը բոլորին ծանօթ է, ես ալ ձեզի համար ուրախ եմ. բայց նաեւ կ՚ուզեմ՝ որ դուք իմաստուն ըլլաք բարիին հանդէպ, եւ աննենգ՝ չարին: | |
Roma | ArmWeste | 16:20 | Եւ խաղաղութեան Աստուածը շուտով պիտի ջախջախէ Սատանան ձեր ոտքերուն տակ: Մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի շնորհքը ձեզի հետ: | |
Roma | ArmWeste | 16:21 | Տիմոթէոս՝ իմ գործակիցս, եւ Ղուկիոս, Յասոն ու Սոսիպատրոս՝ իմ ազգականներս, կը բարեւեն ձեզ: | |
Roma | ArmWeste | 16:23 | Գայիոս՝ իմ եւ ամբողջ եկեղեցիին հիւրընկալը՝ կը բարեւէ ձեզ: Երաստոս՝ քաղաքին գանձապետը՝ կը բարեւէ ձեզ, նաեւ Կուարտոս եղբայրը: | |
Roma | ArmWeste | 16:25 | Եւ հիմա՝ անո՛ր, որ կարող է ձեզ ամրացնել՝ իմ աւետարանիս ու Յիսուս Քրիստոսի քարոզութեան համաձայն, այն խորհուրդին յայտնութեան համաձայն՝ որ լռութեան մէջ մնացած էր դարերու ժամանակներէն ի վեր, | |
Roma | ArmWeste | 16:26 | բայց հիմա բացայայտ եղաւ ու Մարգարէներուն գիրքերով - յաւիտենական Աստուծոյ հրամանին համաձայն - բոլոր հեթանոսներուն գիտցուեցաւ՝ հաւատքի հնազանդութեան համար, | |