ROMANS
Chapter 4
Roma | ArmWeste | 4:2 | որովհետեւ եթէ Աբրահամ արդարացած ըլլար գործերով՝ պիտի պարծենար անոնցմով, բայց ո՛չ Աստուծոյ առջեւ: | |
Roma | ArmWeste | 4:3 | Արդարեւ ի՞նչ կ՚ըսէ Գիրքը. «Աբրահամ հաւատաց Աստուծոյ, եւ ատիկա արդարութիւն սեպուեցաւ իրեն»: | |
Roma | ArmWeste | 4:5 | Իսկ ա՛ն որ չի գործեր, բայց կը հաւատայ անոր՝ որ կ՚արդարացնէ ամբարիշտը, իր հաւատքը արդարութիւն կը սեպուի իրեն: | |
Roma | ArmWeste | 4:6 | Ինչպէս Դաւիթ ալ կը խօսի երանութեան մասին այն մարդուն, որուն Աստուած արդարութիւն կը սեպէ՝ առանց գործերու: | |
Roma | ArmWeste | 4:7 | «Երանի՜ անոնց,- կ՚ըսէ,- որոնց անօրէնութիւնները ներուեցան, եւ որոնց մեղքերը ծածկուեցան: | |
Roma | ArmWeste | 4:9 | Ուրեմն այս երանութիւնը միայն թլփատուածներո՞ւն համար է, թէ անթլփատներուն համար ալ. քանի որ կ՚ըսենք թէ “հաւատքը արդարութիւն սեպուեցաւ Աբրահամի”: | |
Roma | ArmWeste | 4:10 | Ուրեմն ի՞նչպէս սեպուեցաւ. թլփատութեա՞ն մէջ եղած ատենը, թէ անթլփատութեան մէջ: Ո՛չ թէ թլփատութեան մէջ, հապա՝ անթլփատութեան: | |
Roma | ArmWeste | 4:11 | Յետոյ թլփատութեան նշանը ստացաւ՝ իբր կնիք անթլփատութեան ատենը ունեցած հաւատքին արդարութեան, որպէսզի ինք ըլլայ հայրը այն բոլոր հաւատացողներուն՝ որոնք անթլփատ են (անոնց ալ արդարութիւն սեպուելու համար), | |
Roma | ArmWeste | 4:12 | նաեւ հայրը թլփատութեան՝ անոնց համար, որոնք ո՛չ միայն թլփատուած են, այլ նաեւ կ՚ընթանան մեր հօր Աբրահամի անթլփատութեան ատեն ունեցած հաւատքին հետքերով: | |
Roma | ArmWeste | 4:13 | Արդարեւ Աբրահամի եւ անոր զարմին՝ աշխարհը ժառանգելու համար տրուած խոստումը ո՛չ թէ Օրէնքով եղաւ, հապա հաւատքին արդարութեամբ: | |
Roma | ArmWeste | 4:14 | Քանի որ եթէ Օրէնքէն եղողները ժառանգորդ ըլլային, հաւատքը պիտի փճանար, եւ խոստումը ոչնչանար: | |
Roma | ArmWeste | 4:15 | Որովհետեւ Օրէնքը բարկութիւն կը գործադրէ. քանի որ ուր Օրէնք չկայ, օրինազանցութիւն ալ չկայ: | |
Roma | ArmWeste | 4:16 | Ուստի ժառանգորդ ըլլալը հաւատքէն է, որ շնորհքով եղած ըլլայ, որպէսզի խոստումը մնայուն ըլլայ ամբողջ զարմին. ո՛չ միայն անոր՝ որ Օրէնքէն է, այլ նաեւ անո՛ր՝ որ Աբրահամի հաւատքէն է: Ան մեր բոլորին հայրն է | |
Roma | ArmWeste | 4:17 | (ինչպէս գրուած է. “Քեզ շատ ազգերու հայր ըրի”) Աստուծոյ առջեւ՝ որուն ինք հաւատաց, որ կեանք կու տայ մեռելներուն ու չեղած բաները կը կոչէ եղածներու պէս: | |
Roma | ArmWeste | 4:18 | Չյուսացուած բանին՝ յոյսով հաւատաց, թէ ինք շատ ազգերու հայր պիտի ըլլայ (ինչպէս ըսուեցաւ ալ թէ “քու զարմդ այսպէս պիտի ըլլայ”). | |
Roma | ArmWeste | 4:19 | եւ հաւատքի մէջ չտկարանալով՝ ուշադիր չեղաւ իր մարմինին, որ արդէն մեռածի պէս էր, (որովհետեւ ինք հարիւր տարեկանի չափ էր,) ո՛չ ալ Սառայի արգանդին մեռած ըլլալուն: | |
Roma | ArmWeste | 4:20 | Անհաւատութեամբ չտատամսեցաւ Աստուծոյ խոստումին հանդէպ, հապա հաւատքով զօրացած՝ փառք տուաւ Աստուծոյ, | |
Roma | ArmWeste | 4:24 | այլ նաեւ մեզի համար, որոնց պիտի սեպուի՝ քանի որ կը հաւատանք անո՛ր՝ որ մեռելներէն յարուցանեց Յիսուսը՝ մեր Տէրը, | |