EXODUS
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
Chapter 26
Exod | ArmEaste | 26:1 | «Նրբահիւս բեհեզից, կապոյտ, ծիրանի եւ կրկնակի կարմիր կտաւից տասշերտանի վարագոյրով խորան կը պատրաստես: Այն կը զարդարես ասեղնագործ քերովբէներով: | |
Exod | ArmEaste | 26:2 | Վարագոյրի ամէն շերտի երկարութիւնը պէտք է լինի քսանութ կանգուն, իսկ լայնութիւնը՝ չորս կանգուն: Բոլոր շերտերի չափսը նոյնը պէտք է լինի: | |
Exod | ArmEaste | 26:3 | Հինգ շերտերը պէտք է միացած լինեն իրար: Իրար պէտք է միացած լինեն նաեւ միւս հինգ շերտերը: | |
Exod | ArmEaste | 26:4 | Շերտերի կցուածքի մի կողմից մէկ շերտի եզերքին կապոյտ ճարմանդներ պէտք է դնես: Նոյնը պէտք է անես նաեւ երկրորդ կցուածքի արտաքին շերտի եզերքին: | |
Exod | ArmEaste | 26:5 | Յիսուն ճարմանդ կը դնես մի շերտի վրայ, յիսուն ճարմանդ էլ՝ կը դնես երկրորդ կցուածքի շերտի կողմից: Բոլոր ճարմանդները միմեանց դիմաց պէտք է լինեն: | |
Exod | ArmEaste | 26:6 | Կը պատրաստես յիսուն ոսկէ օղակներ եւ շերտերը իրար կը միացնես կեռիկներով: Այսպիսով կը ստացուի մի խորան: | |
Exod | ArmEaste | 26:7 | Խորանի համար այծի մազից հիւսուած ծածկոց կը պատրաստես: Տասնմէկ շերտերից թող բաղկացած լինի այն: | |
Exod | ArmEaste | 26:8 | Ամէն մի շերտի երկարութիւնը պէտք է լինի երեսուն կանգուն, իսկ լայնութիւնը՝ չորս կանգուն: Տասնմէկ շերտերի չափսը նոյնը պէտք է լինի: | |
Exod | ArmEaste | 26:9 | Հինգ շերտերը իրար կը միացնես առանձին եւ վեց շերտերը՝ առանձին: Վեցերորդ շերտը իբրեւ կրկնակի ծածկոց թող կախուի խորանի ճակատի կողմից: | |
Exod | ArmEaste | 26:10 | Յիսուն ճարմանդ կը պատրաստես կցուածքի ամէն շերտի եզերքին, յիսուն ճարմանդ էլ՝ երկրորդ կցուածքի շերտի եզերքին: | |
Exod | ArmEaste | 26:11 | Կը պատրաստես յիսուն պղնձէ օղակներ եւ ճարմանդները օղակների մէջ անցկացնելով՝ իրար կը միացնես շերտերը: Կը ստացուի մի ամբողջութիւն: | |
Exod | ArmEaste | 26:12 | Շերտերի աւելացած մասերը կը տեղաւորես վրանի տակ. շերտի այդ աւելացած մասի կէսով կը ծածկես վրանի ծայրամասերը՝ յետեւի կողմից: | |
Exod | ArmEaste | 26:13 | Վրանի վարագոյրների երկարութեան աւելացած մասից մի կանգուն թող կախուի այս կողմից եւ մի կանգուն՝ այն կողմից: Վրանի ծայրերը թող ծածկուեն այս ու այն կողմից: | |
Exod | ArmEaste | 26:14 | Վրանի ծածկը կը պատրաստես խոյերի շիկակարմիր մորթուց, իսկ դրա վրայ էլ մի ծածկ կը դնես կապոյտ մորթուց: | |
Exod | ArmEaste | 26:16 | Ամէն մոյթի երկարութիւնը տասը կանգուն թող լինի, իսկ ամէն մոյթի հաստութիւնն ու լայնութիւնը մէկուկէս կանգուն թող լինի: | |
Exod | ArmEaste | 26:17 | Ամէն մի մոյթ թող ունենայ իրար ագուցուած երկու ծղնի: Այդպէս կը պատրաստես վրանի բոլոր մոյթերը: | |
Exod | ArmEaste | 26:19 | եւ այդ քսան մոյթերի համար կը պատրաստես քառասուն արծաթէ խարիսխներ. երկու խարիսխ՝ վրանի մի մոյթի երկու կողմերի համար եւ երկու խարիսխ՝ մի մոյթի երկու կողմերի համար: | |
Exod | ArmEaste | 26:20 | Վրանի միւս՝ հարաւային կողմում նոյնպէս կը դնես քսան մոյթեր իրենց քառասուն արծաթէ խարիսխներով: | |
Exod | ArmEaste | 26:24 | Ներքեւի կողմից դրանք պէտք է իրար հաւասար լինեն: Նոյն ձեւով հաւասար թող լինեն դրա իրար ագուցուած զոյգ խոյակները: Նոյն ձեւով կը շինես երկու անկիւնների մոյթերը: | |
Exod | ArmEaste | 26:25 | Այսպիսով կը ստացուի ութ մոյթ: Դրանց խարիսխները արծաթից թող լինեն. տասնվեց խարիսխ: Երկու խարիսխ՝ մի մոյթի համար նրա երկու կողմերից, եւ երկու խարիսխ էլ՝ միւս մոյթի համար: | |
Exod | ArmEaste | 26:27 | հինգ նիգ՝ վրանի երկրորդ կողմի միւս մոյթի համար եւ հինգ նիգ՝ վրանի թիկունքի՝ ծովահայեաց կողմի մոյթի համար: | |
Exod | ArmEaste | 26:29 | Մոյթերը կը պատես ոսկով: Կը պատրաստես ոսկէ օղակներ, որոնց մէջ կը հագցնես նիգերը: Նիգերը կը պատես ոսկով: | |
Exod | ArmEaste | 26:31 | Կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից վարագոյր կը պատրաստես: Այն կը զարդարես ասեղնագործուած քերովբէով: | |
Exod | ArmEaste | 26:32 | Այն կ՚ամրացնես կարծր փայտից շինուած եւ ոսկով պատած չորս մոյթերի վրայ: Դրանց խոյակները թող լինեն ոսկուց, իսկ խարիսխները՝ արծաթից: Վարագոյրը կը ձգես մոյթից մոյթ: | |
Exod | ArmEaste | 26:33 | Վկայութեան տապանակը կը տանես այնտեղ, վարագոյրի ներսի կողմը, եւ վարագոյրը ձեզ համար սրբութիւնը կ՚առանձնացնի սրբութիւնների սրբութիւնից: | |
Exod | ArmEaste | 26:35 | Զոհասեղանը կը դնես վարագոյրի դրսի կողմը, իսկ աշտանակը՝ զոհասեղանի դիմաց, վրանի հարաւային կողմում: Զոհասեղանը կը դնես վրանի հիւսիսային կողմում: | |
Exod | ArmEaste | 26:36 | Կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից կը պատրաստես վրանի դռան առագաստը՝ նկարազարդ մի գործ: | |