LUKE
Chapter 4
Luke | ArmWeste | 4:2 | ուր քառասուն օր փորձուեցաւ Չարախօսէն: Այդ օրերը ոչինչ կերաւ. եւ այդ օրերուն լրանալէն ետք՝ անօթեցաւ: | |
Luke | ArmWeste | 4:4 | Յիսուս պատասխանեց անոր. «Գրուած է. “Միայն հացով չէ որ մարդը պիտի ապրի, հապա՝ Աստուծոյ ամէն խօսքով”»: | |
Luke | ArmWeste | 4:5 | Չարախօսը՝ հանելով զայն բարձր լեռ մը՝ ցուցուց անոր երկրագունդին բոլոր թագաւորութիւնները վայրկեանի մը մէջ, | |
Luke | ArmWeste | 4:6 | ու Չարախօսը ըսաւ անոր. «Այս ամբողջ իշխանութիւնը եւ անոնց փառքը պիտի տամ քեզի. որովհետեւ ինծի յանձնուած է, ու որո՛ւն որ ուզեմ՝ կու տամ զայն: | |
Luke | ArmWeste | 4:8 | Յիսուս պատասխանեց անոր. «Գրուած է. “Տէրո՛ջ՝ քու Աստուծո՛յդ երկրպագէ, եւ միայն զի՛նք պաշտէ”»: | |
Luke | ArmWeste | 4:9 | Ապա տարաւ զայն Երուսաղէմ, կայնեցուց տաճարին աշտարակին վրայ, եւ ըսաւ անոր. «Եթէ դուն Աստուծոյ Որդին ես, վա՛ր նետէ քեզ ասկէ. | |
Luke | ArmWeste | 4:14 | Յիսուս Հոգիին զօրութեամբ վերադարձաւ Գալիլեա, եւ անոր համբաւը տարածուեցաւ այդ գաւառին ամբողջ շրջակայքը: | |
Luke | ArmWeste | 4:16 | Երբ եկաւ Նազարէթ, ուր ինք մեծցած էր, իր սովորութեան համաձայն Շաբաթ օրը մտաւ ժողովարանը, ու կանգնեցաւ որ կարդայ: | |
Luke | ArmWeste | 4:18 | «Տէրոջ Հոգին իմ վրաս է. որովհետեւ օծեց զիս աղքատներուն աւետարանելու, ղրկեց զիս կոտրած սիրտ ունեցողները բժշկելու, | |
Luke | ArmWeste | 4:19 | գերիներուն՝ ազատ արձակում եւ կոյրերուն տեսողութիւն յայտարարելու, հարստահարութիւն կրողները ազատ արձակելու, Տէրոջ բարեհաճութեան տարին յայտարարելու»: | |
Luke | ArmWeste | 4:20 | Յետոյ գոցեց գիրքը, տուաւ սպասաւորին, ու նստաւ: Բոլոր ժողովարանը եղողները իրենց աչքերը սեւեռած էին անոր վրայ: | |
Luke | ArmWeste | 4:21 | Ուստի սկսաւ ըսել անոնց. «Այսօր այս գրուածը իրագործուեցաւ, ու ձեր ականջները լսեցին»: | |
Luke | ArmWeste | 4:22 | Բոլորը կը վկայէին անոր մասին, կը զարմանային անոր բերանէն ելած շնորհալի խօսքերուն վրայ, եւ կ՚ըսէին. «Ասիկա Յովսէփի որդին չէ՞»: | |
Luke | ArmWeste | 4:23 | Ինք ալ ըսաւ անոնց. «Իրաւ դուք ինծի պիտի ըսէք սա՛ առածը. “Բժի՛շկ, դուն քե՛զ բուժէ: Ո՜րչափ բաներ լսեցինք՝ որ Կափառնայումի մէջ կատարուեցան. հո՛ս ալ ըրէ՝ քո՛ւ բնագաւառիդ մէջ”»: | |
Luke | ArmWeste | 4:24 | Եւ շարունակեց. «Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ո՛չ մէկ մարգարէ ընդունելի է իր բնագաւառին մէջ”: | |
Luke | ArmWeste | 4:25 | Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Շատ այրիներ կային Իսրայէլի մէջ՝ Եղիայի օրերը, երբ երկինք գոցուեցաւ երեք տարի ու վեց ամիս, եւ մեծ սով եղաւ ամբողջ երկրին մէջ. | |
Luke | ArmWeste | 4:26 | բայց Եղիա անոնցմէ ո՛չ մէկուն ղրկուեցաւ, հապա միայն Սիդոնացիներուն Սարեփթա քաղաքը բնակող այրի կնոջ մը: | |
Luke | ArmWeste | 4:27 | Նաեւ շատ բորոտներ կային Իսրայէլի մէջ՝ Եղիսէ մարգարէին ատենը, եւ անոնցմէ ո՛չ մէկը մաքրուեցաւ, հապա միայն՝ Նէեման Ասորին”»: | |
Luke | ArmWeste | 4:29 | ուստի կանգնելով՝ դուրս հանեցին զայն քաղաքէն, եւ տարին զայն մինչեւ այն լերան ցցուած ծայրը՝ որուն վրայ իրենց քաղաքը կառուցանուած էր, որպէսզի բարձր տեղէն վար նետեն զայն: | |
Luke | ArmWeste | 4:34 | «Թո՛ղ մեզ. դուն ի՞նչ ունիս մեզի հետ, Յիսո՛ւս Նազովրեցի. միթէ մեզ կորսնցնելո՞ւ եկար: Գիտեմ թէ ո՛վ ես՝ Աստուծոյ Սուրբը»: | |
Luke | ArmWeste | 4:35 | Յիսուս սաստեց զայն՝ ըսելով. «Պապանձէ՛ ու ելի՛ր ատկէ»: Դեւը գետին զարկաւ զայն՝ բոլորին մէջտեղ, ելաւ անկէ եւ չվնասեց անոր: | |
Luke | ArmWeste | 4:36 | Բոլորը այլայլած՝ իրարու հետ խօսակցելով կ՚ըսէին. «Այս ի՜նչ խօսք է, որ իշխանութեամբ եւ զօրութեամբ կը հրամայէ անմաքուր ոգիներուն, ու կ՚ելլեն»: | |
Luke | ArmWeste | 4:40 | Յիսուս կայնելով անոր քով՝ սաստեց տենդը, որ թողուց զայն: Ան ալ անմի՛ջապէս կանգնեցաւ, եւ անոնց կը սպասարկէր: | |
Luke | ArmWeste | 4:41 | Արեւին մայր մտած ատենը՝ բոլոր անոնք, որ զանազան ախտերով հիւանդներ ունէին, իրեն բերին զանոնք. ինք ալ անոնցմէ իւրաքանչիւրին վրայ ձեռք դնելով՝ բուժեց զանոնք: | |
Luke | ArmWeste | 4:42 | Շատերէն դեւե՛ր ալ դուրս կ՚ելլէին՝ աղաղակելով. «Դո՛ւն ես Քրիստոսը, Աստուծոյ Որդին»: Բայց ինք կը սաստէր ու չէր թոյլատրեր անոնց՝ որ խօսին, որովհետեւ գիտէին թէ ինք Քրիստոսն է: | |
Luke | ArmWeste | 4:43 | Երբ ցերեկ եղաւ, մեկնեցաւ ու գնաց ամայի տեղ մը. եւ բազմութիւնները կը փնտռէին զայն: Եկան անոր քով, ու կը բռնէին՝ որ չհեռանայ իրենցմէ: | |