LUKE
Chapter 22
Luke | ArmWeste | 22:2 | եւ քահանայապետներն ու դպիրները կը փնտռէին թէ ի՛նչպէս մեռցնեն զայն, քանի որ կը վախնային ժողովուրդէն: | |
Luke | ArmWeste | 22:4 | եւ ան գնաց բանակցելու քահանայապետներուն ու մեծաւորներուն հետ՝ թէ ի՛նչպէս մատնէ զայն անոնց: | |
Luke | ArmWeste | 22:6 | Ինք ալ խոստացաւ, ու կը փնտռէր պատեհութիւն մը զայն մատնելու անոնց՝ առանց բազմութեան: | |
Luke | ArmWeste | 22:8 | Ուստի ղրկեց Պետրոսն ու Յովհաննէսը՝ ըսելով. «Գացէ՛ք, պատրաստեցէ՛ք մեզի զատիկը՝ որպէսզի ուտենք»: | |
Luke | ArmWeste | 22:10 | Ըսաւ անոնց. «Ահա՛ երբ մտնէք քաղաքը, մարդ մը պիտի հանդիպի ձեզի՝ որ ուսին վրայ ունի ջուրի սափոր մը. հետեւեցէ՛ք անոր մինչեւ այն տունը՝ ուր ինք կը մտնէ, | |
Luke | ArmWeste | 22:11 | եւ ըսէ՛ք տանտիրոջ. «Վարդապետը կ՚ըսէ քեզի. “Ո՞ւր է իջեւանը, ուր պիտի ուտեմ զատիկը աշակերտներուս հետ”: | |
Luke | ArmWeste | 22:15 | Եւ ըսաւ անոնց. «Չափազանց ցանկացի որ այս զատիկը ուտեմ ձեզի հետ՝ իմ չարչարուելէս առաջ. | |
Luke | ArmWeste | 22:16 | որովհետեւ կը յայտարարեմ ձեզի. “Ա՛լ բնա՛ւ պիտի չուտեմ ասկէ, մինչեւ որ իրագործուի Աստուծոյ թագաւորութեան մէջ”»: | |
Luke | ArmWeste | 22:18 | Արդարեւ կը յայտարարեմ ձեզի. “Բնա՛ւ որթատունկին բերքէն պիտի չխմեմ, մինչեւ որ գայ Աստուծոյ թագաւորութիւնը”»: | |
Luke | ArmWeste | 22:19 | Ապա հաց առաւ, շնորհակալ եղաւ, կտրեց ու տուաւ անոնց, եւ ըսաւ. «Ա՛յս է իմ մարմինս՝ որ կը տրուի ձեզի համար. ըրէ՛ք ասիկա՝ իմ յիշատակիս համար»: | |
Luke | ArmWeste | 22:20 | Նոյնպէս ալ բաժակը առաւ ընթրիքէն ետք, եւ ըսաւ. «Այս բաժակը նո՛ր ուխտն է՝ իմ արիւնովս, որ կը թափուի ձեզի համար»: | |
Luke | ArmWeste | 22:22 | Իրաւ է թէ մարդու Որդին կ՚երթայ՝ ինչպէս սահմանուած է. բայց վա՜յ այն մարդուն՝ որուն միջոցով կը մատնուի ան»: | |
Luke | ArmWeste | 22:25 | Ան ալ ըսաւ անոնց. «Հեթանոսներուն թագաւորնե՛րը կը տիրեն իրենց, եւ անոնք որ կ՚իշխեն իրենց վրայ՝ բարերար կը կոչուին: | |
Luke | ArmWeste | 22:26 | Բայց դուք այնպէս պէտք չէ ըլլաք. հապա ա՛ն որ ձեր մէջ մեծագոյնն է՝ կրտսերին պէս թող ըլլայ, ու հրամայողը՝ սպասարկուին պէս: | |
Luke | ArmWeste | 22:27 | Քանի որ ո՞վ է մեծը, սեղան նստո՞ղը՝ թէ սպասարկուն: Միթէ սեղան նստողը չէ՞. սակայն ես ձեր մէջ սպասարկուի մը պէս եմ: | |
Luke | ArmWeste | 22:29 | ես ալ թագաւորութիւն մը կը կտակեմ ձեզի, ինչպէս իմ Հայրս թագաւորութիւն մը կտակեց ինծի. | |
Luke | ArmWeste | 22:30 | որպէսզի դուք ուտէք ու խմէք իմ սեղանէս՝ իմ թագաւորութեանս մէջ, եւ բազմիք գահերու վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու տոհմերը»: | |
Luke | ArmWeste | 22:32 | Բայց ես աղերսեցի քեզի համար, որպէսզի հաւատքդ չպակսի. եւ դուն երբ դարձի գաս՝ եղբայրնե՛րդ ալ ամրացուր»: | |
Luke | ArmWeste | 22:33 | Իսկ ինք ըսաւ անոր. «Տէ՛ր, ես պատրաստ եմ քեզի հետ թէ՛ բանտ երթալու, թէ՛ մեռնելու»: | |
Luke | ArmWeste | 22:34 | Ան ալ ըսաւ. «Պետրո՛ս, կը յայտարարեմ քեզի. “Այսօր աքաղաղը պիտի չկանչէ, մինչեւ որ դուն երե՛ք անգամ ուրանաս՝ թէ զիս կը ճանչնաս”»: | |
Luke | ArmWeste | 22:35 | Նաեւ ըսաւ անոնց. «Երբ ղրկեցի ձեզ առանց քսակի, պարկի ու կօշիկներու, որեւէ բան պակսեցա՞ւ ձեզի»: | |
Luke | ArmWeste | 22:36 | Անոնք ալ ըսին. «Ո՛չ մէկ բան»: Յետոյ ըսաւ. «Բայց հիմա՝ ա՛ն որ քսակ ունի՝ թող առնէ զայն, նմանապէս պարկը. եւ ա՛ն որ սուր չունի, թող ծախէ իր հանդերձը ու սուր մը գնէ իրեն: | |
Luke | ArmWeste | 22:37 | Քանի որ կը յայտարարեմ ձեզի թէ պէտք է որ սա՛ գրուածն ալ կատարուի իմ վրաս. “Անօրէններու հետ սեպուեցաւ”. որովհետեւ աւարտելու վրայ են ինծի վերաբերող բաները»: | |
Luke | ArmWeste | 22:39 | Յետոյ դուրս ելլելով՝ իր սովորութեան համաձայն գնաց Ձիթենիներու լեռը. աշակերտներն ալ հետեւեցան իրեն: | |
Luke | ArmWeste | 22:42 | եւ կ՚ըսէր. «Հա՛յր, եթէ փափաքիս՝ հեռացո՛ւր այս բաժակը ինձմէ. բայց ո՛չ թէ ի՛մ կամքս՝ հապա քո՛ւկդ թող ըլլայ»: | |
Luke | ArmWeste | 22:43 | Երկինքէն հրեշտակ մը երեւցաւ իրեն, ու կը զօրացնէր զինք: Ճգնաժամի մէջ ըլլալով՝ աւելի՛ ջերմեռանդութեամբ կ՚աղօթէր, | |
Luke | ArmWeste | 22:46 | Ըսաւ անոնց. «Ինչո՞ւ կը քնանաք. կանգնեցէ՛ք եւ աղօթեցէ՛ք, որպէսզի չմտնէք փորձութեան մէջ»: | |
Luke | ArmWeste | 22:47 | Երբ դեռ կը խօսէր, ահա՛ բազմութիւն մը եկաւ. Յուդա կոչուածն ալ՝ տասներկուքէն մէկը՝ կ՚երթար անոր առջեւէն, ու մօտեցաւ Յիսուսի՝ որպէսզի համբուրէ զայն: | |
Luke | ArmWeste | 22:49 | Երբ անոր շուրջը եղողները տեսան ինչ որ պիտի ըլլար, ըսին անոր. «Տէ՛ր, զարնե՞նք սուրով»: | |
Luke | ArmWeste | 22:51 | Յիսուս ըսաւ. «Թոյլատրեցէ՛ք մինչեւ այդ տեղը»: Եւ դպաւ անոր ականջին ու բժշկեց զայն: | |
Luke | ArmWeste | 22:52 | Յիսուս ըսաւ իրեն եկած քահանայապետներուն, տաճարին մեծաւորներուն եւ երէցներուն. «Իբր թէ աւազակի՞ դէմ եկաք՝ սուրերով ու բիրերով: | |
Luke | ArmWeste | 22:53 | Ամէ՛ն օր ձեզի հետ էի՝ տաճարին մէջ, եւ ձեռք չերկարեցիք իմ վրաս. բայց ասիկա՛ է ձեր ժամն ու խաւարին իշխանութիւնը»: | |
Luke | ArmWeste | 22:54 | Բռնելով զայն՝ տարին եւ մտցուցին քահանայապետին տունը. Պետրոս ալ կը հետեւէր անոր հեռուէն: | |
Luke | ArmWeste | 22:56 | Աղախին մը տեսնելով զայն՝ որ նստած էր կրակին քով, ակնապիշ նայեցաւ անոր եւ ըսաւ. «Ասիկա՛ ալ անոր հետ էր»: | |
Luke | ArmWeste | 22:58 | Կարճ պահէ մը ետք՝ ուրի՛շ մը տեսաւ զինք եւ ըսաւ. «Դո՛ւն ալ անոնցմէ ես»: Պետրոս ըսաւ. «Մա՛րդ, ես անոնցմէ չեմ»: | |
Luke | ArmWeste | 22:59 | Գրեթէ ժամ մը ետք՝ ուրիշ մըն ալ կը պնդէր ու կ՚ըսէր. «Ճշմարտապէս ասիկա՛ ալ անոր հետ էր, որովհետեւ Գալիլեացի է»: | |
Luke | ArmWeste | 22:60 | Բայց Պետրոս ըսաւ. «Մա՛րդ, չեմ գիտեր ի՛նչ կը խօսիս»: Անմի՛ջապէս, մինչ ինք դեռ կը խօսէր, աքաղաղը կանչեց: | |
Luke | ArmWeste | 22:61 | Տէրը դարձաւ ու նայեցաւ Պետրոսի: Պետրոս ալ մտաբերեց Տէրոջ խօսքը, որ ըսեր էր իրեն. «Դեռ աքաղաղը չկանչած՝ երե՛ք անգամ պիտի ուրանաս զիս»: | |
Luke | ArmWeste | 22:64 | Ծածկելով անոր աչքերը՝ կը զարնէին անոր երեսին եւ կը հարցնէին իրեն. «Մարգարէացի՛ր. ո՞վ է ա՛ն՝ որ զարկաւ քեզի»: | |
Luke | ArmWeste | 22:66 | Երբ առտու եղաւ՝ ժողովուրդին երէցներու ժողովը, քահանայապետներն ու դպիրները հաւաքուեցան, տարին զայն իրենց ատեանին առջեւ եւ ըսին. «Եթէ Քրիստոսը դո՛ւն ես, ըսէ՛ մեզի»: | |
Luke | ArmWeste | 22:70 | Բոլորը ըսին. «Ուրեմն դուն Աստուծոյ Որդի՞ն ես»: Ինք ալ ըսաւ անոնց. «Դո՛ւք կ՚ըսէք թէ ես եմ»: | |