LUKE
Chapter 23
Luke | ArmWeste | 23:2 | եւ սկսան ամբաստանել զինք ու ըսել. «Ասիկա գտանք, որ կը խոտորեցնէր մեր ազգը, կ՚արգիլէր կայսրին հարկ տալ, եւ կ՚ըսէր իր մասին թէ ինք Քրիստոսն է՝ թագաւորը»: | |
Luke | ArmWeste | 23:3 | Պիղատոս հարցուց անոր. «Դո՞ւն ես Հրեաներուն թագաւորը»: Ան ալ պատասխանեց անոր. «Դո՛ւն կ՚ըսես»: | |
Luke | ArmWeste | 23:4 | Ուստի Պիղատոս ըսաւ քահանայապետներուն եւ բազմութեան. «Ես ո՛չ մէկ յանցանք կը գտնեմ այս մարդուն վրայ»: | |
Luke | ArmWeste | 23:5 | Բայց անոնք կը պնդէին ու կ՚ըսէին. «Կը գրգռէ ժողովուրդը, եւ կը սորվեցնէ ամբողջ Հրէաստանի մէջ՝ Գալիլեայէն սկսած մինչեւ այստեղ»: | |
Luke | ArmWeste | 23:7 | Երբ գիտցաւ թէ Հերովդէսի իշխանութեան կը պատկանի՝ ղրկեց զայն Հերովդէսի, քանի որ ա՛ն ալ Երուսաղէմ էր այդ օրերը: | |
Luke | ArmWeste | 23:8 | Երբ Հերովդէս տեսաւ Յիսուսը՝ չափազանց ուրախացաւ, որովհետեւ շատո՛նց կ՚ուզէր տեսնել զայն. քանի որ շատ բաներ լսած էր անոր մասին, ու կը յուսար տեսնել նշան մը՝ կատարուած անով: | |
Luke | ArmWeste | 23:11 | Հերովդէս ալ՝ իր զօրականներուն հետ՝ անարգեց զայն, ու ծաղրելէն ետք՝ հագցուց անոր փառահեղ տարազ մը եւ ետ ղրկեց Պիղատոսի: | |
Luke | ArmWeste | 23:12 | Այդ օրը Պիղատոս ու Հերովդէս բարեկամ եղան իրարու հետ. որովհետեւ նախապէս թշնամութիւն կար իրենց միջեւ: | |
Luke | ArmWeste | 23:14 | եւ ըսաւ անոնց. «Այս մարդը բերիք առջեւս՝ ժողովուրդը խոտորեցնողի մը պէս, բայց ես՝ ձեր առջեւ հարցաքննելով՝ ձեր ամբաստանութիւններէն ո՛չ մէկ յանցանք գտայ այս մարդուն վրայ, | |
Luke | ArmWeste | 23:15 | ո՛չ ալ Հերովդէս, որովհետեւ անոր ղրկեցի ձեզ. եւ ահա՛ մահուան արժանի ոչինչ ըրած է: | |
Luke | ArmWeste | 23:19 | (որ բանտը նետուած էր՝ քաղաքին մէջ եղած ապստամբութեան մը ու մարդասպանութեան համար): | |
Luke | ArmWeste | 23:22 | Ինք երրորդ անգամ ըսաւ անոնց. «Բայց ի՞նչ չարիք ըրած է. ես մահուան արժանի ո՛չ մէկ պատճառ գտայ անոր վրայ. ուրեմն պատժեմ զայն եւ արձակեմ»: | |
Luke | ArmWeste | 23:23 | Իսկ անոնք կը պնդէին բարձրաձայն աղաղակներով ու կը պահանջէին որ խաչուի. եւ անոնց ու քահանայապետներուն ձայները յաղթեցին: | |
Luke | ArmWeste | 23:25 | Արձակեց անոնց՝ իրենց պահանջած մարդը, որ բանտը նետուած էր ապստամբութեան ու մարդասպանութեան համար, իսկ յանձնեց Յիսուսը անոնց կամքին: | |
Luke | ArmWeste | 23:26 | Երբ կը տանէին զայն, բռնեցին Սիմոն Կիւրենացի կոչուած մէկը՝ որ արտէն կու գար, եւ դրին խաչը անոր վրայ, որպէսզի կրէ Յիսուսի ետեւէն: | |
Luke | ArmWeste | 23:27 | Ժողովուրդը կը հետեւէր անոր՝ մեծ բազմութեամբ, նաեւ կիներ՝ որոնք կը հեծեծէին ու կ՚ողբային անոր վրայ: | |
Luke | ArmWeste | 23:28 | Յիսուս դարձաւ անոնց եւ ըսաւ. «Երուսաղէմի՛ աղջիկներ, մի՛ լաք իմ վրաս, հապա լացէ՛ք դուք ձեր վրայ ու ձեր զաւակներուն վրայ: | |
Luke | ArmWeste | 23:29 | Որովհետեւ ահա՛ կու գան օրերը՝ որոնց մէջ պիտի ըսեն. “Երանի՜ ամուլներուն եւ այն որովայններուն՝ որոնք չծնան, ու ծիծերուն՝ որոնք կաթ չտուին՝՝”: | |
Luke | ArmWeste | 23:30 | Այն ատեն պիտի սկսին ըսել լեռներուն. “Ինկէ՛ք մեր վրայ”, ու բլուրներուն. “Ծածկեցէ՛ք մեզ”: | |
Luke | ArmWeste | 23:33 | Երբ հասան Գագաթ կոչուած տեղը, հոն խաչեցին զայն եւ այդ չարագործներն ալ, մէկը աջ կողմը ու միւսը ձախ կողմը: | |
Luke | ArmWeste | 23:34 | Յիսուս ըսաւ. «Հա՛յր, ներէ՛ անոնց, որովհետեւ չեն գիտեր թէ ի՛նչ կ՚ընեն»: Յետոյ անոր հանդերձները բաժնելու ատեն՝ վիճակ ձգեցին: | |
Luke | ArmWeste | 23:35 | Ժողովուրդը կայնած՝ կը դիտէր. պետերն ալ անոնց հետ կը քամահրէին զայն ու կ՚ըսէին. «Ուրիշները փրկեց, ինքզի՛նքն ալ թող փրկէ, եթէ ի՛նք է Քրիստոսը՝ Աստուծոյ ընտրեալը»: | |
Luke | ArmWeste | 23:38 | Եւ գրութիւն մը գրուած էր անոր վրայ՝ յունարէն, լատիներէն ու եբրայերէն գիրերով. «Ա՛յս է Հրեաներուն թագաւորը»: | |
Luke | ArmWeste | 23:39 | Այդ կախուած չարագործներէն մէկը կը հայհոյէր անոր ու կ՚ըսէր. «Եթէ դո՛ւն ես Քրիստոսը, փրկէ՛ դուն քեզ, նաեւ մե՛զ»: | |
Luke | ArmWeste | 23:40 | Իսկ միւսը՝ յանդիմանելով զայն՝ ըսաւ. «Դուն չե՞ս վախնար Աստուծմէ, որովհետեւ նոյն դատապարտութեան մէջ ես: | |
Luke | ArmWeste | 23:41 | Մենք՝ իսկապէս արդարաբար, քանի որ ահա՛ կը ստանանք մեր ըրածներուն արժանաւոր հատուցումը. բայց ասիկա անտեղի ո՛չ մէկ բան ըրաւ»: | |
Luke | ArmWeste | 23:43 | Յիսուս ալ ըսաւ անոր. «Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ քեզի. “Դուն ա՛յսօր ինծի հետ պիտի ըլլաս դրախտին մէջ”»: | |
Luke | ArmWeste | 23:44 | Գրեթէ վեցերորդ ժամն՝՝ էր, երբ խաւար եղաւ ամբողջ երկրին վրայ՝ մինչեւ ժամը ինը. արեւը խաւարեցաւ, | |
Luke | ArmWeste | 23:46 | Յիսուս բարձրաձայն գոչեց. «Հա՛յր, քո՛ւ ձեռքերուդ մէջ կ՚աւանդեմ իմ հոգիս»: Ու երբ ըսաւ ասիկա՝ հոգին տուաւ: | |
Luke | ArmWeste | 23:47 | Հարիւրապետը՝ տեսնելով պատահածը՝ փառաբանեց Աստուած եւ ըսաւ. «Ի՛րապէս այս մարդը արդար էր»: | |
Luke | ArmWeste | 23:48 | Այս տեսարանը դիտելու համար հաւաքուած ամբողջ բազմութիւնը՝ պատահածները տեսնելով՝ կը ծեծէր կուրծքը ու կը վերադառնար: | |
Luke | ArmWeste | 23:49 | Իր բոլոր ծանօթներն ալ հեռուն կայնած էին, նոյնպէս ալ կիները՝ որ ուղեկցեր էին իրեն Գալիլեայէն, եւ կը տեսնէին այս բաները: | |
Luke | ArmWeste | 23:51 | (ասիկա հաւանութիւն տուած չէր անոնց ծրագիրին ու արարքին,) Հրեաներուն Արիմաթեա քաղաքէն. ի՛նք ալ կը սպասէր Աստուծոյ թագաւորութեան: | |
Luke | ArmWeste | 23:53 | Ու խաչէն իջեցնելով զայն՝ փաթթեց կտաւով եւ դրաւ վիմափոր գերեզմանի մը մէջ, ուր բնա՛ւ մէկը դրուած չէր: | |
Luke | ArmWeste | 23:55 | Այն կիները՝ որ անոր հետ եկեր էին Գալիլեայէն՝ հետեւեցան ու տեսան գերեզմանը, եւ թէ ի՛նչպէս հոն դրուեցաւ անոր մարմինը: | |