I CORINTHIANS
Chapter 12
I Co | ArmWeste | 12:2 | Դուք գիտէք թէ երբ հեթանոս էիք, կը տարուէիք դէպի մունջ կուռքերը՝ ինչպէս որ կ՚առաջնորդուէիք: | |
I Co | ArmWeste | 12:3 | Ուստի սա՛ կը հասկցնեմ ձեզի, թէ Աստուծոյ Հոգիով խօսող ո՛չ մէկը կ՚ըսէ. «Նզովեա՛լ ըլլայ Յիսուս»: Եւ ո՛չ մէկը կրնայ ըսել. «Յիսուս Տէր է», բայց միայն՝ Սուրբ Հոգիով: | |
I Co | ArmWeste | 12:6 | ներգործութիւնները զանազան են՝ բայց նոյն Աստուածն է որ կը ներգործէ ամէն ինչ՝ բոլորին մէջ: | |
I Co | ArmWeste | 12:10 | ուրիշին՝ հրաշագործութիւններ, ուրիշին՝ մարգարէութիւն, ուրիշին՝ հոգիներու զատորոշութիւն, ուրիշին՝ զանազան լեզուներու տեսակներ, ուրիշին՝ լեզուներու թարգմանութիւն: | |
I Co | ArmWeste | 12:11 | Այս ամէնը՝ միեւնոյն Հոգին կը ներգործէ, եւ իւրաքանչիւրին կը բաժնէ զատ-զատ՝ ինչպէս որ ինք փափաքի: | |
I Co | ArmWeste | 12:12 | Արդարեւ՝ ինչպէս մարմինը մէկ է բայց շատ անդամներ ունի, եւ այն մարմինին բոլոր անդամները՝ թէպէտ շատ՝ մէ՛կ մարմին են, նոյնպէս ալ Քրիստոս: | |
I Co | ArmWeste | 12:13 | Քանի որ մենք բոլորս մկրտուեցանք մէ՛կ Հոգիով՝ մէ՛կ մարմին ըլլալու, թէ՛ Հրեաներ, թէ՛ Յոյներ, թէ՛ ստրուկներ, թէ՛ ազատներ, եւ բոլորս ալ մէ՛կ Հոգիէն խմեցինք: | |
I Co | ArmWeste | 12:17 | Եթէ ամբողջ մարմինը աչք ըլլար, ո՞ւր պիտի ըլլար լսելիքը. եւ եթէ ամբողջը լսելիք ըլլար, ո՞ւր պիտի ըլլար հոտոտելիքը: | |
I Co | ArmWeste | 12:18 | Բայց Աստուած անդամներ դրաւ մարմինին մէջ, անոնցմէ իւրաքանչիւրը՝ ինչպէս ինք կամեցաւ: | |
I Co | ArmWeste | 12:21 | Աչքը չի կրնար ըսել ձեռքին. «Պէտք չունիմ քեզի», եւ ո՛չ ալ գլուխը՝ ոտքերուն. «Պէտք չունիմ ձեզի»: | |
I Co | ArmWeste | 12:23 | ու մարմինին այն անդամները՝ որ նուազ պատուաւոր կը համարենք, անոնց աւելի՛ մեծ պատիւ կ՚ընծայենք: Այսպէս՝ մեր անվայելուչ անդամները աւելի՛ շատ վայելչութիւն ունին. | |
I Co | ArmWeste | 12:24 | իսկ մեր վայելուչ անդամներուն բա՛ն մը պէտք չէ: Բայց Աստուած մարմինը յօրինեց՝ աւելի՛ մեծ պատիւ տալով անկէ զրկուածին, | |
I Co | ArmWeste | 12:25 | որպէսզի պառակտում չըլլայ մարմինին մէջ, հապա անդամները միեւնոյն խնամքը տանին իրարու: | |
I Co | ArmWeste | 12:26 | Եթէ մէկ անդամը չարչարուի, բոլոր անդամները կը չարչարուին անոր հետ, ու եթէ մէկ անդամը պատուուի, բոլոր անդամները կ՚ուրախանան անոր հետ: | |
I Co | ArmWeste | 12:28 | Աստուած նշանակեց ձեզմէ ոմանք եկեղեցիին մէջ, նախ՝ առաքեալներ, երկրորդ՝ մարգարէներ, երրորդ՝ վարդապետներ, յետոյ՝ հրաշքներ գործողներ, ապա՝ բժշկելու, օգնելու, ղեկավարելու, զանազան լեզուներու շնորհներ ունեցողներ: | |
I Co | ArmWeste | 12:29 | Միթէ բոլո՞րը առաքեալ են. միթէ բոլո՞րը մարգարէ են. միթէ բոլո՞րը վարդապետ են. միթէ բոլո՞րը հրաշքներ կը գործեն. | |
I Co | ArmWeste | 12:30 | միթէ բոլո՞րը բժշկելու շնորհներ ունին. միթէ բոլո՞րը լեզուներ կը խօսին. միթէ բոլո՞րը կը թարգմանեն: | |