MARK
Chapter 1
Mark | ArmWeste | 1:2 | Ինչպէս Մարգարէներուն մէջ գրուած է. «Ահա՛ ես կը ղրկեմ իմ պատգամաւորս քու առջեւէդ. ան պիտի պատրաստէ ճամբադ՝ քու առջեւդ»: | |
Mark | ArmWeste | 1:3 | «Անապատին մէջ գոչողին ձայնը. “Պատրաստեցէ՛ք Տէրոջ ճամբան, շտկեցէ՛ք անոր շաւիղները”»: | |
Mark | ArmWeste | 1:4 | Յովհաննէս կը մկրտէր անապատին մէջ եւ կը քարոզէր ապաշխարութեան մկրտութիւնը՝ մեղքերու ներումին համար: | |
Mark | ArmWeste | 1:5 | Ամբողջ Հրէաստանի երկիրը ու բոլոր Երուսաղեմացիները կ՚երթային անոր: Բոլորը կը մկրտուէին անկէ Յորդանան գետին մէջ՝ իրենց մեղքերը խոստովանելով: | |
Mark | ArmWeste | 1:6 | Յովհաննէս հագած էր ուղտի մազէ հագուստ, եւ իր մէջքը կապած էր կաշիէ գօտի. իր կերակուրը մարախ ու վայրի մեղր էր: | |
Mark | ArmWeste | 1:7 | Ան կը քարոզէր ու կ՚ըսէր. «Ինձմէ հզօրը կու գայ իմ ետեւէս: Ես արժանի չեմ ծռելու եւ անոր կօշիկներուն կապերը քակելու: | |
Mark | ArmWeste | 1:9 | Այդ օրերը Յիսուս Գալիլեայի Նազարէթէն եկաւ, ու Յովհաննէսէ մկրտուեցաւ Յորդանանի մէջ: | |
Mark | ArmWeste | 1:10 | Իսկոյն ջուրէն դուրս ելլելով՝ տեսաւ երկինքը բացուած, եւ Հոգին՝ որ աղաւնիի պէս կ՚իջնէր իր վրայ. | |
Mark | ArmWeste | 1:13 | Քառասուն օր հոն էր՝ անապատին մէջ՝ Սատանայէն փորձուած. գազաններու հետ էր, եւ հրեշտակները կը սպասարկէին իրեն: | |
Mark | ArmWeste | 1:14 | Յովհաննէսի մատնուելէն ետք Յիսուս՝ Գալիլեա գալով՝ Աստուծոյ արքայութեան աւետարանը կը քարոզէր | |
Mark | ArmWeste | 1:15 | ու կ՚ըսէր. «Ժամանակը լրացած է, եւ Աստուծոյ թագաւորութիւնը մօտեցած է. ապաշխարեցէ՛ք, ու հաւատացէ՛ք աւետարանին»: | |
Mark | ArmWeste | 1:16 | Երբ Գալիլեայի ծովուն եզերքը կը քալէր, տեսաւ Սիմոնը եւ Սիմոնի եղբայրը՝ Անդրէասը, ծովը ուռկան նետած, որովհետեւ ձկնորս էին: | |
Mark | ArmWeste | 1:19 | Անկէ քիչ մը յառաջ երթալով՝ տեսաւ Զեբեդեան Յակոբոսն ու անոր եղբայրը՝ Յովհաննէսը, որոնք նաւուն մէջ կը կարկտնէին իրենց ուռկանները: | |
Mark | ArmWeste | 1:20 | Իսկոյն կանչեց զանոնք. անոնք ալ գացին անոր ետեւէն, նաւուն մէջ ձգելով իրենց հայրը՝ Զեբեդէոսը վարձկաններուն հետ: | |
Mark | ArmWeste | 1:22 | Անոնք կ՚ապշէին անոր ուսուցումին վրայ, որովհետեւ անոնց կը սորվեցնէր իշխանութիւն ունեցողի մը պէս, ո՛չ թէ դպիրներուն պէս: | |
Mark | ArmWeste | 1:24 | «Թո՛ղ մեզ. դուն ի՞նչ ունիս մեզի հետ, Յիսո՛ւս Նազովրեցի. միթէ մեզ կորսնցնելո՞ւ եկար: Գիտեմ թէ ո՛վ ես՝ Աստուծոյ Սուրբը»: | |
Mark | ArmWeste | 1:27 | Բոլորը այլայլեցան, ա՛յնքան՝ որ կը հարցնէին իրարու. «Այս ի՞նչ է. ի՞նչ նոր ուսուցում է ասիկա, որովհետեւ անմաքուր ոգիներո՛ւն ալ կը հրամայէ իշխանութեամբ, ու կը հնազանդին իրեն»: | |
Mark | ArmWeste | 1:29 | Իսկոյն ժողովարանէն ելլելով՝ Յակոբոսի ու Յովհաննէսի հետ մտաւ Սիմոնի եւ Անդրէասի տունը: | |
Mark | ArmWeste | 1:31 | Յիսուս մօտեցաւ, բռնեց անոր ձեռքէն ու ոտքի հանեց զայն. իսկոյն տենդը թողուց զայն, եւ կը սպասարկէր անոնց: | |
Mark | ArmWeste | 1:32 | Երբ իրիկուն եղաւ, արեւին մայր մտած ատենը՝ բոլոր ախտաւորներն ու դիւահարները իրեն կը բերէին: | |
Mark | ArmWeste | 1:34 | Շատ հիւանդներ՝ զանազան ախտերէ բուժեց, եւ շատ դեւեր դուրս հանեց: Դեւերուն թոյլ չէր տար որ խօսին, որովհետեւ կը ճանչնային զինք: | |
Mark | ArmWeste | 1:35 | Առտուն՝ արշալոյսէն շատ առաջ՝ կանգնեցաւ, դուրս ելաւ, գնաց ամայի տեղ մը, ու հոն աղօթեց: | |
Mark | ArmWeste | 1:38 | Ըսաւ անոնց. «Եկէ՛ք երթանք մերձակայ գիւղաքաղաքները, որպէսզի հոն ալ քարոզեմ, որովհետեւ եկած եմ ա՛յս նպատակով»: | |
Mark | ArmWeste | 1:39 | Եւ անոնց ժողովարաններուն մէջ կը քարոզէր՝ ամբողջ Գալիլեայի մէջ, ու դեւեր կը հանէր: | |
Mark | ArmWeste | 1:40 | Բորոտ մըն ալ եկաւ. կ՚աղաչէր, կը ծնրադրէր ու կ՚ըսէր անոր. «Եթէ ուզես՝ կրնա՛ս զիս մաքրել»: | |
Mark | ArmWeste | 1:44 | «Զգուշացի՛ր որ ո՛չ մէկուն բան մը ըսես. հապա գնա՛, ցո՛յց տուր քեզ քահանային, ու մատուցանէ՛ քու մաքրուելուդ ընծան՝ որ Մովսէս պատուիրեց, իբր վկայութիւն անոնց»: | |