Site uses cookies to provide basic functionality.

OK
MATTHEW
Prev Up Next Toggle notes
Chapter 22
Matt ArmEaste 22:1  Յիսուս դարձեալ պատասխանեց եւ առակներով ասաց նրանց.
Matt ArmEaste 22:2  «Երկընքի արքայութիւնը նմանուեց մի թագաւորի, որ իր որդու համար հարսանիք արեց:
Matt ArmEaste 22:3  Եւ ուղարկեց իր ծառաներին՝ հրաւիրուածներին հարսանիքի կանչելու. ու նրանք չուզեցին գալ:
Matt ArmEaste 22:4  Դարձեալ ուրիշ ծառաներ ուղարկեց՝ ասելով. «Հրաւիրուածներին ասացէ՛ք՝ ահա իմ ճաշկերոյթը պատրաստեցի. իմ զուարակները եւ իմ պարարտ անասունները մորթուած են, ու ամէն ինչ պատրաստ է, եկէ՛ք հարսանիքի»:
Matt ArmEaste 22:5  Սակայն նրանք, բանի տեղ չդնելով, գնացին՝ մէկն իր ագարակը, մէկն իր առեւտրին.
Matt ArmEaste 22:6  ուրիշներ էլ բռնեցին նրա ծառաներին, անպատուեցին ու սպանեցին:
Matt ArmEaste 22:7  Իսկ թագաւորը երբ լսեց, բարկացաւ եւ իր զօրքն ուղարկեց ու բնաջնջեց սպանողներին եւ այրեց նրանց քաղաքը:
Matt ArmEaste 22:8  Ապա իր ծառաներին ասաց. «Հարսանիքը պատրաստ է, բայց հրաւիրուածները արժանի չէին:
Matt ArmEaste 22:9  Արդ, գնացէ՛ք հրապարակները եւ ում որ գտնէք, կանչեցէ՛ք հարսանիքի»:
Matt ArmEaste 22:10  Եւ ծառաները ճանապարհների վրայ ելնելով՝ հաւաքեցին բոլոր նրանց, ում գտան՝ ե՛ւ չարերին, ե՛ւ բարիներին. եւ հարսանիքը լցուեց հրաւիրուածներով:
Matt ArmEaste 22:11  Եւ երբ թագաւորը ներս մտաւ հրաւիրուածներին նայելու, այնտեղ տեսաւ մի մարդու, որ հարսանիքի զգեստ չէր հագել, ու նրան ասաց.
Matt ArmEaste 22:12  «Ընկե՛ր, որ հարսանիքի զգեստ չունէիր, ինչպէ՞ս այստեղ մտար»: Եւ նա պապանձուեց:
Matt ArmEaste 22:13  Այն ժամանակ թագաւորը ծառաներին ասաց. «Կապեցէ՛ք դրա ոտքերն ու ձեռքերը եւ դո՛ւրս հանեցէք դրան, արտաքին խաւարը. այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում.
Matt ArmEaste 22:14  որովհետեւ կանչուածները բազում են, իսկ ընտրեալները՝ սակաւ»:
Matt ArmEaste 22:15  Այն ժամանակ փարիսեցիները գնացին խորհուրդ արեցին նրա մասին, թէ ինչպէս խօսքերով նրան որոգայթ լարեն:
Matt ArmEaste 22:16  Եւ նրա մօտ ուղարկեցին իրենց աշակերտներից ոմանց՝ հերովդէսականների հետ միասին եւ ասացին. «Վարդապե՛տ, գիտենք, որ ճշմարտախօս ես եւ Աստծու ճանապարհը ճշմարտութեամբ ես ուսուցանում. եւ ոչ մէկից չես քաշւում ու ոչ մի մարդու աչառութիւն չ»ս անում:
Matt ArmEaste 22:17  Արդ, ասա՛ մեզ, ինչպէ՞ս է քեզ թւում. պէ՞տք է հարկ տալ կայսրին, թէ՞՝ ոչ»:
Matt ArmEaste 22:18  Յիսուս հասկացաւ նրանց խորամանկութիւնն ու ասաց. «Ինչո՞ւ էք ինձ փորձում, կեղծաւորնե՛ր,
Matt ArmEaste 22:19  ինձ հարկի դահեկա՛ն ցոյց տուէք»: Եւ նրանք մի դահեկան բերեցին:
Matt ArmEaste 22:20  Եւ նա ասաց նրանց. «Այս պատկերը կամ գիրը ո՞ւմն է»:
Matt ArmEaste 22:21  Նրանք ասացին՝ կայսրինը: Այն ժամանակ նրանց ասաց. «Գնացէ՛ք, տուէ՛ք կայսրինը՝ կայսեր եւ Աստծունը՝ Աստծուն»:
Matt ArmEaste 22:22  Երբ այս լսեցին, զարմացան եւ թողեցին նրան ու գնացին:
Matt ArmEaste 22:23  Նոյն օրը նրան մօտեցան սադուկեցիները, որոնք ասում էին, թէ յարութիւն չկայ. հարց տուեցին նրան ու ասացին.
Matt ArmEaste 22:24  «Վարդապե՛տ, Մովսէսն ասաց, որ՝ եթէ մէկն անժառանգ մեռնի, նրա եղբայրը նրա կնոջը պիտի առնի եւ իր եղբօրը զաւակ հասցնի:
Matt ArmEaste 22:25  Մեզ մօտ եօթը եղբայրներ կային. առաջինը կին առաւ ու ապա մեռաւ. եւ որովհետեւ զաւակ չունէր, կնոջն իր եղբօրը թողեց:
Matt ArmEaste 22:26  Նոյնպէս եւ երկրորդը եւ երրորդը, մինչեւ եօթներորդը:
Matt ArmEaste 22:27  Բոլորից յետոյ կինն էլ մեռաւ:
Matt ArmEaste 22:28  Արդ, յարութեան ժամանակ եօթից ո՞ւմ կին կը լինի նա, քանի որ բոլորն էլ նրան իբրեւ կին ունեցան»:
Matt ArmEaste 22:29  Յիսուս պատասխանեց նրանց ու ասաց. «Մոլորուածնե՛ր, ո՛չ Գրքերն էք հասկանում եւ ո՛չ էլ Աստծու զօրութիւնը.
Matt ArmEaste 22:30  որովհետեւ յարութեան ժամանակ ո՛չ կին են առնում եւ ո՛չ էլ մարդու գնում, այլ կը լինեն՝ ինչպէս հրեշտակները երկնքում:
Matt ArmEaste 22:31  Բայց մեռելների յարութեան մասին չէ՞ք կարդացել Աստծուց ձեզ ասուածը.
Matt ArmEaste 22:32  ե՛ս եմ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը. եւ Աստուած՝ մեռելների Աստուածը չէ, այլ՝ կենդանիների»:
Matt ArmEaste 22:33  Երբ ժողովուրդը այս լսեց, զարմացաւ նրա ուսուցման վրայ:
Matt ArmEaste 22:34  Իսկ փարիսեցիները երբ լսեցին, թէ նա պապանձեցրեց սադուկեցիներին, ի մի հաւաքուեցին.
Matt ArmEaste 22:35  եւ նրանցից մէկը նրան փորձելով՝ հարցրեց ու ասաց.
Matt ArmEaste 22:36  «Վարդապե՛տ, Օրէնքի մէջ ո՞ր պատուիրանն է մեծ»:
Matt ArmEaste 22:37  Եւ Յիսուս նրան ասաց. «Պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով:
Matt ArmEaste 22:38  Այս է մեծը եւ առաջին պատուիրանը.
Matt ArmEaste 22:39  եւ երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս քո անձը:
Matt ArmEaste 22:40  Այս երկու պատուիրաններից են կախուած ամբողջ Օրէնքը եւ մարգարէները»:
Matt ArmEaste 22:41  Եւ երբ փարիսեցիները հաւաքուեցին, Յիսուս նրանց հարցրեց ու ասաց.
Matt ArmEaste 22:42  «Ի՞նչ կարծիք ունէք Քրիստոսի մասին, ո՞ւմ որդին է»: Նրան ասացին՝ Դաւթի:
Matt ArmEaste 22:43  Յիսուս նրանց ասաց. «Իսկ Դաւիթն ինչպէ՞ս նրան Սուրբ Հոգով կոչում է Տէր եւ ասում է.
Matt ArmEaste 22:44  «Տէրն իմ տիրոջն ասաց՝ նստի՛ր իմ աջ կողմում, մինչեւ որ քո թշնամիներին դնեմ քո ոտքերի տակ իբրեւ պատուանդան»:
Matt ArmEaste 22:45  Իսկ եթէ Դաւիթը նրան Տէր է կոչում, ինչպէ՞ս նրա որդին կը լինի»:
Matt ArmEaste 22:46  Եւ ոչ ոք նրան մի բառ պատասխան չկարողացաւ տալ: Եւ այդ օրուանից ոչ ոք չէր համարձակւում նրան մի որեւէ բան հարցնել: