Toggle notes
Chapter 1
I Co | ArmWeste | 1:1 | Պօղոս, կանչուած Աստուծոյ կամքով՝ Յիսուս Քրիստոսի առաքեալ ըլլալու, ու Սոսթենէս եղբայրը, | |
I Co | ArmWeste | 1:2 | Կորնթոսի մէջ եղած Աստուծոյ եկեղեցիին, անոնց՝ որ Քրիստոս Յիսուսով սրբացած են, կանչուած՝ սուրբեր ըլլալու բոլոր անոնց հետ, որ ամէն տեղ կը կանչեն մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի անունը, թէ՛ իրենց եւ թէ մեր Տէրոջ. | |
I Co | ArmWeste | 1:4 | Ամէն ատեն շնորհակալ կ՚ըլլամ իմ Աստուծմէս ձեզի համար, քանի որ Աստուծոյ շնորհքը տրուած է ձեզի Քրիստոս Յիսուսով, | |
I Co | ArmWeste | 1:7 | որպէսզի ո՛չ մէկ շնորհ պակսի ձեզի, մինչ կը սպասէք մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի յայտնութեան: | |
I Co | ArmWeste | 1:8 | Ինք նաեւ պիտի հաստատէ ձեզ մինչեւ վախճանը, որ անմեղադրելի ըլլաք մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի օրը: | |
I Co | ArmWeste | 1:9 | Հաւատարիմ է Աստուած, որու միջոցով կանչուեցաք հաղորդակից ըլլալու իր Որդիին, մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի: | |
I Co | ArmWeste | 1:10 | Կ՚աղաչե՛մ ձեզի, եղբայրնե՛ր, մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի անունով, որ դուք բոլորդ ունենաք նո՛յն խօսքը, ու պառակտումներ չըլլան ձեր մէջ. հապա հաստատուած ըլլաք նո՛յն միտքով ու նո՛յն դատումով: | |
I Co | ArmWeste | 1:11 | Որովհետեւ, եղբայրնե՛րս, ձեր մասին բացայայտուեցաւ ինծի Քղուէի տունէն եղողներէն՝ թէ կռիւներ կան ձեր մէջ: | |
I Co | ArmWeste | 1:12 | Հիմա սա՛ կ՚ըսեմ ձեզի. իբր թէ ձեզմէ իւրաքանչիւրը կ՚ըսէ. «Ես Պօղոսեան եմ», կամ. «Ես Ապողոսեան եմ», կամ. «Ես Կեփասեան եմ», կամ. «Ես Քրիստոսեան եմ»: | |
I Co | ArmWeste | 1:13 | Միթէ Քրիստոս բաժնուա՞ծ է. միթէ Պօղո՞ս խաչուեցաւ ձեզի համար, կամ թէ Պօղոսի՞ անունով մկրտուեցաք: | |
I Co | ArmWeste | 1:14 | Շնորհակալ կ՚ըլլամ Աստուծմէ, որ ձեզմէ ո՛չ մէկը մկրտեցի, բայց միայն Կրիսպոսը եւ Գայիոսը. որպէսզի ո՛չ մէկը ըսէ | |
I Co | ArmWeste | 1:17 | Որովհետեւ Քրիստոս ղրկեց զիս ո՛չ թէ մկրտելու, հապա աւետարանելու. բայց ո՛չ խօսքերու իմաստութեամբ, որպէսզի Քրիստոսի խաչը ընդունայն չըլլայ: | |
I Co | ArmWeste | 1:18 | Արդարեւ խաչին քարոզութիւնը յիմարութիւն է անոնց համար՝ որ կը կորսուին, իսկ մեզի համար՝ որ փրկուած ենք՝ Աստուծոյ զօրութիւնն է: | |
I Co | ArmWeste | 1:19 | Որովհետեւ գրուած է. «Իմաստուններուն իմաստութիւնը պիտի կորսնցնեմ, ու խելացիներուն խելքը պիտի ջնջեմ»: | |
I Co | ArmWeste | 1:20 | Ո՞ւր է իմաստունը, ո՞ւր է դպիրը, ո՞ւր է այս աշխարհի վիճաբանողը. միթէ Աստուած չյիմարացո՞ւց այս աշխարհի իմաստութիւնը: | |
I Co | ArmWeste | 1:21 | Արդարեւ՝ քանի աշխարհը իր իմաստութեամբ չճանչցաւ Աստուած՝ անոր իմաստութեան մէջ, Աստուած բարեհաճեցաւ քարոզութեան յիմարութեամբ փրկել անո՛նք՝ որ կը հաւատան. | |
I Co | ArmWeste | 1:23 | իսկ մենք կը քարոզենք խաչեալ Քրիստոսը, գայթակղութիւն՝ Հրեաներուն, ու յիմարութիւն՝ Յոյներուն. | |
I Co | ArmWeste | 1:24 | բայց անոնց որ կանչուած են, թէ՛ Հրեաներուն եւ թէ Յոյներուն, Քրիստոսը՝ Աստուծոյ զօրութիւնը եւ Աստուծոյ իմաստութիւնը. | |
I Co | ArmWeste | 1:25 | որովհետեւ Աստուծոյ յիմարութիւնը մարդոցմէ աւելի իմաստուն է, եւ Աստուծոյ տկարութիւնը մարդոցմէ աւելի ուժեղ է: | |
I Co | ArmWeste | 1:26 | Արդարեւ դուք կը տեսնէք ձեր կոչումը, եղբայրնե՛ր, թէ ի՛նչպէս ո՛չ թէ շատ իմաստուններ՝ մարմինի համեմատ, շատ զօրաւորներ, շատ ազնուականներ կանչուեցան, | |
I Co | ArmWeste | 1:27 | հապա Աստուած ընտրեց աշխարհի յիմարնե՛րը՝ որպէսզի ամօթահար ընէ իմաստունները: Աստուած ընտրեց աշխարհի տկարնե՛րը՝ որպէսզի ամօթահար ընէ հզօրները. | |
I Co | ArmWeste | 1:28 | Աստուած ընտրեց աշխարհի ստորիննե՛րը, անարգուածնե՛րն ու բա՛ն մը չեղողները, որպէսզի ոչնչացնէ բա՛ն մը եղողները. | |
I Co | ArmWeste | 1:30 | Բայց դուք Քրիստոս Յիսուսով անկէ՛ էք, որ Աստուծմէ մեզի համար իմաստութիւն, արդարութիւն, սրբութիւն եւ ազատագրութիւն եղաւ. | |
Chapter 2
I Co | ArmWeste | 2:1 | Ու ես, եղբայրնե՛ր, երբ եկայ ձեզի, չեկայ խօսքի կամ իմաստութեան գերազանցութեամբ՝ հռչակելու ձեզի Աստուծոյ վկայութիւնը. | |
I Co | ArmWeste | 2:2 | որովհետեւ որոշեցի ուրիշ որեւէ բան չգիտնալ ձեր մէջ, բայց միայն Յիսուս Քրիստոսը, եւ զայն՝ խաչուած: | |
I Co | ArmWeste | 2:4 | եւ իմ խօսքս ու քարոզութիւնս՝ ո՛չ թէ մարդկային իմաստութեան համոզիչ խօսքերով էին, հապա՝ Հոգիին եւ զօրութեան ապացոյցով. | |
I Co | ArmWeste | 2:6 | Սակայն կատարեալներուն կը խօսինք իմաստութեան մասին. բայց ո՛չ այս աշխարհի, ո՛չ ալ այս աշխարհի ոչնչացող իշխաններուն իմաստութեան մասին, | |
I Co | ArmWeste | 2:7 | հապա՝ Աստուծո՛յ խորհրդաւոր եւ ծածկուած իմաստութեան մասին կը խօսինք, որ Աստուած դարերէն առաջ սահմանեց մեր փառքին համար: | |
I Co | ArmWeste | 2:8 | Այս աշխարհի իշխաններէն ո՛չ մէկը ճանչցաւ զայն. քանի որ եթէ ճանչցած ըլլային, չէին խաչեր փառքի Տէրը: | |
I Co | ArmWeste | 2:9 | Բայց ինչպէս գրուած է. «Աչք չէ տեսեր, ականջ չէ լսեր, ո՛չ ալ մարդու սիրտին մէջ մտեր են այն բաները, որ Աստուած պատրաստած է զինք սիրողներուն»: | |
I Co | ArmWeste | 2:10 | Սակայն Աստուած զանոնք յայտնած է մեզի իր Հոգիով, որովհետեւ Հոգին կը զննէ բոլոր բաները, մինչեւ անգամ Աստուծոյ խորունկ բաները: | |
I Co | ArmWeste | 2:11 | Արդարեւ ո՞վ գիտէ մարդուն բաները, բայց միայն մարդուն հոգին՝ որ իր մէջն է. նոյնպէս ալ ո՛չ մէկը գիտէ Աստուծոյ բաները, այլ միայն Աստուծոյ Հոգին: | |
I Co | ArmWeste | 2:12 | Իսկ մենք ստացանք ո՛չ թէ այս աշխարհի հոգին, հապա այն Հոգին՝ որ Աստուծմէ է. որպէսզի մենք գիտնանք այն բաները՝ որ Աստուած շնորհեց մեզի. | |
I Co | ArmWeste | 2:13 | նաեւ անոնց մասին կը խօսինք, ո՛չ թէ այն խօսքերով՝ որ մարդկային իմաստութիւնը կը սորվեցնէ, հապա Հոգիին սորվեցուցածներով, համեմատելով հոգեւոր բաները հոգեւորի հետ: | |
I Co | ArmWeste | 2:14 | Իսկ շնչաւոր մարդը չ՚ընդունիր Աստուծոյ Հոգիին բաները, որովհետեւ անոնք իրեն համար յիմարութիւն են, ո՛չ ալ կրնայ հասկնալ, քանի որ կը զննուին հոգեւոր կերպով: | |
Chapter 3
I Co | ArmWeste | 3:1 | Բայց ես, եղբայրնե՛ր, չկրցայ խօսիլ ձեզի՝ որպէս հոգեւորներու, հապա որպէս մարմնաւորներու, նոյնիսկ որպէս Քրիստոսով երախաներու: | |
I Co | ArmWeste | 3:2 | Ձեզ սնուցանեցի կաթո՛վ, ո՛չ թէ կերակուրով. որովհետեւ մինչեւ հիմա չէիք կրնար հանդուրժել, եւ ո՛չ իսկ ներկայիս կրնաք, քանի որ տակաւին մարմնաւոր էք: | |
I Co | ArmWeste | 3:3 | Արդարեւ, քանի տակաւին նախանձ, կռիւ եւ բաժանումներ կան ձեր մէջ, միթէ մարմնաւոր չէ՞ք ու մարդկօրէն չէ՞ք ընթանար: | |
I Co | ArmWeste | 3:4 | Որովհետեւ երբ ձեզմէ մէկը ըսէ. «Ես Պօղոսեան եմ», եւ միւսը. «Ես Ապողոսեան եմ», միթէ մարմնաւոր չէ՞ք: | |
I Co | ArmWeste | 3:5 | Իսկ ո՞վ է Պօղոս, կամ ո՞վ է Ապողոս. լոկ սպասարկուներ, որոնցմով դուք հաւատացիք՝ ինչպէս Տէրը տուաւ անոնցմէ իւրաքանչիւրին: | |
I Co | ArmWeste | 3:8 | Ուրեմն տնկողն ու ջրողը մէկ են, եւ իւրաքանչիւրը պիտի ստանայ իր վարձատրութիւնը՝ իր աշխատանքին համեմատ. | |
I Co | ArmWeste | 3:9 | որովհետեւ մենք Աստուծոյ գործակից ենք. դուք Աստուծոյ մշակութիւնն էք, Աստուծոյ շինուածքն էք: | |
I Co | ArmWeste | 3:10 | Աստուծոյ շնորհքին համեմատ՝ որ տրուեցաւ ինծի, հիմ դրի իմաստուն ճարտարապետի մը պէս, բայց ուրիշ մը կը շինէ անոր վրայ. սակայն իւրաքանչիւրը թող զգուշանայ թէ ի՛նչպէս կը շինէ անոր վրայ: | |
I Co | ArmWeste | 3:12 | Եթէ մէկը այս հիմին վրայ շինէ ոսկիով, արծաթով, պատուական քարերով, փայտով, խարով, խոզանով, | |
I Co | ArmWeste | 3:13 | իւրաքանչիւրին գործը բացայայտ պիտի ըլլայ. քանի որ օրը պիտի բացայայտէ, որովհետեւ կրակով պիտի յայտնուի եւ իւրաքանչիւրին գործին ի՛նչպէս ըլլալը կրա՛կը պիտի փորձարկէ: | |
I Co | ArmWeste | 3:15 | եթէ մէկուն գործը այրի՝ պիտի կորսնցնէ, իսկ ինք պիտի փրկուի, սակայն իբր թէ կրակի մէջէն: | |
I Co | ArmWeste | 3:17 | Եթէ մէկը ապականէ Աստուծոյ տաճարը, Աստուած ալ պիտի քանդէ զի՛նք. որովհետեւ Աստուծոյ տաճարը սուրբ է, եւ դո՛ւք էք այդ տաճարը: | |
I Co | ArmWeste | 3:18 | Ո՛չ մէկը թող խաբէ ինքզինք: Եթէ ձեզմէ մէկը կը կարծէ իմաստուն ըլլալ այս աշխարհի մէջ, թող յիմար դառնայ՝ որպէսզի իմաստուն ըլլայ: | |
I Co | ArmWeste | 3:19 | Որովհետեւ այս աշխարհի իմաստութիւնը՝ Աստուծոյ քով յիմարութիւն է. քանի որ գրուած է. «Ան իմաստունները կը բռնէ իրենց խորամանկութեան մէջ»: | |
I Co | ArmWeste | 3:22 | որովհետեւ ամէն բան ձերն է. թէ՛ Պօղոս, թէ՛ Ապողոս, թէ՛ Կեփաս, թէ՛ աշխարհը, թէ՛ կեանքը, թէ՛ մահը, թէ՛ ներկայ բաները եւ թէ գալիքները: Ամէն բան ձերն է. | |
Chapter 4
I Co | ArmWeste | 4:1 | Մարդիկ թող սեպեն մեզ՝ որպէս Քրիստոսի սպասաւորներն ու Աստուծոյ խորհուրդներուն տնտեսները: | |
I Co | ArmWeste | 4:3 | Բայց ինծի համար չնչին բան է որ դատուիմ ձեզմէ, կամ մարդոց դատաստանէն. նոյնիսկ ե՛ս չեմ դատեր զիս. | |
I Co | ArmWeste | 4:4 | (որովհետեւ ես ոչինչո՛վ գիտակից եմ իմ մասիս. բայց ո՛չ թէ ասով կ՚արդարանամ.) հապա զիս դատողը՝ Տէ՛րն է: | |
I Co | ArmWeste | 4:5 | Հետեւաբար ատենէն առաջ մի՛ դատէք՝ մինչեւ որ Տէրը գայ. ի՛նք պիտի լուսաւորէ խաւարին գաղտնիքը ու երեւան պիտի հանէ սիրտերուն ծրագիրները, եւ ա՛յն ատեն իւրաքանչիւրը գովեստ պիտի ունենայ Աստուծմէ: | |
I Co | ArmWeste | 4:6 | Այս բաները, եղբայրնե՛ր, օրինակով մը կիրարկեցի՝՝ ինծի եւ Ապողոսի՝ ձեզի՛ համար, որ դուք մեզմով սորվիք գրուածէն աւելի բան մը չմտածել մարդոց մասին, որպէսզի ձեզմէ ո՛չ մէկը հպարտանայ մէկուն համար ուրիշի մը դէմ: | |
I Co | ArmWeste | 4:7 | Որովհետեւ ո՞վ է ան՝ որ տարբեր կ՚ընէ քեզ ուրիշներէն, եւ ի՞նչ ունիս՝ որ չես ստացած. ու եթէ ստացար, ինչո՞ւ կը պարծենաս՝ իբր թէ ստացած չըլլաս: | |
I Co | ArmWeste | 4:8 | Արդէն յագեցած էք, արդէն հարուստ էք, առանց մեզի թագաւորեցիք. ու երանի՜ թէ թագաւորէիք, որպէսզի մենք ալ թագաւորէինք ձեզի հետ, | |
I Co | ArmWeste | 4:9 | քանի որ կը կարծեմ թէ Աստուած յետիններ ըրաւ մեզ՝ առաքեալներս, մահապարտներու պէս. որովհետեւ տեսարան եղանք աշխարհին, հրեշտակներուն ու մարդոց: | |
I Co | ArmWeste | 4:10 | Մենք յիմարներ ենք Քրիստոսի համար, իսկ դուք՝ իմաստուններ Քրիստոսով: Մենք՝ տկար, բայց դուք՝ ուժեղ: Դուք՝ փառաւորուած, իսկ մենք՝ անպատուուած: | |
I Co | ArmWeste | 4:11 | Մինչեւ այս ժամը թէ՛ կ՚անօթենանք, թէ՛ կը ծարաւնանք, թէ՛ մերկ կը մնանք, թէ՛ կը կռփահարուինք, թէ՛ որոշ բնակավայր չունինք, | |
I Co | ArmWeste | 4:12 | թէ՛ ալ կը տքնինք՝ մեր ձեռքերով գործելով: Երբ մեզ հեգնեն՝ կ՚օրհնենք. երբ հալածեն՝ կը հանդուրժենք. | |
I Co | ArmWeste | 4:13 | երբ հայհոյեն՝ կ՚աղաչենք: Աշխարհի աղտեղութիւնը դարձանք, բոլորին աւելցուքը՝ մինչեւ հիմա: | |
I Co | ArmWeste | 4:14 | Այս բաները կը գրեմ՝ ո՛չ թէ ձեզ ամչցնելու համար, հապա կը խրատեմ ձեզ՝ սիրելի զաւակներուս պէս: | |
I Co | ArmWeste | 4:15 | Որովհետեւ՝ նոյնիսկ եթէ դուք տասը հազար վարժապետներ ունենաք Քրիստոսով, ո՛չ թէ շատ հայրեր ունիք. քանի որ Քրիստոս Յիսուսով ե՛ս ծնայ ձեզ՝ աւետարանին միջոցով: | |
I Co | ArmWeste | 4:17 | Ասոր համար ձեզի ղրկեցի Տիմոթէոսը, որ սիրելի զաւակս է, ու հաւատարիմ է Տէրոջմով. ան պիտի վերյիշեցնէ ձեզի իմ ճամբաներս՝ որ Քրիստոսի մէջ են, ինչպէս ամէնուրեք բոլոր եկեղեցիներուն մէջ կը սորվեցնեմ: | |
I Co | ArmWeste | 4:19 | Բայց շուտով պիտի գամ ձեզի, եթէ Տէրը կամենայ, եւ պիտի հասկնամ ո՛չ թէ հպարտացողներուն խօսքերը, հապա զօրութիւնը: | |
Chapter 5
I Co | ArmWeste | 5:1 | Առհասարակ կը լսուի թէ ձեր մէջ պոռնկութիւն կայ. եւ այնպիսի պոռնկութիւն՝ որ հեթանոսներուն մէջ իսկ չկայ, որպէս թէ մէկը ունենայ իր հօր կինը : | |
I Co | ArmWeste | 5:2 | Ու դուք հպարտացած էք, փոխանակ սգալու, որպէսզի ձեր մէջէն վերցուի ա՛ն՝ որ այս արարքը կատարեց: | |
I Co | ArmWeste | 5:3 | Արդարեւ ես - թէպէտ մարմինով բացակայ եմ, բայց հոգիով՝ ներկայ - արդէն իսկ դատեցի այսպիսի արարք գործողը, որպէս թէ ներկայ ըլլալով: | |
I Co | ArmWeste | 5:4 | Մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի անունով, երբ հաւաքուիք՝ դուք եւ իմ հոգիս, մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի զօրութեամբ, | |
I Co | ArmWeste | 5:5 | մատնեցէ՛ք այդպիսի մէկը Սատանային՝ մարմինին աւերումին համար, որպէսզի հոգին փրկուի Տէր Յիսուսի օրը: | |
I Co | ArmWeste | 5:7 | Ուրեմն մաքրուեցէ՛ք հին խմորէն՝ որպէսզի ըլլաք նոր զանգուած մը, քանի որ անխմոր էք: Որովհետեւ Քրիստոս՝ մեր զատիկը՝ զոհուեցաւ մեզի համար. | |
I Co | ArmWeste | 5:8 | հետեւաբար տօ՛ն կատարենք՝ ո՛չ թէ հին խմորով, ո՛չ ալ չարամտութեան եւ չարութեան խմորով, հապա անկեղծութեան ու ճշմարտութեան անխմոր հացով: | |
I Co | ArmWeste | 5:10 | Սակայն ոչ անշուշտ այս աշխարհի պոռնկողներուն, կամ ագահներուն, կամ յափշտակողներուն, կամ կռապաշտներուն հետ. այլապէս՝ պարտաւոր պիտի ըլլայիք աշխարհէն դուրս ելլել: | |
I Co | ArmWeste | 5:11 | Իսկ հիմա գրեցի ձեզի որ չյարաբերիք, եթէ ոեւէ մէկը՝ որ եղբայր կը կոչուի՝՝, ըլլայ պոռնկող, կամ ագահ, կամ կռապաշտ, կամ հեգնող, կամ արբեցող, կամ յափշտակող. այդպիսի մարդու հետ մի՛ ուտէք անգամ: | |
Chapter 6
I Co | ArmWeste | 6:1 | Եթէ ձեզմէ մէկը խնդիր մը ունենայ ուրիշի մը հետ, միթէ կը յանդգնի՞ անարդարներուն առջեւ դատուիլ, եւ ո՛չ թէ սուրբերուն առջեւ: | |
I Co | ArmWeste | 6:2 | Չէ՞ք գիտեր թէ սուրբե՛րը պիտի դատեն աշխարհը. ու եթէ աշխարհը կը դատուի ձեզմէ, դուք արժանի չէ՞ք դատելու չնչին խնդիրները: | |
I Co | ArmWeste | 6:3 | Չէ՞ք գիտեր թէ մենք պիտի դատենք հրեշտակնե՛րը. հապա ո՛րչափ աւելի այս կեանքին բաները: | |
I Co | ArmWeste | 6:4 | Ուրեմն եթէ դատեր ունիք՝ այս կեանքի բաներուն համար, դատաւո՛ր նշանակեցէք եկեղեցիին անարգները: | |
I Co | ArmWeste | 6:5 | Ձեզ ամչցնելու համար կ՚ըսեմ. իրա՞ւ իմաստուն մը չկայ ձեր մէջ, ո՛չ իսկ մէկ հատ, որ կարենայ վճռել իր եղբայրներուն միջեւ: | |
I Co | ArmWeste | 6:7 | Ուրեմն արդէն ծանր յանցանք մը կայ ձեր մէջ, քանի որ իրարու հետ դատեր ունիք. ինչո՞ւ փոխարէնը դուք չէք անիրաւուիր. ինչո՞ւ փոխարէնը դուք զրկանք չէք կրեր: | |
I Co | ArmWeste | 6:9 | չէ՞ք գիտեր թէ անիրաւները պիտի չժառանգեն Աստուծոյ թագաւորութիւնը: Մի՛ մոլորիք. ո՛չ պոռնկողները, ո՛չ կռապաշտները, ո՛չ շնացողները, | |
I Co | ArmWeste | 6:10 | ո՛չ իգացեալները, ո՛չ արուագէտները, ո՛չ գողերը, ո՛չ ագահները, ո՛չ արբեցողները, ո՛չ հեգնողները, ո՛չ ալ յափշտակողները պիտի ժառանգեն Աստուծոյ թագաւորութիւնը: | |
I Co | ArmWeste | 6:11 | Եւ ձեզմէ ոմանք այդպիսիներ էին. բայց լուացուեցաք, բայց սրբացաք, բայց արդարացաք Տէր Յիսուսի անունով ու մեր Աստուծոյն Հոգիով: | |
I Co | ArmWeste | 6:12 | Ամէն բան ինծի արտօնուած է, բայց ամէն բան օգտակար չէ: Ամէն բան ինծի արտօնուած է, բայց ես ո՛չ մէկուն իշխանութեան տակ պիտի ըլլամ: | |
I Co | ArmWeste | 6:13 | Կերակուրները փորին համար են, փորն ալ՝ կերակուրներուն. բայց Աստուած ասիկա՛ ալ, անո՛նք ալ պիտի ոչնչացնէ: Իսկ մարմինը պոռնկութեան համար չէ, հապա՝ Տէրոջ, ու Տէրը՝ մարմինին համար: | |
I Co | ArmWeste | 6:15 | Չէ՞ք գիտեր թէ ձեր մարմինները Քրիստոսի անդամներն են: Ուրեմն Քրիստոսի անդամները առնելով պոռնիկի անդամնե՞ր ընեմ: Ամե՛նեւին: | |
I Co | ArmWeste | 6:16 | Չէ՞ք գիտեր թէ ա՛ն որ պոռնիկի կը միանայ, անոր հետ մէկ մարմին կ՚ըլլայ. քանի որ Գիրքը կ՚ըսէ. «Երկուքը պիտի ըլլան մէ՛կ մարմին»: | |
I Co | ArmWeste | 6:18 | Փախէ՛ք պոռնկութենէն: Ամէն մեղք՝ որ մարդ կը գործէ, իր մարմինէն դուրս է. բայց ա՛ն որ կը պոռնկի, կը մեղանչէ իր մարմինի՛ն դէմ: | |
I Co | ArmWeste | 6:19 | Չէ՞ք գիտեր թէ ձեր մարմինը տաճարն է Սուրբ Հոգիին՝ որ ձեր մէջն է. զայն Աստուծմէ ստացաք, եւ դուք ձեզի չէք պատկանիր, | |
Chapter 7
I Co | ArmWeste | 7:1 | Ուրեմն, ինչ կը վերաբերի այն բաներուն՝ որոնց մասին գրեցիք ինծի, լաւ է մարդուն համար՝ որ կնոջ չմերձենայ: | |
I Co | ArmWeste | 7:2 | Բայց պոռնկութենէն խուսափելու համար՝ իւրաքանչիւրը թող ունենայ իր կինը, եւ ամէն կին թող ունենայ իր ամուսինը: | |
I Co | ArmWeste | 7:4 | Կինը իշխանութիւն չունի իր մարմինին վրայ, հապա՝ ամուսինը. նմանապէս ամուսինն ալ իշխանութիւն չունի իր մարմինին վրայ, հապա՝ կինը: | |
I Co | ArmWeste | 7:5 | Մի՛ զրկէք զիրար, բայց միայն համաձայնութեամբ՝ ատենի մը համար, որ դուք ձեզ աղօթքի յատկացնէք ու դարձեալ գաք իրարու քով, որպէսզի Սատանան չփորձէ ձեզ՝ ձեր անժուժկալութեան համար: | |
I Co | ArmWeste | 7:7 | Որովհետեւ կ՚ուզէի որ բոլոր մարդիկ ըլլային ինծի պէս. բայց իւրաքանչիւրը ունի իր յատուկ շնորհը Աստուծմէ, մէկը՝ այսպէս, իսկ միւսը՝ այնպէս: | |
I Co | ArmWeste | 7:8 | Ուստի կ՚ըսեմ ամուրիներուն եւ այրիներուն. «Լաւ կ՚ըլլայ անոնց համար՝ եթէ մնան ինծի պէս»: | |
I Co | ArmWeste | 7:9 | Բայց եթէ ժուժկալութիւն չունին՝ թող ամուսնանան. որովհետեւ աւելի լաւ է ամուսնանալ՝ քան բորբոքիլ: | |
I Co | ArmWeste | 7:10 | Իսկ ամուսնացածներուն կը հրամայեմ, ո՛չ թէ ես, հապա՝ Տէրը. «Կինը թող չզատուի իր ամուսինէն, | |
I Co | ArmWeste | 7:11 | (իսկ եթէ զատուի ալ՝ թող մնայ անամուսին, կամ հաշտուի իր ամուսինին հետ,) եւ ամուսինը թող չձգէ իր կինը»: | |
I Co | ArmWeste | 7:12 | Բայց միւսներուն ե՛ս կ՚ըսեմ, ո՛չ թէ Տէրը. «Եթէ եղբայր մը ունենայ անհաւատ կին մը եւ անոր հաճելի ըլլայ բնակիլ իրեն հետ, թող չձգէ զայն: | |
I Co | ArmWeste | 7:13 | Եւ կին մը որ ունի անհաւատ ամուսին մը, եթէ անոր հաճելի ըլլայ բնակիլ իրեն հետ, թող չձգէ զայն»: | |
I Co | ArmWeste | 7:14 | Որովհետեւ անհաւատ ամուսինը սրբացած է կնոջմով, եւ անհաւատ կինը սրբացած է ամուսինով: Այլապէս՝ ձեր զաւակները անմաքուր պիտի ըլլային. բայց հիմա սուրբ են: | |
I Co | ArmWeste | 7:15 | Իսկ եթէ անհաւատը զատուի՝ թող զատուի: Եղբայր մը կամ քոյր մը ստրուկ չէ այդպիսի պարագաներու մէջ. սակայն Աստուած կանչեց մեզ խաղաղութեան: | |
I Co | ArmWeste | 7:16 | Որովհետեւ դուն ի՞նչ գիտես, կի՛ն. թերեւս պիտի փրկես ամուսինդ: Կամ դուն ի՞նչ գիտես, մա՛րդ. թերեւս պիտի փրկես կինդ: | |
I Co | ArmWeste | 7:17 | Այլապէս՝ ի՛նչպէս Տէրը բաշխեց իւրաքանչիւրին, ի՛նչպէս Աստուած կանչեց իւրաքանչիւրը, ա՛յնպէս թող ընթանայ: Ես ա՛յսպէս կը պատուիրեմ բոլոր եկեղեցիներուն մէջ: | |
I Co | ArmWeste | 7:18 | Եթէ թլփատուած մէկը կանչուեցաւ հաւատքի, թող անթլփատ չդառնայ: Եթէ մէկը կանչուեցաւ անթլփատութեան մէջ, թող չթլփատուի: | |
I Co | ArmWeste | 7:19 | Որովհետեւ թլփատութիւնը բան մը չէ, եւ անթլփատութիւնն ալ բան մը չէ, հապա Աստուծոյ պատուիրաններուն պահպանումն է էականը: | |
I Co | ArmWeste | 7:21 | Ստրո՞ւկ էիր երբ կանչուեցար. հոգ մի՛ ըներ այդ մասին. բայց եթէ կրնաս ազատագրուիլ, առաւելապէս օգտուէ՛ առիթէն: | |
I Co | ArmWeste | 7:22 | Որովհետեւ ո՛վ որ կանչուած է Տէրոջմով՝ ստրուկ ըլլալով, Տէրոջ ազատագրեալն է. նմանապէս ո՛վ որ կանչուած է՝ ազատ ըլլալով, Քրիստոսի ստրուկն է: | |
I Co | ArmWeste | 7:24 | Եղբայրնե՛ր, իւրաքանչիւրը ի՛նչ վիճակի մէջ որ կանչուեցաւ, թող մնայ անոր մէջ՝ Աստուծոյ հետ: | |
I Co | ArmWeste | 7:25 | Կոյսերուն մասին Տէրոջմէն հրաման մը չունիմ. սակայն կը յայտնեմ իմ դատումս, իբր մէկը՝ որ ողորմութիւն գտած է Տէրոջմէն՝ հաւատարիմ ըլլալու: | |
I Co | ArmWeste | 7:26 | Ուրեմն ես կը կարծեմ թէ սա՛ լաւ է ներկայ հարկադրանքին պատճառով, այսինքն լաւ է մարդու մը՝ որ մնայ ինչպէս որ է՝՝: | |
I Co | ArmWeste | 7:28 | Իսկ եթէ ամուսնանաս՝ չես մեղանչեր. ու եթէ կոյսը ամուսնանայ՝ չի մեղանչեր: Բայց այդպիսիները մարմինի մէջ տառապանք պիտի ունենան. իսկ ես կ՚ուզեմ խնայել ձեզի: | |
I Co | ArmWeste | 7:29 | Բայց սա՛ կ՚ըսեմ, եղբայրնե՛ր, թէ ժամանակը կարճ է: Ա՛լ անոնք որ կին ունին, այնպէս ըլլան՝ որպէս թէ չունին. | |
I Co | ArmWeste | 7:30 | անոնք որ կու լան՝ որպէս թէ չեն լար. անոնք որ կ՚ուրախանան՝ որպէս թէ չեն ուրախանար. անոնք որ կը գնեն՝ որպէս թէ ո՛չ մէկ բանի տիրացած են. | |
I Co | ArmWeste | 7:31 | եւ անոնք որ այս աշխարհը կ՚օգտագործեն՝ որպէս թէ չեն չարաշահեր. որովհետեւ այս աշխարհի կերպարը կ՚անցնի: | |
I Co | ArmWeste | 7:32 | Բայց ես կ՚ուզէի որ դուք անհոգ ըլլաք. որովհետեւ ամուրին կը հոգայ Տէրոջ բաները, թէ ի՛նչպէս հաճեցնէ Տէրը: | |
I Co | ArmWeste | 7:34 | Նոյնպէս տարբերութիւն կայ ամուսնացած կնոջ եւ կոյսին միջեւ. չամուսնացած կինը կը հոգայ Տէրոջ բաները, որպէսզի ինք սուրբ ըլլայ մարմինով ու հոգիով. իսկ ամուսնացած կինը կը հոգայ աշխարհի բաները, թէ ի՛նչպէս հաճեցնէ իր ամուսինը: | |
I Co | ArmWeste | 7:35 | Ասիկա կ՚ըսեմ ձեր օգուտին համար. ո՛չ թէ ծուղակ ձգելու ձեր վրայ՝ հապա վայելչութեան համար, որպէսզի ձեր ուշադրութիւնը դարձնէք Տէրոջ՝ առանց մտացիր ըլլալու: | |
I Co | ArmWeste | 7:36 | Իսկ եթէ մէկը կը կարծէ թէ անվայելչութեամբ կը վերաբերի իր կոյսին հանդէպ, եթէ անցնի անոր ամուսնութեան տարիքը, եւ պարտաւոր է, թող ընէ ինչ որ կ՚ուզէ, չի մեղանչեր. թող ամուսնանան: | |
I Co | ArmWeste | 7:37 | Սակայն ա՛ն որ հաստատ կը կենայ իր սիրտին մէջ ու հարկադրանք չունի, հապա կ՚իշխէ ինքնիր կամքին վրայ եւ վճռած է իր սիրտին մէջ՝ որ պահէ իր կոյսը, լա՛ւ կ՚ընէ: | |
I Co | ArmWeste | 7:38 | Ուստի ա՛ն որ կ՚ամուսնացնէ իր կոյսը՝՝, լաւ կ՚ընէ. իսկ ա՛ն որ չ՚ամուսնացներ, աւելի՛ լաւ կ՚ընէ: | |
I Co | ArmWeste | 7:39 | Կինը կապուած է այնքան ատեն որ իր ամուսինը կ՚ապրի. բայց եթէ իր ամուսինը մեռնի, ազատ է ամուսնանալու՝ որո՛ւ հետ որ ուզէ, միայն թէ՝ Տէրոջմով: | |
Chapter 8
I Co | ArmWeste | 8:1 | Այժմ, ինչ կը վերաբերի կուռքերուն զոհուած բաներուն, գիտենք թէ բոլորս ալ գիտութիւն ունինք: Գիտութիւնը կը հպարտացնէ, բայց սէրը կը շինէ: | |
I Co | ArmWeste | 8:4 | Ուրեմն, ինչ կը վերաբերի կուռքերուն զոհուած բաները ուտելու, գիտենք թէ կուռքը ոչինչ է աշխարհի մէջ, եւ թէ ուրիշ ոեւէ Աստուած չկայ՝ մէկէն զատ: | |
I Co | ArmWeste | 8:5 | Քանի որ՝ թէեւ ըլլան աստուած կոչուածներ, թէ՛ երկինքը եւ թէ երկրի վրայ, (ինչպէս կան շատ աստուածներ ու շատ տէրեր,) | |
I Co | ArmWeste | 8:6 | մենք ունինք մէ՛կ Աստուած՝ Հա՛յրը, որմէ են բոլոր բաները, եւ մենք՝ անոր կը պատկանինք՝՝, ու մէ՛կ Տէր՝ Յիսուս Քրիստոս, որով գոյութիւն ունին՝՝ բոլոր բաները, եւ մենք՝ անով կանք: | |
I Co | ArmWeste | 8:7 | Բայց բոլորը չունին այս գիտութիւնը. որովհետեւ ոմանք՝ մինչեւ հիմա խղճմտանքի հարց ունենալով կուռքի մասին՝ կ՚ուտեն զանոնք որպէս կուռքի զոհուած բան. եւ իրենց խղճմտանքը կը պղծուի՝ քանի որ տկար է: | |
I Co | ArmWeste | 8:8 | Սակայն կերակուրը չէ որ կը մօտեցնէ մեզ Աստուծոյ՝՝. քանի որ ո՛չ առատութեան մէջ կ՚ըլլանք՝ եթէ ուտենք, ո՛չ ալ կարօտութեան մէջ կ՚ըլլանք՝ եթէ չուտենք: | |
I Co | ArmWeste | 8:10 | Քանի որ եթէ մէկը տեսնէ քեզ՝ որ գիտութիւն ունիս, սեղան նստած՝՝ կռատունի մէջ, այդ տկար եղողին խղճմտանքը պիտի չխրախուսուի՞ ուտել այն բաները՝ որ կուռքերուն զոհուած են. | |
I Co | ArmWeste | 8:12 | Իսկ երբ այսպէս կը մեղանչէք եղբայրներուն դէմ ու կը վիրաւորէք անոնց տկար խղճմտանքը, կը մեղանչէք Քրիստոսի՛ դէմ: | |
Chapter 9
I Co | ArmWeste | 9:1 | Միթէ ես առաքեալ չե՞մ. միթէ ես ազատ չե՞մ. միթէ աչքերովս չտեսա՞յ Յիսուս Քրիստոսը՝ մեր Տէրը. դուք իմ գործս չէ՞ք Տէրոջմով: | |
I Co | ArmWeste | 9:2 | Նոյնիսկ եթէ ուրիշներուն առաքեալ չըլլամ, գոնէ ձեզի համար՝ եմ. որովհետեւ իմ առաքելութեանս կնիքը դո՛ւք էք Տէրոջմով: | |
I Co | ArmWeste | 9:5 | Միթէ մենք իրաւունք չունի՞նք Քրիստոսով քոյր եղող կին մը մեզի հետ տանելու, ինչպէս միւս առաքեալները, Տէրոջ եղբայրներն ու Կեփաս կ՚ընեն: | |
I Co | ArmWeste | 9:7 | Ո՞վ երբեք մարտնչելու կ՚երթայ իր սեփական ծախսով. ո՞վ այգի կը տնկէ եւ անոր պտուղէն չ՚ուտեր. կամ ո՞վ կը հովուէ ու հօտին կաթով չի սնանիր՝՝: | |
I Co | ArmWeste | 9:9 | Քանի որ Մովսէսի Օրէնքին մէջ գրուած է. «Մի՛ կապեր կալի մէջ աշխատող՝՝ եզին դունչը»: Միթէ Աստուած եզնե՞րը կը հոգայ, | |
I Co | ArmWeste | 9:10 | թէ ոչ՝ անշուշտ մեզի՛ համար կ՚ըսէ: Անկասկած մեզի՛ համար գրուած է. որովհետեւ ա՛ն որ կը հերկէ՝ պարտաւոր է յոյսով հերկել, եւ ա՛ն որ կը կամնէ՝ բաժին առնելու յոյսով՝՝: | |
I Co | ArmWeste | 9:11 | Եթէ մենք ձեր մէջ հոգեւոր բաներ սերմանեցինք, մե՞ծ բան է՝ եթէ ձեզմէ մարմնաւոր բաներ հնձենք: | |
I Co | ArmWeste | 9:12 | Եթէ ուրիշներ բաժին ունին այս իրաւունքին՝ ձեր վրայ, առաւելապէս մե՛նք չունի՞նք. բայց մենք այս իրաւունքը չօգտագործեցինք, հապա ամէն բանի կը դիմանանք, որպէսզի արգելք չըլլանք Քրիստոսի աւետարանին: | |
I Co | ArmWeste | 9:13 | Չէ՞ք գիտեր թէ սուրբ բաներուն պաշտօնեաները՝ տաճարէ՛ն կ՚ուտեն, եւ անոնք որ զոհասեղանին կը սպասաւորեն՝ զոհասեղանէ՛ն բաժին կ՚առնեն: | |
I Co | ArmWeste | 9:15 | Բայց ես ասոնցմէ ո՛չ մէկը օգտագործեցի, ո՛չ ալ այս բաները գրեցի՝ որ ա՛յդպէս ըլլայ ինծի հանդէպ. որովհետեւ աւելի լաւ է ինծի՝ որ մեռնիմ, քան թէ մէկը իմ պարծանքս ոչնչացնէ: | |
I Co | ArmWeste | 9:16 | Արդարեւ եթէ աւետարանեմ՝ պարծենալիք ոչինչ ունիմ, որովհետեւ իմ վրաս դրուած հարկ մըն է. մա՛նաւանդ վա՛յ է ինծի՝ եթէ չաւետարանեմ: | |
I Co | ArmWeste | 9:17 | Քանի որ եթէ ասիկա կամովին ընեմ, վարձատրութիւն կ՚ունենամ. իսկ եթէ ակամայ՝ այդ ինծի վստահուած տնտեսութիւն մըն է: | |
I Co | ArmWeste | 9:18 | Ուրեմն ի՞նչ է իմ վարձատրութիւնս. այն՝ որ աւետարանելու ատենս ձրի տամ Քրիստոսի աւետարանը, որպէսզի չարաչար չգործածեմ աւետարանէն ստացած իմ իրաւունքս: | |
I Co | ArmWeste | 9:21 | Օրէնքի տակ եղողներուն հետ՝ իբր թէ Օրէնքի տակ, (ո՛չ թէ ես Օրէնքի տակ էի,) որպէսզի Օրէնքի տակ եղողներն ալ շահիմ: Առանց Օրէնքի եղողներուն հետ՝ իբր թէ առանց Օրէնքի, (ո՛չ թէ ես Աստուծմէ օրէնք չունէի, հապա Քրիստոսի օրէնքին տակ էի,) որպէսզի առանց Օրէնքի եղողներն ալ շահիմ: | |
I Co | ArmWeste | 9:22 | Տկարներուն հետ տկարի պէս եղայ, որպէսզի տկարները շահիմ. բոլորին հետ ամէն ինչ եղայ, որպէսզի ա՛նպայման ոմանք փրկեմ: | |
I Co | ArmWeste | 9:24 | Չէ՞ք գիտեր թէ ասպարէզին մէջ վազողները՝ բոլորը կը վազեն, բայց մէ՛կը կը ստանայ մրցանակը: Ուստի ա՛յնպէս վազեցէք՝ որ ստանա՛ք: | |
I Co | ArmWeste | 9:25 | Ո՛վ որ կը մրցի՝ չափաւորութիւն կը պահէ ամէն բանի մէջ. անոնք՝ եղծանելի պսակը ստանալու համար, իսկ մենք՝ անեղծանելին: | |
I Co | ArmWeste | 9:26 | Ուստի ես ա՛յդպէս կը վազեմ, ո՛չ թէ անստուգութեամբ. ես ա՛յդպէս կռփամարտ կ՚ընեմ, ո՛չ թէ հովը ծեծելով. | |
Chapter 10
I Co | ArmWeste | 10:1 | Եղբայրնե՛ր, չեմ ուզեր որ անգիտանաք թէ մեր հայրերը՝ բոլո՛րն ալ ամպին տակ էին, բոլո՛րն ալ ծովէն անցան, | |
I Co | ArmWeste | 10:4 | ու բոլո՛րն ալ խմեցին նոյն հոգեւոր խմելիքը, որովհետեւ կը խմէին այն հոգեւոր վէմէն՝ որ իրենց կը հետեւէր, եւ այդ վէմը՝ Քրիստոսն էր: | |
I Co | ArmWeste | 10:6 | Ուրեմն այդ բաները մեզի տիպար եղան, որպէսզի չցանկանք չար բաներու, ինչպէս անոնք ցանկացին: | |
I Co | ArmWeste | 10:7 | Ո՛չ ալ կռապաշտ ըլլաք՝ անոնցմէ ոմանց պէս, ինչպէս գրուած է. «Ժողովուրդը նստաւ ուտելու եւ խմելու, յետոյ կանգնեցան զբօսնելու»: | |
I Co | ArmWeste | 10:8 | Ո՛չ ալ պոռնկինք՝ ինչպէս անոնցմէ ոմանք պոռնկեցան, ու մէկ օրուան մէջ քսաներեք հազար հոգի ինկան: | |
I Co | ArmWeste | 10:11 | Իսկ այդ բոլոր բաները կը պատահէին անոնց՝ իբր տիպար, եւ գրուեցան խրատելու համար մեզ՝ որ հասած ենք դարերու վախճանին: | |
I Co | ArmWeste | 10:13 | Ձեզի պատահած չէ փորձութիւն մը՝ որ մարդկային չըլլայ. բայց Աստուած հաւատարիմ է, եւ պիտի չթոյլատրէ որ փորձուիք ձեր կարողութենէն աւելի, հապա փորձութեան հետ ելք մըն ալ պիտի տայ, որպէսզի կարենաք կրել: | |
I Co | ArmWeste | 10:16 | Օրհնութեան բաժակը՝ որ մենք կ՚օրհնենք, միթէ Քրիստոսի արիւնին հաղորդութիւնը չէ՞. հացը՝ որ մենք կը կտրենք, միթէ Քրիստոսի մարմինին հաղորդութիւնը չէ՞: | |
I Co | ArmWeste | 10:17 | Արդարեւ մենք՝ շատ ըլլալով՝ մէ՛կ հաց, մէ՛կ մարմին ենք, որովհետեւ բոլորս ալ բաժնեկից ենք այդ մէկ հացին: | |
I Co | ArmWeste | 10:18 | Նայեցէ՛ք մարմնաւոր Իսրայէլին. անոնք որ զոհերէն կ՚ուտեն՝ զոհասեղանին հաղորդակից չե՞ն ըլլար: | |
I Co | ArmWeste | 10:20 | Բայց սա՛ կ՚ըսեմ, թէ այն բաները՝ որ հեթանոսները կը զոհեն, կը զոհեն դեւերո՛ւն, եւ ո՛չ թէ Աստուծոյ. ուստի չեմ ուզեր որ դուք հաղորդակից ըլլաք դեւերուն: Չէք կրնար խմել Տէրոջ բաժակը ու դեւերուն բաժակը. | |
I Co | ArmWeste | 10:23 | Ամէն բան ինծի արտօնուած է, բայց ամէն բան օգտակար չէ. ամէն բան ինծի արտօնուած է, բայց ամէն բան շինիչ չէ: | |
I Co | ArmWeste | 10:27 | Եթէ անհաւատներէն մէկը ճաշի հրաւիրէ ձեզ ու տրամադիր ըլլաք երթալու, կերէ՛ք ամէն ինչ՝ որ կը հրամցուի ձեզի, առանց հարցնելու՝ խղճմտանքի պատճառով: | |
I Co | ArmWeste | 10:28 | Բայց եթէ մէկը ըսէ ձեզի. «Ատիկա կուռքերու զոհուած է», անո՛ր պատճառով՝ որ ցոյց տուաւ ձեզի, եւ խղճմտանքի՛ պատճառով՝ մի՛ ուտէք: | |
I Co | ArmWeste | 10:29 | Սակայն երբ խղճմտանք կ՚ըսեմ՝ ո՛չ թէ քուկդ է, հապա՝ ուրիշինը: Բայց ինչո՞ւ իմ ազատութիւնս կը դատուի ուրիշի մը խղճմտանքէն: | |
I Co | ArmWeste | 10:30 | Եթէ ես շնորհակալութեամբ կը բաժնեկցիմ, ինչո՞ւ հայհոյուիմ այն բանին պատճառով՝ որուն համար ես շնորհակալ կ՚ըլլամ: | |
I Co | ArmWeste | 10:31 | Ուրեմն՝ թէ՛ ուտէք, թէ՛ խմէք, եւ թէ ի՛նչ որ ընէք, ամէնը ըրէք Աստուծոյ փառքին համար: | |
Chapter 11
I Co | ArmWeste | 11:2 | Կը գովեմ ձեզ, եղբայրնե՛ր, որ ամէն բանի մէջ կը յիշէք զիս ու կը պահէք սորվեցուցածներս՝ ինչպէս ես աւանդեցի ձեզի: | |
I Co | ArmWeste | 11:3 | Բայց կ՚ուզեմ որ գիտնաք թէ ամէն այր մարդու գլուխը Քրիստոսն է, ու կնոջ գլուխը՝ այր մարդը, եւ Քրիստոսի գլուխը՝ Աստուած: | |
I Co | ArmWeste | 11:4 | Ամէն այր մարդ՝ որ կ՚աղօթէ կամ կը մարգարէանայ ծածկուած գլուխով, կ՚անպատուէ իր գլուխը: | |
I Co | ArmWeste | 11:5 | Իսկ ամէն կին՝ որ կ՚աղօթէ կամ կը մարգարէանայ չծածկուած գլուխով, կ՚անպատուէ իր գլուխը. քանի որ միեւնոյնն է՝ որպէս թէ ածիլուած ըլլար: | |
I Co | ArmWeste | 11:6 | Որովհետեւ եթէ կինը չի ծածկուիր, թող կտրէ իր մազերն ալ. իսկ եթէ ամօթ է կնոջ մը՝ իր մազերը կտրելը կամ ածիլուիլը, թող ծածկուի: | |
I Co | ArmWeste | 11:7 | Արդարեւ այր մարդը պարտաւոր չէ ծածկել գլուխը, քանի որ Աստուծոյ պատկերն ու փառքն է. բայց կինը՝ մարդո՛ւն փառքն է: | |
I Co | ArmWeste | 11:12 | Որովհետեւ ինչպէս կինը այր մարդէն է, նոյնպէս ալ այր մարդը կնոջ միջոցով. բայց ամէն բան՝ Աստուծմէ: | |
I Co | ArmWeste | 11:14 | Նոյնինքն բնութիւնն ալ չի՞ սորվեցներ ձեզի, թէ այր մարդ մը եթէ երկար մազեր ունի, ատիկա անպատուութիւն է իրեն: | |
I Co | ArmWeste | 11:15 | Իսկ կին մը եթէ երկար մազեր ունի, ատիկա փառք է իրեն. որովհետեւ մազերը ծածկոցի տեղ տրուած են իրեն: | |
I Co | ArmWeste | 11:16 | Սակայն եթէ մէկուն յարմար թուի հակառակիլ, ո՛չ մենք այդպիսի սովորութիւն ունինք, ո՛չ ալ Աստուծոյ եկեղեցիները: | |
I Co | ArmWeste | 11:17 | Բայց ասիկա պատուիրելով՝ չեմ գովեր ձեզ, որովհետեւ ձեր համախմբումը ո՛չ թէ աւելի լաւ՝ հապա աւելի գէշ արդիւնք կ՚ունենայ. | |
I Co | ArmWeste | 11:18 | քանի որ նախ՝ երբ կը համախմբուիք եկեղեցիին մէջ, կը լսեմ թէ պառակտումներ կ՚ըլլան ձեր մէջ, եւ մասամբ կը հաւատամ: | |
I Co | ArmWeste | 11:19 | Արդարեւ պէտք է որ հերձուածներ ալ ըլլան ձեր մէջ, որպէսզի երեւան ելլեն անո՛նք՝ որ գնահատելի են ձեր մէջ: | |
I Co | ArmWeste | 11:21 | որովհետեւ՝ ուտելու ատեն՝ իւրաքանչիւրը նախ կ՚ուտէ իր ընթրիքը. մէկը անօթի կը մնայ, իսկ միւսը կ՚արբենայ: | |
I Co | ArmWeste | 11:22 | Միթէ տուն չունի՞ք՝ ուտելու եւ խմելու համար. կամ կ՚արհամարհէ՞ք Աստուծոյ եկեղեցին, եւ կ՚ամչցնէք չքաւորները: Ի՞նչ ըսեմ ձեզի, գովե՞մ ձեզ այս բանին համար. չեմ գովեր: | |
I Co | ArmWeste | 11:23 | Արդարեւ ես Տէրոջմէն ընդունեցի զայն՝ որ ձեզի ալ աւանդեցի, թէ Տէր Յիսուս՝ իր մատնուած գիշերը՝ հաց առաւ, | |
I Co | ArmWeste | 11:24 | ու շնորհակալ ըլլալէ ետք՝ կտրեց եւ ըսաւ. «Առէ՛ք ու կերէ՛ք, ա՛յս է իմ մարմինս՝ որ կը կտրուի ձեզի համար. ըրէ՛ք ասիկա՝ իմ յիշատակիս համար»: | |
I Co | ArmWeste | 11:25 | Նոյնպէս ալ՝ ընթրիքէն ետք՝ բաժակը առաւ ու ըսաւ. «Այս բաժակը նո՛ր ուխտն է՝ իմ արիւնովս. ըրէ՛ք ասիկա՝ քանի՛ անգամ որ խմէք՝ իմ յիշատակիս համար: | |
I Co | ArmWeste | 11:26 | Որովհետեւ քանի անգամ որ ուտէք այս հացը եւ խմէք այս բաժակը, Տէրոջ մահը կը պատմէք՝ մինչեւ որ ինք գայ»: | |
I Co | ArmWeste | 11:27 | Հետեւաբար ո՛վ որ ուտէ այս հացը կամ խմէ Տէրոջ բաժակը անարժանաբար, պարտապան պիտի ըլլայ Տէրոջ մարմինին եւ արիւնին: | |
I Co | ArmWeste | 11:29 | Որովհետեւ ա՛ն որ կ՚ուտէ ու կը խմէ անարժանաբար, կ՚ուտէ ու կը խմէ ինքնիր դատապարտութիւնը, քանի որ չի զատորոշեր Տէրոջ մարմինը: | |
Chapter 12
I Co | ArmWeste | 12:2 | Դուք գիտէք թէ երբ հեթանոս էիք, կը տարուէիք դէպի մունջ կուռքերը՝ ինչպէս որ կ՚առաջնորդուէիք: | |
I Co | ArmWeste | 12:3 | Ուստի սա՛ կը հասկցնեմ ձեզի, թէ Աստուծոյ Հոգիով խօսող ո՛չ մէկը կ՚ըսէ. «Նզովեա՛լ ըլլայ Յիսուս»: Եւ ո՛չ մէկը կրնայ ըսել. «Յիսուս Տէր է», բայց միայն՝ Սուրբ Հոգիով: | |
I Co | ArmWeste | 12:6 | ներգործութիւնները զանազան են՝ բայց նոյն Աստուածն է որ կը ներգործէ ամէն ինչ՝ բոլորին մէջ: | |
I Co | ArmWeste | 12:10 | ուրիշին՝ հրաշագործութիւններ, ուրիշին՝ մարգարէութիւն, ուրիշին՝ հոգիներու զատորոշութիւն, ուրիշին՝ զանազան լեզուներու տեսակներ, ուրիշին՝ լեզուներու թարգմանութիւն: | |
I Co | ArmWeste | 12:11 | Այս ամէնը՝ միեւնոյն Հոգին կը ներգործէ, եւ իւրաքանչիւրին կը բաժնէ զատ-զատ՝ ինչպէս որ ինք փափաքի: | |
I Co | ArmWeste | 12:12 | Արդարեւ՝ ինչպէս մարմինը մէկ է բայց շատ անդամներ ունի, եւ այն մարմինին բոլոր անդամները՝ թէպէտ շատ՝ մէ՛կ մարմին են, նոյնպէս ալ Քրիստոս: | |
I Co | ArmWeste | 12:13 | Քանի որ մենք բոլորս մկրտուեցանք մէ՛կ Հոգիով՝ մէ՛կ մարմին ըլլալու, թէ՛ Հրեաներ, թէ՛ Յոյներ, թէ՛ ստրուկներ, թէ՛ ազատներ, եւ բոլորս ալ մէ՛կ Հոգիէն խմեցինք: | |
I Co | ArmWeste | 12:17 | Եթէ ամբողջ մարմինը աչք ըլլար, ո՞ւր պիտի ըլլար լսելիքը. եւ եթէ ամբողջը լսելիք ըլլար, ո՞ւր պիտի ըլլար հոտոտելիքը: | |
I Co | ArmWeste | 12:18 | Բայց Աստուած անդամներ դրաւ մարմինին մէջ, անոնցմէ իւրաքանչիւրը՝ ինչպէս ինք կամեցաւ: | |
I Co | ArmWeste | 12:21 | Աչքը չի կրնար ըսել ձեռքին. «Պէտք չունիմ քեզի», եւ ո՛չ ալ գլուխը՝ ոտքերուն. «Պէտք չունիմ ձեզի»: | |
I Co | ArmWeste | 12:23 | ու մարմինին այն անդամները՝ որ նուազ պատուաւոր կը համարենք, անոնց աւելի՛ մեծ պատիւ կ՚ընծայենք: Այսպէս՝ մեր անվայելուչ անդամները աւելի՛ շատ վայելչութիւն ունին. | |
I Co | ArmWeste | 12:24 | իսկ մեր վայելուչ անդամներուն բա՛ն մը պէտք չէ: Բայց Աստուած մարմինը յօրինեց՝ աւելի՛ մեծ պատիւ տալով անկէ զրկուածին, | |
I Co | ArmWeste | 12:25 | որպէսզի պառակտում չըլլայ մարմինին մէջ, հապա անդամները միեւնոյն խնամքը տանին իրարու: | |
I Co | ArmWeste | 12:26 | Եթէ մէկ անդամը չարչարուի, բոլոր անդամները կը չարչարուին անոր հետ, ու եթէ մէկ անդամը պատուուի, բոլոր անդամները կ՚ուրախանան անոր հետ: | |
I Co | ArmWeste | 12:28 | Աստուած նշանակեց ձեզմէ ոմանք եկեղեցիին մէջ, նախ՝ առաքեալներ, երկրորդ՝ մարգարէներ, երրորդ՝ վարդապետներ, յետոյ՝ հրաշքներ գործողներ, ապա՝ բժշկելու, օգնելու, ղեկավարելու, զանազան լեզուներու շնորհներ ունեցողներ: | |
I Co | ArmWeste | 12:29 | Միթէ բոլո՞րը առաքեալ են. միթէ բոլո՞րը մարգարէ են. միթէ բոլո՞րը վարդապետ են. միթէ բոլո՞րը հրաշքներ կը գործեն. | |
I Co | ArmWeste | 12:30 | միթէ բոլո՞րը բժշկելու շնորհներ ունին. միթէ բոլո՞րը լեզուներ կը խօսին. միթէ բոլո՞րը կը թարգմանեն: | |
Chapter 13
I Co | ArmWeste | 13:1 | Եթէ խօսիմ մարդոց եւ հրեշտակներուն լեզուները՝ բայց սէր չունենամ, ես հնչող պղինձի պէս կ՚ըլլամ, կամ ղօղանջող ծնծղայի պէս: | |
I Co | ArmWeste | 13:2 | Ու եթէ ունենամ մարգարէութեան պարգեւը, հասկնամ բոլոր խորհուրդները եւ ամբողջ գիտութիւնը, ու եթէ ունենամ ամբողջ հաւատքը՝ որ կարենամ լեռներ տեղափոխել, բայց սէր չունենամ, ես ոչինչ եմ: | |
I Co | ArmWeste | 13:3 | Եւ եթէ սնուցանեմ աղքատները՝ իմ ամբողջ ինչքովս, ու մարմինս այրուելու ընծայեմ, բայց սէր չունենամ, ես օգուտ մը չեմ ունենար: | |
I Co | ArmWeste | 13:7 | ամէն բանի կը հանդուրժէ, ամէն բանի կը հաւատայ, ամէն բանի կը յուսայ, ամէն բանի կը տոկայ: | |
I Co | ArmWeste | 13:8 | Սէրը բնա՛ւ չ՚իյնար. բայց եթէ մարգարէութիւններ ըլլան՝ պիտի ոչնչանան, եթէ լեզուներ՝ պիտի դադրին, եթէ գիտութիւն՝ պիտի ոչնչանայ: | |
I Co | ArmWeste | 13:11 | Երբ մանուկ էի, մանուկի պէս կը խօսէի, մանուկի պէս կը մտածէի, մանուկի կարծիք ունէի. բայց երբ այր մարդ եղայ, մանկական բաները մէկ կողմ դրի: | |
I Co | ArmWeste | 13:12 | Հիմա կը տեսնենք հայելիի մը մէջէն՝ աղօտ կերպով, բայց այն ատեն՝ պիտի տեսնենք երես առ երես: Հիմա ես մասա՛մբ կը ճանչնամ, բայց այն ատեն պիտի ճանչնամ այնպէս՝ ինչպէս ես ճանչցուած եմ: | |
Chapter 14
I Co | ArmWeste | 14:1 | Սիրո՛յ հետամուտ եղէք, ու նախանձախնդի՛ր եղէք հոգեւոր պարգեւներու, մա՛նաւանդ՝ մարգարէանալու: | |
I Co | ArmWeste | 14:2 | Որովհետեւ ա՛ն որ կը խօսի անծանօթ լեզուով, կը խօսի ո՛չ թէ մարդոց՝ հապա Աստուծոյ, քանի որ ո՛չ մէկը կը հասկնայ զինք. սակայն ան խորհուրդներ կ՚արտայայտէ հոգիով: | |
I Co | ArmWeste | 14:4 | Ա՛ն որ անծանօթ լեզուով կը խօսի՝ ինքզի՛նք կը շինէ. բայց ա՛ն որ կը մարգարէանայ՝ եկեղեցի՛ն կը շինէ: | |
I Co | ArmWeste | 14:5 | Կ՚ուզեմ որ դուք բոլորդ լեզուներ խօսիք, մա՛նաւանդ՝ մարգարէանաք. որովհետեւ ա՛ն որ կը մարգարէանայ, աւելի մեծ է քան ա՛ն որ լեզուներ կը խօսի, բացի եթէ ինք թարգմանէ՝ որպէսզի եկեղեցին շինութիւն ստանայ: | |
I Co | ArmWeste | 14:6 | Իսկ հիմա, եղբայրնե՛ր, եթէ ես գամ ձեզի՝ լեզուներ խօսելով, ի՞նչ օգուտ պիտի ստանաք ինձմէ, եթէ չխօսիմ ձեզի կա՛մ յայտնութեամբ, կա՛մ գիտութեամբ, կա՛մ մարգարէութեամբ եւ կա՛մ ուսուցումով: | |
I Co | ArmWeste | 14:7 | Ձայն տուող անշունչ բաներն անգամ, ըլլա՛յ սրինգ թէ քնար, եթէ հնչիւններու զանազանութիւն չտան, ի՞նչպէս պիտի ճանչցուի սրինգով կամ քնարով նուագուածը: | |
I Co | ArmWeste | 14:9 | Նոյնպէս ալ դուք, եթէ լեզուով դիւրահասկնալի խօսքեր չարտաբերէք, ի՞նչպէս պիտի հասկցուի խօսուածը. որովհետեւ խօսած պիտի ըլլաք օդին: | |
I Co | ArmWeste | 14:11 | Ուրեմն եթէ չգիտնամ ձայնին իմաստը, ես օտարական մը պիտի ըլլամ խօսողին, խօսողն ալ օտարական մը պիտի ըլլայ ինծի: | |
I Co | ArmWeste | 14:12 | Նոյնպէս ալ դուք, քանի նախանձախնդիր էք հոգեւոր պարգեւներու, ջանացէ՛ք գերազանց ըլլալ՝ եկեղեցիին շինութեան համար: | |
I Co | ArmWeste | 14:15 | Ուրեմն ի՞նչ ընելու եմ: Պիտի աղօթեմ հոգիով, պիտի աղօթեմ միտքո՛վ ալ. սաղմոս պիտի երգեմ հոգիով, սաղմոս պիտի երգեմ միտքո՛վ ալ: | |
I Co | ArmWeste | 14:16 | Այլապէս, երբ դուն օրհնաբանես հոգիով, ի՞նչպէս ա՛ն որ տգէտի տեղը գրաւած է՝ «ամէն» պիտի ըսէ քու շնորհակալութեանդ ատեն, քանի որ չի հասկնար քու ըսածդ: | |
I Co | ArmWeste | 14:19 | սակայն կը նախընտրեմ եկեղեցիին մէջ հինգ խօսք ըսել միտքո՛վս, որպէսզի ուրիշներուն ալ սորվեցնեմ, քան բիւրաւոր խօսքեր՝ անծանօթ լեզուով: | |
I Co | ArmWeste | 14:20 | Եղբայրնե՛ր, ըմբռնումով մանուկ մի՛ ըլլաք, հապա չարամտութեան մէջ մանուկ եղէք, իսկ ըմբռնումով՝ չափահաս: | |
I Co | ArmWeste | 14:21 | Օրէնքին մէջ գրուած է. «Ուրիշ լեզուներով եւ ուրիշ շրթունքներով պիտի խօսիմ այս ժողովուրդին, սակայն այդպէս ալ մտիկ պիտի չընեն ինծի,- կ՚ըսէ Տէրը»: | |
I Co | ArmWeste | 14:22 | Հետեւաբար լեզուները նշանի համար են, ո՛չ թէ հաւատացեալներուն՝ հապա անհաւատներուն. իսկ մարգարէութիւնը՝ ո՛չ թէ անհաւատներուն, հապա՝ հաւատացեալներուն: | |
I Co | ArmWeste | 14:23 | Ուրեմն, եթէ ամբողջ եկեղեցին համախմբուի տեղ մը եւ բոլորն ալ խօսին անծանօթ լեզուներ, ու հոն մտնեն տգէտներ կամ անհաւատներ, պիտի չըսե՞ն թէ դուք խելագարած էք: | |
I Co | ArmWeste | 14:24 | Իսկ եթէ բոլորն ալ մարգարէանան, ու հոն մտնէ անհաւատ մը կամ տգէտ մը, բոլորէն ալ կը կշտամբուի, բոլորէն ալ կը դատուի: | |
I Co | ArmWeste | 14:25 | Եւ այսպէս՝ անոր սիրտին գաղտնիքները երեւան կ՚ելլեն, ու երեսի վրայ իյնալով պիտի երկրպագէ Աստուծոյ, եւ յայտարարէ թէ ի՛րապէս Աստուած ձեր մէջ է: | |
I Co | ArmWeste | 14:26 | Ուրեմն ի՞նչ, եղբայրնե՛ր: Երբ կը համախմբուիք, եթէ ձեզմէ իւրաքանչիւրը ունի սաղմոս մը, ուսուցում մը, լեզու մը, յայտնութիւն մը, մեկնութիւն մը՝՝, ամէն բան թող ըլլայ շինութեա՛ն համար: | |
I Co | ArmWeste | 14:27 | Եթէ մէկը խօսի անծանօթ լեզուով, երկու, կամ ամենէն շատը՝ երեք հոգի թող ըլլան, եւ խօսին կարգով. մէկն ալ թող թարգմանէ: | |
I Co | ArmWeste | 14:28 | Բայց եթէ թարգմանող չըլլայ, թող լռէ եկեղեցիին մէջ, ու թող խօսի ինքնիրեն եւ Աստուծոյ հետ: | |
I Co | ArmWeste | 14:31 | Որովհետեւ բոլորդ ալ կրնաք մէկ առ մէկ մարգարէանալ, որպէսզի բոլորն ալ սորվին, եւ բոլորն ալ մխիթարուին: | |
I Co | ArmWeste | 14:33 | քանի որ Աստուած խառնակութեան Աստուած չէ, հապա՝ խաղաղութեան, ինչպէս սուրբերուն բոլոր եկեղեցիներուն մէջ: | |
I Co | ArmWeste | 14:34 | Եկեղեցիներուն մէջ՝ ձեր կիները թող լռեն, որովհետեւ անոնց արտօնուած չէ խօսիլ, հապա՝ հպատակիլ, ինչպէս կ՚ըսէ Օրէնքն ալ: | |
I Co | ArmWeste | 14:35 | Իսկ եթէ ուզեն որեւէ բան սորվիլ, թող հարցնեն տա՛ն մէջ՝ իրենց ամուսիններուն. քանի որ կիներուն ամօթ է եկեղեցիին մէջ խօսիլ: | |
I Co | ArmWeste | 14:37 | Եթէ մէկը կը կարծէ թէ ինք մարգարէ է, կամ հոգեւոր, թող գիտակցի թէ ձեզի գրած բաներս՝ Տէրոջ պատուիրաններն են: | |
I Co | ArmWeste | 14:39 | Հետեւաբար, եղբայրնե՛ր, նախանձախնդի՛ր եղէք մարգարէանալու, ու մի՛ արգիլէք լեզուներ խօսիլն ալ: | |
Chapter 15
I Co | ArmWeste | 15:1 | Եղբայրնե՛ր, կը գիտցնեմ ձեզի այն աւետարանը՝ որ քարոզեցի ձեզի, ու դուք ալ ընդունեցիք եւ անոր մէջ հաստատ կը կենաք: | |
I Co | ArmWeste | 15:2 | Անով նաեւ կը փրկուիք, եթէ յիշողութեան մէջ պահէք ինչ որ աւետեցի ձեզի. այլապէս՝ զուր տեղը հաւատացած կ՚ըլլաք: | |
I Co | ArmWeste | 15:3 | Որովհետեւ նախ աւանդեցի ձեզի այն՝ որ ես ալ ընդունեցի, թէ Քրիստոս մեռաւ մեր մեղքերուն համար՝ Գիրքերուն համաձայն, | |
I Co | ArmWeste | 15:6 | Յետոյ միաժամանակ երեւցաւ հինգ հարիւրէ աւելի եղբայրներու, որոնց մեծ մասը կը մնայ մինչեւ այժմ, իսկ ոմանք ալ ննջեցին: | |
I Co | ArmWeste | 15:9 | Որովհետեւ ես առաքեալներուն փոքրագոյնն եմ, եւ արժանի ալ չեմ առաքեալ կոչուելու, քանի որ հալածեցի Աստուծոյ եկեղեցին: | |
I Co | ArmWeste | 15:10 | Բայց Աստուծոյ շնորհքո՛վն եմ՝ ինչ որ եմ: Եւ անոր շնորհքը՝ որ իմ վրաս է, ընդունայն չեղաւ. հապա ես անոնց բոլորէն շա՛տ աւելի աշխատեցայ. սակայն ո՛չ թէ ես, հապա Աստուծոյ շնորհքը՝ որ ինծի հետ էր: | |
I Co | ArmWeste | 15:12 | Ուրեմն եթէ կը քարոզուի թէ Քրիստոս մեռելներէն յարութիւն առած է, ի՞նչպէս ձեզմէ ոմանք կ՚ըսեն թէ “մեռելներու յարութիւն չկայ”: | |
I Co | ArmWeste | 15:14 | Ու եթէ Քրիստոս յարութիւն առած չէ, ուրեմն մեր քարոզութիւնը ունայն է, ու ձեր հաւատքն ալ ունայն է: | |
I Co | ArmWeste | 15:15 | Իսկ մենք ալ Աստուծոյ սուտ վկաները կ՚ըլլանք, որովհետեւ Աստուծոյ համար վկայեցինք թէ մեռելներէն յարուցանեց Քրիստոսը. մինչդեռ յարուցանած չէ զայն, եթէ ի՛րապէս մեռելները յարութիւն չեն առներ: | |
I Co | ArmWeste | 15:17 | ու եթէ Քրիստոս յարութիւն առած չէ, ձեր հաւատքը փուճ է, եւ տակաւին ձեր մեղքերուն մէջ էք. | |
I Co | ArmWeste | 15:19 | Եթէ միայն այս կեանքին համար Քրիստոսի յուսացած ենք, մենք բոլոր մարդոցմէն աւելի խղճալի ենք: | |
I Co | ArmWeste | 15:20 | Իսկ հիմա՝ Քրիստոս մեռելներէն յարութիւն առած է, ու եղած երախայրիքը անոնց՝ որ ննջեցին: | |
I Co | ArmWeste | 15:22 | Որովհետեւ ինչպէս Ադամով բոլորը կը մեռնին, նոյնպէս ալ Քրիստոսով բոլորը կեանք պիտի ստանան: | |
I Co | ArmWeste | 15:23 | Բայց իւրաքանչիւրը իր կարգով. նախ երախայրիքը՝ Քրիստոս, յետոյ Քրիստոսի պատկանողները՝ իր գալուստին: | |
I Co | ArmWeste | 15:24 | Ապա պիտի գայ վախճանը, երբ թագաւորութիւնը պիտի յանձնէ Աստուծոյ՝ Հօրը, ոչնչացնելէ ետք ամէն պետութիւն, ամէն իշխանութիւն ու զօրութիւն: | |
I Co | ArmWeste | 15:26 | Վերջին թշնամին որ պիտի ոչնչացուի՝ մահն է, որովհետեւ Գիրքը կ՚ըսէ. «Ամէն բան դրաւ անոր ոտքերուն տակ». | |
I Co | ArmWeste | 15:27 | Բայց երբ կ՚ըսէ թէ “ամէն բան դրուած է անոր տակ”, բացայայտ է թէ բացի անկէ՝ որ ամէն բան դրաւ անոր տակ: | |
I Co | ArmWeste | 15:28 | Ու երբ ամէն բան հպատակի անոր, այն ատեն Որդին՝ ինք ալ՝ պիտի հպատակի անո՛ր՝ որ ամէն բան դրաւ իրեն տակ, որպէսզի Աստուած ըլլայ ամէն ինչ՝ բոլորին մէջ: | |
I Co | ArmWeste | 15:29 | Այլապէս, ի՞նչ պիտի ընեն անոնք՝ որ կը մկրտուին մեռելներուն համար, եթէ մեռելները երբե՛ք յարութիւն չեն առներ: Ուրեմն ինչո՞ւ կը մկրտուին անոնց համար. | |
I Co | ArmWeste | 15:31 | Ես ամէն օր կը մեռնիմ. վկայ կը բերեմ այն պարծանքը՝ որ ունիմ ձեր վրայ Քրիստոս Յիսուսով՝ մեր Տէրոջմով: | |
I Co | ArmWeste | 15:32 | Եթէ Եփեսոսի մէջ կռուած ըլլայի գազաններու դէմ՝ մարդոց նման, ի՞նչ օգուտ էր ինծի, եթէ մեռելները յարութիւն չեն առներ. ուտենք՝՝ ու խմենք, որովհետեւ վաղը պիտի մեռնինք: | |
I Co | ArmWeste | 15:34 | Սթափեցէ՛ք արդարութեամբ ապրելու համար, ու մի՛ մեղանչէք. որովհետեւ ձեզմէ ոմանք չունին Աստուծոյ գիտութիւնը. ասիկա կ՚ըսեմ՝ ձեզ ամչցնելու համար: | |
I Co | ArmWeste | 15:35 | Բայց մէկը պիտի ըսէ. «Ի՞նչպէս մեռելները յարութիւն կ՚առնեն, եւ ի՞նչ մարմինով կու գան»: | |
I Co | ArmWeste | 15:37 | Իսկ ինչ որ կը սերմանես, ո՛չ թէ այն մարմինը որ պիտի բուսնի՝ կը սերմանես, հապա մերկ հատիկը, ըլլայ ան ցորենի թէ ուրիշ սերմի. | |
I Co | ArmWeste | 15:38 | բայց Աստուած մարմին կու տայ անոր՝ ինչպէս կը կամենայ, եւ իւրաքանչիւր սերմին՝ իր յատուկ մարմինը: | |
I Co | ArmWeste | 15:39 | Ամէն մարմին նոյն մարմինը չէ. հապա ուրի՛շ է մարդոց մարմինը, ուրիշ՝ անասուններուն մարմինը, ուրիշ՝ ձուկերունը, եւ ուրիշ՝ թռչուններունը: | |
I Co | ArmWeste | 15:40 | Կան նաեւ երկնաւոր մարմիններ ու երկրաւոր մարմիններ. բայց երկնաւորներուն փառքը ուրի՛շ է, երկրաւորներունը՝ ուրիշ: | |
I Co | ArmWeste | 15:41 | Արեւին փառքը ուրիշ է, լուսինին փառքը՝ ուրիշ, եւ աստղերուն փառքը՝ ուրիշ. որովհետեւ մէկ աստղը փառքով կը տարբերի միւս աստղէն: | |
I Co | ArmWeste | 15:42 | Այսպէս է նաեւ մեռելներուն յարութիւնը: Մարմինը կը սերմանուի ապականութեամբ, եւ յարութիւն կ՚առնէ անապականութեամբ. | |
I Co | ArmWeste | 15:43 | կը սերմանուի անպատուութեամբ, ու յարութիւն կ՚առնէ փառքով. կը սերմանուի տկարութեամբ, եւ յարութիւն կ՚առնէ զօրութեամբ: | |
I Co | ArmWeste | 15:44 | Կը սերմանուի իբր շնչաւոր մարմին, ու յարութիւն կ՚առնէ իբր հոգեւոր մարմին: Շնչաւոր մարմին կայ, նաեւ հոգեւոր մարմին կայ, | |
I Co | ArmWeste | 15:45 | եւ սա՛ գրուած է. «Առաջին մարդը՝ Ադամ՝ եղաւ ապրող անձ». իսկ վերջին Ադամը՝ ապրեցնող հոգի: | |
I Co | ArmWeste | 15:48 | Ինչպէս հողեղէնն է՝ նոյնպէս ալ հողեղէններն են, եւ ինչպէս երկնաւորն է՝ նոյնպէս ալ երկնաւորներն են: | |
I Co | ArmWeste | 15:50 | Ուրեմն սա՛ կ՚ըսեմ, եղբայրնե՛ր, թէ մարմին եւ արիւն չեն կրնար ժառանգել Աստուծոյ թագաւորութիւնը, ո՛չ ալ ապականութիւնը կը ժառանգէ անապականութիւն: | |
I Co | ArmWeste | 15:51 | Ահա՛ կը յայտնեմ ձեզի խորհուրդ մը. «Բոլորս պիտի չննջենք, բայց բոլորս ալ պիտի փոխուինք. | |
I Co | ArmWeste | 15:52 | անմի՛ջապէս, ակնթարթի մը մէջ, վերջին փողին հնչելու ատենը. որովհետեւ փողը պիտի հնչէ, մեռելները յարութիւն պիտի առնեն՝ առանց ապականութեան, ու մենք ալ պիտի փոխուինք»: | |
I Co | ArmWeste | 15:53 | Որովհետեւ պէտք է որ այս ապականացու մարմինը հագնի անապականութիւն, եւ այս մահկանացուն հագնի անմահութիւն: | |
I Co | ArmWeste | 15:54 | Ուստի երբ այս ապականացու մարմինը հագնի անապականութիւն, եւ այս մահկանացուն հագնի անմահութիւն, այն ատեն պիտի իրագործուի այն խօսքը՝ որ գրուեցաւ. «Մահը ընկղմեցաւ յաղթութեան մէջ»: | |
I Co | ArmWeste | 15:57 | Բայց շնորհակալութի՛ւն Աստուծոյ, որ մեզի յաղթութիւն կու տայ մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի միջոցով: | |
Chapter 16
I Co | ArmWeste | 16:1 | Ինչ կը վերաբերի սուրբերուն համար ըլլալիք հանգանակութեան, ինչպէս պատուիրեցի Գաղատացիներու եկեղեցիներուն, դո՛ւք ալ այնպէս ըրէք: | |
I Co | ArmWeste | 16:3 | որպէսզի հանգանակութիւններ չըլլան երբ ես գամ: Ու երբ գամ, անոնք որ զատորոշէք՝ զիրենք պիտի ղրկեմ նամակներով՝՝, որպէսզի Երուսաղէմ տանին ձեր պարգեւները: | |
I Co | ArmWeste | 16:5 | Ուրեմն ես պիտի գամ ձեզի՝ երբ անցնիմ Մակեդոնիայէն. (քանի որ պիտի անցնիմ Մակեդոնիայէն.) | |
I Co | ArmWeste | 16:6 | եւ թերեւս մնամ ձեր քով ու ձմերեմ ալ ձեզի հետ. որպէսզի դո՛ւք ուղարկէք զիս՝ ո՛ւր որ երթամ: | |
I Co | ArmWeste | 16:7 | Որովհետեւ չեմ ուզեր տեսնել ձեզ հիմա՝ անցած ատենս, բայց կը յուսամ որ ժամանակ մը մնամ ձեր քով, եթէ Տէրը արտօնէ: | |
I Co | ArmWeste | 16:9 | որովհետեւ մեծ եւ արդիւնաւոր դուռ մը բացուած է ինծի, ու բազմաթիւ հակառակորդներ կան: | |
I Co | ArmWeste | 16:10 | Ուրեմն եթէ Տիմոթէոս գայ, ուշադի՛ր եղէք որ մնայ ձեր քով առանց վախի. քանի որ ան կ՚ընէ Տէրոջ գործը, ինչպէս ե՛ս ալ: | |
I Co | ArmWeste | 16:11 | Ուստի ո՛չ մէկը թող անարգէ զայն. հապա խաղաղութեա՛մբ ուղարկեցէք զայն՝ որ ինծի գայ, որովհետեւ անոր կը սպասեմ եղբայրներուն հետ: | |
I Co | ArmWeste | 16:12 | Իսկ ինչ կը վերաբերի Ապողոս եղբօր, շատ աղաչեցի անոր՝ որ ձեզի գայ եղբայրներուն հետ, բայց բնաւ փափաք չունեցաւ որ հիմա գայ. սակայն պիտի գայ՝ երբ պատեհութիւն ունենայ: | |
I Co | ArmWeste | 16:15 | Կ՚աղաչե՛մ ձեզի, եղբայրնե՛ր, (դուք կը ճանչնաք Ստեփանասի ընտանիքը, որ Աքայիայի երախայրիքն է, եւ իրենք զիրենք նուիրեցին սուրբերուն սպասարկութեան,) | |
I Co | ArmWeste | 16:17 | Ուրախ եմ Ստեփանասի, Փորտունատոսի եւ Աքայիկոսի գալուստին համար, որովհետեւ իրե՛նք լրացուցին ձեր պակասը, | |
I Co | ArmWeste | 16:19 | Ասիայի եկեղեցիները կը բարեւեն ձեզ. Տէրոջմով շատ կը բարեւեն ձեզ Ակիւղաս եւ Պրիսկիղա՝ իրենց տան մէջ եղող եկեղեցիին հետ: | |