Toggle notes
Chapter 1
John | ArmWeste | 1:7 | Ասիկա եկաւ վկայութեան համար՝ որ վկայէ Լոյսին մասին, որպէսզի բոլորը հաւատան անոր միջոցով: | |
John | ArmWeste | 1:12 | Բայց անոնց՝ որ ընդունեցին զինք - անոնց՝ որ կը հաւատան իր անունին - իրաւասութիւն տուաւ Աստուծոյ զաւակներ ըլլալու: | |
John | ArmWeste | 1:13 | Անոնք ո՛չ արիւնէն եւ ո՛չ մարմինի կամքէն ծնան, ո՛չ ալ մարդու կամքէն, հապա՝ Աստուծմէ: | |
John | ArmWeste | 1:14 | Եւ Խօսքը մարմին եղաւ ու մեր մէջ բնակեցաւ, (եւ դիտեցինք անոր փառքը՝ Հօրը միածինի փառքին պէս,) շնորհքով ու ճշմարտութեամբ լեցուն: | |
John | ArmWeste | 1:15 | Յովհաննէս վկայեց անոր մասին, եւ աղաղակեց. «Ասիկա՛ է ան՝ որուն մասին կ՚ըսէի. “Ան որ իմ ետեւէս կու գայ՝ իմ առջեւս եղաւ, որովհետեւ ինձմէ առաջ էր”: | |
John | ArmWeste | 1:17 | Որովհետեւ Օրէնքը տրուեցաւ Մովսէսի միջոցով, բայց շնորհքն ու ճշմարտութիւնը եղան Յիսուս Քրիստոսի միջոցով: | |
John | ArmWeste | 1:18 | Ո՛չ մէկը երբե՛ք տեսած է Աստուած. բայց միածին Որդին՝ որ Հօրը ծոցն է, ի՛նք պատմեց անոր մասին»: | |
John | ArmWeste | 1:19 | Սա՛ է Յովհաննէսի վկայութիւնը, երբ Հրեաները Երուսաղէմէն ղրկեցին քահանաներ ու Ղեւտացիներ, որպէսզի հարցնեն անոր. «Դուն ո՞վ ես»: | |
John | ArmWeste | 1:21 | Հարցուցին անոր. «Հապա ո՞վ. Եղիա՞ն ես»: Ըսաւ. «Չեմ»: Հարցուցին. «Այն մարգարէ՞ն ես»: Պատասխանեց. «Ո՛չ»: | |
John | ArmWeste | 1:22 | Ուրեմն ըսին անոր. «Դուն ո՞վ ես. ըսէ՛ մեզի, որպէսզի պատասխան մը տանինք մեզ ղրկողներուն. ի՞նչ կ՚ըսես քու մասիդ»: | |
John | ArmWeste | 1:23 | Ըսաւ. «Ես անոր ձայնն եմ՝ որ կը գոչէ անապատին մէջ. “Շտկեցէ՛ք Տէրոջ ճամբան”, ինչպէս Եսայի մարգարէն ըսաւ»: | |
John | ArmWeste | 1:25 | ու հարցուցին իրեն. «Հապա ինչո՞ւ կը մկրտես, եթէ դուն ո՛չ Քրիստոսն ես, ո՛չ Եղիան, ո՛չ ալ մարգարէն»: | |
John | ArmWeste | 1:26 | Յովհաննէս պատասխանեց անոնց. «Ես ջուրո՛վ կը մկրտեմ, բայց մէկը կայ ձեր մէջ՝ որ դուք չէք ճանչնար. | |
John | ArmWeste | 1:27 | ի՛նք է իմ ետեւէս եկողը՝ որ իմ առջեւս եղաւ, որուն կօշիկին կապը քակելու արժանի չեմ»: | |
John | ArmWeste | 1:28 | Այս բաները պատահեցան Բեթաբարայի մէջ՝ Յորդանանի միւս կողմը, ուր Յովհաննէս կը կենար ու կը մկրտէր: | |
John | ArmWeste | 1:29 | Հետեւեալ օրը Յովհաննէս տեսաւ Յիսուսը՝ որ իրեն կու գար, եւ ըսաւ. «Ահա՛ Աստուծոյ Գառը՝ որ կը քաւէ աշխարհի մեղքը: | |
John | ArmWeste | 1:30 | Ասիկա՛ է ան՝ որուն մասին կ՚ըսէի. “Իմ ետեւէս մարդ մը կու գայ՝ որ իմ առջեւս եղաւ, որովհետեւ ինձմէ առաջ էր”: | |
John | ArmWeste | 1:32 | Ու Յովհաննէս վկայելով ըսաւ. «Տեսայ Հոգին, որ աղաւնիի պէս կ՚իջնէր երկինքէն եւ կը մնար անոր վրայ: | |
John | ArmWeste | 1:33 | Ես չէի ճանչնար զայն, բայց ա՛ն որ ղրկեց զիս ջուրով մկրտելու, ի՛նք ըսաւ ինծի. “Որո՛ւն վրայ որ տեսնես թէ Հոգին կ՚իջնէ ու կը մնայ, անիկա՛ է՝ որ Սուրբ Հոգիո՛վ կը մկրտէ”: | |
John | ArmWeste | 1:38 | Երբ Յիսուս դարձաւ եւ տեսաւ թէ անոնք կը հետեւէին իրեն, ըսաւ անոնց. «Ի՞նչ կը փնտռէք»: Անոնք ալ ըսին իրեն. «Ռաբբի՛, (որ թարգմանուելով՝ վարդապետ ըսել է,) ո՞ւր կը բնակիս»: | |
John | ArmWeste | 1:39 | Ըսաւ անոնց. «Եկէ՛ք եւ տեսէ՛ք»: Գացին ու տեսան թէ ո՛ւր կը բնակէր. եւ այդ օրը մնացին անոր քով, որովհետեւ գրեթէ տասներորդ ժամն՝՝ էր: | |
John | ArmWeste | 1:40 | Սիմոն Պետրոսի եղբայրը՝ Անդրէաս մէկն էր այն երկուքէն, որ լսեցին Յովհաննէսէ ու հետեւեցան անոր: | |
John | ArmWeste | 1:41 | Ան նախ գտաւ իր եղբայրը՝ Սիմոնը, եւ ըսաւ անոր. «Գտա՛նք Մեսիան» (որ կը թարգմանուի՝ Քրիստոս). | |
John | ArmWeste | 1:42 | ապա տարաւ զայն Յիսուսի քով: Յիսուս նայելով անոր՝ ըսաւ. «Դուն Սիմոնն ես, Յովնանի որդին. դուն Կեփաս պիտի կոչուիս», որ կը թարգմանուի՝ Պետրոս: | |
John | ArmWeste | 1:43 | Հետեւեալ օրը՝ Յիսուս ուզեց Գալիլեա երթալ, եւ գտնելով Փիլիպպոսը՝ ըսաւ անոր. «Հետեւէ՛ ինծի»: | |
John | ArmWeste | 1:45 | Փիլիպպոս գտաւ Նաթանայէլը եւ ըսաւ անոր. «Գտա՛նք ան՝ որուն մասին Մովսէս գրեց Օրէնքին մէջ, ու մարգարէներն ալ, այսինքն՝ Յիսուս Նազովրեցին, Յովսէփի որդին»: | |
John | ArmWeste | 1:46 | Նաթանայէլ ըսաւ անոր. «Կարելի՞ է որ Նազարէթէն բարի բան մը ելլէ»: Փիլիպպոս ըսաւ անոր. «Եկո՛ւր ու տե՛ս»: | |
John | ArmWeste | 1:47 | Յիսուս, երբ տեսաւ Նաթանայէլը՝ որ իրեն կու գար, ըսաւ անոր մասին. «Ահա՛ ճշմա՛րտապէս Իսրայելացի մը՝ որուն ներսը նենգութիւն չկայ»: | |
John | ArmWeste | 1:48 | Նաթանայէլ ըսաւ անոր. «Ուրկէ՞ կը ճանչնաս զիս»: Յիսուս պատասխանեց անոր. «Դեռ Փիլիպպոս քեզ չկանչած, դուն՝ որ թզենիին տակն էիր, ես տեսայ քեզ»: | |
John | ArmWeste | 1:49 | Նաթանայէլ պատասխանեց անոր. «Ռաբբի՛, դո՛ւն ես Աստուծոյ Որդին, դո՛ւն ես Իսրայէլի թագաւորը»: | |
John | ArmWeste | 1:50 | Յիսուս պատասխանեց անոր. «Կը հաւատա՞ս՝ քանի որ ըսի քեզի թէ տեսայ քեզ թզենիին ներքեւ: Ասկէ աւելի՛ մեծ բաներ պիտի տեսնես»: | |
Chapter 2
John | ArmWeste | 2:6 | Հոն վեց քարէ կարաս դրուած էր՝ Հրեաներուն մաքրուելու սովորութեան համաձայն. իւրաքանչիւրը կը պարունակէր երկու կամ երեք մար: | |
John | ArmWeste | 2:7 | Յիսուս ըսաւ անոնց. «Լեցուցէ՛ք այդ կարասները ջուրով». ու լեցուցին զանոնք՝ մինչեւ բերանը: | |
John | ArmWeste | 2:9 | Երբ սեղանապետը համտեսեց գինի դարձած ջուրը՝ չէր գիտեր ուրկէ՛ ըլլալը (բայց սպասարկուները՝ որոնք հաներ էին ջուրը՝ գիտէին): Սեղանապետը կանչեց փեսան | |
John | ArmWeste | 2:10 | եւ ըսաւ անոր. «Ամէն մարդ նախ կը մատուցանէ լաւ գինին, ու երբ արբեցած ըլլան՝ ա՛յն ատեն ցածորակը. բայց դուն լաւ գինին պահեցիր մինչեւ հիմա»: | |
John | ArmWeste | 2:11 | Յիսուս իր նշաններուն սկիզբը ըրաւ ասիկա՝ Գալիլեայի Կանա քաղաքին մէջ, եւ ցոյց տուաւ իր փառքը. ու իր աշակերտները հաւատացին իրեն: | |
John | ArmWeste | 2:12 | Յետոյ Յիսուս Կափառնայում իջաւ, ինք, իր մայրն ու իր եղբայրները, եւ իր աշակերտները. բայց շատ օրեր չմնացին հոն: | |
John | ArmWeste | 2:14 | Տաճարին մէջ գտաւ արջառ, ոչխար եւ աղաւնի ծախողներ, նաեւ լումայափոխներ՝ որոնք նստած էին: | |
John | ArmWeste | 2:15 | Եւ չուանէ խարազան մը շինելով՝ տաճարէն դուրս հանեց բոլորը, ոչխարներն ու արջառներն ալ. թափեց լումայափոխներուն լումաները, տապալեց սեղանները, | |
John | ArmWeste | 2:16 | եւ ըսաւ աղաւնի ծախողներուն. «Վերցուցէ՛ք ատոնք ասկէ. առեւտուրի տուն մի՛ ընէք իմ Հօրս տունը»: | |
John | ArmWeste | 2:17 | Եւ իր աշակերտները յիշեցին՝ որ գրուած է. «Քու տանդ նախանձախնդրութիւնը կլանեց զիս»: | |
John | ArmWeste | 2:18 | Հետեւաբար Հրեաները ըսին անոր. «Ի՞նչ նշան ցոյց կու տաս մեզի՝ քանի կ՚ընես այդ բաները»: | |
John | ArmWeste | 2:19 | Յիսուս պատասխանեց անոնց. «Քակեցէ՛ք այս տաճարը, ու երեք օրուան մէջ պիտի կանգնեցնեմ զայն»: | |
John | ArmWeste | 2:20 | Իսկ Հրեաները ըսին. «Քառասունվեց տարուան մէջ շինուեցաւ այս տաճարը, եւ դուն երե՞ք օրուան մէջ պիտի կանգնեցնես զայն»: | |
John | ArmWeste | 2:22 | Ուստի երբ ինք մեռելներէն յարութիւն առաւ, իր աշակերտները յիշեցին թէ ըսած էր ասիկա, ու հաւատացին Գիրքին եւ Յիսուսի ըսած խօսքին: | |
John | ArmWeste | 2:23 | Երբ Զատիկի տօնին ատենը Երուսաղէմ էր, շատ մարդիկ հաւատացին անոր անունին՝ տեսնելով անոր ըրած նշանները: | |
Chapter 3
John | ArmWeste | 3:2 | Ասիկա գիշերուան մէջ եկաւ Յիսուսի քով եւ ըսաւ անոր. «Ռաբբի՛, գիտենք թէ դուն Աստուծմէ վարդապետ եկած ես. որովհետեւ մէ՛կը չի կրնար ընել այն նշանները՝ որ դուն կ՚ընես, եթէ Աստուած իրեն հետ չըլլայ»: | |
John | ArmWeste | 3:3 | Յիսուս պատասխանեց անոր. «Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ քեզի. “Եթէ մէկը վերստին չծնի՝ չի կրնար տեսնել Աստուծոյ թագաւորութիւնը”»: | |
John | ArmWeste | 3:4 | Նիկոդեմոս ըսաւ անոր. «Ի՞նչպէս կրնայ ծնիլ մարդ մը՝ որ ծերացած է: Կարելի՞ է, որ երկրորդ անգամ մտնէ իր մօր որովայնը եւ ծնի»: | |
John | ArmWeste | 3:5 | Յիսուս պատասխանեց. «Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ քեզի. “Եթէ մէկը ջուրէն ու Հոգիէն չծնի՝ չի կրնար մտնել Աստուծոյ թագաւորութիւնը”: | |
John | ArmWeste | 3:8 | Հովը կը փչէ ո՛ւր որ ուզէ. կը լսես անոր ձայնը, բայց չես գիտեր ուրկէ՛ կու գայ, կամ ո՛ւր կ՚երթայ: Ո՛վ որ Հոգիէն կը ծնի՝ ա՛յսպէս է»: | |
John | ArmWeste | 3:10 | Յիսուս պատասխանեց անոր. «Դուն Իսրայէլի մէջ վարդապետ մըն ես, ու չե՞ս գիտեր այս բաները: | |
John | ArmWeste | 3:11 | Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ քեզի թէ ինչ որ գիտենք՝ կը խօսինք, եւ ինչ որ տեսանք՝ կը վկայենք, ու չէք ընդունիր մեր վկայութիւնը: | |
John | ArmWeste | 3:12 | Եթէ երկրային բաներու մասին խօսեցայ ձեզի եւ չէք հաւատար, ի՞նչպէս պիտի հաւատաք՝ եթէ երկնային բաներու մասին խօսիմ ձեզի: | |
John | ArmWeste | 3:13 | Ո՛չ մէկը երկինք բարձրացաւ, բացի անկէ՝ որ երկինքէն իջաւ, մարդու Որդին՝ որ երկինքն է: | |
John | ArmWeste | 3:14 | Եւ ինչպէս Մովսէս բարձրացուց օձը անապատին մէջ, այնպէս պէտք է որ բարձրանայ մարդու Որդին. | |
John | ArmWeste | 3:16 | Որովհետեւ Աստուած ա՛յնպէս սիրեց աշխարհը, որ մինչեւ անգամ տուաւ իր միածին Որդին, որպէսզի ո՛վ որ հաւատայ անոր՝ չկորսուի, հապա ունենայ յաւիտենական կեանքը: | |
John | ArmWeste | 3:17 | Քանի որ Աստուած աշխարհ ղրկեց իր Որդին՝ ո՛չ թէ աշխարհը դատապարտելու, հապա՝ որպէսզի աշխարհը փրկուի անով: | |
John | ArmWeste | 3:18 | Ա՛ն որ կը հաւատայ անոր՝ չի դատապարտուիր, իսկ ա՛ն որ չի հաւատար՝ անիկա արդէն դատապարտուած է, որովհետեւ չհաւատաց Աստուծոյ միածին Որդիին անունին: | |
John | ArmWeste | 3:19 | Սա՛ է դատապարտութիւնը, որ լոյսը աշխարհ եկաւ, բայց մարդիկ սիրեցին խաւարը՝ փոխանակ լոյսին, քանի որ իրենց գործերը չար էին: | |
John | ArmWeste | 3:20 | Որովհետեւ ո՛վ որ չարիք կը գործէ, անիկա կ՚ատէ լոյսը եւ չի գար լոյսին քով, որպէսզի չկշտամբուին իր գործերը: | |
John | ArmWeste | 3:21 | Բայց ա՛ն որ կը կիրարկէ ճշմարտութիւնը՝ կու գայ լոյսին քով, որպէսզի իր գործերը յայտնաբերուին թէ գործուեցան Աստուծմով»: | |
John | ArmWeste | 3:22 | Ասկէ ետք՝ Յիսուս եւ իր աշակերտները եկան Հրէաստանի երկիրը. հոն կը կենար՝ անոնց հետ, ու կը մկրտէր: | |
John | ArmWeste | 3:23 | Յովհաննէս ալ կը մկրտէր Այենոնի մէջ՝ Սաղիմի մօտ, որովհետեւ հոն շատ ջուր կար. կու գային եւ կը մկրտուէին, | |
John | ArmWeste | 3:25 | Ուստի վիճաբանութիւն մը եղաւ Յովհաննէսի աշակերտներէն ոմանց եւ Հրեաներուն միջեւ՝ մաքրութեան մասին: | |
John | ArmWeste | 3:26 | Ու եկան Յովհաննէսի քով եւ ըսին անոր. «Ռաբբի՛, ա՛ն որ քեզի հետ՝ Յորդանանի միւս կողմն էր, որուն մասին դուն վկայեցիր, ահա՛ ի՛նք կը մկրտէ ու բոլորը կ՚երթան անոր»: | |
John | ArmWeste | 3:27 | Յովհաննէս պատասխանեց. «Մարդ մը ոչինչ կրնայ ստանալ՝ եթէ երկինքէն տրուած չըլլայ իրեն: | |
John | ArmWeste | 3:28 | Դո՛ւք ձեզմէ կը վկայէք ինծի համար՝ թէ ըսի. “Ես Քրիստոսը չեմ, հապա ղրկուած եմ անոր առջեւէն”: | |
John | ArmWeste | 3:29 | Ա՛ն որ ունի հարսը՝ անիկա՛ է փեսան. բայց փեսային բարեկամը, որ կը կենայ եւ կը լսէ զայն, մեծապէս կ՚ուրախանայ փեսային ձայնին համար: Ուրեմն ահա՛ լիացած է իմ ուրախութիւնս: | |
John | ArmWeste | 3:31 | Ա՛ն որ կու գայ վերէն՝ բոլորէն վեր է: Ա՛ն որ երկրէն է՝ երկրաւոր է, ու կը խօսի երկրէն. ա՛ն որ կու գայ երկինքէն՝ բոլորէն վեր է, | |
John | ArmWeste | 3:32 | եւ ինչ որ տեսաւ ու լսեց՝ կը վկայէ անոնց մասին, եւ ո՛չ մէկը կ՚ընդունի անոր վկայութիւնը: | |
John | ArmWeste | 3:34 | որովհետեւ ա՛ն որ Աստուած ղրկեց՝ կը քարոզէ Աստուծոյ խօսքերը, քանի որ Աստուած անոր չափով չի տար Հոգին: | |
Chapter 4
John | ArmWeste | 4:1 | Ուրեմն երբ Տէրը գիտցաւ թէ Փարիսեցիները լսեր են՝ թէ Յիսուս Յովհաննէսէ աւելի աշակերտներ կ՚ընէ ու կը մկրտէ, | |
John | ArmWeste | 4:5 | Ուստի եկաւ Սամարացիներուն մէկ քաղաքը՝ որ Սուքար կը կոչուէր, այն վայրին մօտ՝ որ Յակոբ տուաւ իր որդիին՝ Յովսէփի: | |
John | ArmWeste | 4:6 | Հոն կար Յակոբի մէկ աղբիւրը. ուրեմն Յիսուս՝ ճամբորդութենէն յոգնած ըլլալով՝ նստաւ այդ աղբիւրին քով: Գրեթէ վեցերորդ ժամն՝՝ էր: | |
John | ArmWeste | 4:9 | Ուստի սամարացի կինը ըսաւ անոր. «Դուն՝ որ Հրեայ ես, ի՞նչպէս կ՚ուզես ջուր խմել ինձմէ՝ սամարացի կնոջմէ մը». որովհետեւ Հրեաները չեն հաղորդակցիր Սամարացիներուն հետ: | |
John | ArmWeste | 4:10 | Յիսուս պատասխանեց անոր. «Եթէ դուն գիտնայիր Աստուծոյ պարգեւը, եւ թէ ո՛վ է ա՛ն՝ որ կ՚ըսէ քեզի. “Ինծի ջուր տուր խմելու”, դո՛ւն պիտի ուզէիր իրմէ, ու ինք կենարա՛ր ջուր պիտի տար քեզի»: | |
John | ArmWeste | 4:11 | Կինը ըսաւ անոր. «Տէ՛ր, դուն ոչինչ ունիս՝ ջուր քաշելու համար, եւ այս հորը խորունկ է. ուրեմն ուրկէ՞ պիտի ունենաս այդ կենարար ջուրը: | |
John | ArmWeste | 4:12 | Միթէ դուն աւելի՞ մեծ ես քան մեր հայրը՝ Յակոբ, որ տուաւ մեզի այս հորը, ու ասկէ խմեցին ինք, իր որդիները եւ իր անասունները»: | |
John | ArmWeste | 4:13 | Յիսուս պատասխանեց անոր. «Ո՛վ որ խմէ այս ջուրէն՝ դարձեալ պիտի ծարաւնայ, բայց ո՛վ որ խմէ այն ջուրէն՝ որ ես պիտի տամ անոր, յաւիտեան պիտի չծարաւնայ: | |
John | ArmWeste | 4:14 | Հապա այն ջուրը՝ որ ես պիտի տամ անոր, պիտի ըլլայ անոր մէջ ջուրի աղբիւր մը՝ որ կը բխի յաւիտենական կեանքի համար»: | |
John | ArmWeste | 4:15 | Կինը ըսաւ անոր. «Տէ՛ր, տո՛ւր ինծի այդ ջուրը, որպէսզի չծարաւնամ, եւ հոս չգամ՝ ջուր քաշելու»: | |
John | ArmWeste | 4:17 | Կինը պատասխանեց. «Ես ամուսին չունիմ»: Յիսուս ըսաւ անոր. «Ճի՛շդ ըսիր. “Ամուսին չունիմ”, | |
John | ArmWeste | 4:18 | որովհետեւ դուն հինգ ամուսին ունեցեր ես, եւ ա՛ն որ հիմա ունիս՝ ամուսինդ չէ. ճի՛շդ ըսիր ատիկա»: | |
John | ArmWeste | 4:20 | Մեր հայրերը երկրպագեցին այս լերան վրայ. բայց դուք կ՚ըսէք թէ Երուսաղէմ է միակ տեղը՝ ուր պէտք է երկրպագել»: | |
John | ArmWeste | 4:21 | Յիսուս ըսաւ անոր. «Կի՛ն, հաւատա՛ ինծի, որ ժամը պիտի գայ, երբ ո՛չ այս լերան վրայ եւ ո՛չ Երուսաղէմի մէջ պիտի երկրպագէք Հօրը: | |
John | ArmWeste | 4:22 | Դուք կ՚երկրպագէք անո՛ր՝ որ չէք ճանչնար. մենք կ՚երկրպագենք անո՛ր՝ որ կը ճանչնանք. որովհետեւ փրկութիւնը Հրեաներէն է: | |
John | ArmWeste | 4:23 | Բայց ժամը պիտի գայ եւ հիմա ալ է, երբ ճշմարիտ երկրպագողները պիտի երկրպագեն Հօրը՝ հոգիով ու ճշմարտութեամբ, որովհետեւ Հայրն ալ կ՚ուզէ այդպիսինե՛ր՝ իրեն երկրպագելու համար: | |
John | ArmWeste | 4:24 | Աստուած Հոգի է, եւ իրեն երկրպագողներն ալ պէտք է որ երկրպագեն հոգիով ու ճշմարտութեամբ»: | |
John | ArmWeste | 4:25 | Կինը ըսաւ անոր. «Գիտեմ թէ Մեսիան պիտի գայ, (Քրիստոս կոչուածը.) երբ ինք գայ՝ պիտի հաղորդէ մեզի ամէն բան»: | |
John | ArmWeste | 4:27 | Այդ ատեն իր աշակերտները եկան, ու զարմացան որ կը խօսակցէր այդ կնոջ հետ, բայց անոնցմէ ո՛չ մէկը ըսաւ. «Ի՞նչ կ՚ուզես», կամ. «Ի՞նչ կը խօսիս անոր հետ»: | |
John | ArmWeste | 4:29 | «Եկէ՛ք, տեսէ՛ք մարդ մը՝ որ ըսաւ ինծի ամէն ինչ որ գործեր եմ. արդեօք ա՞ն է Քրիստոսը»: | |
John | ArmWeste | 4:34 | Յիսուս ըսաւ անոնց. «Իմ կերակուրս՝ գործադրել է զիս ղրկողին կամքը, եւ աւարտել անոր գործը: | |
John | ArmWeste | 4:35 | Դուք չէ՞ք ըսեր. “Տակաւին չորս ամիս կայ՝ որ հունձքի ատենը գայ”: Ահա՛ ես կը յայտարարեմ ձեզի. “Բարձրացուցէ՛ք ձեր աչքերը եւ դիտեցէ՛ք արտե՛րը. արդէ՛ն ճերմկած ու հնձուելու պատրաստ են”: | |
John | ArmWeste | 4:36 | Ա՛ն որ կը հնձէ՝ վարձք կը ստանայ, եւ պտուղ կը ժողվէ յաւիտենական կեանքի համար, որպէսզի սերմանողն ու հնձողը ուրախանան միասին: | |
John | ArmWeste | 4:37 | Որովհետեւ այս բանին մէջ ճշմարիտ է այն խօսքը. “Մէկը կը սերմանէ, եւ ուրի՛շ մը կը հնձէ”: | |
John | ArmWeste | 4:38 | Ես ղրկեցի ձեզ հնձելու զայն՝ որուն համար չաշխատեցաք. ուրիշնե՛րը աշխատեցան, ու դո՛ւք մտաք անոնց աշխատանքին մէջ»: | |
John | ArmWeste | 4:39 | Այդ քաղաքէն շատ Սամարացիներ հաւատացին իրեն՝ այդ կնոջ խօսքին համար, որ վկայեց. «Ի՛նչ որ գործեր էի՝ ամէ՛նը ըսաւ ինծի»: | |
John | ArmWeste | 4:40 | Երբ Սամարացիները եկան իրեն, կը թախանձէին որ մնայ իրենց քով. ու մնաց հոն երկու օր: | |
John | ArmWeste | 4:42 | եւ կ՚ըսէին կնոջ. «Ա՛լ կը հաւատանք՝ ո՛չ թէ քու խօսքիդ համար, այլ մենք իսկ լսեցինք, ու գիտենք թէ ա՛յս է ճշմարտապէս աշխարհի Փրկիչը՝ Քրիստոսը»: | |
John | ArmWeste | 4:45 | Ուրեմն երբ Գալիլեա հասաւ՝ Գալիլեացիները ընդունեցին զինք, քանի որ տեսած էին այն բոլոր հրաշքները, որ ինք ըրաւ տօնին ատենը՝ Երուսաղէմի մէջ. որովհետեւ իրենք ալ գացեր էին այդ տօնին: | |
John | ArmWeste | 4:46 | Յիսուս դարձեալ եկաւ Գալիլեայի Կանա քաղաքը, ուր ջուրը փոխած էր գինիի: Հոն պալատական մը կար, որուն որդին հիւանդ էր՝ Կափառնայումի մէջ: | |
John | ArmWeste | 4:47 | Ասիկա՝ լսելով թէ Յիսուս Հրէաստանէն եկած է Գալիլեա, եկաւ անոր ու կը թախանձէր՝ որ իջնէ եւ բժշկէ իր որդին, որովհետեւ մեռնելու մօտ էր: | |
John | ArmWeste | 4:48 | Իսկ Յիսուս ըսաւ անոր. «Եթէ նշաններ ու սքանչելիքներ չտեսնէք՝ բնա՛ւ պիտի չհաւատաք»: | |
John | ArmWeste | 4:50 | Յիսուս ըսաւ անոր. «Գնա՛, որդիդ կ՚ապրի՛»: Մարդն ալ հաւատաց այն խօսքին՝ որ Յիսուս ըսաւ իրեն, ու գնաց: | |
John | ArmWeste | 4:51 | Երբ արդէն կ՚իջնէր, իր ծառաները դիմաւորեցին զինք եւ լուր տուին՝ ըսելով. «Որդիդ ո՛ղջ է»: | |
John | ArmWeste | 4:52 | Ուստի հարցափորձեց զանոնք թէ ո՛ր ժամուն սկսաւ լաւանալ: Ըսին իրեն. «Երէկ եօթներորդ ժամուն՝՝ տենդը թողուց զայն»: | |
John | ArmWeste | 4:53 | Ուստի անոր հայրը գիտցաւ թէ ա՛յն ժամն էր՝ երբ Յիսուս ըսաւ իրեն. «Որդիդ կ՚ապրի՛», ու հաւատաց՝ ինք եւ իր ամբողջ տունը: | |
Chapter 5
John | ArmWeste | 5:2 | Երուսաղէմի մէջ՝ Ոչխարներու դրան քով աւազան մը կայ, որ եբրայերէն Բեթհեզդա կը կոչուի եւ հինգ սրահ ունի: | |
John | ArmWeste | 5:3 | Ասոնց մէջ պառկած էր հիւանդներու մեծ բազմութիւն մը՝ կոյրեր, կաղեր, չորցածներ, որոնք կը սպասէին ջուրին խառնուելուն. | |
John | ArmWeste | 5:4 | որովհետեւ հրեշտակ մը ատեն-ատեն կ՚իջնէր աւազանը ու կը խառնէր ջուրերը, եւ ո՛վ որ ջուրին խառնուելէն ետք անոր մէջ առաջինը մտնէր՝ կ՚առողջանար, ի՛նչ ախտ ալ ունենար: | |
John | ArmWeste | 5:6 | Երբ Յիսուս տեսաւ զայն՝ պառկած, ու գիտցաւ թէ արդէն շատ ժամանակէ ի վեր հիւանդ էր, ըսաւ անոր. «Կ՚ուզե՞ս առողջանալ»: | |
John | ArmWeste | 5:7 | Հիւանդը պատասխանեց անոր. «Տէ՛ր, մա՛րդ մը չունիմ, որ երբ ջուրերը խառնուին՝ ձգէ զիս աւազանը. հապա՝ մինչ կ՚երթամ՝ ինձմէ առաջ ուրի՛շ մը կ՚իջնէ»: | |
John | ArmWeste | 5:10 | Ուրեմն Հրեաները ըսին բժշկուած մարդուն. «Շաբա՛թ է, եւ արտօնուած չէ՝ որ վերցնես մահիճդ»: | |
John | ArmWeste | 5:13 | Եւ բժշկուողը չէր գիտեր թէ ո՛վ է ան, որովհետեւ Յիսուս մէկդի քաշուեցաւ՝ այնտեղ բազմութիւն ըլլալուն համար: | |
John | ArmWeste | 5:14 | Անկէ ետք Յիսուս՝ գտնելով զայն տաճարին մէջ՝ ըսաւ անոր. «Ահա՛ բժշկուեցար. ա՛լ մի՛ մեղանչեր, որ աւելի գէշ բան մը չպատահի քեզի»: | |
John | ArmWeste | 5:16 | Ուստի Հրեաները կը հալածէին Յիսուսը եւ կը ջանային սպաննել զայն՝ քանի որ Շաբաթ օրը կ՚ընէր այս բաները: | |
John | ArmWeste | 5:18 | Ուստի Հրեաները ա՛լ աւելի կը ջանային սպաննել զայն, քանի որ ո՛չ միայն Շաբաթ օրը կը լուծէր, հապա նաեւ Աստուած իր Հայրը կը կոչէր, եւ այսպէս՝ ինքզինք Աստուծոյ հաւասար կ՚ընէր: | |
John | ArmWeste | 5:19 | Իսկ Յիսուս ըսաւ անոնց. «Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Որդին ինքնիրմէ ոչինչ կրնայ ընել, հապա միայն ինչ որ տեսնէ՝ որ Հայրը կ՚ընէ. որովհետեւ ինչ որ ա՛ն կ՚ընէ, նմանապէս Որդի՛ն ալ կ՚ընէ այդ բաները”: | |
John | ArmWeste | 5:20 | Քանի որ Հայրը կը սիրէ Որդին, եւ ամէն բան ցոյց կու տայ անոր՝ ինչ որ ինք կ՚ընէ: Ասոնցմէ աւելի մեծ գործեր ալ ցոյց պիտի տայ անոր, որպէսզի դուք զարմանաք. | |
John | ArmWeste | 5:21 | որովհետեւ ինչպէս Հայրը մեռելները կը յարուցանէ եւ կեանք կու տայ, նոյնպէս ալ Որդին կեանք կու տայ՝ անոնց որ ուզէ: | |
John | ArmWeste | 5:23 | որպէսզի բոլորը պատուեն Որդին, ինչպէս կը պատուեն Հայրը: Ա՛ն որ չի պատուեր Որդին, չի պատուեր Հա՛յրը՝ որ ղրկեց զայն: | |
John | ArmWeste | 5:24 | Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ա՛ն որ մտիկ կ՚ընէ իմ խօսքս, ու կը հաւատայ անոր՝ որ ղրկեց զիս, ունի յաւիտենական կեանքը, եւ չ՚իյնար դատապարտութեան տակ, հապա անցած է մահէն դէպի կեանք”: | |
John | ArmWeste | 5:25 | Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ժամը պիտի գայ ու հիմա ալ է, երբ մեռելնե՛րը պիտի լսեն Աստուծոյ Որդիին ձայնը. եւ անոնք որ կը լսեն՝ պիտի ապրին”: | |
John | ArmWeste | 5:26 | Որովհետեւ ինչպէս Հայրը ինքնիր մէջ կեանք ունի, այնպէս ալ Որդիին տուաւ՝ որ ինքնիր մէջ կեանք ունենայ. | |
John | ArmWeste | 5:28 | Մի՛ զարմանաք ասոր վրայ. որովհետեւ ժամը պիտի գայ՝ երբ բոլոր գերեզմաններու մէջ եղողները պիտի լսեն անոր ձայնը, | |
John | ArmWeste | 5:29 | ու դուրս պիտի գան. անոնք որ բարիք գործեր են՝ կեանքի յարութեան համար, եւ անոնք որ չարիք գործեր են՝ դատապարտութեան յարութեան համար»: | |
John | ArmWeste | 5:30 | «Ես ինձմէ ոչինչ կրնամ ընել. ինչպէս կը լսեմ՝ այնպէս կը դատեմ, եւ իմ դատաստանս արդար է. որովհետեւ ո՛չ թէ իմ կամքս կը փնտռեմ, հապա անոր կամքը՝ որ ղրկեց զիս: | |
John | ArmWeste | 5:32 | Ուրի՛շ մըն է՝ որ կը վկայէ իմ մասիս. ու ես գիտեմ թէ ճշմարի՛տ է այն վկայութիւնը՝ որ ինք վկայեց իմ մասիս: | |
John | ArmWeste | 5:34 | Բայց ես ո՛չ թէ մարդոցմէ վկայութիւն կը ստանամ, հապա այս բաները կ՚ըսեմ՝ որպէսզի դուք փրկուիք: | |
John | ArmWeste | 5:35 | Ան ճրագ մըն էր՝ որ կը վառէր ու կը փայլէր, եւ դուք ուզեցիք ժամանակ մը ցնծալ անոր լոյսով: | |
John | ArmWeste | 5:36 | Սակայն ես ունիմ աւելի մեծ վկայութիւն՝ քան Յովհաննէսինը. որովհետեւ այն գործերը որ Հայրը տուաւ ինծի՝ որպէսզի աւարտեմ զանոնք, այդ նոյն գործերը որ ես կ՚ընեմ՝ կը վկայեն իմ մասիս թէ Հա՛յրը ղրկեց զիս: | |
John | ArmWeste | 5:37 | Եւ Հայրը, որ ղրկեց զիս, ի՛նք վկայեց իմ մասիս: Դուք բնա՛ւ լսած չէք անոր ձայնը, ո՛չ ալ տեսած անոր կերպարանքը. | |
John | ArmWeste | 5:39 | Զննեցէ՛ք Գիրքերը, որովհետեւ դուք կը կարծէք անոնցմո՛վ ունենալ յաւիտենական կեանքը. բուն անո՛նք են՝ որ կը վկայեն իմ մասիս: | |
John | ArmWeste | 5:43 | Ես եկայ իմ Հօրս անունով՝ ու չէք ընդունիր զիս. եթէ ուրիշ մէկը գայ ինքնիր անունով՝ պիտի ընդունիք զինք: | |
John | ArmWeste | 5:44 | Ի՞նչպէս կրնաք հաւատալ, դո՛ւք որ փառք կը ստանաք իրարմէ՛, եւ չէք փնտռեր այն փառքը՝ որ կու գայ միայն Աստուծմէ: | |
John | ArmWeste | 5:45 | Մի՛ կարծէք թէ ե՛ս պիտի ամբաստանեմ ձեզ Հօրը առջեւ: Կա՛յ մէկը՝ որ կ՚ամբաստանէ ձեզ, Մովսէ՛ս՝ որուն կը յուսաք: | |
John | ArmWeste | 5:46 | Որովհետեւ եթէ Մովսէսի հաւատայիք, ինծի՛ ալ պիտի հաւատայիք, քանի որ ան գրեց իմ մասիս: | |
Chapter 6
John | ArmWeste | 6:2 | Մեծ բազմութիւն մը կը հետեւէր անոր, որովհետեւ կը տեսնէին այն նշանները՝ որ կ՚ընէր հիւանդներուն վրայ: | |
John | ArmWeste | 6:5 | Երբ Յիսուս աչքերը բարձրացուց ու տեսաւ թէ մեծ բազմութիւն մը կու գար իրեն, ըսաւ Փիլիպպոսի. «Ուրկէ՞ հաց գնենք՝ որպէսզի ասոնք ուտեն»: | |
John | ArmWeste | 6:7 | Փիլիպպոս պատասխանեց անոր. «Երկու հարիւր դահեկանի հաց չի բաւեր անոնց, որպէսզի իւրաքանչիւրը քիչ մը առնէ»: | |
John | ArmWeste | 6:9 | «Հոս պատանի մը կայ, որ ունի հինգ գարիէ նկանակ ու երկու ձուկ. բայց ի՞նչ են անոնք՝ այդչափ մարդոց համար»: | |
John | ArmWeste | 6:10 | Յիսուս ըսաւ. «Նստեցուցէ՛ք այդ մարդիկը»: Հոն առատ խոտ կար, ու մարդիկը նստան՝ թիւով հինգ հազարի չափ: | |
John | ArmWeste | 6:11 | Յիսուս առաւ նկանակները, շնորհակալ եղաւ եւ բաշխեց աշակերտներուն, աշակերտներն ալ՝ նստողներուն. նմանապէս ձուկերէն՝ ո՛րչափ որ ուզեցին: | |
John | ArmWeste | 6:12 | Երբ կշտացան՝ ըսաւ իր աշակերտներուն. «Ժողվեցէ՛ք աւելցած բեկորները, որպէսզի ոչինչ կորսուի»: | |
John | ArmWeste | 6:13 | Ուստի ժողվեցին, եւ տասներկու կողով լեցուցին այդ հինգ գարիէ նկանակներէն մնացած բեկորներով, որոնք ուտողներէն աւելցան: | |
John | ArmWeste | 6:14 | Իսկ մարդիկը, երբ տեսան Յիսուսի ըրած նշանը, կ՚ըսէին. «Ճշմա՛րտապէս ասիկա՛ է այն մարգարէն, որ աշխարհ պիտի գար»: | |
John | ArmWeste | 6:15 | Ուրեմն Յիսուս, գիտնալով թէ պիտի գան յափշտակելու զինք՝ որպէսզի թագաւոր ընեն զինք, դարձեալ լեռը գնաց՝ առանձին: | |
John | ArmWeste | 6:17 | ու նաւ մտնելով կ՚երթային ծովուն միւս կողմը՝ Կափառնայում: Արդէն մթնցած էր, բայց դեռ Յիսուս եկած չէր իրենց: | |
John | ArmWeste | 6:19 | Երբ թի վարելով քսանհինգ կամ երեսուն ասպարէզի չափ գացին՝ տեսան Յիսուսը, որ կը մօտենար նաւուն՝ ծովուն վրայ քալելով, ու վախցան: | |
John | ArmWeste | 6:21 | Ուստի ուզեցին ընդունիլ զինք նաւուն մէջ. եւ նաւը իսկոյն հասաւ այն երկիրը՝ ուր կ՚երթային: | |
John | ArmWeste | 6:22 | Հետեւեալ օրը՝ բազմութիւնը, որ ծովուն միւս եզերքն էր, տեսաւ թէ ուրիշ նաւակ չկար այն մէկէն զատ՝ որուն մէջ անոր աշակերտները մտած էին, եւ թէ Յիսուս իր աշակերտներուն հետ մտած չէր նաւակը, այլ անոր աշակերտները առանձին գացեր էին | |
John | ArmWeste | 6:23 | (բայց Տիբերիայէն ուրիշ նաւակներ եկան այն տեղին մօտ, ուր կերեր էին հացը՝ Տէրոջ շնորհակալ ըլլալէն ետք): | |
John | ArmWeste | 6:24 | Ուրեմն բազմութիւնը՝ տեսնելով թէ ո՛չ Յիսուս հոն է, ո՛չ ալ անոր աշակերտները, իրե՛նք ալ նաւ մտան եւ գացին Կափառնայում՝ փնտռելու Յիսուսը: | |
John | ArmWeste | 6:26 | Յիսուս պատասխանեց անոնց. «Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Դուք զիս կը փնտռէք՝ ո՛չ թէ քանի որ նշաններ տեսաք, հապա՝ որովհետեւ նկանակներէն կերաք ու կշտացաք”: | |
John | ArmWeste | 6:27 | Գացէ՛ք, գործեցէ՛ք ո՛չ թէ կորստական կերակուրին համար, հապա այն կերակուրին համար՝ որ կը մնայ յաւիտենական կեանքին մէջ, եւ մարդու Որդի՛ն պիտի տայ ձեզի, որովհետեւ Հայրը՝ Աստուած զի՛նք կնքեց»: | |
John | ArmWeste | 6:30 | Ուստի ըսին իրեն. «Բայց դուն ի՞նչ նշան կ՚ընես, որ տեսնենք ու հաւատանք քեզի. ի՞նչ կը գործես: | |
John | ArmWeste | 6:31 | Մեր հայրերը անապատին մէջ մանանա՛ն կերան, ինչպէս գրուած է. “Երկինքէն հաց տուաւ անոնց՝ որպէսզի ուտեն”»: | |
John | ArmWeste | 6:32 | Իսկ Յիսուս ըսաւ անոնց. «Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Մովսէս չտուաւ ձեզի երկնային հացը, բայց իմ Հա՛յրս կու տայ ձեզի ճշմարիտ երկնային հացը”. | |
John | ArmWeste | 6:35 | Յիսուս ըսաւ անոնց. «Ե՛ս եմ կեանքի հացը. ա՛ն որ կու գայ ինծի՝ երբե՛ք պիտի չանօթենայ, եւ ա՛ն որ կը հաւատայ ինծի՝ պիտի չծարաւնայ: | |
John | ArmWeste | 6:37 | Բոլոր անոնք որ Հայրը կու տայ ինծի՝ պիտի գան ինծի, եւ ա՛ն որ կու գայ ինծի՝ բնա՛ւ պիտի չվտարեմ: | |
John | ArmWeste | 6:38 | Որովհետեւ ես իջայ երկինքէն՝ գործադրելու ո՛չ թէ ի՛մ կամքս, հապա անո՛ր կամքը՝ որ ղրկեց զիս: | |
John | ArmWeste | 6:39 | Եւ զիս ղրկող Հօրը կամքը սա՛ է, որ ո՛չ մէկը կորսնցնեմ բոլոր անոնցմէ՝ որ ինք տուաւ ինծի, հապա յարուցանեմ զանոնք՝ վերջին օրը: | |
John | ArmWeste | 6:40 | Որովհետեւ զիս ղրկողին կամքը սա՛ է, որ ո՛վ որ տեսնէ Որդին ու հաւատայ իրեն՝ ունենայ յաւիտենական կեանքը. ե՛ս ալ պիտի յարուցանեմ զայն՝ վերջին օրը»: | |
John | ArmWeste | 6:41 | Ուստի Հրեաները կը տրտնջէին իրեն դէմ, որովհետեւ ըսաւ. «Ե՛ս եմ երկինքէն իջած հացը», | |
John | ArmWeste | 6:42 | եւ կ՚ըսէին. «Ասիկա Յովսէփի որդին՝ Յիսուսը չէ՞, որուն հայրն ու մայրը կը ճանչնանք. հապա ի՞նչպէս ասիկա կ՚ըսէ. “Ես իջայ երկինքէն”»: | |
John | ArmWeste | 6:44 | Ո՛չ մէկը կրնայ գալ ինծի՝ եթէ զիս ղրկող Հայրը չքաշէ զայն. ու ես պիտի յարուցանեմ զայն՝ վերջին օրը: | |
John | ArmWeste | 6:45 | Մարգարէներուն մէջ գրուած է. “Բոլորն ալ սորված պիտի ըլլան Աստուծմէ”: Ո՛վ որ կը լսէ Հօրմէն ու կը սորվի՝ ինծի՛ կու գայ: | |
John | ArmWeste | 6:47 | Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ա՛ն որ կը հաւատայ ինծի՝ ունի՛ յաւիտենական կեանքը”: | |
John | ArmWeste | 6:52 | Եթէ մէկը ուտէ այս հացէն՝ պիտի ապրի յաւիտեա՛ն. եւ այն հացը որ ես պիտի տամ՝ իմ մարմի՛նս է, որ պիտի տամ աշխարհի կեանքին համար»: | |
John | ArmWeste | 6:53 | Ուստի Հրեաները կը վիճէին իրարու հետ եւ կ՚ըսէին. «Ի՞նչպէս ասիկա կրնայ տալ մեզի իր մարմինը՝ ուտելու»: | |
John | ArmWeste | 6:54 | Իսկ Յիսուս ըսաւ անոնց. «Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Եթէ չուտէք մարդու Որդիին մարմինը ու չխմէք անոր արիւնը, կեանքը չէք ունենար ձեր մէջ”: | |
John | ArmWeste | 6:55 | Ո՛վ որ կ՚ուտէ իմ մարմինս եւ կը խմէ իմ արիւնս՝ ունի յաւիտենական կեանքը, ու ես պիտի յարուցանեմ զայն՝ վերջին օրը. | |
John | ArmWeste | 6:57 | Ա՛ն որ կ՚ուտէ իմ մարմինս ու կը խմէ իմ արիւնս՝ անիկա՛ կը բնակի իմ մէջս, եւ ես՝ անոր մէջ: | |
John | ArmWeste | 6:58 | Ինչպէս ապրող Հայրը ղրկեց զիս, ու ես կ՚ապրիմ Հօրը միջոցով, այնպէս ալ ա՛ն որ կ՚ուտէ զիս՝ ի՛նք ալ պիտի ապրի ինձմով: | |
John | ArmWeste | 6:59 | Ա՛յս է այն հացը՝ որ իջած է երկինքէն: Ա՛ն որ ուտէ այս հացը՝ պիտի ապրի յաւիտեա՛ն. ո՛չ թէ ձեր հայրերուն պէս, որոնք կերան մանանան՝ բայց մեռան»: | |
John | ArmWeste | 6:61 | Իսկ աշակերտներէն շատերը՝ երբ լսեցին՝ ըսին. «Խիստ է այդ խօսքը, ո՞վ կրնայ մտիկ ընել զայն»: | |
John | ArmWeste | 6:62 | Երբ Յիսուս ինքնիրեն հասկցաւ թէ իր աշակերտները կը տրտնջեն ատոր համար, ըսաւ անոնց. «Ատիկա կը գայթակղեցնէ՞ ձեզ: | |
John | ArmWeste | 6:64 | Հոգի՛ն է կեանք տուողը. մարմինը օգո՛ւտ մը չունի: Այն խօսքերը որ կ՚ըսեմ ձեզի՝ Հոգի ու կեանք են: | |
John | ArmWeste | 6:65 | Բայց ձեր մէջ կան ոմանք՝ որ չեն հաւատար»: Որովհետեւ Յիսուս սկիզբէն գիտէր թէ որո՛նք են անոնք՝ որ չեն հաւատար, եւ ո՛վ է ան՝ որ պիտի մատնէ զինք: | |
John | ArmWeste | 6:66 | Ու ըսաւ. «Ասո՛ր համար ըսի ձեզի. “Ո՛չ մէկը կրնայ գալ ինծի, եթէ իմ Հօրմէս տրուած չըլլայ անոր”»: | |
John | ArmWeste | 6:69 | Սիմոն Պետրոս պատասխանեց անոր. «Տէ՛ր, որո՞ւն պիտի երթանք. դո՛ւն ունիս յաւիտենական կեանքի խօսքերը: | |
Chapter 7
John | ArmWeste | 7:1 | Ասկէ ետք Յիսուս կը շրջէր Գալիլեայի մէջ, քանի որ չէր ուզեր շրջիլ Հրէաստանի մէջ, որովհետեւ Հրեաները կը ջանային սպաննել զինք: | |
John | ArmWeste | 7:3 | ուստի իր եղբայրները ըսին իրեն. «Մեկնէ՛ ասկէ ու գնա՛ Հրէաստան, որպէսզի աշակերտնե՛րդ ալ տեսնեն քու գործերդ՝ որ կ՚ընես: | |
John | ArmWeste | 7:4 | Որովհետեւ ո՛չ մէկը գաղտնի կ՚ընէ որեւէ բան, երբ կը ջանայ բացորոշապէս ճանչցնել ինքզինք. եթէ կ՚ընես այդ բաները, դուն քեզ բացայայտէ՛ աշխարհի»: | |
John | ArmWeste | 7:6 | Յիսուս ըսաւ անոնց. «Իմ ժամանակս դեռ հասած չէ, բայց ձեր ժամանակը պատրաստ է ամէն ատեն: | |
John | ArmWeste | 7:7 | Աշխարհը չի կրնար ատել ձեզ, բայց կ՚ատէ զիս, որովհետեւ ես կը վկայեմ անոր մասին թէ իր գործերը չար են: | |
John | ArmWeste | 7:8 | Դո՛ւք բարձրացէք այս տօնին. ես (դեռ) չեմ բարձրանար այս տօնին, որովհետեւ ժամանակս դեռ լրացած չէ»: | |
John | ArmWeste | 7:10 | Բայց երբ իր եղբայրները բարձրացան, ի՛նքն ալ բարձրացաւ տօնին. ո՛չ թէ բացայայտօրէն, հապա՝ գաղտնի: | |
John | ArmWeste | 7:12 | Բազմութեան մէջ շատ տրտունջ կար անոր մասին: Ոմանք կ՚ըսէին. «Բարի մարդ է»: Ուրիշներ կ՚ըսէին. «Ո՛չ, այլ ընդհակառակը՝ բազմութի՛ւնը կը մոլորեցնէ»: | |
John | ArmWeste | 7:15 | Հրեաները կը զարմանային ու կ՚ըսէին. «Ի՞նչպէս ասիկա գիտէ Գիրքերը, քանի բնա՛ւ սորված չէ զանոնք»: | |
John | ArmWeste | 7:17 | Եթէ մէկը ուզէ գործադրել անոր կամքը, պիտի գիտնայ թէ այս ուսուցումը Աստուծմէ՛ է, թէ ես ինձմէ կը խօսիմ: | |
John | ArmWeste | 7:18 | Ա՛ն որ կը խօսի ինքնիրմէ՝ կը փնտռէ ի՛ր իսկ փառքը, բայց ա՛ն որ կը փնտռէ զինք ղրկողին փառքը՝ անիկա՛ ճշմարտախօս է, եւ անոր քով անիրաւութիւն չկայ: | |
John | ArmWeste | 7:20 | Ինչո՞ւ կը ջանաք սպաննել զիս»: Բազմութիւնը պատասխանեց. «Դե՛ւ կայ քու ներսդ. ո՞վ կը ջանայ սպաննել քեզ»: | |
John | ArmWeste | 7:22 | Մովսէս տուաւ ձեզի թլփատութիւնը, (որ ո՛չ թէ Մովսէսէ էր՝ հապա նախնիքներէն,) ու մարդ կը թլփատէք Շաբաթ օրը: | |
John | ArmWeste | 7:23 | Եթէ մարդ կը թլփատուի Շաբաթ օրը՝ որպէսզի Մովսէսի Օրէնքը չլուծուի, կը դառնանա՞ք ինծի դէմ՝ որ ամբողջ մարդ մը բժշկեցի Շաբաթ օրը: | |
John | ArmWeste | 7:26 | Ահա՛ համարձակօրէն կը խօսի, ու ոչինչ կ՚ըսեն անոր. միթէ պետերը գիտցա՞ն թէ ճշմա՛րտապէս ա՛յս է Քրիստոսը: | |
John | ArmWeste | 7:27 | Սակայն մենք գիտե՛նք թէ ասիկա ուրկէ՛ է. բայց երբ Քրիստոս գայ, ո՛չ մէկը պիտի գիտնայ անոր ուրկէ՛ ըլլալը»: | |
John | ArmWeste | 7:28 | Իսկ Յիսուս՝ սորվեցնելու ատեն՝ տաճարին մէջ աղաղակեց. «Զի՛ս ալ կը ճանչնաք, եւ ուրկէ՛ ըլլալս ալ գիտէք: Ես ինձմէ եկած չեմ, հապա ա՛ն որ ղրկեց զիս՝ ճշմարիտ է: Դուք չէք ճանչնար զայն. | |
John | ArmWeste | 7:30 | Ուստի կը ջանային ձերբակալել զինք. բայց ո՛չ մէկը ձեռք բարձրացուց իր վրայ, որովհետեւ իր ժամը դեռ հասած չէր: | |
John | ArmWeste | 7:31 | Բազմութենէն շատեր հաւատացին իրեն, ու կ՚ըսէին. «Երբ Քրիստոս գայ, միթէ աւելի՞ նշաններ պիտի ընէ՝ քան անոնք որ ասիկա ըրաւ»: | |
John | ArmWeste | 7:32 | Փարիսեցիները լսեցին բազմութեան այս տրտունջը անոր մասին. եւ Փարիսեցիներն ու քահանայապետները սպասաւորներ ղրկեցին՝ որպէսզի ձերբակալեն զայն: | |
John | ArmWeste | 7:35 | Ուրեմն Հրեաները ըսին իրարու. «Ո՞ւր պիտի երթայ, որ մենք պիտի չգտնենք զինք. միթէ հեթանոսներուն մէջ ցրուածներո՞ւն պիտի երթայ, եւ հեթանոսներո՞ւն պիտի սորվեցնէ: | |
John | ArmWeste | 7:36 | Ի՞նչ է այն խօսքը՝ որ ըսաւ. “Դուք պիտի փնտռէք զիս բայց պիտի չգտնէք, եւ չէք կրնար գալ իմ եղած տեղս”»: | |
John | ArmWeste | 7:37 | Տօնին վերջին մեծ օրը՝ Յիսուս կայնած էր ու կ՚աղաղակէր. «Եթէ մէկը ծարաւ է, թող գայ ինծի եւ խմէ: | |
John | ArmWeste | 7:38 | Ա՛ն որ հաւատայ ինծի, կենարար ջուրի գետեր պիտի բխին անոր փորէն, ինչպէս Գիրքը կ՚ըսէ»: | |
John | ArmWeste | 7:39 | Ասիկա ըսաւ Հոգիին մասին՝ որ իրեն հաւատացողները պիտի ընդունէին. որովհետեւ Սուրբ Հոգին տրուած չէր տակաւին, քանի որ Յիսուս փառաւորուած չէր տակաւին: | |
John | ArmWeste | 7:41 | Ուրիշներ կ՚ըսէին. «Ա՛յս է Քրիստոսը»: Ուրիշներ ալ կ՚ըսէին. «Միթէ Քրիստոս Գալիլեայէ՞ն պիտի գայ: | |
John | ArmWeste | 7:42 | Միթէ Գիրքը չ՚ը՞սեր թէ Քրիստոս պիտի գայ Դաւիթի զարմէն ու Դաւիթի եղած գիւղէն՝ Բեթլեհէմէն»: | |
John | ArmWeste | 7:45 | Ուստի սպասաւորները եկան քահանայապետներուն եւ Փարիսեցիներուն քով, որոնք ըսին անոնց. «Ինչո՞ւ հոս չբերիք զայն»: | |
John | ArmWeste | 7:50 | Նիկոդեմոս ըսաւ անոնց, (որ նախապէս՝ գիշերուան մէջ գացեր էր իրեն, եւ անոնցմէ մէկն էր.) | |
John | ArmWeste | 7:51 | «Միթէ մեր Օրէնքը կը դատէ՞ մարդ մը, եթէ նախապէս չլսէ զայն, եւ չգիտնայ թէ ի՛նչ կ՚ընէ»: | |
John | ArmWeste | 7:52 | Պատասխանեցին անոր. «Միթէ դո՞ւն ալ Գալիլեայէն ես. զննէ՛ ու նայէ՛, որ Գալիլեայէն մարգարէ չ՚ելլեր»: | |
Chapter 8
John | ArmWeste | 8:2 | Երբ առտուն կանուխ դարձեալ եկաւ տաճարը՝ ամբողջ ժողովուրդը կու գար իրեն, եւ ինք՝ նստած կը սորվեցնէր անոնց: | |
John | ArmWeste | 8:3 | Դպիրներն ու Փարիսեցիները բերին անոր շնութեան մէջ բռնուած կին մը, եւ մէջտեղ կայնեցնելով զայն՝ | |
John | ArmWeste | 8:6 | Ասիկա կ՚ըսէին՝ զայն փորձելու համար, որպէսզի առիթ ունենան զինք ամբաստանելու. բայց Յիսուս՝ վար ծռած՝ մատով կը գրէր գետինին վրայ: | |
John | ArmWeste | 8:7 | Սակայն երբ շարունակեցին հարցնել իրեն, վեր նայեցաւ եւ ըսաւ անոնց. «Ձեզմէ անմեղ եղողը՝ առաջ ի՛նք թող քար նետէ ատոր վրայ»: | |
John | ArmWeste | 8:9 | Իսկ անոնք՝ լսելով ասիկա եւ կշտամբուելով իրենց խղճմտանքէն՝ դուրս կ՚ելլէին մէկ առ մէկ, ամենէն տարեցներէն սկսեալ՝ մինչեւ յետինները. ու Յիսուս մինակ մնաց, եւ կինը՝ մէջտեղ կայնած: | |
John | ArmWeste | 8:10 | Յիսուս վեր նայելով ու կնոջմէն զատ ո՛չ մէկը տեսնելով՝ ըսաւ անոր. «Կի՛ն, ո՞ւր են անոնք՝ որ կ՚ամբաստանէին քեզ. ո՞չ մէկը դատապարտեց քեզ»: | |
John | ArmWeste | 8:11 | Ան ալ ըսաւ. «Ո՛չ մէկը, Տէ՛ր»: Յիսուս ըսաւ անոր. «Ե՛ս ալ չեմ դատապարտեր քեզ. գնա՛, եւ ասկէ ետք ա՛լ մի՛ մեղանչեր»: | |
John | ArmWeste | 8:12 | Յիսուս դարձեալ խօսեցաւ անոնց եւ ըսաւ. «Ե՛ս եմ աշխարհի լոյսը. ա՛ն որ կը հետեւի ինծի՝ պիտի չքալէ խաւարի մէջ, հապա պիտի ունենայ կեանքի լոյսը»: | |
John | ArmWeste | 8:13 | Իսկ Փարիսեցիները ըսին անոր. «Դո՛ւն կը վկայես քու մասիդ. քու վկայութիւնդ ճշմարիտ չէ»: | |
John | ArmWeste | 8:14 | Յիսուս պատասխանեց անոնց. «Թէպէտ ե՛ս կը վկայեմ իմ մասիս, իմ վկայութիւնս ճշմարիտ է, որովհետեւ գիտեմ ուրկէ՛ եկայ եւ ո՛ւր կ՚երթամ. իսկ դուք չէք գիտեր ուրկէ՛ կու գամ կամ ո՛ւր կ՚երթամ: | |
John | ArmWeste | 8:16 | Նոյնիսկ եթէ դատեմ՝ իմ դատաստանս ճշմարիտ է, որովհետեւ ես մինակ չեմ, հապա՝ ե՛ս եւ Հա՛յրը՝ որ ղրկեց զիս: | |
John | ArmWeste | 8:19 | Ուստի ըսին անոր. «Ո՞ւր է քու Հայրդ»: Յիսուս պատասխանեց. «Ո՛չ զիս կը ճանչնաք, եւ ո՛չ՝ իմ Հայրս. եթէ ճանչնայիք զիս, պիտի ճանչնայիք նաեւ իմ Հայրս»: | |
John | ArmWeste | 8:20 | Յիսուս ըսաւ այս խօսքերը՝ գանձատունը, երբ կը սորվեցնէր տաճարին մէջ, ու ո՛չ մէկը ձերբակալեց զայն, որովհետեւ դեռ անոր ժամը հասած չէր: | |
John | ArmWeste | 8:21 | Յիսուս դարձեալ ըսաւ անոնց. «Ես կ՚երթամ՝ ու պիտի փնտռէք զիս, եւ պիտի մեռնիք ձեր մեղքերուն մէջ. ո՛ւր ես կ՚երթամ ՝ դուք չէք կրնար գալ»: | |
John | ArmWeste | 8:22 | Ուրեմն Հրեաները կ՚ըսէին. «Միթէ ինքզի՞նք պիտի սպաննէ, քանի որ կ՚ըսէ. “Ո՛ւր ես կ՚երթամ՝ դուք չէք կրնար գալ”»: | |
John | ArmWeste | 8:23 | Ըսաւ անոնց. «Դուք վարէն էք, ես վերէն եմ. դուք այս աշխարհէն էք, ես այս աշխարհէն չեմ: | |
John | ArmWeste | 8:24 | Ուստի ըսի ձեզի թէ պիտի մեռնիք ձեր մեղքերուն մէջ. արդարեւ եթէ չհաւատաք թէ ես եմ ՝ պիտի մեռնիք ձեր մեղքերուն մէջ»: | |
John | ArmWeste | 8:25 | Ուրեմն ըսին անոր. «Դուն ո՞վ ես»: Յիսուս ըսաւ անոնց. «Ի՛նչ որ սկիզբէն կ՚ըսեմ ձեզի: | |
John | ArmWeste | 8:26 | Շատ բաներ ունիմ ձեր մասին խօսելու եւ դատելու. բայց ա՛ն որ ղրկեց զիս՝ ճշմարտախօս է, ու ես ի՛նչ որ լսեցի իրմէ՝ զա՛յն կը խօսիմ աշխարհի մէջ»: | |
John | ArmWeste | 8:28 | Ուստի Յիսուս ըսաւ անոնց. «Երբ բարձրացնէք մարդու Որդին, այն ատեն պիտի գիտնաք թէ ես եմ, եւ թէ ես ինձմէ ոչի՛նչ կ՚ընեմ, հապա կը խօսիմ այս բաները՝ ինչպէս Հայրը սորվեցուց ինծի: | |
John | ArmWeste | 8:29 | Ու զիս ղրկողը ինծի հետ է. Հայրը մինակ չթողուց զիս, որովհետեւ ես ամէն ատեն կ՚ընեմ իրեն հաճելի եղած բաները»: | |
John | ArmWeste | 8:31 | Ուստի Յիսուս ըսաւ իրեն հաւատացող Հրեաներուն. «Եթէ իմ խօսքիս մէջ մնաք, ճշմա՛րտապէս իմ աշակերտներս կ՚ըլլաք. | |
John | ArmWeste | 8:33 | Պատասխանեցին իրեն. «Մենք Աբրահամի զարմն ենք, ու երբե՛ք ստրուկ չենք եղած ոեւէ մէկուն: Դուն ի՞նչպէս կ՚ըսես. “Ազատ պիտի ըլլաք”»: | |
John | ArmWeste | 8:34 | Յիսուս պատասխանեց անոնց. «Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ո՛վ որ մեղք կը գործէ, անիկա մեղքին ստրուկն է”: | |
John | ArmWeste | 8:37 | Գիտե՛մ թէ Աբրահամի զարմն էք. բայց կը ջանաք սպաննել զիս, որովհետեւ իմ խօսքս տեղ չունի ձեր մէջ: | |
John | ArmWeste | 8:38 | Ես ինչ որ տեսայ իմ Հօրս քով՝ զա՛յն կը խօսիմ, ու դուք ալ ինչ որ տեսաք ձեր հօր քով՝ զա՛յն կ՚ընէք»: | |
John | ArmWeste | 8:39 | Պատասխանեցին անոր. «Մեր հայրը՝ Աբրահա՛մն է»: Յիսուս ըսաւ անոնց. «Եթէ Աբրահամի որդիները ըլլայիք, Աբրահամի՛ գործերը պիտի ընէիք: | |
John | ArmWeste | 8:40 | Բայց հիմա կը ջանաք սպաննել զիս, այնպիսի մարդ մը՝ որ խօսեցաւ ձեզի ճշմարտութիւնը, որ լսեցի Աստուծմէ. Աբրահամ չըրաւ այդ բանը: | |
John | ArmWeste | 8:41 | Դուք կ՚ընէք ձե՛ր հօր գործերը»: Անոնք ալ ըսին անոր. «Մենք պոռնկութենէ ծնած չենք. մենք ունինք մէ՛կ Հայր, որ Աստուած է»: | |
John | ArmWeste | 8:42 | Յիսուս ըսաւ անոնց. «Եթէ Աստուած ըլլար ձեր Հայրը՝ պիտի սիրէիք զիս, որովհետեւ ես Աստուծմէ՛ ելայ ու եկայ. ո՛չ թէ ես ինձմէ եկայ, հապա ի՛նք ղրկեց զիս: | |
John | ArmWeste | 8:44 | Դուք ձեր հօրմէն՝ Չարախօսէն էք, եւ կ՚ուզէք ձեր հօ՛ր ցանկութիւնները գործադրել. ան սկիզբէն մարդասպան էր, ու ճշմարտութեան մէջ չկեցաւ՝ որովհետեւ անոր մէջ ճշմարտութիւն չկայ: Երբ ան սուտ խօսի՝ կը խօսի բո՛ւն իր էութենէ՛ն, քանի որ ան ստախօս է՝ եւ սուտին հայրը: | |
John | ArmWeste | 8:46 | Ձեզմէ ո՞վ կրնայ կշտամբել զիս՝ մեղքի համար. իսկ եթէ ես կը խօսիմ ճշմարտութիւնը, ինչո՞ւ չէք հաւատար ինծի: | |
John | ArmWeste | 8:47 | Ա՛ն որ Աստուծմէ է՝ մտիկ կ՚ընէ Աստուծոյ խօսքերը. ուստի դուք մտիկ չէք ըներ, քանի որ Աստուծմէ չէք»: | |
John | ArmWeste | 8:48 | Հրեաները պատասխանեցին անոր. «Մենք ճիշդ չե՞նք ըսեր թէ դուն Սամարացի ես, ու դեւ կայ քու ներսդ»: | |
John | ArmWeste | 8:49 | Յիսուս պատասխանեց. «Իմ ներսս դեւ չկայ, հապա ես կը պատուեմ իմ Հայրս. բայց դուք՝ կ՚անպատուէ՛ք զիս: | |
John | ArmWeste | 8:51 | Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Եթէ մէկը պահէ իմ խօսքս, մահ պիտի չտեսնէ յաւիտեա՛ն”»: | |
John | ArmWeste | 8:52 | Ուստի Հրեաները ըսին անոր. «Հիմա գիտցանք թէ դեւ կայ քու ներսդ: Աբրահամ մեռաւ, ու մարգարէներն ալ, իսկ դուն կ՚ըսես. “Եթէ մէկը պահէ իմ խօսքս՝ մահ պիտի չհամտեսէ յաւիտեա՛ն”: | |
John | ArmWeste | 8:53 | Միթէ դուն աւելի՞ մեծ ես՝ քան մեր հայրը՝ Աբրահամ, որ մեռաւ, ու մարգարէներն ալ մեռան. դուն քեզ ո՞վ կ՚ընես»: | |
John | ArmWeste | 8:54 | Յիսուս պատասխանեց. «Եթէ ե՛ս զիս փառաւորեմ՝ իմ փառքս ոչի՛նչ է: Իմ Հա՛յրս է՝ որ կը փառաւորէ զիս, որուն համար դուք կ՚ըսէք թէ “մեր Աստուածն է”, | |
John | ArmWeste | 8:55 | բայց չէք ճանչնար զայն: Իսկ ես կը ճանչնա՛մ զայն, ու եթէ ըսէի թէ “չեմ ճանչնար զայն”, ձեզի պէս ստախօս կ՚ըլլայի. մինչդեռ ես կը ճանչնամ զայն, եւ կը պահեմ անոր խօսքը: | |
John | ArmWeste | 8:58 | Յիսուս ըսաւ անոնց. «Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Աբրահամի ըլլալէն առաջ՝ ես եմ”»: | |
Chapter 9
John | ArmWeste | 9:2 | Իր աշակերտները հարցուցին իրեն. «Ռաբբի՛, ո՞վ մեղանչեց, ասիկա՞ թէ անոր ծնողները, որ ան կոյր ծնաւ»: | |
John | ArmWeste | 9:3 | Յիսուս պատասխանեց. «Ո՛չ ասիկա մեղանչած է, ո՛չ ալ անոր ծնողները, հապա՝ որպէսզի Աստուծոյ գործերը յայտնաբերուին իր վրայ: | |
John | ArmWeste | 9:4 | Մինչ ցերեկ է, պէտք է որ գործեմ զիս ղրկողին գործերը. գիշերը կու գայ, երբ ո՛չ մէկը կրնայ գործել: | |
John | ArmWeste | 9:7 | եւ ըսաւ անոր. «Գնա՛, լուացուէ՛ Սելովամի աւազանին մէջ» (որ կը թարգմանուի՝ ղրկուած): Ան ալ գնաց եւ լուացուեցաւ, եկաւ՝ ու կը տեսնէր: | |
John | ArmWeste | 9:8 | Իսկ դրացիները, եւ անոնք որ նախապէս տեսած էին զինք՝ թէ կոյր էր, կ՚ըսէին. «Ասիկա չէ՞ր ան՝ որ կը նստէր ու կը մուրար»: Ոմանք կ՚ըսէին. «Անիկա՛ է»: | |
John | ArmWeste | 9:11 | Ինք պատասխանեց. «Յիսուս կոչուած մարդ մը կաւ շինեց, ծեփեց աչքերս ու ըսաւ ինծի. “Գնա՛ Սելովամի աւազանը եւ լուացուէ՛ ”: Ես ալ գացի, լուացուեցայ, ու կը տեսնեմ»: | |
John | ArmWeste | 9:15 | Ուստի Փարիսեցիներն ալ դարձեալ կը հարցնէին իրեն թէ ի՛նչպէս աչքերը բացուեցան՝՝: Ան ալ ըսաւ անոնց. «Կաւ դրաւ աչքերուս վրայ, ու լուացուեցայ եւ կը տեսնեմ»: | |
John | ArmWeste | 9:16 | Ուստի Փարիսեցիներէն ոմանք կ՚ըսէին. «Այդ մարդը Աստուծմէ չէ, որովհետեւ չի պահեր Շաբաթ օրը»: Ուրիշներ կ՚ըսէին. «Մեղաւոր մարդ մը ի՞նչպէս կրնայ ընել այսպիսի նշաններ». եւ պառակտում եղաւ անոնց մէջ: | |
John | ArmWeste | 9:17 | Դարձեալ ըսին կոյրին. «Դուն ի՞նչ կ՚ըսես անոր մասին՝ որ բացաւ աչքերդ»: Ան ալ ըսաւ. «Մարգարէ՛ մըն է»: | |
John | ArmWeste | 9:18 | Իսկ Հրեաները չէին հաւատար թէ ան կոյր էր եւ աչքերը բացուեցան, մինչեւ որ կանչեցին այդ աչքերը բացուած մարդուն ծնողները, | |
John | ArmWeste | 9:19 | ու հարցուցին անոնց. «Ա՞յս է ձեր որդին, որուն մասին դուք կ՚ըսէք թէ կոյր ծնաւ. հապա ի՞նչպէս հիմա կը տեսնէ»: | |
John | ArmWeste | 9:20 | Անոր ծնողները պատասխանեցին անոնց. «Գիտենք թէ ա՛յս է մեր որդին, եւ թէ ինք կոյր ծնաւ: | |
John | ArmWeste | 9:21 | Բայց հիմա ի՛նչ կերպով կը տեսնէ՝ չենք գիտեր, կամ թէ ո՛վ բացաւ ատոր աչքերը՝ մենք չենք գիտեր. ինք չափահաս է, իրե՛ն հարցուցէք, ի՛նք թող խօսի իր մասին»: | |
John | ArmWeste | 9:22 | Անոր ծնողները ըսին ասիկա, որովհետեւ կը վախնային Հրեաներէն. քանի որ Հրեաները արդէն միաձայնած էին, որ եթէ մէկը դաւանի զայն որպէս Քրիստոս՝ վռնտուի ժողովարանէն: | |
John | ArmWeste | 9:24 | Ուրեմն կրկին կանչեցին այդ մարդը՝ որ կոյր էր, եւ ըսին անոր. «Փա՜ռք տուր Աստուծոյ. մենք գիտե՛նք թէ այդ մարդը մեղաւոր է»: | |
John | ArmWeste | 9:25 | Ան ալ պատասխանեց. «Չեմ գիտեր թէ մեղաւոր է՝ թէ ոչ. մէ՛կ բան գիտեմ, թէ կոյր էի՝ ու հիմա կը տեսնեմ»: | |
John | ArmWeste | 9:27 | Պատասխանեց անոնց. «Արդէ՛ն ըսի ձեզի, ու չլսեցիք. ինչո՞ւ կ՚ուզէք դարձեալ լսել. միթէ դո՞ւք ալ կ՚ուզէք ըլլալ անոր աշակերտները»: | |
John | ArmWeste | 9:28 | Իսկ անոնք հեգնելով զայն՝ ըսին. «Դո՛ւն ես անոր աշակերտը, իսկ մենք՝ Մովսէսի՛ աշակերտներն ենք: | |
John | ArmWeste | 9:30 | Մարդը պատասխանեց անոնց. «Ա՛յդ է զարմանալին, որ դուք չէք գիտեր թէ ուրկէ՛ է ան, թէպէտ ի՛նք բացաւ իմ աչքերս: | |
John | ArmWeste | 9:31 | Գիտենք թէ Աստուած մտիկ չ՚ըներ մեղաւորներուն. բայց եթէ մէկը աստուածապաշտ ըլլայ եւ անոր կամքը գործադրէ՝ մտիկ կ՚ընէ անոր: | |
John | ArmWeste | 9:34 | Պատասխանեցին անոր. «Դուն ամբողջովին մեղքերու մէջ ծնած ես, ու մեզի՞ կը սորվեցնես», եւ վտարեցին զայն: | |
John | ArmWeste | 9:35 | Յիսուս լսեց թէ վտարեցին զայն. երբ գտաւ զայն՝ ըսաւ անոր. «Դուն կը հաւատա՞ս Աստուծոյ Որդիին»: | |
John | ArmWeste | 9:39 | Յիսուս ըսաւ. «Ես այս աշխարհը եկայ՝ դատաստանի համար, որպէսզի չտեսնողները՝ տեսնեն, իսկ տեսնողները՝ կուրանան»: | |
John | ArmWeste | 9:40 | Փարիսեցիներէն ոմանք, որ իրեն հետ էին, լսելով ասիկա՝ ըսին իրեն. «Միթէ մե՞նք ալ կոյր ենք»: | |
Chapter 10
John | ArmWeste | 10:1 | «Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ա՛ն որ դռնէն չի մտներ ոչխարներուն բակը՝ հապա ուրիշ տեղէ կը բարձրանայ, անիկա գող եւ աւազակ է. | |
John | ArmWeste | 10:3 | Դռնապանը կը բանայ անոր, եւ ոչխարները կը լսեն անոր ձայնը. իր ոչխարները կը կանչէ իրենց անունով ու դուրս կը հանէ զանոնք: | |
John | ArmWeste | 10:4 | Երբ հանէ իր ոչխարները՝ կ՚երթայ անոնց առջեւէն, ու ոչխարները կը հետեւին իրեն՝ որովհետեւ կը ճանչնան իր ձայնը: | |
John | ArmWeste | 10:5 | Սակայն չեն հետեւիր օտարի մը՝ հապա կը փախչին անկէ, որովհետեւ չեն ճանչնար օտարներու ձայնը»: | |
John | ArmWeste | 10:6 | Յիսուս ըսաւ անոնց այս առակը, բայց անոնք չէին հասկնար թէ ի՛նչ էր՝ որ կը խօսէր իրենց: | |
John | ArmWeste | 10:7 | Ուրեմն Յիսուս դարձեալ ըսաւ անոնց. «Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ե՛ս եմ ոչխարներուն դուռը”: | |
John | ArmWeste | 10:8 | Բոլոր անոնք՝ որ եկան ինձմէ առաջ, գող եւ աւազակ էին, բայց ոչխարները մտիկ չըրին անոնց: | |
John | ArmWeste | 10:9 | “Ե՛ս եմ դուռը”. եթէ մէկը ներս մտնէ ինձմէ՝ պիտի փրկուի. պիտի մտնէ ու ելլէ, եւ արօտ գտնէ: | |
John | ArmWeste | 10:10 | Գողը ուրիշ բանի համար չի գար, բայց միայն՝ գողնալու, սպաննելու եւ կորսնցնելու համար: Ես եկայ որ կեա՛նք ունենան, եւ ճոխութեա՛մբ ունենան: | |
John | ArmWeste | 10:12 | Բայց վարձկանը՝ որ հովիւ չէ եւ ոչխարները իր սեփականը չեն, երբ տեսնէ թէ գայլը կու գայ՝ կը թողու ոչխարները ու կը փախչի. եւ գայլը կը յափշտակէ ոչխարները ու կը ցրուէ զանոնք: | |
John | ArmWeste | 10:15 | Ինչպէս Հայրը կը ճանչնայ զիս՝ ես ալ կը ճանչնամ Հայրը, եւ իմ անձս կ՚ընծայեմ ոչխարներուն համար: | |
John | ArmWeste | 10:16 | Ուրիշ ոչխարներ ալ ունիմ՝ որոնք այս բակէն չեն. զանո՛նք ալ պէտք է բերեմ. ու իմ ձայնս պիտի լսեն, եւ ըլլան մէ՛կ հօտ ու մէ՛կ հովիւ: | |
John | ArmWeste | 10:18 | Ո՛չ մէկը կ՚առնէ զայն ինձմէ, հապա ե՛ս ինձմէ կ՚ընծայեմ զայն: Իշխանութիւն ունիմ ընծայելու զայն, եւ իշխանութիւն ունիմ դարձեալ առնելու զայն. այս պատուէրը ստացայ իմ Հօրմէս»: | |
John | ArmWeste | 10:20 | Անոնցմէ շատեր կ՚ըսէին. «Դե՛ւ կայ ատոր մէջ, ու խելագարած է. ինչո՞ւ մտիկ կ՚ընէք ատոր»: | |
John | ArmWeste | 10:21 | Ուրիշներ կ՚ըսէին. «Այս խօսքերը դիւահարի խօսքեր չեն. միթէ դեւը կրնա՞յ բանալ կոյրերուն աչքերը»: | |
John | ArmWeste | 10:24 | Ուստի Հրեաները շրջապատեցին զինք եւ ըսին իրեն. «Մինչեւ ե՞րբ պիտի մտատանջես մեզ. եթէ Քրիստոսը դո՛ւն ես՝ բացորոշապէս ըսէ՛ մեզի»: | |
John | ArmWeste | 10:25 | Յիսուս պատասխանեց անոնց. «Ըսի՛ ձեզի, ու չէք հաւատար: Այն գործերը՝ որ ես կ՚ընեմ իմ Հօրս անունով, անո՛նք կը վկայեն իմ մասիս: | |
John | ArmWeste | 10:28 | Ես կու տամ անոնց յաւիտենական կեանքը, ու յաւիտեա՛ն պիտի չկորսուին, եւ ո՛չ մէկը պիտի յափշտակէ զանոնք իմ ձեռքէս: | |
John | ArmWeste | 10:29 | Իմ Հայրս՝ որ ինծի տուաւ զանոնք՝ բոլորէն մեծ է, ու ո՛չ մէկը կրնայ յափշտակել իմ Հօրս ձեռքէն: | |
John | ArmWeste | 10:32 | Յիսուս պատասխանեց անոնց. «Շատ բարի գործեր ցոյց տուի ձեզի՝ իմ Հօրմէս. անոնցմէ ո՞ր գործին համար կը քարկոծէք զիս»: | |
John | ArmWeste | 10:33 | Հրեաները պատասխանեցին անոր. «Քեզ չենք քարկոծեր բարի գործի համար, հապա՝ հայհոյութեան համար. որովհետեւ դո՛ւն՝ որ մարդ ես, դուն քեզ Աստուա՛ծ կ՚ընես»: | |
John | ArmWeste | 10:34 | Յիսուս պատասխանեց անոնց. «Միթէ ձեր Օրէնքին մէջ գրուած չէ՞. “Ես ըսի. "Դուք աստուածներ էք"”: | |
John | ArmWeste | 10:35 | Եթէ աստուածներ կը կոչէ անոնք՝ որոնց տրուեցաւ Աստուծոյ խօսքը, (ու կարելի չէ որ այդ գրուածը աւրուի,) | |
John | ArmWeste | 10:36 | հապա զայն՝ որ Հայրը սրբացուց եւ աշխարհ ղրկեց, դուք ի՞նչպէս կ՚ըսէք անոր. “Կը հայհոյե՛ս”, որովհետեւ ըսի. “Աստուծոյ Որդի եմ”: | |
John | ArmWeste | 10:38 | Իսկ եթէ կ՚ընեմ, թէպէտ չէք հաւատար ինծի՝ գոնէ գործերո՛ւն հաւատացէք, որպէսզի գիտնաք եւ հաւատաք թէ Հայրը իմ մէջս է, ու ես՝ անոր մէջ»: | |
John | ArmWeste | 10:40 | եւ դարձեալ մեկնեցաւ Յորդանանի միւս կողմը, այն տեղը՝ ուր Յովհաննէս նախապէս կը մկրտէր, ու մնաց հոն: | |
Chapter 11
John | ArmWeste | 11:1 | Մարիամի եւ անոր քրոջ՝ Մարթայի գիւղէն, Բեթանիայէն, Ղազարոս անունով մէկը հիւանդ էր: | |
John | ArmWeste | 11:2 | (Ասիկա այն Մարիամն էր՝ որ օծեց Տէրը օծանելիքով ու սրբեց անոր ոտքերը իր մազերով. անոր եղբայրը՝ Ղազարոս հիւանդ էր:) | |
John | ArmWeste | 11:3 | Ուրեմն իր քոյրերը մարդ ղրկեցին անոր եւ ըսին. «Տէ՛ր, ահա՛ ան՝ որ դուն կը սիրես՝ հիւանդ է»: | |
John | ArmWeste | 11:4 | Երբ Յիսուս լսեց՝ ըսաւ. «Այս հիւանդութիւնը մահուան համար չէ՝ հապա Աստուծոյ փառքին համար, որպէսզի Աստուծոյ Որդին փառաւորուի անով»: | |
John | ArmWeste | 11:8 | Աշակերտները ըսին իրեն. «Ռաբբի՛, Հրեաները հի՛մա կը փնտռէին քեզ՝ քարկոծելու համար, ու դա՞րձեալ հոն կ՚երթաս»: | |
John | ArmWeste | 11:9 | Յիսուս պատասխանեց. «Օրը տասներկու ժամ չէ՞: Եթէ մէկը ցերեկը քալէ՝ չի սայթաքիր, որովհետեւ այս աշխարհի լոյսը կը տեսնէ. | |
John | ArmWeste | 11:11 | Այս բաները խօսելէ ետք՝ ըսաւ անոնց. «Ղազարոս՝ մեր բարեկամը՝ քնացած է. բայց կ՚երթա՛մ՝ որպէսզի արթնցնեմ զայն»: | |
John | ArmWeste | 11:13 | Յիսուս կը խօսէր անոր մահուան մասին, բայց անոնք կը կարծէին թէ քունո՛վ հանգստանալուն մասին կը խօսէր: | |
John | ArmWeste | 11:15 | ու ես ուրախ եմ ձեզի համար՝ որ հոն չէի, որպէսզի դուք հաւատաք. բայց եկէ՛ք՝ երթանք անոր»: | |
John | ArmWeste | 11:16 | Թովմաս, որ Երկուորեակ կը կոչուէր, ըսաւ աշակերտակիցներուն. «Մե՛նք ալ երթանք՝ որպէսզի մեռնինք անոր հետ»: | |
John | ArmWeste | 11:19 | եւ Հրեաներէն շատեր եկած էին Մարթայի ու Մարիամի, որպէսզի սփոփեն զանոնք իրենց եղբօր համար: | |
John | ArmWeste | 11:20 | Ուստի՝ երբ Մարթա լսեց թէ Յիսուս կու գայ՝ գնաց դիմաւորելու զայն. բայց Մարիամ նստած էր տան մէջ: | |
John | ArmWeste | 11:24 | Մարթա ըսաւ անոր. «Գիտեմ թէ յարութեան ժամանակը՝ վերջին օրը՝ յարութիւն պիտի առնէ»: | |
John | ArmWeste | 11:25 | Յիսուս ըսաւ անոր. «Ե՛ս եմ յարութիւնն ու կեանքը: Ա՛ն որ կը հաւատայ ինծի, թէեւ մեռնի՝ պիտի ապրի. | |
John | ArmWeste | 11:26 | Եւ ո՛վ որ կ՚ապրի եւ կը հաւատայ ինծի, յաւիտեա՛ն պիտի չմեռնի: Դուն կը հաւատա՞ս ասոր»: | |
John | ArmWeste | 11:27 | Ըսաւ անոր. «Այո՛, Տէ՛ր, ես կը հաւատամ թէ դո՛ւն ես Քրիստոսը՝ Աստուծոյ Որդին, որ աշխարհ պիտի գար»: | |
John | ArmWeste | 11:28 | Երբ ըսաւ ասիկա՝ գնաց, ու ծածկաբար կանչեց իր քոյրը՝ Մարիամը, ըսելով. «Վարդապետը եկած է, եւ կը կանչէ քեզ»: | |
John | ArmWeste | 11:31 | Բայց Հրեաները, որ տան մէջ էին անոր հետ եւ կը սփոփէին զայն, երբ տեսան թէ Մարիամ շուտով կանգնեցաւ ու գնաց, իրենք ալ հետեւեցան անոր՝ ըսելով. «Գերեզմանը կ՚երթայ՝ որպէսզի հոն լայ»: | |
John | ArmWeste | 11:32 | Իսկ Մարիամ, երբ հասաւ Յիսուսի եղած տեղը ու տեսաւ զինք, անոր ոտքը իյնալով՝ ըսաւ անոր. «Տէ՛ր, եթէ հոս ըլլայիր՝ եղբայրս չէր մեռներ»: | |
John | ArmWeste | 11:33 | Ուրեմն երբ Յիսուս տեսաւ զայն՝ որ կու լար, եւ անոր հետ եկող Հրեաները՝ որոնք կու լային, սրդողեցաւ իր հոգիին մէջ ու վրդովեցաւ, | |
John | ArmWeste | 11:37 | Անոնցմէ ոմանք ալ կ՚ըսէին. «Ասիկա՝ որ կոյրին աչքերը բացաւ, չէ՞ր կրնար այնպէս ընել՝ որ ա՛յս ալ չմեռնէր»: | |
John | ArmWeste | 11:38 | Ուրեմն Յիսուս՝ դարձեալ սրդողելով ինքնիր մէջ՝ գնաց գերեզման. ան քարայր մըն էր, որուն վրայ քար մը դրուած էր: | |
John | ArmWeste | 11:39 | Յիսուս ըսաւ. «Վերցուցէ՛ք այդ քարը»: Մեռելին քոյրը՝ Մարթա՝ ըսաւ անոր. «Տէ՛ր, արդէն նեխած պիտի ըլլայ, որովհետեւ չորս օրուան է»: | |
John | ArmWeste | 11:41 | Ուստի վերցուցին քարը: Յիսուս բարձրացուց իր աչքերը եւ ըսաւ. «Հա՛յր, շնորհակալ եմ քեզմէ՝ որ լսեցիր զիս: | |
John | ArmWeste | 11:42 | Ու ես գիտէի թէ ամէն ատեն կը լսես զիս. բայց ըսի շուրջս կայնող բազմութեան համար, որպէսզի հաւատան թէ դո՛ւն ղրկեցիր զիս»: | |
John | ArmWeste | 11:44 | Մեռելն ալ ելաւ՝ ոտքերն ու ձեռքերը պատանքով կապուած, եւ դէմքը՝ վարշամակով պատուած: Յիսուս ըսաւ անոնց. «Արձակեցէ՛ք զինք, ու թո՛յլ տուէք որ երթայ»: | |
John | ArmWeste | 11:45 | Հրեաներէն շատեր՝ որ եկած էին Մարիամի քով, երբ տեսան Յիսուսի ըրածը՝ հաւատացին իրեն: | |
John | ArmWeste | 11:47 | Ուստի քահանայապետներն ու Փարիսեցիները ժողով գումարեցին՝՝ եւ ըսին. «Ի՞նչ ընենք, քանի որ այս մարդը բազմաթիւ նշաններ կ՚ընէ: | |
John | ArmWeste | 11:48 | Եթէ թոյլ տանք անոր՝ որ այսպէս շարունակէ, բոլորն ալ պիտի հաւատան անոր, ու Հռոմայեցիները պիտի գան եւ կործանեն մեր տեղն ու ազգը»: | |
John | ArmWeste | 11:50 | «Դուք ոչինչ գիտէք, ու չէք ալ մտածեր թէ աւելի օգտակար է մեզի՝ որ մէ՛կ մարդ մեռնի ժողովուրդին համար, եւ ամբողջ ազգը չկորսուի»: | |
John | ArmWeste | 11:51 | Բայց այս բանը ո՛չ թէ ինքնիրմէ ըսաւ, հապա այդ տարուան քահանայապետը ըլլալով՝ մարգարէացաւ թէ Յիսուս պիտի մեռնէր ազգին համար. | |
John | ArmWeste | 11:52 | եւ ո՛չ միայն ազգին համար, այլ նաեւ հաւաքելով միացնելու համար Աստուծոյ ցրուած որդիները: | |
John | ArmWeste | 11:54 | Ուստի ա՛լ Յիսուս բացորոշապէս չէր շրջեր Հրեաներուն մէջ, հապա անկէ գնաց անապատին մօտ երկրամաս մը, քաղաք մը՝ որ Եփրայիմ կը կոչուէր, եւ հոն կեցաւ իր աշակերտներուն հետ: | |
John | ArmWeste | 11:55 | Երբ Հրեաներուն Զատիկը մօտեցաւ, այդ երկրամասէն շատեր Երուսաղէմ բարձրացան Զատիկէն առաջ՝ որպէսզի մաքրագործեն իրենք զիրենք: | |
John | ArmWeste | 11:56 | Ուստի կը փնտռէին Յիսուսը, ու տաճարին մէջ կեցած ատեն՝ կ՚ըսէին իրարու. «Ի՞նչ է ձեր կարծիքը. արդեօք բնա՛ւ պիտի չգա՞յ այս տօնին»: | |
Chapter 12
John | ArmWeste | 12:1 | Իսկ Յիսուս Զատիկէն վեց օր առաջ եկաւ Բեթանիա, ուր կը գտնուէր մեռած Ղազարոսը՝ որ ինք մեռելներէն յարուցանեց: | |
John | ArmWeste | 12:2 | Հոն՝ ընթրիք մը սարքեցին անոր. Մարթա կը սպասարկէր, ու Ղազարոս անոր հետ սեղան նստողներէն՝՝ մէկն էր: | |
John | ArmWeste | 12:3 | Իսկ Մարիամ՝ առնելով մէկ լիտր թանկագին նարդոսի օծանելիք՝ օծեց Յիսուսի ոտքերը, եւ սրբեց անոր ոտքերը իր մազերով. ու տունը լեցուեցաւ օծանելիքին հոտով: | |
John | ArmWeste | 12:6 | Ասիկա ըսաւ՝ ո՛չ թէ աղքատները հոգալուն համար, հապա՝ քանի որ գող էր եւ ինք ունէր գանձանակը, ու կը կրէր ինչ որ ձգուէր: | |
John | ArmWeste | 12:9 | Ուստի Հրեաներէն մեծ բազմութիւն մը գիտցաւ անոր հոն ըլլալը, ու եկաւ՝ ո՛չ միայն Յիսուսի համար, այլ նաեւ տեսնելու Ղազարոսը՝ որ մեռելներէն յարուցանած էր: | |
John | ArmWeste | 12:12 | Հետեւեալ օրը՝ մեծ բազմութիւն մը, որ եկած էր տօնին, երբ լսեց թէ Յիսուս կու գայ Երուսաղէմ, | |
John | ArmWeste | 12:13 | առաւ արմաւենիի ոստեր, դուրս ելաւ զայն դիմաւորելու, եւ կ՚աղաղակէր. «Ովսաննա՜, օրհնեա՜լ է Իսրայէլի թագաւորը՝ որ կու գայ Տէրոջ անունով»: | |
John | ArmWeste | 12:16 | Անոր աշակերտները նախապէս չհասկցան այդ բաները. բայց երբ Յիսուս փառաւորուեցաւ, այն ատեն յիշեցին թէ ատոնք գրուած էին անոր մասին, եւ թէ իրենք ըրին անոր այդ բաները: | |
John | ArmWeste | 12:17 | Իրեն հետ եղող բազմութիւնը կը վկայէր թէ գերեզմանէն դուրս կանչեց Ղազարոսը ու մեռելներէն յարուցանեց զայն: | |
John | ArmWeste | 12:18 | Այս պատճառով ալ բազմութիւնը դիմաւորեց զինք, որովհետեւ լսեցին թէ ի՛նք ըրած էր այս նշանը: | |
John | ArmWeste | 12:19 | Իսկ Փարիսեցիները կ՚ըսէին իրարու. «Կը նշմարէ՞ք թէ անօգուտ է. ահա՛ ամբողջ աշխարհը կը հետեւի անոր՝՝»: | |
John | ArmWeste | 12:21 | Ասոնք մօտեցան Փիլիպպոսի, որ Գալիլեայի Բեթսայիդայէն էր, ու կը թախանձէին անոր՝ ըսելով. «Տէ՛ր, կ՚ուզենք Յիսո՛ւսը տեսնել»: | |
John | ArmWeste | 12:22 | Փիլիպպոս եկաւ եւ ըսաւ Անդրէասի, ապա դարձեալ Անդրէաս ու Փիլիպպոս միասին ըսին Յիսուսի: | |
John | ArmWeste | 12:24 | Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Եթէ ցորենին հատիկը հողին մէջ իյնալով չմեռնի՝ ինք մինակ կը մնայ. բայց եթէ մեռնի՝ շատ պտուղ կը բերէ”: | |
John | ArmWeste | 12:25 | Ա՛ն որ կը սիրէ իր անձը՝ պիտի կորսնցնէ զայն, եւ ա՛ն որ կ՚ատէ իր անձը այս աշխարհի մէջ՝ յաւիտենական կեանքին համար պիտի պահէ զայն: | |
John | ArmWeste | 12:26 | Եթէ մէկը կը սպասարկէ ինծի՝ թող հետեւի ինծի. ու ես ո՛ւր որ եմ, իմ սպասարկուս ալ հո՛ն պիտի ըլլայ. եթէ մէկը կը սպասարկէ ինծի, Հայրը պիտի պատուէ զինք»: | |
John | ArmWeste | 12:27 | «Հիմա իմ անձս վրդոված է, եւ ի՞նչ ըսեմ. “Հա՛յր, ազատէ՛ զիս այս ժամէ՞ն”: Բայց ես եկած եմ ասո՛ր համար՝ ա՛յս ժամուն: | |
John | ArmWeste | 12:28 | “Հա՛յր, փառաւորէ՛ քու անունդ”»: Ուստի ձայն մը եկաւ երկինքէն. «Փառաւորեցի ալ, ու դարձեալ պիտի փառաւորեմ»: | |
John | ArmWeste | 12:29 | Բազմութիւնը՝ որ կայնած էր ու կը լսէր, կ՚ըսէր. «Որոտում կ՚ըլլայ»: Ոմանք ալ կ՚ըսէին. «Հրեշտա՛կ մը խօսեցաւ իրեն հետ»: | |
John | ArmWeste | 12:34 | Բազմութիւնը պատասխանեց անոր. «Մենք լսեցինք Օրէնքէն թէ Քրիստոս յաւիտեա՛ն կը մնայ: Դուն ի՞նչպէս կ՚ըսես. “Մարդու Որդին պէտք է բարձրանայ”: Ո՞վ է այդ մարդու Որդին»: | |
John | ArmWeste | 12:35 | Ուստի Յիսուս ըսաւ անոնց. «Քի՛չ մը ատեն ալ լոյսը ձեզի հետ է. քալեցէ՛ք՝ մինչ տակաւին լոյսը ունիք, որպէսզի խաւարը չհասնի ձեր վրայ. որովհետեւ խաւարի մէջ քալողը չի գիտեր թէ ո՛ւր կ՚երթայ: | |
John | ArmWeste | 12:36 | Մինչ լոյսը ունիք՝ հաւատացէ՛ք այդ լոյսին, որպէսզի լոյսի որդիներ ըլլաք»: Յիսուս այս բաները խօսեցաւ, ապա գնաց՝ ինքզինք ծածկելով անոնց աչքերէն: | |
John | ArmWeste | 12:38 | որպէսզի իրագործուի Եսայի մարգարէին խօսքը՝ որ ըսած էր. «Տէ՛ր, ո՞վ հաւատաց մեր տուած լուրին, ու Տէրոջ բազուկը որո՞ւն յայտնուեցաւ»: | |
John | ArmWeste | 12:40 | «Կուրցուց անոնց աչքերը եւ կարծրացուց անոնց սիրտը, որպէսզի չտեսնեն իրենց աչքերով, չհասկնան իրենց սիրտով ու դարձի չգան, եւ ես չբժշկեմ զանոնք»: | |
John | ArmWeste | 12:42 | Սակայն միաժամանակ՝ պետերէն ալ շատեր հաւատացին իրեն. բայց չէին դաւաներ զայն՝ Փարիսեցիներուն պատճառով, որպէսզի չվռնտուին ժողովարանէն. | |
John | ArmWeste | 12:44 | Յիսուս կ՚աղաղակէր. «Ա՛ն որ կը հաւատայ ինծի, կը հաւատայ ո՛չ թէ ինծի, հապա՝ զիս ղրկողի՛ն. | |
John | ArmWeste | 12:47 | Եթէ մէկը լսէ իմ խօսքերս ու չհաւատայ՝ ես չեմ դատեր զինք, քանի որ ես եկայ՝ ո՛չ թէ դատելու աշխարհը, հապա՝ փրկելու աշխարհը: | |
John | ArmWeste | 12:48 | Ա՛ն որ կ՚անարգէ զիս եւ չ՚ընդունիր իմ խօսքերս, ունի մէկը՝ որ կը դատէ զինք. այն խօսքը՝ որ ես ըսի, անիկա՛ պիտի դատէ զինք՝ վերջին օրը: | |
John | ArmWeste | 12:49 | Որովհետեւ ես ինձմէ չխօսեցայ, հապա Հայրը՝ որ ղրկեց զիս, ի՛նք պատուիրեց ինծի թէ ի՛նչ պիտի ըսեմ եւ ի՛նչ պիտի խօսիմ: | |
Chapter 13
John | ArmWeste | 13:1 | Զատիկի տօնէն առաջ՝ Յիսուս, գիտնալով թէ իր ժամը հասած է՝ որ մեկնի այս աշխարհէն Հօրը քով, սիրած ըլլալով իրենները՝ որոնք աշխարհի մէջ էին, սիրեց զանոնք մինչեւ վախճանը: | |
John | ArmWeste | 13:2 | Երբ ընթրիքը կ՚ըլլար, (Չարախօսը արդէն Իսկարիովտացի Սիմոնեան Յուդան դրդած էր՝ որ մատնէ զայն,) | |
John | ArmWeste | 13:3 | Յիսուս՝ գիտնալով թէ Հայրը ամէն բան տուաւ իր ձեռքը, եւ թէ ինք եկաւ Աստուծմէ ու կ՚երթայ Աստուծոյ քով, | |
John | ArmWeste | 13:5 | Յետոյ ջուր լեցուց կոնքին մէջ, եւ սկսաւ լուալ աշակերտներուն ոտքերը ու սրբել մէջքին կապած ղենջակով: | |
John | ArmWeste | 13:7 | Յիսուս պատասխանեց անոր. «Ինչ որ ես կ՚ընեմ՝ դուն հիմա չես ըմբռներ, բայց յետոյ պիտի ըմբռնես»: | |
John | ArmWeste | 13:8 | Պետրոս ըսաւ անոր. «Դուն բնա՛ւ պիտի չլուաս իմ ոտքերս»: Յիսուս պատասխանեց անոր. «Եթէ չլուամ քեզ, դուն բաժին չունիս ինծի հետ»: | |
John | ArmWeste | 13:10 | Յիսուս ըսաւ անոր. «Ա՛ն որ լոգցած է՝ միայն ոտքերը լուալու պէտք ունի, որ ամբողջովին մաքուր ըլլայ. եւ դուք մաքուր էք, բայց ոչ բոլորդ»: | |
John | ArmWeste | 13:12 | Երբ լուաց անոնց ոտքերը, եւ առնելով իր հանդերձները՝ դարձեալ սեղան նստաւ, ըսաւ անոնց. «Գիտէ՞ք ի՛նչ ըրի ձեզի: | |
John | ArmWeste | 13:14 | Ուստի եթէ ես՝ Տէրս ու Վարդապետս՝ լուացի ձեր ոտքերը, դո՛ւք ալ պարտաւոր էք լուալ իրարու ոտքերը: | |
John | ArmWeste | 13:16 | Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ծառան իր տիրոջմէն մեծ չէ, ո՛չ ալ ղրկուածը՝ զինք ղրկողէն մեծ է”: | |
John | ArmWeste | 13:18 | Ես կը խօսիմ՝ ո՛չ թէ ձեր բոլորին համար, որովհետեւ ես կը ճանչնամ իմ ընտրածներս. հապա՝ որպէսզի իրագործուի այն գրուածը. “Ան որ հաց կ՚ուտէր ինծի հետ՝ կրունկ վերցուց ինծի դէմ”: | |
John | ArmWeste | 13:20 | Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ո՛վ որ ընդունի ա՛ն՝ որ ես կը ղրկեմ, կ՚ընդունի զի՛ս, եւ ո՛վ որ կ՚ընդունի զիս՝ կ՚ընդունի զիս ղրկո՛ղը”»: | |
John | ArmWeste | 13:21 | Երբ Յիսուս ըսաւ ասիկա՝ վրդովեցաւ իր հոգիին մէջ, եւ վկայեց՝ ըսելով. «Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի թէ ձեզմէ մէկը պիտի մատնէ զիս»: | |
John | ArmWeste | 13:24 | Ուրեմն Սիմոն Պետրոս նշան կ՚ընէր անոր, հարցափորձելու թէ ո՛վ պիտի ըլլայ ան՝ որուն մասին կը խօսէր: | |
John | ArmWeste | 13:26 | Յիսուս պատասխանեց. «Ա՛ն է՝ որուն թաթխելով կու տամ այս պատառը»: Եւ թաթխելով պատառը՝ տուաւ Իսկարիովտացի Սիմոնեան Յուդայի: | |
John | ArmWeste | 13:27 | Պատառէն ետք՝ Սատանան մտաւ անոր ներսը. ուստի Յիսուս ըսաւ անոր. «Ինչ որ պիտի ընես՝ շուտո՛վ ըրէ»: | |
John | ArmWeste | 13:29 | որովհետեւ ոմանք կը կարծէին թէ քանի որ Յուդա՛ ունէր գանձանակը՝ Յիսուս կ՚ըսէր անոր. «Գնէ՛ ինչ որ պէտք է մեզի այս տօնին». կամ՝ որպէսզի բան մը տայ աղքատներուն: | |
John | ArmWeste | 13:31 | Երբ ան դուրս ելաւ՝ Յիսուս ըսաւ. «Հի՛մա մարդու Որդին փառաւորուեցաւ, եւ Աստուած փառաւորուեցաւ անով: | |
John | ArmWeste | 13:32 | Եթէ Աստուած փառաւորուեցաւ անով, Աստուած ալ իրմով պիտի փառաւորէ զայն, ու շուտո՛վ պիտի փառաւորէ զայն: | |
John | ArmWeste | 13:33 | Որդեակնե՛ր, քիչ մը ատեն ալ ձեզի հետ եմ. պիտի փնտռէք զիս, եւ ինչպէս Հրեաներուն ըսի. “Դուք չէք կրնար գալ ուր որ ես կ՚երթամ”, հիմա ձեզի՛ ալ կ՚ըսեմ: | |
John | ArmWeste | 13:34 | Նոր պատուիրան մը կու տամ ձեզի. “Սիրեցէ՛ք զիրար”. ինչպէս ես սիրեցի ձեզ, դո՛ւք ալ սիրեցէք զիրար: | |
John | ArmWeste | 13:36 | Սիմոն Պետրոս ըսաւ անոր. «Տէ՛ր, ո՞ւր կ՚երթաս»: Յիսուս պատասխանեց անոր. «Ուր որ ես կ՚երթամ՝ դուն հիմա չես կրնար հետեւիլ ինծի. բայց յետոյ պիտի հետեւիս ինծի»: | |
John | ArmWeste | 13:37 | Պետրոս ըսաւ անոր. «Տէ՛ր, ինչո՞ւ հիմա չեմ կրնար հետեւիլ քեզի. ես իմ ա՛նձս ալ պիտի ընծայեմ քեզի համար»: | |
Chapter 14
John | ArmWeste | 14:2 | Շատ բնակարաններ կան իմ Հօրս տան մէջ. եթէ այդպէս չըլլար, միթէ պիտի ըսէի՞ ձեզի թէ կ՚երթամ՝ որ տեղ պատրաստեմ ձեզի: | |
John | ArmWeste | 14:3 | Երբ երթամ եւ տեղ պատրաստեմ ձեզի, դարձեալ պիտի գամ ու քովս ընդունիմ ձեզ, որպէսզի ո՛ւր ես եմ՝ դո՛ւք ալ հոն ըլլաք: | |
John | ArmWeste | 14:5 | Թովմաս ըսաւ անոր. «Տէ՛ր, չենք գիտեր ո՛ւր կ՚երթաս, եւ ի՞նչպէս կրնանք գիտնալ ճամբան»: | |
John | ArmWeste | 14:6 | Յիսուս ըսաւ անոր. «Ե՛ս եմ ճամբան, ճշմարտութիւնն ու կեանքը. ո՛չ մէկը կու գայ Հօրը քով՝ բայց միայն ինձմով: | |
John | ArmWeste | 14:7 | Եթէ ճանչնայիք զիս՝ պիտի ճանչնայիք նաեւ իմ Հայրս. եւ այժմէն իսկ կը ճանչնաք զայն, ու տեսած էք զայն»: | |
John | ArmWeste | 14:9 | Յիսուս ըսաւ անոր. «Ա՛յսքան ժամանակ ես ձեզի հետ եմ, եւ չճանչցա՞ր զիս, Փիլիպպո՛ս: Ա՛ն որ տեսաւ զիս՝ տեսաւ Հա՛յրը. դուն ի՞նչպէս կ՚ըսես. “Ցո՛յց տուր մեզի Հայրը”: | |
John | ArmWeste | 14:10 | Չե՞ս հաւատար թէ ես Հօրը մէջն եմ, ու Հայրը իմ մէջս է: Այն խօսքերը՝ որ կ՚ըսեմ ձեզի, ես ինձմէ չեմ ըսեր. հապա Հայրը՝ որ բնակած է իմ մէջս, անիկա՛ կ՚ընէ այդ գործերը: | |
John | ArmWeste | 14:12 | Այլապէս՝ գոնէ գործերո՛ւն համար հաւատացէք ինծի: Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ա՛ն որ կը հաւատայ ինծի, ի՛նք ալ պիտի ընէ այն գործերը՝ որ ես կ՚ընեմ, եւ անոնցմէ աւելի՛ մեծ գործեր պիտի ընէ, որովհետեւ ես կ՚երթամ Հօրս քով”: | |
John | ArmWeste | 14:16 | Ես ալ պիտի թախանձեմ Հօրը, եւ ուրիշ Մխիթարիչ մը պիտի տայ ձեզի, որպէսզի յաւիտեան բնակի ձեզի հետ.- | |
John | ArmWeste | 14:17 | Ճշմարտութեան Հոգին, որ այս աշխարհը չի կրնար ընդունիլ, որովհետեւ չի տեսներ զայն ու չի ճանչնար զայն. բայց դուք կը ճանչնաք զայն, որովհետեւ կը բնակի ձեր քով եւ պիտի ըլլայ ձեր մէջ: | |
John | ArmWeste | 14:19 | Քիչ մը ատենէն ետք աշխարհը ա՛լ պիտի չտեսնէ զիս. բայց դուք պիտի տեսնէք զիս, որովհետեւ ես կ՚ապրի՛մ, եւ դո՛ւք ալ պիտի ապրիք: | |
John | ArmWeste | 14:21 | Ա՛ն որ ունի իմ պատուիրաններս եւ կը պահէ զանոնք, անիկա՛ է զիս սիրողը: Ա՛ն որ կը սիրէ զիս՝ պիտի սիրուի իմ Հօրմէ՛ս. ու ես պիտի սիրեմ զայն, եւ զիս պիտի յայտնեմ անոր»: | |
John | ArmWeste | 14:22 | Յուդա (ոչ Իսկարիովտացին) ըսաւ անոր. «Տէ՛ր, ի՞նչպէս կ՚ըլլայ՝ որ դուն քեզ պիտի յայտնես մեզի, բայց ոչ՝ աշխարհին»: | |
John | ArmWeste | 14:23 | Յիսուս պատասխանեց անոր. «Եթէ մէկը սիրէ զիս՝ պիտի պահէ իմ խօսքս, ու իմ Հայրս պիտի սիրէ զայն. եւ պիտի գանք անոր ու բնակինք անոր հետ: | |
John | ArmWeste | 14:24 | Ա՛ն որ չի սիրեր զիս՝ չի պահեր իմ խօսքերս: Այն խօսքը որ կը լսէք՝ իմս չէ, հապա Հօրս՝ որ ղրկեց զիս: | |
John | ArmWeste | 14:26 | Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որ Հայրը պիտի ղրկէ իմ անունովս, անիկա՛ պիտի սորվեցնէ ձեզի ամէնը, եւ ինչ որ ըսի ձեզի՝ պիտի յիշեցնէ ձեզի: | |
John | ArmWeste | 14:27 | Խաղաղութիւն կը թողում ձեզի, ի՛մ խաղաղութիւնս կու տամ ձեզի. ես չեմ տար ձեզի ա՛յնպէս՝ ինչպէս աշխարհը կու տայ: Ձեր սիրտը թող չվրդովի ու չերկնչի: | |
John | ArmWeste | 14:28 | Լսեցիք թէ ըսի ձեզի. “Ես կ՚երթամ, բայց դարձեալ պիտի գամ ձեզի”: Եթէ սիրէիք զիս, պիտի ուրախանայիք՝ որ ես կ՚երթամ Հօրը քով, որովհետեւ իմ Հայրս ինձմէ մեծ է: | |
John | ArmWeste | 14:30 | Ա՛լ շատ պիտի չխօսիմ ձեզի հետ, որովհետեւ այս աշխարհի իշխանը կու գայ. բայց ո՛չ մէկ հեղինակութիւն ունի իմ վրաս: | |
Chapter 15
John | ArmWeste | 15:2 | Ամէն ճիւղ՝ որ իմ վրաս է ու պտուղ չի բերեր, կը վերցնէ զայն. իսկ ամէն ճիւղ որ պտուղ կը բերէ՝ կը մաքրէ զայն, որպէսզի ա՛լ աւելի պտուղ բերէ: | |
John | ArmWeste | 15:4 | Ի՛մ մէջս մնացէք, ու ես՝ ձեր մէջ. ինչպէս ճիւղը չի կրնար ինքնիրմէ պտուղ բերել՝ եթէ որթատունկին վրայ չմնայ, նոյնպէս ալ դուք չէք կրնար՝ եթէ իմ մէջս չմնաք: | |
John | ArmWeste | 15:5 | Ես որթատունկն եմ, եւ դուք ճիւղերն էք. ա՛ն որ իմ մէջս կը մնայ, ու ես՝ անոր մէջ, անիկա՛ շատ պտուղ պիտի բերէ, որովհետեւ առանց ինծի ոչինչ կրնաք ընել: | |
John | ArmWeste | 15:6 | Եթէ մէկը իմ մէջս չմնայ, ան դուրս կը նետուի՝ ճիւղի մը պէս, եւ կը չորնայ. զանոնք կը ժողվեն ու կրակը կը նետեն, եւ անոնք կ՚այրին: | |
John | ArmWeste | 15:7 | Եթէ դուք մնաք իմ մէջս, ու իմ խօսքերս ալ մնան ձեր մէջ, ի՛նչ որ ուզէք՝ պիտի խնդրէք, եւ պիտի ըլլայ ձեզի: | |
John | ArmWeste | 15:8 | Իմ Հայրս կը փառաւորուի՝ երբ դուք շատ պտուղ բերէք. այսպէս՝ իմ աշակերտներս կ՚ըլլաք: | |
John | ArmWeste | 15:10 | Եթէ պահէք իմ պատուիրաններս՝ պիտի մնաք իմ սիրոյս մէջ, ինչպէս ես պահեցի իմ Հօրս պատուիրանները եւ կը մնամ անոր սիրոյն մէջ: | |
John | ArmWeste | 15:11 | Այս բաները խօսեցայ ձեզի՝ որպէսզի իմ ուրախութիւնս մնայ ձեր մէջ, ու ձեր ուրախութիւնը լման ըլլայ: | |
John | ArmWeste | 15:13 | Ո՛չ մէկը ունի աւելի մեծ սէր, քան այն՝ երբ մէկը կ՚ընծայէ իր անձը իր բարեկամներուն համար: | |
John | ArmWeste | 15:15 | Այլեւս ծառայ չեմ կոչեր ձեզ, որովհետեւ ծառան չի գիտեր թէ իր տէրը ի՛նչ կ՚ընէ. հապա ես բարեկա՛մ կոչեցի ձեզ, որովհետեւ ամէն ինչ որ լսեցի իմ Հօրմէս՝ գիտցուցի ձեզի: | |
John | ArmWeste | 15:16 | Ո՛չ թէ դո՛ւք ընտրեցիք զիս, հապա ե՛ս ընտրեցի ձեզ, ու նշանակեցի ձեզ՝ որպէսզի երթաք եւ պտուղ բերէք, ու ձեր պտուղը մնայ. որպէսզի ի՛նչ որ խնդրէք Հօրմէն՝ իմ անունովս, տայ ձեզի: | |
John | ArmWeste | 15:19 | Եթէ աշխարհէն եղած ըլլայիք՝ աշխարհը կը սիրէր իրենները. բայց քանի որ աշխարհէն չէք, հապա ես ձեզ ընտրեցի աշխարհէն, աշխարհը կ՚ատէ ձեզ: | |
John | ArmWeste | 15:20 | Յիշեցէ՛ք այն խօսքը՝ որ ըսի ձեզի. “Ծառան իր տիրոջմէն մեծ չէ”. եթէ հալածեցին զիս, պիտի հալածեն նաեւ ձեզ. եթէ պահեցին իմ խօսքս, պիտի պահեն նաեւ ձերը: | |
John | ArmWeste | 15:21 | Բայց այս բոլոր բաները պիտի ընեն ձեզի՝ իմ անունիս համար, որովհետեւ չճանչցան ա՛ն՝ որ ղրկեց զիս: | |
John | ArmWeste | 15:22 | Եթէ ես եկած եւ խօսած չըլլայի անոնց՝ մեղք չէին ունենար. բայց հիմա պատրուակ մը չունին իրենց մեղքին: | |
John | ArmWeste | 15:24 | Եթէ իրենց մէջ ըրած չըլլայի այն գործերը, որ ուրիշ ո՛չ մէկը ըրած է, անոնք մեղք չէին ունենար. բայց հիմա տեսան եւ ատեցին զի՛ս ալ, իմ Հա՛յրս ալ: | |
John | ArmWeste | 15:25 | Սակայն ատիկա եղաւ, որպէսզի իրագործուի այն խօսքը՝ որ գրուած է իրենց Օրէնքին մէջ. “Զուր տեղը ատեցին զիս”: | |
John | ArmWeste | 15:26 | Բայց երբ Մխիթարիչը գայ՝ որ ես Հօրմէն պիտի ղրկեմ ձեզի, Ճշմարտութեան Հոգին՝ որ կը բխի Հօրմէն, անիկա՛ պիտի վկայէ իմ մասիս: | |
Chapter 16
John | ArmWeste | 16:2 | Իրենց ժողովարաններէն պիտի վռնտեն ձեզ. նոյնիսկ ժամը պիտի գայ, երբ ո՛վ որ սպաննէ ձեզ՝ այնպէս պիտի կարծէ թէ պաշտամունք կը կատարէ Աստուծոյ: | |
John | ArmWeste | 16:4 | Բայց այս բաները խօսեցայ ձեզի, որպէսզի երբ ժամը գայ՝ յիշէք թէ ես ըսի ձեզի: Ասոնք սկիզբէն չըսի ձեզի, որովհետեւ ձեզի հետ էի»: | |
John | ArmWeste | 16:5 | «Սակայն հի՛մա կ՚երթամ զիս ղրկողին քով, եւ ձեզմէ ո՛չ մէկը կը հարցնէ ինծի. “Ո՞ւր կ՚երթաս”: | |
John | ArmWeste | 16:7 | Սակայն ես ճշմարտութիւնը կ՚ըսեմ ձեզի. “Աւելի օգտակար է ձեզի՝ եթէ ես երթամ”: Որովհետեւ եթէ չերթամ՝ Մխիթարիչը չի գար ձեզի. իսկ եթէ մեկնիմ՝ զինք պիտի ղրկեմ ձեզի: | |
John | ArmWeste | 16:8 | Ու երբ ինք գայ՝ պիտի կշտամբէ աշխարհը մեղքի համար, արդարութեան համար ու դատաստանի համար: | |
John | ArmWeste | 16:13 | Իսկ երբ ինք՝ Ճշմարտութեան Հոգին գայ, ամբո՛ղջ ճշմարտութեան պիտի առաջնորդէ ձեզ. որովհետեւ պիտի չխօսի ինքնիրմէ, հապա ինչ որ լսէ՝ զայն պիտի ըսէ, ու գալիքները պիտի հաղորդէ ձեզի: | |
John | ArmWeste | 16:15 | Ամէն ինչ որ Հայրը ունի՝ ի՛մս է. ուստի ըսի ձեզի թէ պիտի առնէ իմինէս ու հաղորդէ ձեզի»: | |
John | ArmWeste | 16:16 | «Քիչ մը ատենէն՝ ա՛լ պիտի չտեսնէք զիս. եւ քիչ մը ատենէն՝ դարձեալ պիտի տեսնէք զիս, քանի որ ես կ՚երթամ Հօրը քով»: | |
John | ArmWeste | 16:17 | Ուստի աշակերտներէն ոմանք կ՚ըսէին իրարու. «Ի՞նչ է ասիկա, որ կ՚ըսէ մեզի. “Քիչ մը ատենէն՝ ա՛լ պիտի չտեսնէք զիս. եւ քիչ մը ատենէն՝ դարձեալ պիտի տեսնէք զիս”: Նաեւ. “Քանի որ ես կ՚երթամ Հօրը քով”»: | |
John | ArmWeste | 16:18 | Ուրեմն կ՚ըսէին. «Ի՞նչ է ասիկա՝ որ կ՚ըսէ. “Քիչ մը ատենէն”. չենք գիտեր ի՛նչ կը խօսի»: | |
John | ArmWeste | 16:19 | Ուստի Յիսուս, գիտնալով թէ կ՚ուզեն հարցնել իրեն, ըսաւ անոնց. «Զիրա՞ր կը հարցափորձէք, քանի որ ըսի. “Քիչ մը ատենէն՝ ա՛լ պիտի չտեսնէք զիս. եւ քիչ մը ատենէն՝ դարձեալ պիտի տեսնէք զիս”: | |
John | ArmWeste | 16:20 | Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Դուք պիտի լաք ու ողբաք, բայց աշխարհը պիտի ուրախանայ. դուք պիտի տրտմիք, սակայն ձեր տրտմութիւնը պիտի փոխուի ուրախութեան”: | |
John | ArmWeste | 16:21 | Կին մը տրտմութիւն կ՚ունենայ ծննդաբերութեան ատեն, որովհետեւ իր ժամը հասած է. բայց երբ ծնանի մանուկը՝ ա՛լ չի յիշեր տառապանքը, ուրախանալով որ մարդ մը ծնաւ աշխարհի մէջ: | |
John | ArmWeste | 16:22 | Ուրեմն դո՛ւք ալ տրտմութիւն ունիք հիմա. բայց ես դարձեալ պիտի տեսնեմ ձեզ ու ձեր սիրտը պիտի ուրախանայ, եւ ո՛չ մէկը ձեզմէ պիտի յափշտակէ ձեր ուրախութիւնը: | |
John | ArmWeste | 16:23 | Այդ օրը՝ ոչինչ պիտի հարցնէք ինծի: Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ի՛նչ որ խնդրէք Հօրմէն՝ իմ անունովս, պիտի տայ ձեզի: | |
John | ArmWeste | 16:24 | Մինչեւ հիմա՝ ոչինչ խնդրեցիք իմ անունովս. խնդրեցէ՛ք՝ ու պիտի ստանաք, որպէսզի ձեր ուրախութիւնը լման ըլլայ”»: | |
John | ArmWeste | 16:25 | «Այս բաները առակներով խօսեցայ ձեզի. բայց ժամը պիտի գայ, երբ ա՛լ առակներով պիտի չխօսիմ ձեզի, հապա բացորոշապէս պիտի հաղորդեմ ձեզի Հօրը մասին: | |
John | ArmWeste | 16:26 | Այդ օրը՝ ի՛մ անունովս պիտի խնդրէք: Չեմ ըսեր ձեզի թէ պիտի թախանձեմ Հօրը՝ ձեզի համար. | |
John | ArmWeste | 16:27 | քանի որ ի՛նք՝ Հայրը կը սիրէ ձեզ, որովհետեւ դուք սիրեցիք զիս ու հաւատացիք թէ ես Աստուծմէ ելայ: | |
John | ArmWeste | 16:29 | Իր աշակերտները ըսին իրեն. «Ահա՛ բացորոշապէս կը խօսիս հիմա, եւ առա՛կ մըն ալ չես ըսեր: | |
John | ArmWeste | 16:30 | Գիտենք հիմա՝ թէ դուն գիտես ամէն բան, եւ պէտք չունիս՝ որ մէկը հարցնէ քեզի որեւէ բան. ասո՛վ կը հաւատանք թէ Աստուծմէ ելար»: | |
John | ArmWeste | 16:32 | Ահա՛ ժամը պիտի գայ ու հասած ալ է, երբ պիտի ցրուիք՝ իւրաքանչիւրը իր տեղը, եւ մինակ պիտի թողուք զիս. բայց ես մինակ չեմ, որովհետեւ Հայրը ինծի հետ է: | |
Chapter 17
John | ArmWeste | 17:1 | Երբ Յիսուս խօսեցաւ ասոնք, բարձրացուց իր աչքերը դէպի երկինք եւ ըսաւ. «Հա՛յր, ժամը հասած է. փառաւորէ՛ քու Որդիդ, որպէսզի քու Որդիդ ալ փառաւորէ քեզ, | |
John | ArmWeste | 17:2 | քանի իշխանութիւն տուիր իրեն ամէն մարմինի վրայ, որ տայ յաւիտենական կեանքը բոլոր անոնց՝ որ տուիր իրեն: | |
John | ArmWeste | 17:3 | Եւ սա՛ է յաւիտենական կեանքը.- ճանչնալ քեզ՝ միմիայն ճշմարիտ Աստուածը, ու Յիսուս Քրիստոսը՝ որ դուն ղրկեցիր: | |
John | ArmWeste | 17:5 | Եւ հիմա, Հա՜յր, փառաւորէ՛ զիս քու քովդ այն փառքով՝ որ ունէի քովդ աշխարհի ըլլալէն առաջ: | |
John | ArmWeste | 17:6 | Բացայայտեցի քու անունդ այն մարդոց՝ որ տուիր ինծի աշխարհէն: Քուկդ էին՝ եւ ինծի տուիր զանոնք, ու պահեցին քու խօսքդ: | |
John | ArmWeste | 17:8 | որովհետեւ այն խօսքերը որ տուիր ինծի՝ ես տուի անոնց, անոնք ալ ընդունեցին եւ ճշմա՛րտապէս գիտցան թէ ես քեզմէ՛ ելայ, ու հաւատացին թէ դո՛ւն ղրկեցիր զիս: | |
John | ArmWeste | 17:9 | Ես կը թախանձեմ անո՛նց համար. ո՛չ թէ կը թախանձեմ աշխարհին համար, այլ անոնց համար՝ որ դուն տուիր ինծի, որովհետեւ անոնք քուկդ են: | |
John | ArmWeste | 17:10 | Եւ ամէն ինչ որ իմս է՝ քո՛ւկդ է, եւ ինչ որ քուկդ է՝ ի՛մս է, ու ես փառաւորուած եմ անոնցմով: | |
John | ArmWeste | 17:11 | Ա՛լ ես աշխարհի մէջ չեմ. բայց անոնք աշխարհի մէջ են, ու ես կու գամ քեզի: Սո՜ւրբ Հայր, պահէ՛ քու անունովդ անոնք՝ որ դուն տուիր ինծի, որպէսզի մէ՛կ ըլլան՝ ինչպէս մենք մէկ ենք: | |
John | ArmWeste | 17:12 | Մինչ անոնց հետ էի աշխարհի մէջ, զանոնք կը պահէի քու անունովդ: Անոնք որ դուն տուիր ինծի՝ ես պահեցի, եւ անոնցմէ ո՛չ մէկը կորսուեցաւ, բայց միայն՝ այն կորուստի որդին, որպէսզի գրուածը իրագործուի: | |
John | ArmWeste | 17:13 | Ա՛լ հիմա կու գամ քեզի, եւ այս բաները կը խօսիմ աշխարհի մէջ, որպէսզի իմ ուրախութիւնս լման ըլլայ իրենց մէջ: | |
John | ArmWeste | 17:14 | Քու խօսքդ տուի անոնց, եւ աշխարհը ատեց զանոնք՝ որովհետեւ աշխարհէն չեն, ինչպէս ես աշխարհէն չեմ: | |
John | ArmWeste | 17:20 | Բայց կը թախանձեմ ո՛չ միայն ասոնց համար, այլ նաեւ անոնց համար՝ որ պիտի հաւատան ինծի իրենց խօսքով: | |
John | ArmWeste | 17:21 | Որպէսզի բոլորն ալ մէ՛կ ըլլան, ինչպէս դուն՝ Հա՜յր՝ իմ մէջս, ու ես՝ քու մէջդ. որ անո՛նք ալ մէկ ըլլան մեր մէջ, որպէսզի աշխարհը հաւատայ թէ դո՛ւն ղրկեցիր զիս: | |
John | ArmWeste | 17:22 | Այն փառքը՝ որ դուն տուիր ինծի, ես տուի անոնց, որպէսզի մէկ ըլլան՝ ինչպէս մենք մէկ ենք. | |
John | ArmWeste | 17:23 | (ես՝ անոնց մէջ, ու դուն՝ իմ մէջս.) որպէսզի իրենք կատարելապէս մէկ ըլլան, եւ աշխարհը գիտնայ թէ դո՛ւն ղրկեցիր զիս, ու սիրեցիր զանոնք՝ ինչպէս սիրեցիր զիս: | |
John | ArmWeste | 17:24 | Հա՜յր, անոնք որ տուիր ինծի, կ՚ուզեմ որ իրենք ալ ըլլան ինծի հետ՝ ո՛ւր որ ես եմ, որպէսզի տեսնեն իմ փառքս՝ որ տուիր ինծի. որովհետեւ դուն սիրեցիր զիս աշխարհի հիմնադրութենէն առաջ: | |
John | ArmWeste | 17:25 | Արդա՜ր Հայր, աշխարհը չճանչցաւ քեզ. բայց ես ճանչցայ քեզ, եւ ասոնք գիտցան թէ դո՛ւն ղրկեցիր զիս: | |
Chapter 18
John | ArmWeste | 18:1 | Ասոնք ըսելէն ետք՝ Յիսուս գնաց իր աշակերտներուն հետ Կեդրոն վտակին միւս կողմը, ուր պարտէզ մը կար, որուն մէջ մտան ինք եւ իր աշակերտները: | |
John | ArmWeste | 18:2 | Յուդա ալ՝ որ պիտի մատնէր զինք՝ գիտէր այդ տեղը, որովհետեւ Յիսուս յաճախ հաւաքուած էր հոն՝ իր աշակերտներուն հետ: | |
John | ArmWeste | 18:3 | Ուստի Յուդա, առնելով իրեն հետ զինուորներուն գունդը, եւ սպասաւորներ՝ քահանայապետներէն ու Փարիսեցիներէն, եկաւ հոն՝ ջահերով, լապտերներով եւ զէնքերով: | |
John | ArmWeste | 18:4 | Իսկ Յիսուս, գիտնալով իրեն պատահելիք բոլոր բաները, գնաց եւ ըսաւ անոնց. «Ո՞վ կը փնտռէք»: | |
John | ArmWeste | 18:5 | Պատասխանեցին անոր. «Նազովրեցի Յիսուսը»: Յիսուս ըսաւ անոնց. «Ե՛ս եմ»: Յուդա ալ՝ որ պիտի մատնէր զինք՝ կայնած էր անոնց հետ: | |
John | ArmWeste | 18:7 | Ուստի դարձեալ հարցուց անոնց. «Ո՞վ կը փնտռէք»: Անոնք ալ ըսին. «Նազովրեցի Յիսուսը»: | |
John | ArmWeste | 18:8 | Յիսուս պատասխանեց. «Ձեզի ըսի՛ թէ “ե՛ս եմ”. ուրեմն եթէ զիս կը փնտռէք, ասոնց թո՛յլ տուէք՝ որ երթան». | |
John | ArmWeste | 18:9 | որպէսզի իրագործուի այն խօսքը՝ որ ըսեր էր. «Ո՛չ մէկը կորսնցուցի անոնցմէ՝ որ դո՛ւն տուիր ինծի»: | |
John | ArmWeste | 18:10 | Իսկ Սիմոն Պետրոս՝ որ ունէր սուր մը՝ քաշեց զայն, ու զարնելով քահանայապետին ծառային՝ կտրեց անոր աջ ականջը. այդ ծառային անունը Մաղքոս էր: | |
John | ArmWeste | 18:11 | Հետեւաբար Յիսուս ըսաւ Պետրոսի. «Դի՛ր սուրդ իր պատեանը. միթէ պիտի չխմե՞մ այն բաժակը՝ որ Հայրը տուաւ ինծի»: | |
John | ArmWeste | 18:12 | Ուստի զինուորներուն գունդը, հազարապետն ու Հրեաներուն սպասաւորները բռնեցին Յիսուսը, կապեցին, | |
John | ArmWeste | 18:13 | եւ տարին զայն նախ Աննայի, քանի որ ինք աներն էր այդ տարուան քահանայապետին՝ Կայիափայի: | |
John | ArmWeste | 18:14 | Այս Կայիափան էր՝ որ թելադրեց Հրեաներուն. «Աւելի օգտակար է որ մէ՛կ մարդ մեռնի ժողովուրդին համար» | |
John | ArmWeste | 18:15 | Սիմոն Պետրոս եւ ուրիշ աշակերտ մը կը հետեւէին Յիսուսի: Այդ աշակերտը ծանօթ էր քահանայապետին, ու մտաւ Յիսուսի հետ քահանայապետին գաւիթը: | |
John | ArmWeste | 18:16 | Բայց Պետրոս կը կենար դուրսը՝ դրան քով. ուստի միւս աշակերտը՝ որ ծանօթ էր քահանայապետին՝ դուրս ելաւ, խօսեցաւ դռնապանին, ու ներս բերաւ Պետրոսը: | |
John | ArmWeste | 18:17 | Իսկ դռնապան աղջիկը ըսաւ Պետրոսի. «Միթէ դո՞ւն ալ այդ մարդուն աշակերտներէն ես»: Ան ալ ըսաւ. «Չե՛մ»: | |
John | ArmWeste | 18:18 | Ծառաներն ու սպասաւորները կայնած էին հոն, եւ կրակ վառած՝ կը տաքնային, քանի որ ցուրտ էր: Պետրոս ալ կայնած էր անոնց հետ, ու կը տաքնար: | |
John | ArmWeste | 18:20 | Յիսուս պատասխանեց անոր. «Ես բացորոշապէս խօսեցայ աշխարհին. ամէն ատեն սորվեցուցի ժողովարաններուն մէջ ու տաճարին մէջ, ուր բոլոր Հրեաները կը համախմբուէին, եւ ոչինչ խօսեցայ գաղտնի: | |
John | ArmWeste | 18:21 | Ինչո՞ւ ինծի՛ կը հարցնես, լսողներո՛ւն հարցուր թէ ի՛նչ խօսեցայ իրենց. ահա՛ իրենք գիտեն ինչ որ խօսեցայ»: | |
John | ArmWeste | 18:22 | Երբ ըսաւ ասիկա, սպասաւորներէն մէկը՝ որ քովը կայնած էր, ապտակ մը զարկաւ Յիսուսի՝ ըսելով. «Ա՞յդպէս կը պատասխանես քահանայապետին»: | |
John | ArmWeste | 18:23 | Յիսուս պատասխանեց անոր. «Եթէ գէշ խօսեցայ, վկայէ՛ գէշին մասին. իսկ եթէ լաւ խօսեցայ, ինչո՞ւ կը զարնես ինծի»: | |
John | ArmWeste | 18:25 | Սիմոն Պետրոս կայնած էր հոն, ու կը տաքնար: Ուրեմն ըսին իրեն. «Միթէ դո՞ւն ալ անոր աշակերտներէն ես»: Ան ուրացաւ՝ ըսելով. «Չե՛մ»: | |
John | ArmWeste | 18:26 | Քահանայապետին ծառաներէն մէկն ալ, ազգականը անոր՝ որուն ականջը Պետրոս կտրեր էր, ըսաւ. «Ես չտեսա՞յ քեզ պարտէզին մէջ՝ անոր հետ»: | |
John | ArmWeste | 18:28 | Կայիափայի տունէն տարին Յիսուսը կառավարիչին պալատը. եւ ա՛լ առտու էր: Իրենք չմտան պալատը՝ որպէսզի չպղծուին, այլ կարենան ուտել զատիկը: | |
John | ArmWeste | 18:29 | Ուստի Պիղատո՛ս դուրս ելաւ՝ անոնց քով, եւ ըսաւ. «Ի՞նչ ամբաստանութիւն կը ներկայացնէք այս մարդուն դէմ»: | |
John | ArmWeste | 18:31 | Ուստի Պիղատոս ըսաւ անոնց. «Դո՛ւք առէք զայն, ու դատեցէ՛ք ձեր Օրէնքին համաձայն»: Իսկ Հրեաները ըսին իրեն. «Մեզի արտօնուած չէ մեռցնել ոեւէ մէկը». | |
John | ArmWeste | 18:32 | որպէսզի իրագործուի Յիսուսի խօսքը՝ որ ըսեր էր, մատնանշելով թէ ի՛նչ մահով պիտի մեռնէր: | |
John | ArmWeste | 18:33 | Իսկ Պիղատոս դարձեալ մտաւ պալատը, կանչեց Յիսուսը եւ ըսաւ անոր. «Դո՞ւն ես Հրեաներուն թագաւորը»: | |
John | ArmWeste | 18:34 | Յիսուս պատասխանեց անոր. «Ասիկա դուն քեզմէ՞ կ՚ըսես, թէ ուրիշնե՛ր ըսին քեզի՝ իմ մասիս»: | |
John | ArmWeste | 18:35 | Պիղատոս պատասխանեց. «Միթէ ես Հրեա՞յ եմ. քո՛ւ ազգդ եւ քահանայապետները մատնեցին քեզ ինծի. դուն ի՞նչ ըրած ես»: | |
John | ArmWeste | 18:36 | Յիսուս պատասխանեց. «Իմ թագաւորութիւնս այս աշխարհէն չէ: Եթէ իմ թագաւորութիւնս այս աշխարհէն ըլլար, իմ սպասաւորներս կը պայքարէին՝ որ ես չմատնուիմ Հրեաներուն ձեռքը: Բայց հիմա՝ իմ թագաւորութիւնս ասկէ չէ»: | |
John | ArmWeste | 18:37 | Հետեւաբար Պիղատոս ըսաւ անոր. «Ուրեմն դուն թագաւո՞ր մըն ես»: Յիսուս պատասխանեց. «Դո՛ւն կ՚ըսես թէ թագաւոր եմ: Ես սա՛ նպատակով ծնած եմ, սա՛ նպատակով աշխարհ եկած եմ, որպէսզի վկայեմ ճշմարտութեան համար. ո՛վ որ ճշմարտութենէն է՝ կը լսէ իմ ձայնս»: | |
John | ArmWeste | 18:38 | Պիղատոս ըսաւ անոր. «Ի՞նչ է ճշմարտութիւնը»: Երբ ըսաւ ասիկա՝ դարձեալ դուրս ելաւ Հրեաներուն քով, եւ ըսաւ անոնց. «Ես ո՛չ մէկ յանցանք կը գտնեմ անոր վրայ: | |
John | ArmWeste | 18:39 | Բայց քանի սովորութիւն ունիք՝ որ մարդ մը արձակեմ ձեզի Զատիկին, կը փափաքի՞ք որ արձակեմ ձեզի Հրեաներուն թագաւորը»: | |
Chapter 19
John | ArmWeste | 19:2 | Զինուորներն ալ հիւսեցին փուշէ պսակ մը ու դրին անոր գլուխը, եւ հագցուցին անոր ծիրանի հանդերձ մը | |
John | ArmWeste | 19:4 | Պիղատոս դարձեալ դուրս ելաւ ու ըսաւ անոնց. «Ահա՛ դուրս կը բերեմ զայն ձեզի, որպէսզի գիտնաք թէ ես ո՛չ մէկ յանցանք կը գտնեմ անոր վրայ»: | |
John | ArmWeste | 19:5 | Ուստի Յիսուս դուրս ելաւ՝ կրելով փուշէ պսակն ու ծիրանի հանդերձը, եւ Պիղատոս ըսաւ անոնց. «Ահա՛ այդ մարդը»: | |
John | ArmWeste | 19:6 | Երբ քահանայապետներն ու սպասաւորները տեսան զայն, պոռացին. «Խաչէ՛, խաչէ՛ զայն»: Պիղատոս ըսաւ անոնց. «Դո՛ւք առէք զայն ու խաչեցէք, որովհետեւ ես ո՛չ մէկ յանցանք կը գտնեմ անոր վրայ»: | |
John | ArmWeste | 19:7 | Հրեաները պատասխանեցին իրեն. «Մենք Օրէնք մը ունինք, եւ մեր Օրէնքին համաձայն՝ պարտաւոր է մեռնիլ, որովհետեւ Աստուծոյ Որդի ըրաւ ինքզինք»: | |
John | ArmWeste | 19:9 | ու դարձեալ մտնելով պալատը՝ ըսաւ Յիսուսի. «Դուն ուրկէ՞ ես»: Բայց Յիսուս պատասխան չտուաւ անոր: | |
John | ArmWeste | 19:10 | Ուստի Պիղատոս ըսաւ անոր. «Չե՞ս խօսիր ինծի հետ. չե՞ս գիտեր թէ իշխանութիւն ունիմ խաչելու քեզ, եւ իշխանութիւն ունիմ արձակելու քեզ»: | |
John | ArmWeste | 19:11 | Յիսուս պատասխանեց. «Դուն ո՛չ մէկ իշխանութիւն կ՚ունենայիր իմ վրաս, եթէ վերէն տրուած չըլլար քեզի: Ուստի ա՛ն որ մատնեց զիս քեզի՝ աւելի՛ մեծ մեղք ունի»: | |
John | ArmWeste | 19:12 | Ատկէ ետք Պիղատոս կը ջանար արձակել զայն. բայց Հրեաները կ՚աղաղակէին. «Եթէ արձակես ատիկա՝ կայսրին բարեկամը չես. ո՛վ որ թագաւոր կ՚ընէ ինքզինք՝ կը խօսի կայսրին դէմ»: | |
John | ArmWeste | 19:13 | Ուրեմն Պիղատոս՝ երբ լսեց այս խօսքը՝ դուրս հանեց Յիսուսը, բազմեցաւ դատարանը, այն տեղը՝ որ Քարայատակ կը կոչուէր, իսկ եբրայերէն՝ Կապպաթա, | |
John | ArmWeste | 19:14 | (Զատիկի Ուրբաթն էր, գրեթէ վեցերորդ ժամը՝՝,) եւ ըսաւ Հրեաներուն. «Ահա՛ ձեր թագաւորը»: | |
John | ArmWeste | 19:15 | Բայց անոնք պոռացին. «Վերցո՛ւր, վերցո՛ւր, խաչէ՛ զայն»: Պիղատոս ըսաւ անոնց. «Ձեր թագաւո՞րը խաչեմ»: Քահանայապետները պատասխանեցին. «Մենք թագաւոր չունինք՝ կայսրէն զատ»: | |
John | ArmWeste | 19:17 | Անոնք ալ առին Յիսուսը ու տարին. եւ ինք՝ վերցնելով իր խաչը՝ գնաց Գանկ կոչուած տեղը, որ եբրայերէն Գողգոթա կը կոչուի: | |
John | ArmWeste | 19:18 | Հոն խաչեցին զայն, ու երկու ուրիշներ ալ անոր հետ՝ մէկ կողմէն եւ միւս կողմէն, իսկ մէջտեղը՝ Յիսուսը: | |
John | ArmWeste | 19:19 | Պիղատոս գրեց տիտղոս մը ու դրաւ խաչին վրայ. գրուած էր. «Յիսուս Նազովրեցի՝ Հրեաներուն թագաւորը»: | |
John | ArmWeste | 19:20 | Ուստի Հրեաներէն շատեր կարդացին այդ տիտղոսը, որովհետեւ այն տեղը՝ ուր Յիսուս խաչուեցաւ՝ մօտ էր քաղաքին. գրուած էր եբրայերէն, յունարէն ու լատիներէն: | |
John | ArmWeste | 19:21 | Իսկ Հրեաներուն քահանայապետները ըսին Պիղատոսի. «Մի՛ գրեր. “Հրեաներուն թագաւորը”, հապա գրէ՛ թէ ի՛նք ըսաւ. “Հրեաներուն թագաւորն եմ”»: | |
John | ArmWeste | 19:23 | Երբ զինուորները խաչեցին Յիսուսը, առին անոր հանդերձները ու բաժնեցին չորսի, իւրաքանչիւր զինուորի՝ բաժին մը. նաեւ բաճկոնը: Բաճկոնը առանց կարի էր, ամբողջովին հիւսուած՝ վերէն վար: | |
John | ArmWeste | 19:24 | Ուստի ըսին իրարու. «Չպատռե՛նք զայն, հապա վիճա՛կ ձգենք անոր վրայ՝ թէ որո՛ւ պիտի ըլլայ». որպէսզի իրագործուի այն գրուածը՝ որ կ՚ըսէ. «Իմ հանդերձներս բաժնեցին իրենց մէջ, եւ իմ պատմուճանիս վրայ վիճակ ձգեցին»: Ուրեմն զինուորնե՛րը ըրին այս բաները: | |
John | ArmWeste | 19:25 | Յիսուսի խաչին քով կայնած էին իր մայրը եւ իր մօր քոյրը, Մարիամ՝ Կղէովպասի կինը, ու Մարիամ Մագդաղենացին: | |
John | ArmWeste | 19:26 | Ուրեմն երբ Յիսուս տեսաւ իր մայրը, եւ այն աշակերտը որ կը սիրէր՝ քովը կայնած, ըսաւ իր մօր. «Կի՛ն, ահա՛ քու որդիդ»: | |
John | ArmWeste | 19:27 | Յետոյ ըսաւ աշակերտին. «Ահա՛ քու մայրդ»: Եւ այդ ժամէն ետք՝ աշակերտը ընդունեց զայն իր քով: | |
John | ArmWeste | 19:28 | Անկէ ետք՝ Յիսուս, գիտնալով թէ արդէն ամէն բան կատարուած է, (որպէսզի գրուածը ամբողջանայ,) ըսաւ. «Ծարա՛ւ եմ»: | |
John | ArmWeste | 19:29 | Հոն անօթ մը դրուած էր՝ լի քացախով. անոնք ալ լեցուցին սպունգ մը քացախով, անցուցին զոպայի մշտիկի մը եւ մատուցանեցին անոր բերանին: | |
John | ArmWeste | 19:30 | Ուստի երբ Յիսուս առաւ քացախը՝ ըսաւ. «Ամէն բան կատարուեցաւ». ու խոնարհեցնելով գլուխը՝ աւանդեց հոգին: | |
John | ArmWeste | 19:31 | Քանի որ Ուրբաթ էր, Հրեաները թախանձեցին Պիղատոսի՝ որ անոնց սրունքները կոտրուին ու վերցուին, որպէսզի մարմինները չմնան խաչին վրայ մինչեւ Շաբաթ (որովհետեւ այդ Շաբաթը մեծ օր էր): | |
John | ArmWeste | 19:32 | Ուստի զինուորները եկան եւ կոտրեցին առաջինին սրունքները. նաեւ միւսին՝ որ խաչուած էր անոր հետ: | |
John | ArmWeste | 19:34 | հապա զինուորներէն մէկը՝ գեղարդով խոցեց անոր կողը, եւ իսկոյն արիւն ու ջուր դուրս ելան: | |
John | ArmWeste | 19:35 | Ան որ տեսաւ այս բաները՝ վկայեց, եւ անոր վկայութիւնը ճշմարիտ է, ու ինք գիտէ թէ կ՚ըսէ ճշմարտութիւնը, որ դո՛ւք (ալ) հաւատաք: | |
John | ArmWeste | 19:36 | Արդարեւ այս բաները կատարուեցան, որպէսզի իրագործուի այն գրուածը. «Անոր ո՛չ մէկ ոսկորը պիտի կոտրուի»: | |
John | ArmWeste | 19:38 | Ասկէ ետք՝ Յովսէփ Արիմաթեացին, (որ Յիսուսի աշակերտ եղած էր, բայց գաղտնի՝ Հրեաներէն վախնալով,) թախանձեց Պիղատոսի՝ որ վերցնէ Յիսուսի մարմինը: Պիղատոս ալ արտօնեց. ուրեմն եկաւ ու վերցուց Յիսուսի մարմինը: | |
John | ArmWeste | 19:39 | Նիկոդեմոս ալ եկաւ (որ նախապէս՝ գիշերուան մէջ գացեր էր Յիսուսի), եւ բերաւ զմուռսի ու հալուէի խառնուրդ մը՝ հարիւր լիտրի չափ: | |
John | ArmWeste | 19:40 | Ուրեմն առին Յիսուսի մարմինը, եւ փաթթեցին զայն բոյրերուն հետ՝ լաթերու մէջ, ինչպէս Հրեաները սովորութիւն ունին թաղելու: | |
John | ArmWeste | 19:41 | Այն տեղը ուր խաչուեցաւ՝ պարտէզ մը կար, եւ պարտէզին մէջ՝ նոր գերեզման մը, որուն մէջ ամե՛նեւին մարդ դրուած չէր: | |
Chapter 20
John | ArmWeste | 20:1 | Մէկշաբթի օրը՝ Մարիամ Մագդաղենացին, առտուն՝ դեռ չլուսցած՝ կ՚երթայ գերեզման, եւ կը տեսնէ թէ քարը վերցուած է գերեզմանին դռնէն: | |
John | ArmWeste | 20:2 | Ուստի կը վազէ՝ կու գայ Սիմոն Պետրոսի, ու միւս աշակերտին՝ որ Յիսուս կը սիրէր, եւ կ՚ըսէ անոնց. «Վերցուցած են Տէրը գերեզմանէն, ու չենք գիտեր ո՛ւր դրած են զայն»: | |
John | ArmWeste | 20:4 | Երկուքն ալ կը վազէին միասին. սակայն միւս աշակերտը՝ Պետրոսէն աւելի արագ վազելով՝ անկէ առաջ հասաւ գերեզմանը, | |
John | ArmWeste | 20:6 | Սիմոն Պետրոս ալ՝ որ կը հետեւէր անոր՝ հասաւ, մտաւ գերեզմանը, ու տեսաւ լաթերը՝ որոնք դրուած էին հոն. | |
John | ArmWeste | 20:7 | իսկ վարշամակը՝ որ անոր գլուխն էր՝ միւս լաթերուն հետ դրուած չէր, հապա ծալուած՝ զա՛տ տեղ մըն էր: | |
John | ArmWeste | 20:8 | Այն ատեն միւս աշակերտն ալ՝ որ աւելի առաջ եկած էր գերեզմանը՝ ներս մտաւ, տեսաւ եւ հաւատաց: | |
John | ArmWeste | 20:11 | Բայց Մարիամ կայնած էր գերեզմանին դուրսը, եւ կու լար: Մինչ կու լար, ծռեցաւ դէպի գերեզմանը՝ նայելու, | |
John | ArmWeste | 20:12 | ու տեսաւ երկու հրեշտակներ՝ ճերմակ հանդերձներով, որ նստած էին հո՛ն՝ ուր Յիսուսի մարմինը դրուած էր, մէկը գլուխին կողմը, եւ միւսը՝ ոտքին: | |
John | ArmWeste | 20:13 | Անոնք ըսին իրեն. «Կի՛ն, ինչո՞ւ կու լաս»: Ըսաւ անոնց. «Որովհետեւ վերցուցած են իմ Տէրս գերեզմանէն, ու չեմ գիտեր ո՛ւր դրած են զայն»: | |
John | ArmWeste | 20:14 | Երբ ըսաւ ասիկա՝ ետեւ դարձաւ, եւ տեսաւ Յիսուսը՝ որ կայնած էր, ու չէր գիտեր թէ Յիսուսն է: | |
John | ArmWeste | 20:15 | Յիսուս ըսաւ անոր. «Կի՛ն, ինչո՞ւ կու լաս, ո՞վ կը փնտռես»: Ինք՝ կարծելով թէ ան պարտիզպանն է, ըսաւ անոր. «Տէ՛ր, եթէ դո՛ւն տեղափոխեցիր զայն, ըսէ՛ ինծի՝ ո՞ւր դրիր զայն, որպէսզի վերցնեմ զայն»: | |
John | ArmWeste | 20:16 | Յիսուս ըսաւ անոր. «Մարիա՛մ»: Ան ալ դարձաւ եւ ըսաւ անոր (եբրայերէն). «Ռաբբունի՛», որ ըսել է՝ Վարդապետ: | |
John | ArmWeste | 20:17 | Յիսուս ըսաւ անոր. «Մի՛ դպչիր ինծի, որովհետեւ դեռ բարձրացած չեմ Հօրս քով. հապա գնա՛ եղբայրներուս եւ ըսէ՛ անոնց. “Ես կը բարձրանամ իմ Հօրս քով ու ձեր Հօր քով, իմ Աստուծոյս քով եւ ձեր Աստուծոյն քով”»: | |
John | ArmWeste | 20:18 | Մարիամ Մագդաղենացին գնաց, ու պատմեց աշակերտներուն թէ ինք տեսաւ Տէրը, եւ թէ ա՛ն ըսաւ իրեն այս բաները: | |
John | ArmWeste | 20:19 | Նոյն օրը, Մէկշաբթի իրիկուն, աշակերտներուն հաւաքուած տեղին դռները գոց էին՝ քանի որ կը վախնային Հրեաներէն: Յիսուս եկաւ, կայնեցաւ անոնց մէջտեղ եւ ըսաւ անոնց. «Խաղաղութի՜ւն ձեզի»: | |
John | ArmWeste | 20:20 | Ասիկա ըսելով՝ ցուցուց անոնց իր ձեռքերն ու կողը. աշակերտներն ալ ուրախացան՝ երբ տեսան Տէրը: | |
John | ArmWeste | 20:21 | Յիսուս դարձեալ ըսաւ անոնց. «Խաղաղութի՜ւն ձեզի. ինչպէս Հայրը ղրկեց զիս, ես ալ կը ղրկեմ ձեզ»: | |
John | ArmWeste | 20:23 | Որո՛նց մեղքերը որ ներէք՝ ներուած ըլլան անոնց, եւ որո՛նց մեղքերը որ պահէք՝ պահուած ըլլան»: | |
John | ArmWeste | 20:24 | Բայց տասներկուքէն մէկը, Երկուորեակ կոչուած Թովմաս, անոնց հետ չէր՝ երբ Յիսուս եկաւ: | |
John | ArmWeste | 20:25 | Ուրեմն միւս աշակերտները ըսին անոր. «Տէ՛րը տեսանք»: Ան ալ ըսաւ անոնց. «Պիտի չհաւատամ, եթէ չտեսնեմ գամերուն տիպը՝ իր ձեռքերուն վրայ, ու չմխեմ մատս գամերուն տիպին մէջ, եւ չմխեմ ձեռքս անոր կողին մէջ»: | |
John | ArmWeste | 20:26 | Ութ օր ետք՝ դարձեալ աշակերտները ներսն էին, Թովմաս ալ՝ անոնց հետ: Յիսուս եկաւ՝ թէպէտ դռները գոց էին, կայնեցաւ անոնց մէջտեղ եւ ըսաւ. «Խաղաղութի՜ւն ձեզի»: | |
John | ArmWeste | 20:27 | Յետոյ ըսաւ Թովմասի. «Հո՛ս բեր մատդ ու տե՛ս ձեռքերս, բե՛ր ձեռքդ եւ մխէ՛ կողիս մէջ, ու մի՛ ըլլար անհաւատ, հապա՝ հաւատացեալ»: | |
John | ArmWeste | 20:29 | Յիսուս ըսաւ անոր. «Դուն հաւատացիր՝ որովհետեւ տեսար զիս. երանի՜ անոնց որ կը հաւատան՝ առանց տեսնելու»: | |
John | ArmWeste | 20:30 | Յիսուս ըրաւ ուրիշ բազմաթիւ նշաններ ալ իր աշակերտներուն առջեւ, որոնք գրուած չեն այս գիրքին մէջ: | |
Chapter 21
John | ArmWeste | 21:1 | Ասկէ ետք՝ Յիսուս դարձեալ բացայայտեց ինքզինք իր աշակերտներուն, Տիբերիայի ծովուն եզերքը. եւ սա՛պէս բացայայտեց: | |
John | ArmWeste | 21:2 | Սիմոն Պետրոս, Թովմաս՝ Երկուորեակ կոչուածը, Նաթանայէլ՝ որ Գալիլեայի Կանա քաղաքէն էր, Զեբեդէոսի որդիները, նաեւ աշակերտներէն երկու ուրիշներ միասին էին: | |
John | ArmWeste | 21:3 | Սիմոն Պետրոս ըսաւ անոնց. «Ես կ՚երթամ ձուկ որսալու»: Ըսին անոր. «Մե՛նք ալ կու գանք քեզի հետ»: Դուրս ելան եւ իսկոյն նաւ մտան. բայց այդ գիշեր ոչինչ բռնեցին: | |
John | ArmWeste | 21:4 | Երբ արդէն առտու եղաւ՝ Յիսուս կայնած էր ծովեզերքը, բայց աշակերտները չճանչցան թէ Յիսուսն է: | |
John | ArmWeste | 21:5 | Իսկ Յիսուս ըսաւ անոնց. «Զաւակնե՛ր, ունի՞ք ուտելիք բան մը»: Պատասխանեցին իրեն. «Ո՛չ»: | |
John | ArmWeste | 21:6 | Ըսաւ անոնց. «Նետեցէ՛ք ուռկանը նաւուն աջ կողմը, ու պիտի գտնէք»: Ուրեմն նետեցին, եւ ձուկերուն շատութենէն՝ ա՛լ կարող չէին քաշել զայն: | |
John | ArmWeste | 21:7 | Ուստի այն աշակերտը որ Յիսուս կը սիրէր՝ ըսաւ Պետրոսի. «Անիկա Տէ՛րն է»: Երբ Սիմոն Պետրոս լսեց թէ Տէրն է, վրան առաւ բաճկոնը՝ որովհետեւ մերկ էր, ու նետուեցաւ ծովը: | |
John | ArmWeste | 21:8 | Իսկ միւս աշակերտները եկան նաւակով, (որովհետեւ ցամաքէն հեռու չէին, միայն երկու հարիւր կանգունի չափ,) եւ կը քաշէին ուռկանը՝ ձուկերով լեցուն: | |
John | ArmWeste | 21:11 | Սիմոն Պետրոս նաւ մտաւ եւ ցամաք քաշեց ուռկանը՝ լի հարիւր յիսուներեք խոշոր ձուկերով. թէպէտ ա՛յդքան բան կար, ուռկանը չպատռեցաւ: | |
John | ArmWeste | 21:12 | Յիսուս ըսաւ անոնց. «Եկէ՛ք, ճաշեցէ՛ք»: Աշակերտներէն ո՛չ մէկը կը յանդգնէր հարցնել անոր. «Դուն ո՞վ ես», որովհետեւ գիտէին թէ Տէրն է: | |
John | ArmWeste | 21:14 | Այս արդէն երրորդ անգամն էր, որ Յիսուս բացայայտեց ինքզինք իր աշակերտներուն՝ մեռելներէն յարութիւն առնելէն ետք: | |
John | ArmWeste | 21:15 | Երր ճաշեցին՝ Յիսուս ըսաւ Սիմոն Պետրոսի. «Սիմո՛ն, Յովնանի՛ որդի, կը սիրե՞ս զիս ասոնցմէ աւելի»: Ան ըսաւ անոր. «Այո՛, Տէ՛ր, դուն գիտես թէ կը սիրեմ քեզ»: Ըսաւ անոր. «Արածէ՛ իմ գառնուկներս»: | |
John | ArmWeste | 21:16 | Դարձեալ երկրորդ անգամ ըսաւ անոր. «Սիմո՛ն, Յովնանի՛ որդի, կը սիրե՞ս զիս»: Ըսաւ անոր. «Այո՛, Տէ՛ր, դուն գիտես թէ կը սիրեմ քեզ»: Ըսաւ անոր. «Հովուէ՛ իմ ոչխարներս»: | |
John | ArmWeste | 21:17 | Ըսաւ անոր երրորդ անգամ. «Սիմո՛ն, Յովնանի՛ որդի, կը սիրե՞ս զիս»: Պետրոս տրտմեցաւ որ երեք անգամ ըսաւ իրեն. «Կը սիրե՞ս զիս», եւ ըսաւ անոր. «Տէ՛ր, դուն ամէ՛ն բան գիտես, դուն գիտես թէ կը սիրեմ քեզ»: Յիսուս ըսաւ անոր. «Արածէ՛ իմ ոչխարներս: | |
John | ArmWeste | 21:18 | Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ քեզի. “Երբ դեռատի էիր, ինքնիրմէ՛դ գօտի կը կապէիր, եւ ո՛ւր ուզէիր՝ կ՚երթայիր. բայց երբ ծերանաս՝ պիտի երկարես ձեռքերդ, ուրի՛շը գօտի պիտի կապէ քեզի, ու պիտի տանի հո՛ն՝ ուր չես ուզեր”»: | |
John | ArmWeste | 21:19 | Ասիկա խօսեցաւ՝ մատնանշելով թէ ան ի՛նչ մահով պիտի փառաւորէր Աստուած: Երբ խօսեցաւ ասիկա՝ ըսաւ անոր. «Հետեւէ՛ ինծի»: | |
John | ArmWeste | 21:20 | Պետրոս ետեւ դարձաւ, ու տեսաւ թէ իրեն կը հետեւէր այն աշակերտը՝ որ Յիսուս կը սիրէր. (ան նաեւ ինկեր էր անոր կուրծքին վրայ՝ ընթրիքին ատենը, եւ ըսեր էր. «Տէ՛ր, ո՞վ է ա՛ն՝ որ պիտի մատնէ քեզ».) | |
John | ArmWeste | 21:22 | Յիսուս ըսաւ անոր. «Եթէ ես ուզեմ, որ ան մնայ՝ մինչեւ որ գամ, քու ի՞նչ հոգդ է. դուն հետեւէ՛ ինծի»: | |
John | ArmWeste | 21:23 | Ուստի սա՛ խօսքը տարածուեցաւ եղբայրներուն մէջ՝ թէ այդ աշակերտը պիտի չմեռնի: Սակայն Յիսուս չըսաւ անոր. «Պիտի չմեռնի», հապա. «Եթէ ես ուզեմ, որ ան մնայ՝ մինչեւ որ գամ, քու ի՞նչ հոգդ է»: | |
John | ArmWeste | 21:24 | Ա՛յս աշակերտն է՝ որ կը վկայէ այս բաներուն մասին, եւ գրեց ասոնք. ու գիտենք թէ անոր վկայութիւնը ճշմարիտ է: | |